Որոշ ժամանակներից ի վեր երևանցիները, ինչպես և մայրաքաղաքի հյուրերը, սկսել են նայել իրենց ոտքերի տակ: Եվ բոլորովին նրանից չէ, որպեսզի չընկնեն փոսերը, այլ որպեսզի հաճույք ստանան մայրաքաղաքային մտոցների ոչ ստանդարտ տեսքից: Վերջինները, երբեմն անշուք, տեղ-տեղ ժանգոտած և հիմնովին մաշված վիճակից մեկ հիանալի օր վերածվեցին գրեթե արվեստի նմուշների: Գեղեցկուհիներ Անուշը, Գայանեն, Ալմաստը և հերոս Սպարտակը զարդարել են չորս այդպիսիք օպերային թատրոնի շենքի մոտ: Եվս մեկ գեղեցկուհի-մտոցը, հավանաբար, կստեղծվի մայրաքաղաքում սեպտեմբերին: Թե մերձակայքերից որը նա կզարդարի, դեռևս պարզ չի: Պարզ է մեկ բան․Երևանում հասունանում է յուրօրինակ մշակութային հեղափոխություն, որն ընդունակ է քաղաքին հաղորդել բոլորովին նոր տեսք, մոդեռն «երանգ»:
Այս և բազմաթիվ այլ մտահաղացումների, որոնք պատրաստ են նկատելիորեն կերպարանափոխել բոլորիս կողմից սիրված Երևանը, նախաձեռնողն է քաղաքային միջավայրի զարգացման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը, քաղաքային ինկուբատոր Yerevan 2.0-ը: Մեր զրույցը դրա համահիմնադիր, «Երևան Պրոդակշնս» ընկերության սեփականատեր Գայանե Մանուկյանի հետ:
-Անկասկած, շատերին ուրախացնում է այն, որ երևանյան մտոցները որոշ ժամանակներից, ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, կտուր են ձեռք բերել: Սակայն ինչո՞ւ քաղաքային ինկուբատորը սկսեց կտուցել հենց մտոցները:
-Դա այդքան էլ այդպես չէ: Մտոցները՝ միայն մի մասն են այն նախագծերի, որոնք արդեն մշակվել են մեր կողմից կամ էլ գտնվում են իրականացման փուլում: Մեր քաղաքային ինկուբատորը ընդունում է ամենատարբեր մտահաղացումների հեղինակներին, ովքեր իրենց մտքում կրում են նախագծեր՝ ուղղված քաղաքային միջավայրի բարելավմանը: Իսկ մենք օգնում ենք նախագծին ինկուբացվել, կյանքի կոչվել: Օգնում ենք մարկետինգին, բիզնեսին, հաշվապահությանը, արդարադատությանը, փիարին վերաբերող հարցերում: Զբաղվում ենք ինչպես բարեգործական քաղաքային նախագծերով, օրինակ՝ հուշարձանի կամ նոր ճարտարապետական ձևի նախագիծ, այնպես էլ փորձում ենք զարգացնել այնպիսի նորաձև թրենդային ուղղություն, ինչպիսին է սոցիալական ձեռնարկատիրությունը… Մենք բացվել ենք 2014թ. «Երևան պրոդակշնս» ընկերության վիճակագրական սենսացիայից հետո, որը հրատարակում էր «Երևան» ամսագիրը: Պարզապես, ամբողջ կոլեկտիվով եկանք այն եզրակացության, որ եկել է ժամանակը ոչ թե գրելու քաղաքի մասին, այլ ինչպես ասվում է՝ կերտելու քաղաքը՝ մեր երազանքների քաղաքը ինքնուրույն:
– Իսկ ո՞ր ուղղություններով է աշխատում ձեր ստեղծագործական միտքը:
-Մենք միաժամանակ շարժվում ենք չորս ուղղություններով. արվեստ, նոր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն ու դիզայն, բարեգործություն: Ընդ որում, առաջին ուղղությամբ շարժվում ենք բավականին վստահ և արդյունավետ: Մեր հպարտությունն է Սասունցի Դավիթ արձանի վերանորոգումը, որը նախկինում գտնվում էր բավականին վատ վիճակումկ և որը վերականգնվել է 2012թ․… Մեր թիմին է նաև պատկանում գաղափարը ստեղծել նարդի խաղացող մարդու հուշարձանը: Այդ կոլորիտային պապիկը «տեղակայվել է» Ղափլանյանի անվան Երևանի դրամատուրգիական թատրոնի հարևանությամբ գտնվող ծառուղում… Բակային կամարների և դալանների պատկերազարդման նախագիծը ևս մեր ձեռքերի գործն է: Սկիզբը տրվել է 2011-2012թթ․։
Բանն այն էր, որ գործընթացի մեջ ներգրավվեն բակում ապրող բնակիչները։ Որպեսզի նրանք կիսվեն ապագա կամարի իրենց տեսլականով, ինչպես նաև անձամբ նկարեն այն։ Քանի որ այն բանից հետո, երբ մարդն ինքն է բարեկարգում տարածքը, նա սկսում է դրան արդեն այլ կերպ վերաբերվել. չի ախտոտում և հետևում է, որպեսզի այն չախտոտեն ուրիշները: Ճիշտ է, այն բանից հետո, երբ նախագիծը անցավ քաղաքապետարանի իրավասությունների մեջ, սկսեց այլ համակարգ գործել. էսքիզը տրամադրում էին նկարչին, և նրանք արդեն ինքնուրույն ներկում էին դալանը: Բնակիչների ներգրավվածություն չկար: Իսկ մեզ համար դա գործառութային կարևոր պահ էր: Այդ պատճառով մենք դադարեցինք դրանով զբաղվել: Սակայն շատ ուրախ ենք, որ կան բազմաթիվ վայրեր, որոնք 1.0 տարբերակից վերածվեցին 2.0-ի: Այսինքն, արտահայտվելով IT տեխնոլոգիաների լեզվով, տեղի է ունեցել վերբեռնում, նախկին տարբերակի թարմացում և նորի տեղադրում՝ ավելի թարմ և ժամանակակից:
– Եթե չեմ սխալվում, այբուբեն-պատը և՞ս ձեր ձեռքի գործն է:
-Միանգամայն ճիշտ եք: «Հավերժական այբուբեն» նախագիծը Մատենադարանի հարևանությամբ վաղուց էր մշակվում: Շատ էր հուզում այդ պատը, իր սխալ գրաֆիտիով, հայտարարությունների մնացորդներով, լուսավորության բացակայությամբ, ինչ-որ անհասկանալի մարդկանցով, որոնք հավաքվում էին այնտեղ մութն ընկնելուն պես: Այնտեղով տհաճ էր անցնել ոչ միայն երևանցիներին՝ պատի մոտ կանգ են առնում զբոսաշրջային ընկերությունների ավտոբուսներ, և առաջինը, ինչ տեսնում էին մեր հյուրերը՝ դա անհասկանալի պատն էր ընդունելության տան մոտ: Մի խոսքով, մեկ հիանալի օր մենք հաշվարկեցինք պատի բոլոր բացթողումները և հասկացանք, որ հայկական այբուբենի գրեթե բոլոր տառերն այնտեղ տեղ կանեն: Գեղագրություն ստեղծեցինք գոտիկ ոճի մեջ՝ ներմուծելով հայկական ոճը: Տառերի հեղինակը դարձավ դիզայներ Վահան Բալասանյանը: Լուսավորեցինք: Հովանավորներ գտանք. յուրաքանչյուր առանձին տառը ֆինանսավորել են տարբեր մարդիկ, և փաստացի մենք ունեինք 33 հովանավորներ: Նախագիծը դարձավ քաղաքային ոճի մեջ սոցիալական ֆրանչայզինգի հիանալի օրինակ, այսինքն այն բանի, թե ինչպես կարելի է ներգրավել քաղաքացիներին կերպարանափոխման գործընթացի մեջ: Եվ մինչ օրս մենք դրա մասին լսում ենք միայն դրական կարծիքներ:
-Իսկ ինչպե՞ս ձեզ մոտ առաջացավ այն միտքը, որպեսզի թարմացնեք մտոցները: Արդյո՞ք Երևանը կարող է հավակնել առաջին քաղաքի կոչմանը նման նոու-հաուններով:
-Ընդունենք, որ մենք առաջինը չենք: Գեղեցիկ մշակված մտոցներ կան և՛ Չեխիայում, և՛ Ճապոնիայում… Սակայն Երևանը կարող է հավակնել ամենագեղեցիկ մտոց ունեցող քաղաքի կոչմանը: Առավել ևս, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Եվ աշխատում ենք ակտիվորեն: Ի սկզբանե մենք մտածեցինք այսպես. կան մտոցներ, կա քաղաքային տարածություն, կա տեղեկատվության կրող: Ընդ որում, այդ կրողների սեփականատերերը բոլորը տարբեր են, սկսած կապի մասնագետներից մինչև ջրի խողովակների մասնագետները: Կապվեցինք նրանց հետ և հասկացանք, որ ոչ ոք դեմ չի, որպեսզի մենք կերպարանափոխենք այդ «աքսեսուարները», իսկ ոմանք նույնիսկ պատրաստ էին օգնել: Ստանալով համաձայնություն՝ մենք անցկացրեցինք Փոքր Կենտրոնի զոնավորում, ո՞ր հատվածում ո՞ր մտոցը տեղադրենք: Այնպես, որպեսզի դա հետաքրքիր լինի անցորդների, զբոսաշրջիկների համար, ընդ որում, ոչ միայն զուտ արտաքնապես, այլև տեղեկատվայնության տեսակետից: Եվ որոշում կայացրեցինք փականները թեմատիկ ձևավորել՝ կախված դրանց տեղակայման վայրից: Հենց այդ պատճառով առաջին չորս մտոցների հերոսները դարձան համանուն օպերաների և բալետների հերոսները: Իսկ Հանրապետության հրապարակում մենք ցանկանում ենք տեղադրել մտոցներ՝ հին հայկական դրամների թեմատիկայով: Մաշտոցի պողոտայում կարող են ստեղծվել մտոցներ գրագրության թեմատիկայով՝ նվիրված գրերին: Իսկ Կասկադում՝ գույնզգույն մտոցներ ժամանակակից դիզայնով:
– Ինձ թվա՞ց, թե՞ դուք դրա մասին խոսում եք ապառնի անորոշ ժամանակով: Կարծես թե՞ կասկածներ կան գաղափարների իրականացման վերաբերյալ:
-Այո, որովհետև պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէ սկսածը հասցնել ուղեղներին: Չէ որ յուրաքանչյուր նախագիծ պետք է հաստատվի քաղաքապետարանում, մենք նաև նախապես խորհրդակցում ենք տարբեր փորձագետների հետ: Օրինակ՝ դրամներ-մտոցների վերաբերյալ խորհրդակցել ենք Պատմության թանգարանի տնօրենի հետ և մերժում ենք ստացել: Շարժառիթը այսպիսին էր. պետք չէ ոտքերի տակ «նետել» ազգային խորհրդանիշները, պատմական արժեքները, ինչպիսիք են դրամները: Սակայն նման մոտեցումը հասկանալի կլիներ այն դեպքում, եթե մենք այնտեղ օրիգինալ նմուշներ տեղադրեինք, սակայն խոսքը ռեպլիկացիայի մասին է, քաղաքային արվեստի ձևի մասին, որն, ընդհակառակը, կարող է աշխատել ի օգուտ մեր պատմության տարածմանը, քարոզմանը: Այդ պատճառով աշխատելու ենք հետագայում ևս առաջ տանել այս թեման, քանի որ շատ ենք ցանկանում հրապարակում դրամներ տեսնել: Դա շատ գեղեցիկ կլինի, հավատացեք:
-Իսկ ինչպե՞ս եք դուք պատրաստվում ստանալ հին դրամների էֆեկտը, ընդհանրապես ինչպիսի՞ն են մտոցների կափարիչների կատարելագործման տեխնոլոգիաները:
-Հենց դրամների դեպքում ամեն ինչ այդքան էլ բարդ չի լինի: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, ապա մենք հանում ենք հին մտոցը, հանձնում ենք այն վերաձուլման կամ էլ փոխարինում ենք հին մտոցը: Իսկ դրա փոխարեն զրոյից ենք անում ամբողջ ձուլումը: Ստեղծվում է 3D ձև փայտից, այնուհետև կատարվում է ձուլում, որից հետո այդ ամենը ներկվում է հատուկ ներկերով: Բոլոր մտոցները, ինչպես և նախկինները չուգունից են, բավականին ամուր:
-Բայց չէ՞ որ չուգունը բավականին թանկարժեք նյութ է…
-Հենց դրանում է բանը: Ավելին, եթե դու մեկ ձև ես պատրաստել մեկ մտոցի համար, ապա այն այլևս չի կարող աշխատել մյուսի համար, պետք է նորը պատրաստել: Մենք մեր գործընկերուհու հետ չափեցինք բոլոր մտոցները և հասկացանք, որ Երևանում կան 4-5 տեսակի մտոցներ (կլոր, օվալաձև, ուղղանկյունաձև, քառակուսի) 3-4 տարբեր չափսերով: Եվ յուրաքանչյուրին հարկավոր է նոր ձև: Իսկ դա շատ թանկ է: Պատկերացրեք, որ մեկ մտոցը պահանջում է մոտավորապես 500 դոլար: Սակայն միայն Օպերայի թատրոնի շրջակայքում առկա են մոտ 28 մտոցներ:
– Նշանակում է նախագիծը շուտ չի մեկնարկի՞:
-Չէ, ինչո՞ւ: Առաջին տեղադրումը տեղի է ունեցել 2016թ., օգնել են հովանավորները: Սակայն բոլորովին վերջերս մեզ դիմեց մեր լավ ընկերներից մեկը, ով ցանկություն հայտնեց հովանավորել մեկ մտոց: Այնպես որ սեպտեմբերին կզբաղվեն հերթական մինի-ստեղծագործությամբ: Եվ այսկերպ աստիճանաբար հայեցակարգ կձևավորենք: Եթե հաջողվի վերատեղադրել ամբողջ Փոքր Կենտրոնի մտոցները, իսկ դրանք մոտավորապես 500 մտոցներ են (միայն Մաշտոցի պողոտայում դրանք 50-70 հատ են), լավ կլինի: Իհարկե, ինչ վերաբերում է զուտ մեր մտահաղացմանը, միայն մեր մտոցների վրա կա QR կոդ: Եվ եթե դրա վրայով սքաներ անցկացնենք, որը առկա է ցանկացած ժամանակակից հեռախոսի մեջ, ապա կարելի է, օրինակ, հոդված գտնել «Անուշ» օպերայի մասին դրա հղումով և լսել երաժշտական հատված: Կարծում ենք, զբոսաշրջիկներին դա կվոգևորի և կհետաքրքրի:
-Միգուցե արժի՞ ներգրավել տեղի իշխանություններին, համայնքների ղեկավարներին:
-Կարելի է փորձել, առավել ևս, որ իրավիճակն այժմ տարբերվում է: Ինչպես հայտնի է, շատ բան է փոխվել նաև քաղաքային կառավարման մեջ, և մենք հույս ունենք, որ այլևս չենք լսի այսպիսի մի բան. «Իսկ ի՞նչ, եթե մարդիկ անցնեն մտոցների կողքով և թքեն մեր արժեքների վրա: Ի՞նչ եք անելու»: Այն ժամանակ ես պատասխանեցի, որ նախագիծն ուղղված է նրան, որպեսզի մարդիկ նայեն իրենց ոտքերի տակ և այնտեղ տեսնելով մի յուրօրինակ բան, դադարեցնեն թքելը: Սակայն ինձ չլսեցին…
–Հուսով եմ, նման տրամադրվածությունը չի «կտրել» թիմի երիտասարդ և նախաձեռնող անդամների թևերը:
-Ոչ մի դեպքում: Ի դեպ, թևերի մասին․ մենք ունեինք նաև արտ-ինստալյացիայի նախագիծ, որն այդպես էլ կոչվում էր՝ «Ազատության թևեր»: Մենք մշակել էինք այն Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ: Եվ մրցույթ էինք հայտարարել փոքր ճարտարապետական ձևի համար: Արդյունքում, ստացված 20 գաղափարներից ընտրեցինք լավագույնը: Դրա ոգեշնչումն էին դարձել Ֆիբոնաչչիի թվերը: Խոսքը շատ հետաքրքիր, թեպետ և մետաղական, բայց շատ թեթև թևերի մասին էր, որոնց առջև կարելի էր կանգնել և լուսանկարվել ի հիշատակ: Կարծես թե քո հետևում աճել են ազատության թևեր: Սակայն մայրաքաղաքում տեղադրելուն գործը չհասավ: Գեղխորհուրդը ուսումնասիրեց նախագիծը, սակայն դեմ քվեարկեց: Պատճառը հասկանալի չէր: Երևի թե, դուր չեկավ հենց նախագծի իրացումը: Արդյունքում, երիտասարդ ճարտարագետները, որոնք բավականին մանրակրկիտ էին աշխատում նախագծի վրա, ծայրահեղ հիասթափված էին: Այնուամենայնիվ, մենք միևնույն է փորձելու ենք «թռչել»՝ առաջ տանելով նախագիծը: Որը տրամաբանորեն հիանալի է կառուցված, ինչպես նաև իմաստային առումով բավականին ներդաշնակ է մեր հասարակության ներկայիս աշխարհընկալման հետ: Ի դեպ, ինչպես և մյուս մեր աշխատանքները:
Օրինակ, մեր կարծիքով՝ լիովին կյանքի կոչվելու իրավունք ունի Օղակավոր բուլվարի վերականգնման նախագիծը: Բազմաթիվ բիզնեսներ այդ անավարտ կանաչ հատվածում կամ վաղուց «մահացել» է, կամ էլ գտնվում է փակման եզրին: Դրանք տարաբնույթ լքված սրճարաններ են, ռեստորաններ, անհասկանալի մետաղական ճարտարագիտական ձևեր: Իսկ մենք մշակել ենք բուլվարի վերականգնման հայեցակարգ՝ հիմք ընդունելով զոնավորումը: Առաջարկում ենք բաժանել այգին պասիվ, ակտիվ, երիտասարդական, ինտելեկտուալ հատվածների և զբաղվել դրանց թեմատիկ բարեկարգմամբ: Օրինակ, Շախմատի տան մոտ կարելի է ստեղծել ինտելեկտուալ հատված. տեղադրել ազատ շախմատի սեղաններ՝ եկար, խաղացիր, շփվեցիր: Ընդ որում, առանձին ժամերին նույնսիկ կարելի է մրցել գրոսմեյսթերների հետ…
-Բայց չէ՞ որ յուրաքանչյուր սրճարան իր տերն ունի: Ո՞վ կհամաձայնի նման բարեփոխումների:
-Մենք չենք առաջարկում նրանց օբյեկտները արմատախիլ անել: Մենք մտադրված ենք դրանք գործառնել համատեղ ջանքերով. բարեկարգել, տրամադրել գործունեության այն ձևը, որը օգտակար կլինի և՛ այգուն, և՛ սեփականատիրոջը: Օրինակ՝ լքված սրճարանը կարող է դառնալ հեծանիվների վարձակալման կետ… Մենք առաջարկել էինք նախագիծը ներառել Երևանի զարգացման պլանի մեջ 2017թ․ համար, սակայն մերժում էինք ստացել՝ միայն մեկ փոքր հատվածի համար փորձնական նախագիծ իրականացնելու ցանկությամբ: Ինչը ռեալ չէր, քանի որ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի առանձին հատվածները հայեցակարգային առումով չտարբերվեն ամբողջից: Այդ պատճառով մենք պետք է հաստատում ստանայինք ամբողջ նախագծի համար և միայն դրանից հետո սկսեինք աշխատել մասամբ մեկ հատվածի վրա, հետո երկրորդի: Այնուամենայնիվ, մենք վերամշակում ենք նախագիծը և չենք հրաժարվում դրանից ոչ մի դեպքում:
-Դուք անդրադարձել եք այդ մշակմանը դեռևս 2016թ.: Այն ժամանակներից բավանանին շատ ջուր է հոսել: Արդյո՞ք իմաստ կա պայքարելու մինչև վերջ:
-Իմաստ կա, մանավանդ այն ժամանակ, երբ դու սիրում ես քո քաղաքը: Իսկ մեր ինկուբատորում միայն այդպիսի մարդիկ են: Երիտասարդ, եռանդուն: Ի դեպ, կան ևս երկու նախագծեր, որոնցով մենք տարված ենք: Դրանք են ջրի թանգարանի ստեղծումը և բակային տաղավարների մոդերնիզացումը: Երկուսն էլ Երևանի խարհրդանիշներն են: Աշխարհի ոչ մի քաղաքում չկա այնպիսի բան, որպեսզի հնարավոր լինի ջուր խմել պուլպուլակներից՝ հենց փողոցում: Ավելին, մեր ջուրն ունի իր մոլեկուլյար բանաձևը: Եվ հաշվի առնելով դա, մեզ մոտ առաջացավ գաղափարների մի ամբողջ շատրվան, որոնցից մեկն է այդ թանգարանում ստեղծել տարբեր ջրային ինստալյացիաներ, որոնցից կարելի է ջուր խմել: Օրինակ՝ ինչ-որ գեղեցիկ շատրվան կամ որևէ այլ բան:
Ինչ վերաբերում է տաղավարներին, ապա «Տաղավարներ 2.0» նախագծի իմաստը կայանում է նրանում, որպեսզի դրանցում տեղադրենք արևային մարտկոցներ, և գեներացվող էներգիայի հաշվին գործադրել մոնիտորով ինտերակտիվ սեղան: Որպեսզի այնտեղ ոչ միայն նարդի խաղան, այլև ինչ-որ բան սովորեն մեր երեխաները: Արդյունքում և նարդի խաղացողները գոհ կլինեն, չէ որ տաղավարն իր սկզբնական տեսքով պահպանվում է որպես քաղաքային կոլորիտ և պատանիները ուրախ կլինեն հնարավորությանը՝ զվարճանալ ընկերների հետ, այն էլ անվճար Wi-Fi-ով: Եկար քո համակարգչով, լիցքավորեցիր արևային էներգիայից, նստեցիր, շփվեցիր, խաղացիր: Սակայն իրացման պայմաններն նույնն են՝ քաղաքապետարանի հաստատումը:
-Սակայն այս փուլում քաղաքապետարանում իշխանափոխություն է ընթանու՞մ…
-Այո, և մենք անհամբեր սպասում ենք նոր քաղաքապետի նշանակմանը, հուսալով, որ նա ավելի ժամանակակից մոտեցում կցուցաբերի նմանատիպ նախաձեռնությունների հանդեպ, ինչպիսին մերն են: Չէ որ վերջին 4 տարիների ընթացքում մենք կարող էինք շատ բան անել: Իսկ դրա փոխարեն համոզում, խնդրում էինք՝ թույլ տվեք, հաստատեք… Մինչդեռ ժամանակն անցնում էր, մենք կորցնում էինք ներդրողներին, իսկ քաղաքը կառչած էր մնում 1.0 տարբերակում: Այնուամենայնիվ, մենք հետագայում ևս պայքարելու ենք այն բանի համար, որպեսզի թարմացնենք մեր Երևանը: Իսկ թարմացնելով՝ պահպանենք դրան բնորոշ անհատականությունը, ընկալման հեշտությունը ցանկացածի համար, ով ապրելու է այստեղ, ով ծանոթանալու է քաղաքի հետ առաջին անգամ: Չէ որ 2.0 տարբերակը՝ դա նոր սերնդի տարբերակն է՝ ավելի ստեղծագործական, հեղափոխական և կառուցողական մտածող:
Իրինա Գրիգորյան