Երեքշաբթի երեկոյան հայ դասական երաժշտության պատրիարք Արամ Խաչատուրյանի` ում ներկայացնելու կարիք առանձնապես չկա, տուն-թանգարանում կայացավ «Խաչատուրյան Տրիո» անսամբլի «Masterpieses of Armenian Classical music» (Հայկական դասական երաժշտության գլուխգործոցները) սկավառակի շնորհանդեսը:
Դահլիճը մարդաշատ էր: Հավաքվել էին դասական երաժշտության սիրահարները և ոչ միայն: Մեծահասակ երաժշտասերներին ուղեկցում էին երիտասարդ երաժշտական էնտուզիաստներ, ինչը ուրախալի էր:Նրանց հետևելը միևնույն ժամանակ և հաճելի էր, և երբեմն ծիծաղելի: 6-7 տարեկան երեխաները լարված լսում էին, պահելով շունչը, ասես բեմում ոչ թե դասական երաժշտության անսամբլ էր այլ ինչ-որ արտասահմանյան ռոք խումբ: Բայց կար մյուսներից տարբերվող մեկը: Ողջ ընթացքում ուզում էր պահը գտնել և մոտնենալ բեմին, որպեսզի երաժիշտներին ծաղկեփունջ հանձնի:
Բարձագույնն ու հրաշալին ակնհայտորեն դիպել էին տղայի սրտին` սեփական ապրումներից մի փոքր քիչ, իսկ մայրը մի փոքր բանից սաստում էր, բայց միթե դա կարևոր է, երբ հասկանում ես, որ կան պարզապես երաժշտությամբ հետաքրքրված մարդիկ` երեխաներ և նրանց ծնողները:
Ինչ վերաբերվում է հենց սկավառակին` երեկույթի մեղավորին, ահա թե ինչ է դրա մասին ասում Արամ Խաչատուրյանի թանգարանի տնօրեն և տրիոյի անդամ (դաշնակահարուհի) Արմինե Գրգորյանը:
«Դրանք հանրահայտ մեղեդիներ են, որոնց մասին խոսելու կարիք չկա: Հավաքածուն համալրող գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնք հիմնականում կատարել են բիս: Մենք ուշադրություն ենք դրաձրել յան աբնի վրա, որ հենց այդ ստեղծագործություններն են հանդիսականի կողմից յուրահատուկ ոևորությամբ ընդունվում:Դրանք ամենասիրելիներն են, որոնք ծանոթ են ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև արտերկրում հայկական երաժշտություն լսողներին: Մեզ համար: Մեզ համար դա ևս մի հնարավորություն է ցույց տալ, թե որքան հարուստ է մեր երաժշտական ժառանգությունը և ինչ թեթևությամբ է այն ընդունվումբոլոր երաժշտասերների կողմից` անկախ ազգային պատկանելությունից և կարծրատիպերից»:
Շնորհանդեսի ընթացքում խաղարկվեցին նաև 10 դիսկեր` հուշագրերով և ստորագրություններով:
Խաղարկությունն անցավ հետևյալ կերպ` եռյակի կատարմամբ հնչում էին ստեղծագործություններ, որոնք ներգարվված էին հավաքածուի մեջ, այուհետև հնչում էր հարցը, օրինակ` «ո՞վ գիտի, որ ֆիլմով ներշնչված է մաեստրո Արամ Խաչատուրյանը գրել այս ստեղծագործությունը»:
Մտածում էի, այ քեզ բան, բայց որտեղի՞ց ես իմանամ: Բայց գտնվում էին նաև իմացողներ: Հայկական հողը ինտելեկտուալների պակաս չունի: Յուրաքանչոյւր հարց իր գնորդը ուներ` պատկերավոր ասած:Բոլոր դիսկերը բարեհաջող բաժանվեցին` ըստ արժանիքների և գիտելիքների: Կարևորը` ոչ ոք չձանձրացավ:
Նախագծի հնյունային ռեժիսյոր, ալտիստ Մակսիմ Նովիկովը, պատմելով ստեղծման գործընթացի մասին, ասում է ` «հավաքածուն ամռանն է ձայնագրվել, մի դուբլով Արամ Խաչատուրյանի և Կոմիտասի անվան թանգարաններում: Խնդիրը նրանում է, որ մենք դաշնամուրներով ստուդիաներ չունենք, դրա համար մենք ստիպված էինք տակից դուրս գալ, ինչպե սհնարավոր էր»:
Մեր կողմից ավելացնենք` ափսոս, որ ստիպված ես լինում «տակից դոււրս գալ» նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը սովորական դաշնամուրի առկայության մասին է:Հեյ, մշակույթի նախարարություն, դուք այդեղ բոլորդ քնե՞լ եք: Երաժիշտները երաժշտության մասին պետք է մտածեն, դաշնամուրը, անկեղծ ասած, ձեր հոգսն է:Ինչևէ, միթե դա կարևոր է, երբ խոսքը բարձր և գեղեցիկ արվեստի մասին է: Տակից դուրս կգանք` դրան մենք տիրապետում ենք…
Վերջում նշենք, որ հավաքածուի մեջ են մտել Կոմիտասի, Միրզոյանի, Խաչատուրյանի, Բաբաջանյանի, Սայաթ-Նովայի և Հարությունյանի հանրահայտ ստեղծագործությունները: Սկավառակը կարող եք ձեռք բերել Խաչատուրյանի և Կոմիտասի անվան թանգարաններում, ինչպես նաև «Խաչատուրյան-Տրիո»-ի համերգների ժամանակ: Սկավառակը լույս է ընծայվել 2000 օրիակով:
Արմինե Ահարոնյան