Փետրվարի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում տեղի կունենա հաղորդակցային ռեժիմների մոնիթորինգի արդյունքների և հարևան երկրների հաղորդակցային ռեժիմների բարեկամության վարկանիշի շնորհանդես:
Մասնակցելու են հրավիրված
«Մինչենկո քոնսալթինգ» հոլդինգի նախագահ Եվգենի Մինչենկոն, Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի փորձագետները երկրորդ տարին անընդմեջ մշտադիտարկում են 14 հարևան երկրների հաղորդակցային ռեժիմները և ներկայացնում նրանց բարեկամության վարկանիշը։ Մոնիթորինգի մեթոդաբանությունը, տեխնոլոգիան և արդյունքները տարբեն են լինում: Մշտադիտարկմանը մասնակցել են նաև շուրջ 200 օտարերկրյա փորձագետներ։
Ո՞ւմ համար են Ռուսաստանն ու ռուսները մնում բարեկամներ, և ո՞վ է փոխել կողմնորոշումը: Ինչպիսի՞ հարևաններ են պետք Ռուսաստանին, և ինչպիսի՞ Ռուսաստան է պետք նրա հարևաններին: Ինչի՞ վրա է հիմնված մեր բարեկամությունը: Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում հակառուսական և ռուսամետ ուժերը։
Միջոցառման կազմակերպիչը Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտն է (ՀԶԱՀԻ):
ԶԼՄ-ները կարող են հավատարմագրվել մինչև փետրվարի 8-ը ժամը 18:00-ը:
Մուտքը միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ անձնագրի ներկայացմամբ։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն իրեն իրավունք է վերապահում առանց բացատրության մերժել հավատարմագրումը։