Անցած տարին նշանավորվեց հայ IT մասնագետների հաջողություններով միջազգային հարթակներում: IT մասնագետների սուր դեֆիզիտի պայմաններում` հատկապես միջին և բարձր օղակներում, և աշխարհի դժվար տնտեսական դրության պատճառով` շատ արտասահմանյան ընկերություններ հետաքրքրությամբ հետևում են արագ զարգացող հայկական ինովացիոն տեխնոլոգիաների շուկային: Հայաստանն իր հերթին նոր շուկայի ճանապարհներ է փնտրում:
Բայց IT-ին վերջնական կանգառ չէ: «IT-ին միայն սկիզբն է` ընդամենը թեթև սկիզբ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաներից մենք պետք է անցնենք գիտական-կառուցողական աշխատանքներին հավաքական ինժիներիայի ոլորտում, և երբ այդ բնագավռում էլ մենք կունենանք այնպիսի հաջողություններ, ինչպիսիք IT-ում, ապա հաջորդ քայլը կլինի բարձրակարգ արտադրությունը, զուգահեռաբար` բնական ռեսուրսների գրագետ օգտագործումը: Ապրելու բնականոն պայմաններ ստեղծելու համար պետք է մի քանի հարյուր միլիոն ծառ տնկել, ինչում կարող են օգտակար լինել նաև IT տեխնոլոգիաները»,- պատմում է մեր զրուցակիցը` IT Միության կազմակերպությունների (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Պրն. Վարդանյան, ամփոփելով տարին` կարո՞ղ եք այն բեկումնային համարել ձեր բնագավառի համար:
Կարծում եմ` այո: Որոշ իմաստով անցած տարին կարելի է որոշիչ անվանել: Նախ` սկսեցին հաջողության հասնել այն ընկերությունները, որոնք 2009թ-ից հետո կենտրոնացել էին սեփական ապրանքների արտադրման վրա: Օրինակ` PicsArt, որը Forbes ամսագրի վարկածով հինգ ամենապահանջված ներդրողների և առավել շատ միջոցներ ստացած ընկերությունների շարքում է: Նախագիծը գնահատվել էր 250 մլն.$: Նաև Triada Studio-ն իր Shadowmatic խաղով, որն ստացավ Apple Design Award մրցնակ և տարբեր երկրներում ճանաչվել է տարվա խաղ, դա SoloLearn նախագիծն է որը ճանաչվել է 10 ամենաարագ զարգացող սթարթափերից մեկը` մինչև 10 մլն.$ ֆինանսավորմամբ:
Ըստ իմ հաշվարկների` այս պահին Հայաստանում կա այս տարվա ընթացքում լուրջ հաջողությունների հասած 6-7 ընկերություն: Առաջ, վերելք չէր նկատվում, ոչ այնքան բնագավառի աութսորսինգացված լինելու, որքան ինժեներական նախագծերի վրա կողմնորոշված լիենլու պատճառով: Երկրում, իսկապես, շատ են արևմտյան կասկածելի ինժեներական ընկերությունները: Եվ այդ իմաստով կարևոր է նշել այս բնագավառում նոր տենդենցների և գործընթացների մասին: Սա դեռ միայն սկիզբն է, լավագույնը դեռ առջևում է: Այնպես որ` այդ իմաստով, այո, ես վստահ եմ, որ տարին բեկումնային էր:
Ըստ ձեզ` ինչո՞վ է պայմանավորված այս հաջողությունը, ի՞նչը առաջ հրեց դեպի որակային նոր մակարդակ:
2009թ-ի ճգնաժամը ցույց տվեց, որ պետք է ավելի դիվերսիֆիկացված լինել` ավելի անկախ: Դրան կարելի է հասնել միայն սեփական արտադրանքը ստեղծելով: Երբ ռիսկի ես դիմում, դուրս ես գալիս շուկա` առաջարկելով ոչ միայն ծառայություններ, այլ սեփական արտադրանքը, դա մեխանիկորեն բարձրացնում է հեղինակությունդ և արժեքդ` գործընկերներիդ աչքերում, համապատասխանաբար` ավելի ազատ ես դառնում գործողություններիդ մեջ: Բացի դա` նոր իմպուլս է տալիս և բարձրացնում է մոտիվացիան: Երբ թիմը աութսորսինգի վրա է աշխատում, ապա միակ մոտիվացիան ֆինանսական օգուտն է: Այլ բան է սեփական գաղափարի իրականացումը: Այստեղ մոտիվացիան բոլորովին այլ մակարդակի վրա է և թիմն էլ ավելի համախմբված է լինում` այդպիսի կոլեկտիվից մարդիկ չեն հեռանում: Ահա այսպիսի առանձնահատկություն:
Նախորդ տարում մենք նոր ռազմավարություն մշակեցին` Why Armenia (Ինչու՞ Հայաստանը), որը դարձավ մեր բնագավառի զարգացման անկյունային քարերից մեկը 2014-2018թթ-ի համար: Նոր ռազմավարությունը պետք է պատասխանի բարձրացված հարցին: Նպատակը` հասնել մեր երկրի համար ամբողջովին նոր դիրքի միջազգային հարթակում, ստեղծել բարձր տեխնոլոգիաների երկրի բրենդ: Այս ձևակերպման հիմքում դրված են , կրեատիվության և ադապտացման ընդունակության սկզբունքներ` ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ մշակույթի առումով: Մենք աշխատում ենք տարբեր մշակույթների հետ. այսօր`հնդկական ֆիրմայի հետ, վաղը` բելգիական, մյուս օրը` ամերիկյան: Տարբեր մշակույթների հետ աշխատանքը լիովին տարբեր մոտեցումներ է պահանջում և դա պետք է հաշվի առնել:
Ռազմավարության մյուս փուլը Surprising Engineering-ն է, այսինքն` «հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումներ»: Անունից արդեն հտևում է, որ մեր մոտեցումը առաջ անցնելն է: Ոչ միայն հաճախորդի հույսերն արդարացնել, այլև գերազանցել: Այնպես որ` «ինչու՞ Հայաստան», որովհետև սա անսպասելի ինժեներական լուծումների երկիր է:
Հիմնվելով այս հիմքային սկզբունքների, ինչպես նաև անցյալի` հայտնագործություններով հարուստ ինժեներական պատմության ավանդույթների վրա` մենք կարող ենք այս շուկա մտնել լիովին նոր դիրքորոշմամբ` ադեկվատ ինքնագնահատականով, առաջին հերթին` հարգելով մեզ:
Մենք չենք պատրաստվում ներկայանալ պարզած ձեռքով` «մենք այնքան խեղճ ենք, մեզ աշխատանք տվեք և մենք էժան կկատարենք այն»: Ոչ, պետք է շուկա դուրս գալ ճիշտ ինքնագնահատականով, իսկ դա, իր հերթին ամբողջովին փոխում է հաճախորդի վերաբերմունքը մեր նկատմամբ: Բիզնեսը մնում է բիզնես, բանակցությունները` բանակցույթուններ, բայց շատ կարևոր է, թե քեզ ինչպիսին է տեսնում և ինչպես է ընդունում գործընկերը: Երբ նա գիտակցում է, որ գործ ունի արժանապատվություն ունեցող մարդկանց հետ, մարդկանց, ովքեր չունեն ինքնագնահատականի հետ խնդիրներ, ապա ենթագիտակցական մակարդակով գալիս է հասկացողություն, որ դու պունկտուալ ես, բարեխիղճ, չես խախտում պայմանավորվածությունները և այլն: Հեղինակությունդ բարձրանում է:
Նոր ռազմավարությունը արդեն արդյուքներ ունեցե՞լ է`նյութականորեն արտահայտված:
Մեր ռազմավարության մեջ դրված ինքնագնահատման սկզբունքը արդեն արդարացնում է իրեն` բավական շոշափելի արդյունքներ տալով: Այսօր այդ սկզբունքի կիրառման առնվազն երկու ակնհայտ ցուցանիշներ կան: Այսպես` Why Armenia-ն ներդրվեց մեր նախագծերից մեկի` Volo-ի բիզնես-պլանի մեջ` դրա առաջ լուրջ հեռանկարներ բացելով: Մասնավորապես` ընկերությունը ընդամենը 8 ամսում ավելի քան եռապատկեց աշխատատեղերի քանակը` 20-ից միչև 65: Բացի դա` նաև որակային առաջընթաց եղավ, փոխվեց մթնոլորտը թմում: Հուսով ենք, որ մյուս ընկերությունները կփոխառեն իրենց գործընկերների փորձը, կիմանան, թե ինչպես է դա գործնականում աշխատում և այլն:
Երկրորդը` ավելի գլոբալ է: Մենք այս տարի իրավունք ստացանք 2019 թ,-ին Հայաստանում անցկացնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Համապատասխան որոշումը կայացվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA), որի ադման է նաև UITE-ն, տնօրենների խորհրդի նիստի ժամանակ: Դա շատ հեղինակավոր և պատասխանատու միջոցառում է, որը երկու տարին մեկ է կայանում (սկսած 1978թ.-ից) և համարվում է IT բնագավառի ամենախոշոր իրադարձություններից մեկը: Կոնգրեսին մասնակցում էն IT բնագավառի 2-3 հզ. առաջնորդներ` գրեթե 100 երկրներից: Սա մեծ ձեռքբերում է, մեր երկրում երբեք չի կայացել մասնագիտացված այսքան խոշոր միջոցառում: Թերևս միայն շախմատի օլիմպիադան էր, բայց դա միևնույնն է այլ մակարդակ է: 2019թ-ին այստեղ կհավաքվեն գրեթե բոլոր երկրների համաշխարհային ճանաչում ունեցող թոփ-մենեջերները:
Մեզ սկսեցին լուրջ վերաբերվել, երբ մենք ինքներս սկսեցինք հարգել մեզ: Հիշում եք ինչպես «Միմինո»-ում (ռեժիսոր Դանելիայի հայտնի սովետական ֆիլմ` խմբ.)` «երբ ինձ հաճելի կլինի, ես քեզ այնպես տեղ կհասցնեմ, որ քեզ էլ հաճելի կլինի»:
Այնպես որ` մենք կոնգրեսն անցկացնելու իրավունք ենք վաստակել և արդեն սկսել ենք լրջորեն պատրաստվել: Դեռ 3-4 տարի ունենք, և մենք պետք է լիարժեք պատրաստ լինենք դրան, երկրորդ նման հնարավորություն չենք ունենա: Բայց եթե այս մեկը ճիշտ օգտագործենք, ապա մեր բոլոր ընկերությունները մեծ հնարավորություն կունենան հետագա աճի համար:
Նման մասշտաբի միջոցառման կազմակերպումը կպահանջի ահռելի ֆինանսական և այլ ծախսեր: Կկարողանա՞ք:
Անկասկած կոնգրեսը ծախսատար միջոցառում է: Անհրաժեշտ է միջազգային հովանավորներ գտնել, պատրաստել ուժեղ իվենթ-մենեջմենթ, և, որ ամենակարևորն է` պատրաստել բովանդակությունը: Պետք է կողմնորոշվել` ինչն ենք հիմքում դնելու: Այսօր աշխարհին հետաքրքիր կլինի դպրոցներում ինժեներային լաբորատորիաներ բացելու մեր փորձը: Հուսանք, որ 2019թ-ին նման լաբորատորիաներ կգործեն բոլոր հայկական դպրոցներում: Այդ փորձը պետք է ամբողջ աշխարհին հետաքրքիր լինի: Բոլորը խոսում են ինժեներային կրթությունը դպրոցներ մտցնելու անհրաժեշտության մեասին`և Մասաչուսեցի համալսարանում (ԱՄՆ գլխավոր տեխնոլոգիական բուհը` խմբ.), և արդյունաբերության թոփ-մենեջերները, սակայն լուրջ քայլեր դեռևս չեն ձեռնարկվում: Մեզ մոտ էլ դեռևս չկան, բայց մենք ունենք նպատակադրում և արդեն շուրջ երեք տարի է գնում ենք այդ ուղղությամբ` մեթոդաբանություն մշակելով:
Դեռևս փոքր-ինչ բարդ է հարցի ֆինանսական կողմը, բայց այնքան էլ շատ գումար չէ անհրաժեշտ` 10 մլն.$: Այդ գումարով ամբողջովին իրատեսական է ծրագրի իրականացումը ողջ երկրի տարածքում: Սա հզոր առաջընթաց կլինի այս բնագավառի զարգացման հարցում, քանի որ դրական ազդեցություն կունենա ժողովրդի աշխարհընկալման, ինքնագնահատականի վրա: Այս ծրագրի իրականացումը կապահովի երկրում IT ոլորտի զարգացման տեմպի աճ` գրեթե երկու անգամ ավելացնելով կադրերի հոսքը:
Դուք հաճախ եք խոսում Հայաստանում IT ոլորտում կադրերի պակասից: Ինչպիսի՞ն է պատկերը: Լուծվու՞մ է արդյոք կադրային խնդիրը:
Մենք դեֆիցիտի երեք տեսակ ունենք: Առաջինը` ներքին շուկայում աշխատակիցների ամենօրյա պակասն է: Բանն այն է, որ ամեն տարի IT բնագավառում առաջանում են 2000 նոր հաստիք, որից 300-400-ը այդպես էլ մնում են ազատ: Անընդհատ կադրերի պակաս կա, որը պայմանավորված է արդյունաբերության աճով, որի հետևից չեն հասցնում կրթական հաստատությունները: Համալսարանները պարզապես չեն տալիս պատրաստված մասնագետների անհարժեշտ քանակ: Հայաստանի գրեթե բոլոր հաջողակ IT ընկերությունները ունեն սեփական թրեյնինգ-կենտրոնները, որի հիմքի վրա էլ «ստեղծվում են» հետագա աշխատակիցներին: Համալսարանները IT ոլորտում տալիս են շուրջ 1700 շրջանավարտներ, որոնցից միայն 300-ն են միանգամից աշխատում: Մյուսներին, աշխատաշուկա մտնելու համար, անհրաժեշտ է ևս մեկ տարի սովորել: Ստացվում է, որ ընկերությունները ստիպված են լինում ավելորդ ջանքեր գործադրել:
Դեֆիցիտի երկրորդ տեսակը միջազգային ընկերությունների կողմից մեր կադրերի պահանջարկն է: Աշխարհում IT մասնագետների ընդհանուր դեֆիցիտի պայմաններում` շատ արտասահմանյան ընկերություններ արդեն ծանոթ են մեր հաջողած մենեջերներից մի քանիսի հետ, նրանց առաջարկում են իրենց ընկերությունների մասնաճյուղերը բացել Հայաստանում` 300-500 աշխատատեղով: Եվ մերժում են ստանում, քանի որ մեզ մոտ անգամ մեր ընկերություններում կադրերը չեն բավականացնում: Այսպես մենք կորցնում ենք շուրջ 2000 աշխատատեղ: Դրանք այդպիսի` թեթև աշխատատեղեր են:
Բայց կա ավելի դժվար աշխատանք, որը մեր նշանառության տակ ենք վերցրել: Խոսքը IT մասնագետների ընդհանուր դեֆիցիտն է ամբողջ աշխարհում` այդ թվում էլեկտրոնիկան, ծրագրավորումը, ընդհանուր ինժեներիան և այլն: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կադրային դեֆիցիտը այսօր ամբողջ աշխարհում կազմում է 2 մլն. մարդ: Կադրերի պակասը այս բագավառի պատուհասն է: Պահանջարկի և համալսարանների առաջարկած կադրերի միջև տարբերությունը մեծ է: 2018թ-ին դեֆիցիտը կկազմի շուրջ 3 մլն., իսկ 2020 այս թիվն էլ կփոխարինվի: Մեր հայեցակարգը, բացի մնացյալը, ուղղված է մարդկանց աշխարհայացքի, մենթալիտետի փոփոխությանը: Մարդկանց մոտ դեֆորմացված մտածողություն է, ոչ միայն մեզ մոտ` ողջ աշխարհում: Դպրոցն ավարտելուց հետո շատերը ստանում են «անօգուտ» մասնագիտական կրթություն, իսկ հետո չեն կարողանում աշխատանք գտնել աշխատաշուկայի ծանրաբեռնվածության պատճառով: Այսօր իրավաբանները, տնտեսագետները և բիզնես ադմինիստրատորները լիքն են, նրանք ոչ ոքի պետք չեն: Այն ժամանակ, երբ իրական դեֆիցիտ կա մեր բնագավառում, և հիմա ողջ աշխարհում մրցություն է սկսելու կադրային վակումը լցնելու համար: Դրան մասնակցում են և թայվանցիները և սինգապուրցիները և հնդիկները և հենց ամերիկացիները: Մենք էլ ենք ուզում մասնակցել:
Աշխատանքի շուկայում միլիոնավոր ազատ հաստիքներ կան, և դա տարբեր պրոֆիլի մասնագետների պահանջարկ է: Մի տեղ պետք է հեշտ գործողություններ կատարել, գրել կոդ, օրինակ, իսկ ինչ-որ տեղ ավելի լուրջ հարցեր լուծել: Եվ քանի որ մենք քիչ ենք, ապա կենտրոնացել ենք դժվարի վրա` համալիր ինժեներիայի, որտեղ կադրերը ավելի թանկ են գնահատվում և մի քանի անգամ ավելի թանկ արժեն: Այդ պատճառով մենք որոշեցինք գնալ դպրոցներում ինժեներային լաբորատորիաներ բացելու ճանապարհով և ինձ թվում է` դա ճիշտ որոշում է: Իհարկե կան նաև այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց մենք բավական ամբիցիոզ նպատակ ենք դրել: Բայց, կարծում եմ, աշխարհին մենք հեց այդ իամստով ենք հետաքրքիր լինելու` Why Armenia հարցի պատասխանի կոնտեկստում:
Հուսով եմ, որ 2019թ-ին մեր երկիրը աշխարհում միակը կլինի, որտեղ ինժեներային լաբորատորիաները ներդրված կլինեն ողջ կրթական համակարգում: Ես մեծ հույսեր ունեմ այդ առումով: Դա, կարելի է ասել, իմ կյանքի նպատակն է:
Այնպես որ` 2019թ-ի Միջազգային Կոնգրեսի հիմնական լեյտմոտիվը կլինի մեր յուրահատուկ փորձը, որը աշխարհում բոլորին և որը նրանք կցանկանային փոխառել մեզնից:
Պետությունը որևէ մասնակցություն ու՞նի դպրոցներում ինժեներային լաբորատորիաներ ներդնելու ծրագրի իրականացման գործում:
Ախ, եկեք չխոսենք տխուր բաներից (ծիծաղում է): Եթե ավելի լուրջ, ապա մենք հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, նա մեզ խոստացավ, որ ծրագրի իրականացման ծախսերի ուղիղ կեսը պետությունն իր վրա կվերցնի: Հուսով ենք, որ խոստումը կկատարվի, բայց դեռ…
Պերճախոս էր: Կպատմե՞ք արդեն գործող լաբորատորիաների մասին, քանի՞սն են դրանք Հայաստանում:
Եթե նախկինում մենք ռոբոտատեխնիկային 60 խմբակ ունեինք, ապա այս տարվանից մենք սկսել ենք լայնաֆորմատ ինժեներային լաբորատորիաների ներդրման պրակտիկան: Դա շատ հետաքրքիր ծրագիր է, որի շրջանակներում երեխան իսկզբանե սկսում է աշխատել «հայկական» միջավայրում: Ի՞նչ է դա նշանակում: Այն, որ լաբարատորիաները կահավորված են Հայաստանում հավաքված համակարգիչներով և պերիֆերիկ սարքավորումներով, ծրագրերի հայկականացումը նույնօես Հայաստանում է մշակվել, թվայի ծրագրային կառավարումը (CNC) կրկին մեզ մոտ է արվել: Մեթոդաբանությունը, էլեկտրոնային լաբորատորիան` ամեն ինչը մշակվել է Հայաստանում: Դա ազդեցություն է թողնում երեխայի աշխարհայացքի վրա, թույլ է տալիս հասկանալ, որ ինքն ապրում է զարգացած երկրում և դա ամբողջովին փոխում է մտածողություը:
Այս տարի իրականացվեց մի շատ հետաքրքիր փորձնական նախագիծ: Մենք ինժեներիայի բնագավառում ամենատաղանդավոր երեխաներին ընտրեցինք և շատ հետաքրքիր ձևով կազմակերպեցինք նրանց ժամանցը: «Կարին» անսամբլի օգնությամբ` նրանց ազգային պարեր էինք սովորեցնում: Հայկական ճարտարապետության ուսումնասիրման Ֆոնդի աջակցությամբ` երեխաներին արշավների էինք տանում և ծանոթացնում ճարտարապետական հուշարձանների հետ: «Գոյատևման դպրոցը» նույնպես իր ներդրումն ունեցավ` երեխաները սովորեցին կրակել, դանակներ նետել, ալպինիզմի սկզբնական գիտելիքներ են ստացան, անցան գետերի վրայով:
Այս դեպքում դուք, ինչ-որ առումով, ձեզ վրա եք վերցնում պետության գործառույթը` վարելով հայրենասիրական դաստիարակություն: Դուք փորձու՞մ եք այդպիսով կանխել մեր ուղեղների արտահոսքը արտերկիր` երեխաների մեջ հայրենասիրություն և սեփական երկրի հանդեպ հպարտության զգացողություն մտցնելով:
Այո, դա առաջին հերթին արվում է հայրենասիրական ոգով դաստիարակելու նպատակով, որպեսզի նրանց մոտ հայրենիքը լքելու ցանկություն չառաչանա: Նման պրակտիկան օգնում է նաև ամուր թմային ոգի և հայրենիքի պաշտպանության հզոր կողմնորոշում դաստիարակել: Ինովացիոն ճամբարը տեղակայված էր Դիլիջանում և նախագծին մասնակցելու ամար ընտրվել էին լավագույնները: Նախագծի փորձարկումը հաջողվեց, մենք նախատեսում ենք դրա ներմուծումը արդեն մյուս բոլոր ակումբներում:
Ինժիներիայում, առհասարակ, կարևոր է մշակույթի գործոնը: Խորհրդային միության տարիներին թատրոններ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումների ամենաշատը հենց ինժեներային բնագավառի ներկայացուցիչներն էին հաճախում:
Այդ ծրագիրը կիրականացվի նաև շրջաններու՞մ:
Մենք ընդհանուր առմամբ շեշտը դնում ենք հենց շրջանների վրա: Երևանում քիչ ենք նման բաներ կազմակերպում:
Երևանը տուժում է…
Երևանը կարող է ինքը իր մասին հոգ տանել, իսկ մենք կենտրոնացած ենք շրջանների վրա: Մեր առաջնային խնդիրներից մեկը մեր բնագավառում մասնագիտանալ ցանկացող շրջանների դպրոցների շրջանավարտներին աշխատանքով ապահովելն է: Այսօր արդեն ունենք շրջաններում IT ընկերություններում աշխատող շրջանավարտներ:
Որպեսզի սահմանափակենք շրջաններից Երևան եկող շրջանավարտների հոսքը, մենք նախատեսում ենք ստեղծել «Առցանց համալսարան», որտեղ երիտասարդները կարող են կրթություն ստանալ` չլքելով հարազատ կողմերը: Երիտասարդ և տաղանդավոր երիտասարդները չպետք է իզուր ժամանակ վատնեն: Ամենանորարարական արտադրանքներն ստեղծվում են երիտասարդ տարիքում, երբ մարդը դեռևս ունակ է ոչ ստանդարտ մտածողության:
Էլ ինչպիսի՞ ձեռքբերումներ եք գրանցել անցնող տարվա ընթացքում:
Ինձ թվում է` այս տարվա ամենահաջողած միջոցառումը ամենամյա DigiTech բիզնես-ֆոռումն էր: Այս տարի միջազգային շատ ակտիվ մասնակցություն կար: DigiTech-ը դառնում է իսկապես հեղինակավոր միջազգային հարթակ:
Մեկ այլ կարևոր բան` DigiTech ցուցահանդեսի այցելուների թիվը այս տարի 50 000 էր հասնում, այսինքն ավելին, քան Հայաստանի բոլոր ցուցահանդեսները միասին վերցրած: Դա խոսում է այն մասին, որ որպես ինժեներային ազգ մենք դեռ չենք սպառվել: Ցուցահանդեսի իրատեսական պոտենցիալը ավելի քան 100 000 այցելու է և մոտակա երեք տարիների ընթացքում մենք պետք է հասնենք 120-150 հզ.-ի ցուցանիշին: Անկեղծ ասած` ինձ մոտ մի պահ տպավորություն էր, որ մենք հասել ենք անհրաժեշտ սահմանին: Նախորդ տարում ցուցահանդեսը այցելել էին 30 000 մարդ, իսկ այս տարի մենք այցելուների թվի չնչին ավելացում էինք ակնկալում: Բայց այստեղ կտրուկ առաջընթաց եղավ և պետք է ասել` անսպասելի: Այնպես որ աշխատում ենք այդ ուղղությամբ, տեսնենք:
Շատ հաջող անցավ նաև ArmTech Բարձր տեխնոլոգիաների կոնգրեսը, որին մասնակցեցին ողջ աշխարհից ժամանած բավական լուրջ մարդիկ, որոնց թվում էր Microsoft ընկերության փոխնախագահը:
Շարունակում են հաջող կերպով գործել նախորդ տարվա ընթացքում գեներացված միջազգային նախագծեր: Դա և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիան է, և Microsoft Innovation, IBM կենտրոնը և հայ-հնդկական կենտրոնները: Այս բոլոր նախագծերը մի քանի տարի առաջ և այսօր արդեն իրենց պտուղներն են տալիս:
Այս ամենը ուրախալի է, բայց ցանկալի է նաև խոսել անհաջողություններից, չէ որ դրանք նույնպես եղել են:
Դուք ուզում եք ընթերցողները սկսեն լացե՞լ (հոգոց է հանում և ծիծաղում):
Եթե լուրջ, ապա առանց անհաջողությունների չի լինում: Անհաջողություններ միշտ էլ լինում են, և դա բնական է: Առհասարակ` անհաջողության մշակույթը` կարևորներից մեկն է: Բանն այն է, որ հենց դա էլ մենք, ցավոք, չունենք:
Մի օրինակ կբերեմ` իմ կարծիքով` շատ կարևոր: Ժամանակին` նախագահական մրցանակի հանձնման համար մեզ մոտ էր եկել Intel-ի տնօրենների մեկը` Կրեյգ Բարետը, և ոչ մեծ սեմինար անցկացրեց, որի ընթացքում երկու շատ կարևոր միտք ասաց:
Հիշվեց նրա պատմություններից մեկը: Intel-ի նախագահ եղած ժամանակ` կադրային հարցերով Բերետը զբաղվելիս է եղել միայն այն ժամանակ, երբ խոսքը հիմնարար որևէ պաշտոնի մասին է եղել` այլ երկրներում ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների` թոփ-մենեջերներ, մի խոսքով: Նրա մոտ են եկել մարդիկ իրենց հաստափոր կենսագրականներով` իրենց բոլոր առավելությունները նշած: Նրաց բոլորի թիկունքում եղել են «հարվարդներ», «ստենֆորդներ», «էմայթներ» և լուրջ պաշտոններ տարբեր «կոկա-կոլաներում»: Բարետնն այդ մարդկանց ասել է` «կարող եք ձեր հաջողության ծավալուն պատմությունները կախել ձեր…(համապատասխան վայրում` խմբ.), իսկ ինձ ցույց տվեք ձեր անհաջողությունների պատմությունները: Ես աշխատել եմ այսինչ տեղում, այսպիսի անհաջողություն եմ ունեցել, այսպես եմ հաղթահարել և դա ինձ հետևյալն է սովորեցրել»:
Այս պատմությունը շատ հատկանշական է: Անհաջողությունը շատ օգտակար վարժություն է ցանկացած մարդու համար և եթե գոնե տաս մարդ կարողանան այդ վարժությունը հաղթահարել, ապա Հայաստանի համար դա կարող է շատ դրական արդյուքն տալ: Մենք կունենանք 10 շատ հզոր անհատներ, ովքեր կհասկանան, որ անհաջողությունը դա ընդամենը հակադարձ կապն է աշխարհի հետ:
Այս անհաջողությունների մշակույթը մենք դեռ պետք է սովորենք: Վերլուծել սխալները` մտածելով, թե ինչ դրական բան կարելի է քաղել բացասական փորձից, ինչպես հաղթահարել դժվար խնդիրներրը և առաջ գնալ:
Երկրորդ, շատ դիպուկ միտքը, որով ելույթ ունեցավ Բերրետը, և ինչը շատ կարևոր է մեր հասկացողության համար` հոսքի ուժն է: Նա բացատրեց, որ Ամերիկայի տեխնոլոգիական հզորությունը Microsoft, Google, Sinopsis, Oracle 7 Intely կազմակերպությունները չեն, այլ տասնյակ մանր և միջին ընկերությունները, որոնց մի մասի բախտը բերում է և նրանք դառնում են «մայքրոսոֆթներ»: Բայց հիմնական ուժը հենց հոսքի մեջ է, այլ ոչ առանձին վերցրած ընկերության շուկայական հաջողության մեջ:
Բարետը բերում է ԱՄՆ օրինակը, բայց, կարծում եմ` այս դասը արդիական է նաև հայկական իրականության համար: Մինչև հիմա էլ մեր ղեկավարների մի մասը, ինչպես մեր բնագավառի, այնպես էլ պետության մասշտաբով, մնում են բազմազգ ընկերություններ երկիր բերելու կողմնակիցներ` համարելով դա առաջնային խնդիր: Դա կարևոր է, բայց ոչ առաջնային: Առաջին հերթին մենք պետք է աշխատենք սեփական կադրեր պատրաստելու վրա, սեփական հոսանքի:
Բայց, չէ որ մեզ մոտ գրեթե բոլոր ԶԼՄ-ները խոսում են այս տարի սթարթափերի բումի մասին:
Բում` դա մի քիչ չափազանցված է, ես այդպես չէի կոչի, բայց տարվա սկզբին ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառին պետության աջակցության մասին ընդունված օրենքը անկասկած լավ ստիպուլյացիա էր բնագավառի համար` բացվեցին շուրջ 60 նոր հիմնարկներ: Բայց դա քիչ է: Հայաստանում այս ամենը որակային առումով կփոխվի, երբ երկրում 2-3 հզ. տեխնոլոգիական հիմնարկներ կբացվեն: Այսօր միայն 500-ն են գործում: Կարծում եմ` իրատեսական է 5-6 տարի հետո հասնել ցանկալի թվին, բայց մեկ կազմակերպության ջանքերը բավական չեն: Անհրաժեշտ է համախմբել ողջ տեխնոլոգիական միավորման ուժերը` կրթության և պետության ոլորտները: Եթե մեզ հաջողվի, ապա դա կլինի մեր հարազատների վերադարձի, երկրի անվտանգության գրավականը:
90-ականներին մեր ձեռքերով քանդեցինք մեր ողջ տեխնոլոգիական ժառանգությունը: Այսօր դժվար է պատկերացնել, որ մենք կարող ենք հասնել անցյալի մակարդակին, երբ Հայաստանում IT ոլորտում աշխատում էր 100 000 մարդ, նույնքան էլ էլեկտրոտեխնիկայում, մեխանիկայում, քիմիայում, բայց դրան ձգտելը պետք է:
Երեք տարի առաջ ձեր հարցազրույցներից մեկում դուք նշում եք վաճառքի մշակույթի բացակայությունը, որպես Հայաստանում IT ոլորտի լուրջ խնդիրներից մեկը: Այդ հարցում կա՞ առաջընթաց:
Որոշակի առաջընթաց կա, կապված կրկին սեփական արտադրանքով շուկա դուրս գալու հետ, ինչը ստիպում է, որոշ իմաստով, սովորել վաճառել: Բայց այստեղ մեկ այլ կարևոր դաշտ կա` նոր շուկաների յուրացումը: Այս տարի մենք ունեցել ենք երկու բավական հաջող այց Աֆրիկա, մասնավորապես` Եթովպիա, որտեղ անհրաժեշտություն չկա Why Armenia դիրքորոշումը կիրառել, «Արմենիա» բրենդի հեղինակությունը բարձր մակարդակի վրա է: Մեզ այնտեղ շատ լավ գիտեն և հարգում են:
Բայց հիմնականում նոր շուկաների յուրացումը լրիվ այլ կազմակերպչական փորձ է պահանջում և լրիվ այլ տեսակ մտածողություն: Մջազգային համագործակցության առումով մեզ հասունությունը չի բավականացնում և դա պետք է փոխել: Հարցը իր մեջ ներառում է ինչպես մշակույթային, այնպես էլ տեխնիկական բաղադրիչներ: Կան Հայաստանի ներսում համագործակցության խնդիրներ` մեր ընկերությունների միջև: Շատ հաճախ մենք հանդիպում ենք իրավիճակների, երբ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է միավորել տարբեր հիմնարկների ուժերը: Այսինքն պետք է պայմաններ ստեղխել, որոնց դեպքում ընկերությունները կկարողանան արդյունավետ համագործակել:
Պրն. Վարդանյան, հարցը մի քիչ թեմայից դուրս է, բայց ամեն դեպքում` դուք ինչպես կգնահատեք ձեր անցած ճանապարհը, որպես Հայաստանի IT ընկերությունների միության նախագահ:
Ես կանգնած եմ եղել այս ամենի հիմքերի մոտ, բայց Միության տնօրեն միայն վերջին 10 տարիներին եմ: Իմ կարծիքով` մեր Միությունը երկրում միակ հաջողվա միությունն է: Այսօր Միությունը շուրջ 80 հիմնարկներից է բաղկացած: Տաս տարիների ընթացքում մենք հանդիպել ենք միավորման տարբեր մոտիվների: Եթե առաջ հիմնականում բիզնես-հետաքրքրություններ էր պատճառը, ապա այսօր պատկերը լրիվ այլ է` հիմա մարդկանց հետաքրքրում է կրթության հարցը, ազգային անվտանգությունը, արժանապատվությունը, երկրի` բարձր տեխնոլոգիական տերություն դառնալը: Թեև, տերություն` մի քիչ շատ է ասված, թերևս երկիր, որը կարող է իր կայուն տեղն զբաղեցնել բարձր տեխնոլոգիաների աշխարհում:
Ես հույս ունեմ, որ մեր օրինակը կոգեշնչի նաև այլ ոլորտների ներկայացուցիչներին: Եվ այդպիսի տենդենց արդեն կա: Նրանց համար, ովքեր կգնան մեր ճանապարհով արդեն հեշտ կլինի, որովհետև ճանապարհն արդեն անանցանելի չէ: Ես մտածում եմ, որ մեր երկրի համար դա միակ հնարավոր ճանապարհն է: Միավորումն անհրաժեշտ է բոլոր մակարդակներով` կոնդամինիմումներ, պրոֆմիություններ: Միայն այդպես մենք կարող ենք նորմալ երկիր դառնալ, մնացյալը հիմարություններ և քաղաքական շահարկումներ են:
Ես չեմ համարում, որ մեր կառույցը շատ բանի է հասել, մենք մեր ճանապարհի սկզբին ենք միայն, նոր-նոր սկսում ենք ինչ-որ բան հասկանալ: Որպեսզի մենք կարողանանք արդյունավետ ազդել պետության վրա, պետք է շարունակել մեր գործը և անհրաժեշտ են որակյալ փոփոխություններ: Եվ միայն այն պատճառով, որ մենք դեռ չենք հասել պետության հետ կարգավորված համագործակցության մակարդակին:
Պրն. Վարդանյան, կեսկատակ հարց` մենք ի վերջո կհասնե՞նք Սինգապուրին:
Կարծում եմ` մենք նրան կանցնենք: Խնդիրը միայն հասարակության միավորման մեջ է, ինչը մենք արդեն քննարկեցինք: Այտեղ դա ստացվել է: Մեզ մնում է դեռևս սովորել նրանցից, քանի որ նրանք հասել են բարձունքների ` խոխառելով ուրիշների փորձը և վերլուծելով իրենց թույլ կողմերը: Օրինակ` Սինգապոււրում ընդհանրապես զարգացած չէր գործարարությունը: Ինչ էին անում սինգապուրցիները` նրանք հոնկոնգցի ուսանողների համար այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ նրանք գա Սինգապուր, սովորեն և հիմնեն իրենց բիզնես:
Այս ֆորմուլան իրականում շատ պարզ է: Ռազմավարության մեջ պետք է գտնել և աշխատել թույլ կողմերի վրա: Տակտիկան պետք է կառուցել հետադարձ լոգիկայով, այսինքն`գտնել ուժեղ կողմերը և հենվել դրանց վրա: Ռազմավարությունը պետք է գործի նրա վրա ինչ մենք չունենք, տակտիկան` ամրապնդի այն ինչ ունենք: Օրինակ` առողջությունը ռազմավարական օղակ է: Եթե չկա առողջություն, չկա աշխատանք, ընտանեկան կյանք և այլն: Նշանակում է դրա վրա պետք է աշխատել: Դրանում կարող է օգնել սպորտը: Եվ այստեղ տակտիկայի տեսնակյունից պետք է ընտրել այն սպորտը, որում դու ուժեղ ես:
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պրն. Վարդանյան:
Պատրաստեց Անահիտ Բալասանյանը