Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվել է թենիսի միջազգային Baku Cup 2015 մրցաշարը, որտեղ հիանալի է ներկայացել ՌԴ-ից Մարգարիտա Գասպարյանը:
Անհատական եզրափակիչում 20-ամյա թենիսիստուհին եզրափակչում հաղթել է ռումինացի Պատրիցիա-Մարիա Տիգին 6:3,5:7,6:0 հաշվով և դարձել է մրցաշարի հաղթող:
Իսկ զուգախաղերի եզրափակչում Գասպարյանը/ Ալեքսանդրա Պանովա զույգը եզրափակչում պարտության մատնեց Վիտալիա Դյաչենկո (ՌԴ) / Օլգա Սավչուկ (Ուկրաինա) զույգին (6-3, 7-5):
Այդ հաջողության շնորհիվ Գասպարյանը բարձրացել է 41-րդ հորիզոնակն և այժմ WTA վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 71-րդ տեղը:
Առաջատարն է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: Երկրորդ տեղում է ռուսաստանցի Մարիա Շարապովան, իսկ եռյակը եզրափակում է Ռումինիայից Սիմոնա Հալեպը: