21-րդ դարում մարդու իրավունքների պաշտպանությունը և հարգանքը չափազանց ակտուալ հարց է: Համաշխարահային հանրությունը միաձայն քննադատում են բռնությամբ մարդու կամքի ճնշման դրսևորումները: Ժամանակակից մարդիկ, ի տարբերություն իրենց նախնիների, ունեն ընտրության հնարավորություն: Այդպես ոմանք գիտակցաբար հրաժարվում են դարերով գոյություն ունեցող ավանդույթներից` ազատվելով որոշակի կարծրատիպերից և պայմանականություններից: Միևնույն ժամանակ` նախկինում տաբուի տակ դրված հարցերը այսօր որոշակի հասարակական շերտերում դարձել են առաջնային: Տվյալ հարցերի շուրջ պետք է որոշում կայացնել հենվելով սահմանադրության վրա` ըստ մարդու իրավունքների մասին օրենքների: Եթե 20-րդ դարի 60-70 թվականներին հիմնական խնդիրը ռասսայական խտրականությունն էր, ապա 21-րդ դարում առաջին պլան է եկել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Եվրոպական Խորհուրդը վերջի տարիների ընթացքում բազմիցս խորհրդատվություն է տվել կազմակերպության անդամ-երկրներին առ այն, թե ինչպիսի համապատասան միջոցառումներ պետք է ձեռնարկել սեռային փոքրամասնությունների հանդեպ խտրականության վերացման համար: Այդ առիթով Վրաստանի իշխանությունները բազմիցս քննադատության են արժանացել, քանի որ երկրում չկան օրնսդրական արդյունավետ միջոցներ ԼԳԲՏ անձանց խտրականությունից պաշտպանելու համար: Իրավապաշտպանները պահանջում էին սահմանադրությամբ հաստատել Վրաստանում սեռային ինքնակողմնորոշման մասին ազատության իրավունքը: Միևնույն ժամանակ` հայտարարություններ էին արվում այն մասին, որ միայն սահմանադրական բարեփոխումներով իրավիճակը հնարավոր չէ շտկել, քանի որ ԼԳԲՏ ներկայացուցիչները ամեն օր խտրականության զոհ են դառնում:

Այդուհանդերձ հարկ է նշել, որ պետությունը պարտավոր է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների իրավունքները, այլև երկրի ցանկացած այլ քաղաքացու:  Այստեղ, առաջին հերթին, խոսք է գնում մտածելակերպի անձեռնմխելիության և ազատության մասին:

Մի քանի օր առաջ Վրաստանի` սփյուռքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ալեքսանդր Բրեգաձեն ազատվեց աշխատանքից այն բանի համար, որ պահանջեց Վրաստանի սահմանադրության մեջ սահմանափակում մտցնել այն մասին, որ «ընտանիք» հասկացությունը իր նշանակությամբ ենթադրում է միայն «տղամարդու և կնոջ միություն»: Բրեգաձեի իրավունքների պաշտպանության համար ոչ ոք բողոքի ակցիաներ չի կազմակերպում, ոչ ոք գունավոր վահանակներ չի թափահարում, և ընդհանրապես, քչերին է հետաքրքրում պաշտոնյայի հրաժարականը` բոլորին հայտնի է, որ նա իր ցանկությամբ է լքել պաշտոնը: Ինքը`

Սանդրո Բրեգաձեն մեկնաբանեց իր որոշումը Facebook  սոցիալական ցանցի իր էջում`

Ալեքսանդր Բրեգաձե

«Ես հրաժարակն եմ տվել: Ավելի ճիշտ` արվեց ամեն ինչ, որպեսզի ես հրաժարական տամ, քանի որ ինձանից պահանջեցին հրաժարվել սեփական սկզբունքներից: Վրաստանում երբեք չեն օրինականացվի միասեռ ամուսնությունները, ոչ ոք չի կարող վիրավորել եկեղցուն և պատրիարքին, և մենք կունենաք ազգայնական պետություն»,- գրել է Բրեգաձեն:

Պաշտոնանկությունից մի քանի օր առաջ Բրեգաձեն հայտարարեց հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին, որի միջոցով վրաց ժողովուրդը հնարավորություն կստանա հայտնել իր կամքը և ցույց տալ ողջ աշխարհին` արդյոք ուզու՞մ է, որ երկրում օրինականացվեն միասեռ ամուսնությունները:

«Մենք սկսել ենք Վրաստանի սահմանադրության մեջ ուղղումներ անելու նախագծը և հույս ունենք, որ մեր կառավարության ներկայացուցիչները կստորագրեն այս նախաձեռնության տակ, այնուհետև հանձնաժողովային և լիագումարային լսումների ժամանակ կհաստատեն ազգային, հայրենասիրական և բարոյական դիրքորոշումը: Այս փորձը կիրառվում է Եվրախորհրդի որոշ երկրներում , դրանց թվում են Խորվաթիան և Լատվիան: Վրաստանի սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելը հնարավորություն կտա մեկընդմիշտ արգելել Վրաստանում միասեռական ամուսնությունները»,- հայտարարել է նաև:

Խորհրդարանին ներկայացնելով իր նախաձեռնությունը` Սանդրո Բրեգաձեն սպասում էր գործի պաշտոնական քննությանը և վստահ էր, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցան կաջակցի իրեն: Սակայն, կոալիցիայի անդամ որոշ կուսակցությունների արձագանքը Բրեգաձեին ստիպեցին կասկածել իր կանխատեսումներին:

Հետագա բոլոր իրադարձությունները անսպասելի ընթացք ունեցան ուղղումների նախաձեռնողի համար: Բրեգաձեն կանխատեսում էր, որ իր նախաձեռնության դեմ կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, սակայն, արդյունքում, այնուամենայնիվ ստացավ հարված թիկունքից:

«Անձնական զրույցի ժամանակ իմ նախաձեռնությունը պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել «Վրացական երազանք» ֆրակցիայի ներկայացուցիչ Գիյա Վոլսկին և «Պահպանողական կուսակցության» նախագահ Զվիադ ՁիՁիգուրին: Սակայն, մյուս կուսակցությունները, որոնք խորհրդարանական փոքրամասնությունն են կազմում, որքան էլ դա վիրավորական հնչի, անտեսեցին այն: «Ազգային շարժումը» ելույթ ունեցավ տվյալ հարցի քննարկման դեմ, քանի որ, չեմ թաքցնի, հանդիսանում են Վրաստանում միասեռական ամուսնությունների իրավականացման կողմնակիցներ: Մնում է միայն հուսալ, որ մեր խորհրդարանում դեռևս կա իսկական հայրենասերներ, ովքեր, անկախ կուսակցական պատկանելությունից, չեն վախենա աջակցել սահամանդրության մեջ ուղղումներ անելու մասին նախաձեռնությանը»,- նշեց Բրեգաձեն:

Վրաստանի պետքարտուղարի նախկին տեղակալ Սանդրո Բրիգաձեն ասում է, որ իշխող կոլիցիայի ներսում այս հարցը տարաձայնություններ է առաջացրել.

«Ես բազմիցս դիմել եմ խորհրդարանի ներկայացուցիչ Դավիթ Ուսուպաշվիլիին, որպեսզի կուսակցությունը հայտնի իր դիրքորոշումը և սկսի սահմանադրության մեջ տվյալ ուղղումն անցկացնելու քննարկումները: Ինձ չի հետաքրքրում, թե ով կկոչվի տվյալ նախաձեռնության հեղինակ, կարևորը, որ սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելու արդյունքում այս ցավոտ հարցը կարգավորվի: Հակառակ դեպքում ` տվյալ թեմայի շուրջ մշտական առերեսում կնկատվի»,- հայտնեց Սանդրո Բրիգաձեն Dalma News-ի լրագրողի հետ զրույցում:

Բրիգաձեն նաև պատմեց իր հետագա ծրագրերի մասին` այն դեպքում, եթե չհավաքվեն անհրաժեշտ խորհրդարանական 76 ձայները, նա կդիմի Վրաստանի Կենտրոնական ընտրական հաձնաժողով` հանրաքվեի գրանցման հարցով: Իսկ ավելորդ ծախսերից խուսափելու համար` միավորել հանրաքվեն 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին:

Նախարարի նախկին տեղակալը վստահ է, որ իր նախաձեռնությունը կստանա երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը: Բրեգաձեի լավատեսական տրամադրվածությունը հիմնված է սոցիալական հետազոտությունների վրա, որոնք անցել են Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութաիս, Բաթում և Թելավիվ)` Բրեգաձեի շարժման պատվերով: Համաձայն ստացված արդյունքների` քաղաքների բնակչության 97,5%-ը կողմ են արտահայտվել սահմանադրական փոփոխության վերաբերյալ, ըստ որի ընտանիքը ենթադրում է միայն կնոջ և տղամարդու միասնությունը: «Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը պաշտպանում է այս նախաձեռնությունը և խորհրդարանի անդամները պետք է հասկանան, որ իրենք հանդիսանում են ոչ միայն կուսակցային խմբավորման ներկայացուցիչներ, այլև ժողովրդի կամքի պաշտպաններ»,- ասաց Սանդրո Բրեգաձեն:

Հասարակական գործիչը խոսեց այն մասին, որ վերջին շրջանում իր վրա ճնշում էր գործադրվում: Նախկին փոխնախարարը չի կասկածում, որ մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվել ոչ միայն Վրաստանում միասեռ ամուսնությունների արգելքի մերժման, այլև օրինականորեն դրանք ընդունելու համար: Ինչը, ըստ նրա, անընդունելի է վրացական բարոյականության համար:

ԼԳԲՏ ներկայացուցիչները իրենց էջն ունեն Facebook սոցիալական կայքում, ինչի միջոցով ակտիվորեն հրապարակում են իրենց կոչերը և գաղափարները: Dalma News-ին հայտնի դարձավ, որ «ԼԳԲՏ-Վրաստան» կազմակերպությունը նոր նախագիծ է սկսել, որն ուղղված է ԼԳԲՏ ներկայացուցիչների ծնողների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` երկրում առաջին ԼԳԲՏ- ծնողական ակումբի ստեղծմանը:

dsc_1736

«ԼԳԲՏ- ծողներին, հաճախ, դժվար է ընդունել իրենց երեխային այնպիսին, ինչպիսին նա կա: Այդ պատճառով նրանց օգնություն է պետք: Սովորաբար նման երեխաների ծնողները ներփակվում են սեփական խնդրի մեջ: Մենք ուզում ենք օգնել հարմարվել, հնարավորություն տալ հասկանալ, որ իրենք, որպես ծնողներ, միայնակ չեն այս աշխարհում»,- գտնում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության տնօրեն Լևան Բերիաձեն: Մեր ունեցած տվյալների համաձայն` տվյալ նախագիծը դեռևս փորձնական է և նրանում` այսօրվա դրությամբ  ներգրավված են հինգ մասնակիցներ: Սակայն, կազմակերպիչների խոսքերով, եթե տվյալ օգնության համար պահանջարկն ավելանա, ապա նախագիծը ավելի լայնամասշտաբ կդառան:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպիսիք են` «Ճիչ», «ԵՄՍ», «ԼԳԲՏ-Վրաստան», անմիջապես բողոքարկեցին Սանդրո Բրեգաձեի նախաձեռնությունը` սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին: Բացի դա` նրանք նաև կոչ արեցին խորհրդարանին չընդունել այն կուսակցությունները և տարատեսակ խմբավորումները, որոնք նախաձեռնում են այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք, իրենց խոսքերով` հակասում են մարդկանց հավասարության և իրավունքների գաղափարներին:

Վերը նշված ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք գրանտ են ստանում արևմտյան ֆոնդերից իրենց գործունեության համար, համարում են, որ նմանատիպ նախաձեռնությունները ոչ ավելին են, քան առանձին քաղաքական գործիչների կողմից արված պոպուլիստական քայլեր, որոնք նախընտրական շրջանում քողարկվում են ավանդապաշտության և հավատքի քողով: Նրանց խոսքերով` նման քաղաքական գործիչները իրենց վարկանիշի բարձրացման և ավելի կարևոր խնդիրներից խուսափելու համար խտրականության են ենթարկում ԼԳԲՏ միություններին:

Հ.Գ. Ժամանակը ցույց կտա, թե որքանով է պետքարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Բրեգաձեի գաղափարը պոպուլիստական և կհասցնի նա դրանք տրամաբանական ավարտի, թե ոչ: Սակայն, անվիճելի փաստ է այն, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չի ընդունում  միասեռական ամուսնությունները և Վրաստանի ուղղափառ եկեղեցին, որը երկրի առավել հեղինակավոր ինստիտուտ է, անհանդուրժողական վերաբերմունք ունի այս ֆենոմենի նկատմամբ:

Գեորգի Կարտվելի` հատուկ Dalma News-ի համար