2003 թվականին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որով երկրում մահապատժի իրականացումը չեղյալ հայտարարվեց: Բազմաթիվ դատապարտյալների խափանման միջոցը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, չնայած նրան, որ նրանցից ոմանք մեղադրվում էին հանցագործությունների մեջ, որոնց համար այսօր առավելագույնը 20 տարվա ազատազրկում է սահմանվում:
Արդեն բավական երկար ժամանակ ցմահ ազատազրկման դատապարտվածները պարբերաբար հացադուլ են հայտարարում, պահանջելով իրենց գործերի վերանայումը, նոր երևան եկած հանգամանքների ուսումնասիրությունը, ինչպես նաև վաղաժամկետ ազատման հարցը:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է մի քանի դեպք, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց գործերի վերանայումը: 2015 թվականի հոկտեմբերի 14-ին ցմահ դատապարտյալները իրենց պահանջները 10 կետով ներկայացնող նամակ են ուղղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:
Ժամանակ առ ժամանակ նրանք հիշեցնում են իրենց մասին հացադուլներով՝ ակնկալելով, որ իրենց գործերով հստակ քայլեր կիրականացվեն: Սակայն, չնայած դատապարտյալների և նրանց հարազատների բազմաթիվ դիմումներին, շոշափելի արդյունքներ դեռևս չկան: Մինչ օրս Հայաստանում ոչ մի քրեական գործ չի վերանայվել:
Միակ անգամը, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել Սողոմոն Քոչարյանի դեպքն էր: Նա ազատ էր արձակվել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին, բայց այս դեպքում էլ «ազատությունը» հարաբերական էր: Երկար տարիներ Քոչարյանը տառապում էր սրտի հիվանդությունից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի՝ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատման վերաբերյալ միջնորդությունը, սակայն այս որոշումը շատ ուշ ընդունվեց, այնքան ուշ, որ բժիշկները ոչինչ չկարողացան անել: Սողոմոնն ազատության մեջ, ավելի ճիշտ հիվանդանոցում, մնաց ընդամենը մի քանի օր, այնտեղ էլ նա մահացավ սուր սրտային անբավարարությունից:
Պետական դրոշով ծածկած՝ զինվորական համազգեստով նախկին հետախույզին հուղարկավորեցին «Եռաբլուր» գերեզմանատանը՝ նախկին հերոսների կողմից, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ: Այսպիսի որոշմանը դեմ արտահայտվեցին ինչպես Քոչարյանին անմեղ համարողները, այնպես էլ մարդիկ, ում համար նա լիովին մեղավոր էր: Եթե Սողոմոնը հերոս էր, ապա ինչո՞ւ ավելի քան 20 տարի նրա գործը մնում էր փակված, իսկ եթե նա իսկապես դաժան մարդասպան էր, այդ դեպքում ինչո՞ւ են նրան հուղարկավորում հերոսների գերեզմանատանը…
Այսպես, սա դարձավ առաջին դեպքը, երբ Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց:
Նշենք, որ Քոչարյանը 1995 թվականին մահապատժի էր դատապարտվել Իրանի քաղաքացու (էթնիկ ադրբեջանցի) սպանության համար: 2003 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով խափանման միջոցը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Պատժի կրման ընթացքում Սողոմոն Քոչարյանն իր խցակից Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի է դիմել՝ 2004 և 2009 թվականներին: Ազատության մեջ նա մնացել է ընդհանուր առմամբ 1 ամիս, սակայն այդ ընթացքում ոչ մի հանցավոր արարք չի գործել: Փախուստի համար ցմահ ազատազրկմանն ավելացվել է ևս 15 տարի: 2014 թվականի մարտի 1-ին Քոչարյանի 19-ամյա դուսրը ինքնասպան է եղել, ինչից հետո դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել է:
Ինչո՞ւ է Հայաստանի դատական համակարգը բացառում անգամ չնչին հավանականությունը, որ բազմաթիվ գործերի և վճիռների մեջ որևէ մեկում կարող է սխալ կամ պարզապես բացթողում լինել: Մարդուն ճաղերի հետևն ուղարկելով՝ դատական համակարգը երկու խնդիր է լուծում ՝ մեկուսացնել հասարակության համար վտանգավոր հանցագործին և նրան ուղղվելու հնարավորություն տալ: Այդ դեպքում ի՞նչի են ձգտում մեր դատարանները:
Ստացվում է, որ ողջ զարգացած աշխարհում չեն վախենում հայտարարել, որ դատավորները, քննիչները և վկաները երբեմն կարող են սխալվել, բայց Հայաստանում սխալ լինել չի՞ կարող: Ցմահ դատապարտյալների դեպքում գործով իրեղեն ապացույցների ոչնչացումն էլ ավելի է նվազեցնում դատապարտյալների գործերի արդար վերանայման հնարավորությունը:
Մեկ այլ ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը, վստահ է, որ եթե իրեղեն ապացույցները ոչնչացված չլինեին, ապա նրա որդին այսօր կարդարացվեր:
«Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը Dalma News-ի հետ զրույցում պատմեց, որ ամեն առավոտ աչքի անցկացնելով միջազգային մամուլը, ինքը պարբերաբար տեսել է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայի երկներում դատապարտյալների գործերը վերաբացվում են, ուսումնասիրվում են գոյություն ունեցող ապացույցները, նոր երևան եկած հանգամանքները, փորձաքննություններ են իրականացվում, ինչի շնորհիվ մարդիկ տարիներ անց ազատություն են վերադառնում:
«Ես մտածեցի, իսկ ի՞նչ են անում մեզ մոտ: 11 ցմահ դատապարտյալների գործեր ուսումնասիրելով՝ ես հայտնաբերեցի, որ մեծամասնության դեպքում գործի վերջում նշված էր «ոչնչացնել իրեղեն ապացույցները»:
Ես որոշեցի քննարկել այս հարցը ոլորտի մասնագետների հետ, բայց նրանք պնդում էին, որ պետք չէ այստեղ ինչ-որ գաղտնի միտում փնտրել, ուղղակի նախկինում դատական համակարգը չի ենթադրել, որ գիտությունն այսպիսի առաջընթաց կապրի: Շատ իրավաբաններ ինձ հետ զրույցում կասկած էին հայտնում այն մասին, որ իրեղեն ապացույցների պահպանումը նպատակահարմար է: Արդյունքում ես, լինելով լրագրող, սկսեցի գրել այն մասին, թե ինչ է կարատվում այս ոլորտում: Պարզվեց, որ աշխարհում հանցագործ համարվող մարդիկ, ովքեր 10, 20 կամ 30 տարի կրում են իրենց պատիժը, ի շնորհիվ պետության կողմից իրեղեղ ապացույցների պահպանման, այդ խարանից ազատվելու և հասարակություն վերադառնալու հնարավորություն են ստացել»,- ասել է Մեջլումյանը:
Որոշ ժամանակ անց Զարուհին որոշել է ոչ միայն լուսաբանել այս խնդիրն, այլև ցույց տալ իր հոդվածները պոշտոնատար անձանց:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի շնորհիվ նոր օրենքի նախագծում ավելացվեց 100-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ առավել ծանր կյանքի դեմ ուղղված հանցագործությունների գործերով իրեղեն ապացույցները ոչնչացման ենթակա չեն:
«Ես սա մեծ ձեռքբերում եմ համարում: Սակայն դեռևս հավելումն օրենքի ուժ չունի: Դա պետք է հաստատի խորհրդարանը, միայն այդ ժամանակ մենք կարող ենք անցնել իրեղեն ապացույցների պահպանմանը:
Այն, ինչը հնարավոր չէր 20 տարի առաջ, այսօր իրականություն է դարձել, և այն, ինչ այսօր անհավանական է թվում, 20 տարուց կարող է տեղի ունենալ: Այդ պատճառով մենք պետք է պահպանենք գործերից կից իրեղեն ապացույցները: Ապագայի քրեական գործերի համար ես հանգիստ եմ, դրանց դեպքում ամեն ինչ կպահպանվի, բայց կան բազմաթիվ գործեր, որոնց դեպքում այդ հնարավորությունն, ավաղ, չկա: Չկան նյութեր, ուրեմն փորձաքննություն լինել չի կարող»:
Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ մատնահետքաբանական փորձաքննության անգամ չի իրականացվել, չնայած դրա փորձը մենք ունենք արդեն 200 տարի: Եղել է նաև, որ դատավճիռը կայացվել է սպանությունից 2 ամիս անց, չնայած, որ անգամ ավտոպատահարների դեպքում քննությունն ընդհանում է մոտ 1 տարի: Առանց փորձաքննությունների անցկացման, մարդուն 2 ամսում մահապատժի էին դատապարտում:
«Բայց չէ՞ որ առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում դատական սխալները կարող են ճակատագրական լինել: Այո, ես չեմ վախենա ասել, որ մեր բանտերում անմեղ մարդիկ կան: 11 գործերից 3-ում նոր երևան եկած հանգամանքներ կան, բայց դատարաններն ու դատախազությունը դրանք գործի վերաբացման համար բավարար հիմք չեն համարում»,- ասում է Զարուհի Մեջլումյանը:
Խոսելով քրեական գործերի չվերաբացելու պատճառների մասին՝ Մեջլումյանը նշեց, որ հայկական դատարանները դեռևս չեն հաղթահարել անսխալականության բարդույթը:
«Նրանք վախենում են խոստովանել, որ անսխալական չեն և կարող են բացթողում թույլ տալ, պնդում են, որ եթե մարդը բանտում է, ուրեմն չի կարող անմեղ լինել: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի Վերաքննիչ դատարանը, որը 100 տարի է գոյություն ունի, ճանաչում է իր սխալները: Իսկ մեր պետությունն ընդամենը 24 տարեկան է, ինչո՞ւ են մեր դատարանները այդքան վստահ սեփական անսխալականության վրա:
Ես նամակներ եմ ուղղարկել դատական փորձաքննություն անցկացնող 50 կենտրոնների ու բոլորին նույն հարցն եմ տվել՝ ի՞նչ կարելի է անել իրեղեն ապացույցների բացակայության դեպքում: Ամեն տեղից ես նույն պատասխանն եմ ստացել՝ առանց իրեղեն ապացույցների փորձաքննություն չի կարող իրականացվել: Կարևորն այն է, որ բոլորը հարցնում էին ի՞նչ է եղել նյութերի հետ, կորե՞լ են: Ես ամեն նագամ ստիպված բացատրում էի, որ իրեղեն ապացույցները ոչնչացվել են, քանի որ մեր Քրեական օրենսգրքի համաձայն՝ դրանց պահպանումն անպայման չէ: Ինձ քարանձավային երկրի ներկայացուցչի տեղ էին դնում, այնքան բարդ է դրան հավատալը: Չէ՞ որ այդ իրերը կարող են հիմնովին փոխել այդ մարդկանց ճակատագրերը: Եթե կա 0,01 տոկոս հավանականություն, որ մարդն անմեղ է, ապա պետք է անել ամեն ինչ, որպեսզի գործը վերաբացվի»,- եզրափակեց Զարուհի Մեջլումյանը:
Իրենց հերթին դատապարտյալները պարբերանար պնդում են, որ չի կարելի մարդուց ուղղվելու հնարավորությունը խլել: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հասարակություն վերադառնալ և նոր կյանք սկսել:
Նրանց խոսքով՝ հացադուլները բերում են միայն նրան, որ ժամանակ առ ժամանակ իրենց այցելում են պաշտոնատար անձինք, սակայն բարձրացված հարցերն այդպես էլ օդում կախված են մնում:
«Ամեն մարդ պետք է հույս ունենա, միայն դրանով ենք մենք ապրում: Այդ հույսից զրկել՝ նշանակում է սպանել մարդուն»,- ասում են դատապարտյալները:
Բացի այդ, նրանք բարձրացնում են աշխատանքի և զբաղվածության հարցը: Այսօր կալանավայրերում գտնվում են տարբեր տարիքի և ֆիզիկական կարողությունների տղամարդիկ: Նրանք վստահեցնում են, որ կարող են կատարել ֆիզիկական աշխատանք, ինչպես նաև որևէ արհեստով զբաղվել:
Միակ ցմահ դատապարտյալն, ով աշխատք ունի, Մհեր Ենոքյանն է: Բայց նրան աշխատանք է տվել ոչ թե պետությունն, այլ մասնավոր կայքը: 40-ամյա Մհեր Ենոքյանը պատիժ է կրում արդեն 20 տարուց ավելի: Նա հոդվածներ է գրում Hetq.am (հետաքննությունների գծով մասնգիտացված տեղեկատվական կայք. խմբ.) ռուսերենից հայերեն գրքեր է թարգմանում, գրում է գրքեր, պատմվածներ, էսսեներ, մասնկացում է գրական մրցույցների, հեռակա կարգով սովորում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Ենոքյանի խոսքով՝ ինքը չի կորցնում հույսը, որ իրավաբանական կրթություն ստանալուց հետո կկարողանա ինքնուրույն հասնել իր գործի վերաբացմանը: Մհերը Ենոքյանը դատապարտվել է ՄԵԿ վկայի ցուցմունքի հիման վրա: Նա մեղադրվում է բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ: Գործի նյութերի համաձայն՝ սպանության վայրում Ենոքյանի հետ եղել է նրա համակուրսեցի Արամ Հարությունյանը, ով արդյունքում Ենոքյանի դեմ ցուցմունք է տվել: Հարությունյանը կալանքի վայրերում անցկացրել է 15 տարի և արդեն 3 տարուց ավել է՝ ազատության մեջ է:
Ամերիկացի փորձագետները, ովքեր ծանոթացել են Հայաստանի դատակար համարգում առկա իրավիճակին, առաջարկել են հատուկ մարմին ստեղծել, որը չեն ղեկավարի չինովնիկները, և հանրության՝ դրա հանդեպ տածած վստահության մակարդակը շատ բարձր կլինի: Նրանց խոսքով՝ պետք է անցկացնել բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և պայքարել գործերի վերաբացման համար: Դատական սխալը բացառել չի կարելի: Բայց արդյո՞ք Հայաստանում երբևէ նման կառույց կհայտնվի և կկարողանա՞ արդյոք այն լուծել առկա բոլոր խնդիրները: Ակնհայտ է, որ դրա համար տասնամյակներ կպահանջվեն, եթե ոչ ավելին:
Պատրաստեց Լիանա Բաբայանը