Այսօրվա դրությամբ Վրաստանը գտնվում է դեմոգրաֆիկ ծանր վիճակում: Որդեծնության տարիքի կանանց և երիտասարդ տղամարդկանց մեծ մասը մեկնում են արտասահման` մշտական բնակություն հաստատելու համար` երկրում քաղաքական և տնտեսական անկայուն վիճակի պատճառով:
Վրաստանի ազգաբնակչության ծերացման տեմպերը ծայրահեղ բարձր են` բնակչության մեծ մասը կազմում են թոշակառուները:
2010 թ-ին Միվորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) ֆոնդը Վրաստանում հետազոտություն է անցկացրել, որի համաձայն 2050թ-ին Վրաստանը կկանգնի դեմոգրաֆիկ ճգնաժամի առաջ: Դրա պատճառը ազգաբնակչության թվի նվազեցումն է 28%-ով կամ որ նույնն է` 1,17 մլն. մարդով: Միջազգային զարգացման Ամերիկյան գործակալության տվյալեներով (USAID)` բնակչության թվի նվազման արագության ցուցանիշով 232 պետությունների մեջ Վրաստանը զբաղեցնում է 16-րդ տեղը: Ծնելիության մակարդակով` 174-րդ:
Վրաստանում 2002թ-ից հետո չի կատարվել բնակչության մարդահամար, չնայած այն բանի, որ այդ գործընթացքը նպատակ ունի ուսումնասիրել երկրի բնակչության թիվը տաս տարին մեկ անգամ: Սակայն` 2014թ-ի դեմոգրաֆիկ հետազոտությունների արդյունքներրը շոկ առաջացրեցին ողջ հասարակության մոտ: «Վրաստանի դեմոգրաֆիկ վերածնունդի ֆոնդ» կազմակերպության հիմնադիր Թամար Չիբուրդանիձեի խոսքերով` 2002թ-ից միչև 2014թ-ի ընթացքում վրաստանի բնակչության թիվը կրճատվել է 15%-ով` կազմելով 657731 մարդ: Փորձագետի խոսքերով, եթե այս դինամիկան պահպանվի, ապա 2050թ-ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի ևս 28%-ով:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն` Վրաստանի բնակչության թիվը կրճատվել է ոչ միայն մայրաքաղաքում: Ոչ պակաս ծանր վիճակում են երկրի շրջանները: Մցխեթա և Գարդաբանի շրջանները թերևս միակն են, որոնք բավականաչափ բնակիչներ ունեն: Ինչ վերաբերվում է մնացածին` ապա այդ շրջաններում դեմոգրաֆիկ իրավիճակը անմխիթար է: Ծանր վիճակ է նկատվում Ռաչա-Լեչխումի և Կվեմո-Սվանետի շրջաններում, որտեղ դեմոգրաֆիկ հետազոտության արդյունքներով` բնակչությունը կրճատվել է 37%-ով: Նրանց շարքը շարունակում են Սամեգրելո և Զեմո Սվանետի շրջանները` 27% ցուցանիշով, այնուհետև` Աջարիան, որտեղ բնակչության թիվը պակասել է 10%-ով:
«Աջարիայի տարածաշրջանի համար սա չնտեսնված բան է: Այստեղ բնակչության թիվը երբեք չի պակասել և սա շատ վտանգավոր է Աջարիայի համար»,- նշեց Չիբուրդանիձեն:
Իմերեթիում բնակչությունը կրճատվել է 166 հզ. մարդով: Վրաստանի քաղաքներում ամենածանր դեմոգրաֆիկ իրավիճակը Քութաիսիում է, որտեղ բնակչությունը կրճատվել է 28 հզ. մարդով:
Երկրում բնակչության թվի կրճատումը ֆիքսվում է հիմնականում գյուղերի ամայացման հաշվին: Աղետային արագությամբ ավելանում են դատարկված գյուղերի թիվը: «Վրաստանի դեմոգրաֆիկ վերածնունդ ֆոնդի» ներկայացուցիչը ասում է, որ տների մեծ մասը, որտեղ դեռ վերջերս ընտանիքներ էին ապրում, արդեն փակված են:
Բացի դա` նման մասսայական ամայացումը կապված է նաև արտագաղթի հետ, որը վառ դրսևորվեց 2002-ից միչև 2014թթ-ը: Երկրից մեկնողների թիվը գերազանցեց երկիր մտնողների թվին 760 հզ-ով: Այսօրվա դրությամբ ներգաղթյալները կազմում են 5%, իսկ արտագաղթողները ավելի քան 88 հզ. են:
Կառավարության ներկայացուցիչ, դեմոգրաֆիկ հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Դմիտրիյ Խունդաձեն Վրաստանի ցավալի դեմոգրաֆիկ դրության գլխավոր պատճառն է համարում ներքին և արտաքին միգրացիայի գործընթացները, քանի որ երկրի տարածքի 2/3-ը բարձր լեռնային շրջաններ են: Ներքին միգրացիան կար դեռևս անցած դարի 80-ականներին, իսկ վերջին 20-30 տարիների ընթացքում իրավիճակը միայն բարդացել է:
Խունդաձեի խոսքերով` բնակիչները լքում են հիմնականում բարձր լեռնային շրջանները: Պաշտոնական ստատիստիկայի համաձայն` Վրաստանում 2002թ-ի ընթացքում լիովին լքված են համարվել 164 գյուղ, իսկ 152-ում ապրում էին թվով 10 կամ ավելի քիչ ընտանիքներ: Սակայն` վերջին 14 տարիների ընթացքում այդ գյուղերը նույնպես լքվեցին:
«Ներկայումս Վրաստանի համար ամենամեծ ազգային խնդիրը դեմոգրաֆիկ ճգնաժամն է: Դեպի լքված տարածաշրջաններ բնակչության վերադարձը հնարավոր է միայն մտածված քաղաքակնություն վարելու դեպքում: Հաշվի առնելով վերջին 20 տարիների ընթացքում այդ բնագավառում մեր անգործությունը, աղետալի վիճակն անխուսափելի էր, ինչին և մատնացույց արեց Միավորված Ազգերի Կազմակերպությունը»,- ասաց Դմիտրիյ Խունդաձեն:
Դեմոգրաֆի խոսքերով` դեմոգրաֆիկ ծանր վիճակ է այսօր վրացական Ռաչա մարզում:
Կարելի է շրջել ողջ մարզով և ոչ մի երեխ չհանդիպել
1966թ-ին Ռաչա Օնի և Ամբրոլաուրի շրջկենտրոններում սովորում էին 8200 մարդ: 2013թ-ին այդ շրջաններում սովորողների թիվը հասավ 1831-ի: Բնականաբար կրճատվեց նաև դպրոցների քանակը` 91-ից դառնալով 31:
Վերջին տվյալներով` Վրաստանում կա 236 լքված գյուղ: Դեմոգրաֆների խոսքերով` այդ թվում են նաև բնակավայրեր, որոնք գտնվում են պետական սահմանին: Թվով 157 բնակավայրերում ապրում են 1-ից միչև 5 մարդ: 2002թ-ի տվյալներով` 28 գյուղ համարվում էին գերբնակեցված, 2017թ-ին այդ թիվը դարձավ 12` փախստականների բնակեցմամբ:
Այս խնդրի լուծման համար 2016թ-ին ընդունվեց լեռներում բնակության մասին օրենք, որի շնորհիվ, «Դեմոգրաֆիկ վերածնունդ ֆոնդի» հիմնադիր Թամար Չիբուրդանիձեի կարծիքով, լքված գյուղերի թիվը պետք է կրճատվի:
Նա նաև նշեց, որ մայիսի վերջին խորհրդարանի քննությանը կհանձնեն երկու փաստաթուղթ` «Դեմոգրաֆիկ անվտանգության հայեցակարգը» և «Ծերության քաղաքականության փաստաթուղթը», որոնք միասին կոչված են երկրի դեմոգրաֆիկ իրավիճակը շտկելուն: Բացի դա` այս նախագծերի շնորհիվ Վրաստանի գենոֆոնդը վտանգված չի լինի:
Վրաստանի Դեմոգրաֆիկ պատմությունը
Վերջին շրջանում Անդրկովկասում պատմականորեն ձևավորված դեմոգրաֆիկ բալանսը կտրուկ խախտվել է: 20-րդ դարում, չնայած կենսական բարդ պայմաններին, Վրաստանի բնակչության թիվը զգալի աճել էր: 1926թ-ից միչև 2010թ-ը բնակչության աճի մակարդակը կազմում էր 307,7%:
Դմիտրիյ Խունդաձեի խոսքերով` ներկայումս Անդրկովկասում դիտարկվող դեմոգրաֆիկ դիսբալանսը կապված է առաջին հերթին Վրաստանի հետ, քանի որ պատմկանորեն Վրաստանի բնակչությունը միշտ շատ է եղել: Այստեղ էին ապրում ողջ Անդրկովկասի բնակչության 35%-ը, այսինքն` յուրաքնաչյուր երրորդը: Սակայն հետագայում իրավիճակը փոխվում է: 2010թ-ին Ադրբեջանի տոկոսային ցուցանիշը բարձրացավ միչև 38%, իսկ Վրաստանում նվազեց միչև 18%:
Ռուսական կայսրությունում կատարված մարդահամարի տվյալներով` 19-րդ դարի վերջին Վրաստանի բնակչության թիվը հասնում էր 2 մլն-ի, այս թիվը դարավերջին ավելացավ հինգ անգամ: 1989-ից միչև 1992թ-ը Վրաստանի բնակչությունը հասնում էր 5,4մլն-ի: Դա Վրաստանի ամենամեծ ցուցանիշն է նորագույն պատմության ժամանակաշրջանում:
Այդ ժամանակից ի վեր բնակչությունը կրճատվում է և ծերության գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել:
Վրաստանի վիճակագրական պետական վարչության դեմոգրաֆիկ կառավարման վերջին տվյալներով` երկրում դեմոգրաֆիկ խնդիրն իրականում ավելի ծանր է, քան ցույց են տալիս արտասահմանցի մասնագետները:
Ներքին միգրացիայի ցուցանիշը, որը նախկինում չէր գերազանցում 20 հզ մարդը, այսօրվա դրությամբ կազմում է 27 հզ: Որքան էլ ցավալի է, բայց վիճակագրությունը հաստատում է` Վրաստանին սպառնում է դեմոգրաֆիկ աղետը:
Աղքատության վիճակագրություն
Վերջերս Վրաստանի տարբեր շրջաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 38%-ը ապրում է աղքատութայն շեմից այն կողմ: Վրաստանի ամենաաղքատ շրջանը համարվում է Ռաչա Լեչխումին, որտեղ պետության կողմից սոցիալական օգնություն է ստանում բնակչության ավելի քան 44%-ը: Աղքատ բնակչության քանակով երկրոդ տեղում է Շիդա Քարտլին, որտեղ 263 383 բնակիչներից 54 935-ը (20,8%) ստանում են սոցիալական նպաստ, իսկ 126 263 մարդ (50%) իրենց աղքատ են համարում և օգնություն են խնդրում պետությունից: Երրորդ տեղում Մցխեթա-Մտիանետին է, որտեղ 94 500 բնակիչներից սոցիալկան օգնություն են ստանում 18 702-ը (19,8%), բայց իրենց աղքատ են համարում 39 319 (41,6%) բնակիչ:
Դեմոգրաֆ Ավթանդիլ Սուլաբերիձեն գտնում է, որ ցանկացած երկրի դեմոգրաֆիկ և տնտեսական զարգացումը հիմնվում է հիմնարար սկզբունքների վրա: Այսօրվա վիճակն այսպես ասած` դեմոգրաֆիկ անցում է, որի միջով վաղ թե ուշ անցնում են բոլոր ազգերը:
«Ես մի նախագիծ եմ պատրաստել, որի մեջ են մտնում դեմոգրաֆիկ դրությունը բարելավելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Առաջին հերթին անհրաժեշտ է մտցնել դեմոգրաֆիկ քաղաքականության դեկլարացիան: Այս դեպքում միայն ֆոնդի ջանքերը բավարար չեն: Ծրագիրը պետք է իրականացվի պետական մակարդակով: Պահանջվում է անհրաժեշտ նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացում: Օրինակ` բյուջեից անհրաժեշտ է տրամադրել 20-ից միչև 22 մլն. լարի, որպեսզի օգնություն ցույց տան միչև մեկ տարեկան երեխաներին և նորածիններին` 20-30 լարիի սահմաններում: Կառավարությունն ինչ էլ ասի` այսօրվա դրությամբ նման ծրագիր կա, պարզապես պետք է այն գործի դնել»,- հայտնեց դեմոգրաֆը:
Ինչպես նշեց Թամար Չիբուրդանիձեն` վերջերս ավելացել է 1-ից 5 տարեկան երեխաների թիվը: Նվազել է Երիտասարդների շրջանում մահացության ցուցանիշը, այնուամենայնիվ, տղամարդկանց շրջանում վթարների կամ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի դեպքերը նախկինի նման շատ են:
Պաշտոնական տվյալների համաձայն` 6 հազարով նվազել է հղիության ընդհատումի թիվը: 2002-ից միչև 2008թթ. երկրում գրանցվել է ծնելիության կտրուկ անկում: 2015թ-ին այդ ցուցանիշը կտրուկ բարձրացել է Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Նորին Սրբության եւ Ամենապատիվ Իլյա Երկրորդի նախաձեռնության շնորհիվ, ըստ որի ընտանիքի յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխաները կարող են դառնալ Պատրիարքի սանիկները: Այսօրվա դրությամբ Պատրիարքը ունի 27 հզ. սանիկ:
2001թ-ի ընթացքում երկրում ծնվել է 630 հզ. երեխա, այն դեպքում, երբ երկրի սահմաններից դուրս ծնվել է 200 հզ վրացի երեխա: Առողջապահության և սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրիյ Խունդաձեն գտնում է, որ երկրում դեմոգրաֆիկ իրավիճակի վրա առավել նեգատիվ ազդեցություն ունի քաղաքացիների էմիգրացիան:
2014թ-ին նախկին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի նախաձեռնությամբ երկրի վեց շրջաններում մեկնարկել է ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխաները պետության կողմից ֆինանսական օգնություն էին ստանում:
«Մենք գրեթե մեկ տարի աշխատեցինք լուրջ փորձագետների հետ և արդյունքում ունենք բնակչության զգալի աճ երկրի վեց շրջաններում: 2015թ-ին ծնվել են ընտանիքում երրորդ ռեկորդային թվով երեխաներ` 9149»,- ասում է Թամար Չիբուրդանիձեն:
Արդյոք կիրականանա ՄԱԿ-ի կանխատեսումը Վրաստանի բնակչության վերաբերյալ, կվերադառնան էմիգրանտները, թե ոչ, կվերաբնակեցվեն լքված գյուղերը թե կմնան ամայի` սրանք բոլորը ժամանակի հարցեր են: Այնուամենայնիվ` միչև իշխանությունը կտրուկ միջոցներ չձեռնարկի աղքատությունը և ազգաբնակչության ծերացումը կմնան վրացական իրականության արդիական հարցերը:
Շորենա Պապաշվիլի` հատուկ Dalma News-ի համար