Dalma News-ը ներկայացնում է Լեհաստանի հայերի Մշակույթի ու ժառանգության ֆոնդի փոխնախագահ Մարիա Հովհանովիչի հետ ունեցած բլից- հարցազրույցը.
Պատմեք խնդրեմ, ի՞նչ նպատակով է ստեղծվել ձեր ֆոնդը:
Ֆոնդը ստեղծվել է իր ժամանակին Լեհաստան տեղափոխված հայկական եկեղեցական ժառանգությունը փրկելու նպատակով: Մեր բոլոր ցուցանմուշները հայկական- կաթոլիկ ցուցանմուշներ են: Մեր հավաքածույում հայկական հին եկեղեցիների կտավներ, ձեռագրեր, եկեղեցական պարագաներ կան: Ամենաարժեքավոր նմուշները Լվովում են գտնվում, որտեղ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը ծառայում էր արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչը: Երկու միջազգային պատերազմների արանքում, 1919թ. Լեհաստանի առաջին բաժանման աշխատանքներից հետո նա մի կարճ ժամանակ սենատոր է եղել: Արդյունքում Պապը ստիպել է նրան ազատել աշխատանքից, քանի որ Թեոդորովիչն առաջին հերթին հոգևորական էր:
Մենք հայկական եկեղեցու շատ արժեքավոր պատկեր ունենք նաև Կամենեց-Պոդոլսկում (Ուկրաինա): Ժամանակակից Ուկրաինայում մի շարք եկեղեցիներ ոչնչացվել են 20-րդ դարի առաջին կեսին՝ խորհրդային իշխանությունների ու նացիստների կողմից: Կիևի իշխանությունները դրանք չեն վերականգնում:
Պատմեք առաջիկա միջոցառումների ու նախաձեռնությունների մասին:
Սեպտեմբերի 18-ին 18.30-ին Վարշավայի «Սուրբ Յացեկ» Դոմինիկյան եկեղեցում տեղի կունենա հուշաքարի բացման տոնական արարողությունը, որի վրա գրված կլինեն այնտեղ թաղված հայ հայտնի- կաթոլիկների անունները: Օրինակ՝ դրանք Մինասովիչների ընտանիքի անդամներն են, որոնց դամբարանային հուշաքարը պահպանվել է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մինչև 2017թ. ավարտը մենք դրա կրկնօրինակը կանենք:
Ուզում եմ նշել կաթոլիկ-հայերի ու Դոմինիկյան Օրդենի միջև եղող սերտ կապի մասին, որի սեփականությունն էին ժամանակին հանդիսանում հայկական տաճարները՝ Լվովում ու Գդանսկում, իսկ այժմ՝ Վարշավայում: Սեպտեմբերի 18-ի մոլեբենը կիրականացնի եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանը, որը Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Վրաստանում ու հենց Հայաստանում ղեկավարում է Հայ կաթոլիկ եկեղեցին:
Դուք նաև հանդիսանում եք Լեհաստանի հայերին նվիրված սեպտեմբերի 19-ին կայանալիք կոնֆերենցիայի կազմակերպիչներից մեկը:
Կոնֆերենցիային ներկա կլինեն շատ հետաքրքիր մարդիկ: Տեսնենք, թե ինչ կասեն նրանք: Դրա պատասխանատուն Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Անջեյ Ջյիեժբան է: Նա հայ չէ, ինչպես որ նույն համալսարանի պորֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան հայ չէ, ով զբաղվում է 650 տարի առաջ՝ Կազիմիր Մեծի օրոք Լեհաստանում հայերի հայտնությունով: Երկու գիտնական այրերը համառորեն ու պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են Լեհաստանի հայերի խնդիրներով: Հատուկ ուզում եմ նշել վերջերս պրոֆեսոր Անջեյ Ջյիեժբոյի կողմից գրված զեկույցը՝ «Լեհաստանի օրիենտալացումը հայերի կողմից»: Նա ապացուցեց, որ հայերը Օրիենտում եղել են լեհական թագավորների դեսպաններն ու երկրի համար նախկինում դեռևս չտեսնված էկզոտիկ ապրանքների առաջին ներկրողները:
Ներկայիս լեհական հասարակության հետ հայերի համախմբումն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
Մինչ 18-րդ դարը Լեհաստանում հայերն ամուսնանում էին բացառապես միմյանց հետ ու պահպանում համայնքը: Հետո արդեն սկսվեցին միջազգային ամուսնությունները, սկսվեց միախառնման գործընթացն ու լեհական հասարակությանը հայերի հաջող ինտեգրացիան: Հայերը կորցնում են իրենց լեզուն՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդույթները, նախևառաջ՝ խոհանոցը: Դրա համար էլ մենք խոսում ենք սպեցիֆիկ լեհական հայկական համայնքի մասին:
Ֆոնդը մեծամասամբ զբաղվում է պատմական ժառանգությամբ: Առաջին հերթին ներգրավում է ավագ սերնդին: Երիտասարդները մեզանից հեռու են իրենց պահում, ավելի քիչ են հետաքրքրվում պատմությամբ, քանի որ նրանք ունեն արդեն լեհական, ոչ թե հայկական ինքնություն: Օրինակ իմ երկու դուստրերն իրենց լրիվ լեհուհի են զգում, թեպետ հայի նման են: Նրանց ամուսիններն ու երեխաները նույնպես լեհական ինքնություն ունեն:
Զրուցեց Գեորգի Կոլարովը