1924 թվականին՝ այն նույն տարին, երբ մահացավ Վլադիմիր Լենինը, Նիկոլաև քաղաքում «Կարմիր Նիկոլաև» թերթը հրապարակում է Մարկ Լիսյանսկու բանաստեղծությունից մի քառատող: Պոեզիայի աշխարհ 11-ամյա օդեսացի տղայի առաջին քայլերն ու առաջին լուրջ հաջողությունը ինչ-որ իմաստով թերևս կանխորոշեցին նրա հետագա ճակատագիրը: 1934 թ. Մոսկվայի լրագրողական ինստիտուտն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Յարոսլավ, որտեղ Հայրենական մեծ պատերազմից առաջ հրապարակվում է նրա՝ «Լողափ» բանաստեղծական ժողովածուն, որը դրական արձագանքների է արժանանում այն քաղաքի գրականագետների կողմից, որի հիմնը գրելու բախտը վիճակված էր լինելու հենց իրեն: Եվ քաղաքն այդ անվանում էին Մոսկվա…
mark_lisyansky004

Երբ գերմանացիները սկսեցին մոտենալ Մոսկվայի մատույցներին, Գրողների միության Յարոսլավյան շրջանի երկու ղեկավարներ՝ մեկը մյուսի ետևից մեկնեցին ռազմաճակատ: Սկզբում քարտուղար Վասիլի Սմիրնովն իր բոլոր պարտականությունները թողնում է Մարկ Լիսյանսկու ուսերին, իսկ դրանից ևս մի քանի օր անց Լիսյանսկին է գործերը փոխանցում Կուզնեցովին, իսկ ինքը, ղեկավարելով 243-րդ հետևակային դիվիզիայի ականազերծող դասակը, մեկնում է ռազմի դաշտ: Հապճեպ բնույթ կրող այդ հավաքագրման արդյունքում  Լիսյանսկին զինվորական իր երդումը հենց գնացքի վագոնում է տալիս: Ռազմի դաշտում գտնվելու առաջին իսկ օրերից կրտսեր լեյտենանտ Լիսյանսկին գրում է ահասարսուռ պատերազմի մասին:

1941 թ.-ի նոյեմբեր ամսին Լիսյանսկին պատահական բեռնատարով մեկնում է Կալինինյան ճակատ, որտեղ տեղափոխել էին նրա դիվիզիան: Ինչ-որ մի բեռնատարի բեռնախցիկում, ինչ-որ արկղերի վրա նստած՝ բանաստեղծն անցնում է ողջ Մոսկվան: Նվաճված քաղաքի տեսքը պոետի վրա թողնում է սարսափելի տպավորություն, ու այդ տպավորության տակ ծնվում են նոր բանաստեղծություններ… «Իմ սիրելի մայրաքաղաք, իմ ոսկեգույն Մոսկվա…», – դեռ մանկությունից բոլորիս հայտնի այդ տողերը…

mm-21942 թ.-ի գարնանը կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին և Երկաթուղայինների կենտրոնական մշակույթի տան երգի- պարի անսամբլի ռեժիսոր Սերգեյ Ագրանյանը միասին փորձում են գտնել Լիսյանսկուն: Դունաևսկին  Մոսկվայի մասին Լիսյանսկու բանաստեղծությունը պատահաբար տեսնում է «Նոր աշխարհ» լրագրում ու հենց լրագրի էջերին էլ գրում է բանաստեղծության նոտաները: Կոմպոզիտորն ամեն գնով ուզում է գտնել տողերի հեղինակին, սակայն Լիսյանսկուն իր մեկնած ճակատային հասցեներից և ոչ մեկով գտնել հնարավոր չի լինում: Այդ ժամանակ Դունաևսկին Ագրանյանին խնդրում է գրել մի քանի քառատող Լիսյանսկու փոխարեն: Ագրանյանը, մնալով հավատարիմ բանաստեղծի ոճին, գրում է ևս երեք քառատող՝ պահպանելով կրկներգը. «Իմ սիրելի մայրաքաղաք, իմ ոսկեգույն Մոսկվա…»

hqdefault1996 թ.-ից սկսած՝ Լիսյանսկու ու Ագրանյանի համատեղ ստեղծագործությունը պաշտոնապես համարվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հիմնը: Իհարկե Դունաևսկու օրիգինալ երաժշտությունը Մոսկվայի իշխանություններն այնուամենայնիվ որոշում են վերանայել: Վերջնական երաժշտական ձևավորումն արել է կոմպոզիտոր Դմիտրի Ատովմյանը՝ շատ պատեհ մի թեկնածու՝ Մոսկվայի հիմնի վրա ջանքեր ներդնելու համար: Ատովմյանն ինքը Մոսկվաից է, Մոսկովյան ռազմաերաժշտական քոլեջի շրջանավարտ, «Մոսկվիչի» գործիքա- վոկալային անսամբլի նախկին ղեկավար:

Ազգանվան «յան» վերջավորությունը հաճախ է նկատվում նաև ԽՍՀՄ հիմնի պատմության մեջ: Ինչպես հայտնի է՝ Հանրապետությունների միությունն իր գոյության առաջին 20 տարիների ընթացքում որպես հիմն օգտագործում էր Փարիզյան Կոմունայի Ինտերնացիոնալը: Եվ միայն 1943 թվականին սկսվեցին Խորհրդային միության սեփական հիմնի  ստեղծման աշխատանքները, չնայած Ինտերնացիոնալը դեռ մի քանի տարի էլ կազմում էր Բելոռուսի ու Ուկրաինայի խորհրդային հանրապետությունների կարևորագույն երգերի բաղկացուցիչ մասը:

1943 թ.-ին Խորհրդային միության նոր հիմնի համար անցկացվող մրցույթում հաղթող է ճանաչվում կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրովի և բանաստեղծ Սերգեյ Միխալկովի համատեղ աշխատանքը: Բանաստեղծը հիշում է, որ մրցույթի մասին իրեն տեղեկացրել է ռազմական լրագրող Գաբրիել Ուրեկլյանը, ով առաջինն է գրել ավելի ուշ հաստատված հիմնի նախատիպը:

mih8
А. Александров, С. Михалков и Эль-Регистан

Գաբրիել Արկադիի Ուրեկլյան(ց)ը  ծնվել է 1899 թ.՝ Սամարկանդում: Կա ևս մեկ վարկած, ըստ որի նա ծնվել է Թիֆլիսում, որտեղից ծնունդով նրա թիֆլիսահայ մայրն է: Սամարկանդցի գիտաշխատող Ռուբեն Նազարյանը Ուզբեկստանի արխիվներից գտել է 1899 թ. հունիսի 2-ի գրությամբ մի փաստաթուղթ՝ մակագրված լրագրողի հոր՝ Արշակ Ուրեկլյանցի կողմից: Վերջինս Օսմանյան կայսրության հպատակներից էր, ով ռուսական իշխանություններին է դիմում՝ Ռուսական կայսրության քաղաքացիություն ստանալու նպատակով՝ հիմնավորելով իր խնդրանքը նրանով, որ Օսմանյան կայսրությունում հալածում են բոլոր քրիստոնյաներին ու ինքն այդտեղ վերադառնալ այլևս չի ցանկանում: Արշակ Ուրեկլյանցը մնում և ապրում է Ռուսաստանում՝ դառնալով հաջողակ տնտեսվար ու մենեջեր: Նախահեղափոխական ժամանակաշրջանում նա դառնում է Սիբիրյան առևտրային բանկի Սամարկանդյան բաժնի ղեկավարը:

Արշակի որդին՝ Գաբրիելը, ըստ գիտաշխատող Նազարյանի՝ աշխատավորների ու գյուղացիների այդ երկրում որոշում է ի ցույց չդնել այն, որ ինքը հանդիսանում է կայսրության ժամանակներում որպես բանկային աշխատող ու հաջող ձեռնարկատեր հանդիսացող անձնավորության սերունդ: Այդ իսկ պատճառով էլ հայրական Արշակ անունը նա փոխարինում է Արկադի անվամբ, իսկ ազգանունը կրճատում է մեկ տառով ՝ Ուրեկլյան: «Իզվեստիա» ամսագրում, իսկ հետո նաև ռազմի ճակատից նա աշխատում է Էլ-Ռեգիստան ստեղծագործական կեղծանվամբ, որտեղ Էլ-ը՝ իր անվան վերջին տառերն են, իսկ Ռեգիստան անունը կրում էր Սամարկանդի ճարտարապետական անսամբլը:

ef35cef9b680fb50f8a3b2c529f83696
С. Прокофьев, Д. Шостакович и А. Хачатурян

Սերգեյ Միխալկովը հիշում է, թե ինչպես 1943 թ.-ի ամռանը, երբ Մարշալ Վորոշիլովը հայտարարում է ԽՍՀՄ պետական հիմնի համար անցկացվող մրցույթի մասին, դրանից ուղիղ մեկ օր անց նրա բնակարան է այցելում Գաբոն (Ուրեկլյանին այդպես էին անվանում ընկերները), և դեռ շեմքից՝ ասում. «Ես տեսել եմ մի երազ, որտեղ հիմնի հեղինակները մենք էինք»: Հյուրանոցային համարի հաշվի հաջորդ էջի վրա նա արդեն որոշ էսքիզներ էր արել  (Ուրեկլյանն այդ ժամանակ սենյակ էր վարձակալում Մոսկվա հյուրանոցում): Պատմական այդ փաստաթուղթը մինչև այժմ պահպանվում է ռուսական արխիվներում:

Ի դեպ, մրցույթին մասնակիցների թվում էին այնպիսի մեծ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Դմիտրի Շոստակովիչը և Արամ Խաչատուրյանը: Հասնելով եզրափակիչ փուլ՝ նրանք միայն վերջին պահին են զիջում Ալեքսանդրովին: 1943 թ.-ի դեկտեմբեր ամսին բոլոր երեք տարբերակները Մեծ Թատրոնում լսելուց հետո վերջնական որոշումն ընդունում է Ստալինը: Նույն տարվա դեկտեմբերի 31-ին խորհրդային ռադիոյով առաջին անգամ հնչում է ԽՍՀՄ-ի հիմնը:

…Փաստորեն Արամ Խաչատուրյանը շատ մոտ էր կանգնած Խորհրդային միության հիմնի հեղինակը դառնալուն: Եվ այնուամենայնիվ դրանից մեկ տարի անց մեծ կոմպոզիտորը գրեց Խորհրդային Հայաստանի հիմնը:

Պատրաստեց Հայկարամ Նահապետյանը