Մի քիչ հաց, գինի, պանիր և իմպրովիզային տեսարաններ, ինչպես նաև երկարի տարիների մաղթանքներով վրացական հյուրընկալություն: Այսպես սկսեց «Կովկասյան պանիր 2015» տոնական միջոցառումը` Թիֆլիսի հնագույն թաղամասերից մեկում` Ռիկայում:
Միջոցառումը, որը անց է կացվում Վրաստանում արդեն երեք տարի, նպատակ ունի մասսայականանել վրացական պանիրը և վերածնել կորսված տեսակները: փառատոնի շրջանակներում ներկայացվեցին 60 տեսակ պանիր Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից, դրանց թվում էին մարինացված կաթնաշոռ, մուչլի, գուդա, չեչիլ, չոգի, սուլուգունի, մեղրի և գինու վրա թրմված պանիր, տարբեր հավելումներով պանիրներ, ապխտած պանիր, մի քնաի տեսակ այծի պանիր և այլն: Ժյուրին, որը բախկացած էր պանրի տեխնոոգներից և մասնագետներից, ընտրեց 12 հաղթողների` 7 անվանակարգերում:
Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարը` Նոդար Կերեսելիձեն, հաղթողներին պարգևատրեց հատուկ դիպլոմներով և շքանշաններով: «Շնորհավորում եմ բոլոր հաղթող արտադրողերին: Պանրի արտադրության հնագույն մեթոդների պահպանվել են նրանց շնորհիվ: Պանրի բազմաթիվ տեսակներ փորձելը և գնահատելը հնրավարություն է տալիս տեղական շուկայում մասսայականացնել ավանդական վրացական պանիրը»,- ասաց Նոդար Կերեսելիձեն:
«Ավանդական պանիր» անվանակարգում ոսկե մեդալ ստացան Հայաստանը ներկայացնող «Արեգնատեն» ընկերությունը և վրացական «Վան 412»-ը: «Փառատոնի բացահայտում» համարվեց «Կոբի Պանիր»-ը (մասնավոր արտադրողն է Ռուսլան Գուջարաձեն): «Լավագույն ձևավորում» անվանակարգում ոսկե մեդալ ստացան Թերջոլայի ներկայացուցիչները: Ոչ պակաս գեղեցիկ դիզայնով աչքի ընկան նաև Զիստափոնի ներկայացուցիչները: «Պանրի բազմազանություն և նորամուծություն» ոսկե մեդալներն ստացան Ախլքալաքի և Կումուրդոյի ներկայացուցիչները «Վանական պանրի» համար: «Սանտե» կազմակերպությանը տրվեց «Կաթնամթերքի արտադրության մեջ բնական միջոցների խթանում» անվանակարգի ոսկին:
Պանրի ինքնակամ դեգուստատորներն իրենց նախընտրությունը տվեցին Սամցխե-Ջավախեթիի պանրին: Այդպես` «Ժողովրդի ընտրությունը» անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց մասնավոր արտադրող Մելս Բդոյանը, երկրորդ տեղում է «Չիզկո» ընկերությունը, իսկ երրորդը` «Նատուրալ պլյուս» ընկերությունը: Վերջին` «Եվրոպական պանրի արտադրող» անվանկարգի լավագույն եռյակը այսպիսին է (ըստ առաջին տեղի)` «Վան 412», «Լելո» գյուղատնտեսական ընկերություն և մասնավոր արտադրող Նանա Դատաշվիլին:
«Ժողովրդի ընտրություն» անվանակարգի հաղթող Մելս Բդոյանի ցուցասեղանին իսկական պանրի տոն էր, նա մասնակցում է փառատոնին արդեն երեք տարի:: «Մենք ներկայացնում ենք Նինոցմինդա շրջանի օռլովկա գյուղը: Մենք սեփական ֆերմա ունենք և ինքներս են պատրաստում պանրի տարբեր տեսակներ: Մենք անցած տարի էլ վերցրեցինք ոսկե մեդալը: Այստեղ մենք ունենք 10 անուն պանիր, ինչպես նաև եվրոպական տեխնոլոգիաներով պատրաստված մթերք: Կա վրացական չանախ, Սուլուգունի, թարխունով, բաստուրմայով պանիրներ և այլն: Մեր պիտակների վրա նշված է, թե ինչ կաթից է պատրաստված պանիրը, աղիության աստիճանը, ինչպես նաև նշված է, թե ինչպես պետք է պահել պանիրը»,- պատմեց Բդոյանը:
Իմերեթի հյուրընկալ ցուցասեղանին դրված էին դեկորատիվ ձևավորված պանրի տեսականի, իմերեթական խաչապուրի, աչմա, սուլուգունի, տաք չադիով սուլուգունի, տապակած խոզի և հավի միս: Զաստաֆոնից ժամանած արտադրող Նանա Դոխտաձեի ցուցասեղանին պանրի տեսականին դասավորված էր երեք հարկերով, զամբյուղների մեջ, բուրգերի տեսքով կտրատած, նույիսկ Վրաստանի քարտեզի տեսքով: ԻՆչպես նշեց դոխտաձեն, ով 8 տարի է զբաղվում է պանրարտադրությամբ, իր պանիրը ցանկալի է օգտագործել խաչաուրի պատրաստելիս: «Այսպիսի պանրով խաչապուրին յուղային, խիտ և համեղ է: Իսկ գեղարվեստորեն ձևավորելու գաղափարը միք անի վայկյանում առաջացավ: Այս տարի ես նաև վերցրեցի միք նաի գաղափար Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից, օրինակ` թմրեցնել պանիրը մեղրով»:
Նորը լավ մոռացված հինն է, իսկ փառատոնի մասնակիցները ազատություն էին տվել իրենց երևակայություններին:
Հայաստանի արտադրողը իր հերթին նշեց, որ մթերքը էկոլոգիապես մաքուր է: «Մեզ մոտ ներկայացված է Լոռի տեսակը, ինչպես նաև տնական չեչիլ, որը պատրաստվում է կավե տարաներում: Ես առաջին անգամը չե, որ գալիս եմ Վրաստան, բայց փառատոնին առաջին անգամն եմ մասնակցում: Վրացի գործընկերներից սովորեցին սուլուգունի պատրաստել»,- նշեց հայ մասնակիցը և ավելացրեց, որ «պանիրը պետք է ուտել լավաշով»:
Շորենա Պապաշվիլի