Շուտով նոր տարի է: Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, ադրբեջանցիները նույնպես պատրաստվում են դիմավորել 2016 թվականը և հույսեր են փայփայում, որ այն տնտեսական առումով ավելի հաջողակ կլինի: Չէ որ այս տարի յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիք իր առաջ խնդիր ունի պատրաստվել ամանորին` ազգային արժույթի 48%-ով արժեզրկվելու պայմաններում:
Ամանորյա նվեր Կենտրոնական բանկի կողմից
Նոր տարուց ուղիղ տաս օր առաջ` դեկտեմբերի 21-ին, ադրբեջանցիները հանրապետության Կենտրոնական բանկի կողմից «ամանորյա նվեր ստացան»` մանաթի արժեզրկում 48%-ով: Դրա պատճառները պարզ են: Ադրբեջանը նավթարդյունաբերող երկիր է և էներգոռեսուրսների գնի իջեցումը չէր կարող մանաթի վրա ազդեցություն չունենալ: Հարկ է նշել, որ 2015թ.-ի ընթացքում սա մանաթի դեվալվացիայի երկրորդ հոսանքն էր: Առաջինը փետրվարի 21-ին էր և այդ ժամանակ ազգային արժույթը արծեզրկվեց 34%: Այդպիսով 2015թ-ի ընթացքում մանաթի փոխարժեքը 1$-ի համար 0,78 մանաթ արժեքից բարձրացավ միչև 1,55 մանաթ, այսինքն 98%-ով` կրկնակի:
Մանաթի արժեզրկումը, բնականաբար, գրեթե բոլոր` անգամ որոշ տեղական ապրանքների դեպքում, գնի թանկացման պատճառ դարձավ: Դա զգալի ազդեց բնակչության վճարունակության վրա և Նոր տարվա թեման խամրեց չարաբաստիկ 2015թ.-ի ավարտից 10 օր առաջ տեղի ունեցածի ֆոնի վրա:
Երկրի ղեկավարության արձագանքը
Մանաթի դեվալվացիայի մասին խոսելով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ազգային արժույթի արժեզրկման գլխավոր պատճառը նավթի գնի եռապատիկ անկումն է: «Մենք տարվա ընթացքում բոլոր միջոցները ձեռնարկել էինք սրանից խուսափելու համար և սպասում էինք նավթի գնի ստաբիլացմանը: Երբ այն դարձավ 50$, մենք որոշակիորեն հանգստացանք` համարելով, որ հնարավոր կլինի խուսփել դեվալվացիայից: Սակայն հիմա նավթի գինը 36$ է: ԱՄՆ-ի` դոլարի հետ կապված վերջին որոշումը բերում է նավթի գնի իջեցմանը: Այստեղ կան նաև այլ աշխարհաքաղաքական գործոններ: Անձամբ ես համարում եմ, որ նավթի գնի կտրուկ անկումը չունի տնտեսական բնական հիմքեր»,- նշեց նա:
Նախագահի խոսքերով` թեև համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում, բայցևայնպես ամեն ինչ այնքան վատ չէ, որպեսզի մեկ տարվա ընթացքում նավթի գինը եռակի նվազեր: «Անձամբ ես կարծում եմ`, որ սա մտածված քաղաքականություն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ նման քաղաքականության նպատակը: Պարզապես Ադրբեջանը տուժում է ստեղծված իրավիճակից: Բայց չնայած հանգամանքներին` իհարկե ջանքեր կգործադրենք հետևանքները մեղմացնելու համար»,- ավելացրեց նա:
Վերջում Ալիևը ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի չեզոքացնել այս անխուսափելի որոշման բացասական հետևանքները, իսկ նրանք, ովքեր գնի արհեստական աճ կգրանցեն և սպեկուլյացիայի կդիմեն կպատժվեն:
Կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը իր հերթին նշեց, որ տատանվող փոխարժեքը վերահսկելի է, իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ն թույլ չի տա փոխարժեքի զգալի փոփոխություն և կվերահսկի այն:
Նրա խոսքերով` ներկայիս փոխարժեքից շեղվելու դեպքում կարող են շուկայում լուրջ խնդիրներ լինել: «Այսօր մենք շուկայում առաջին աճուրդն անցկացրեցինք: Մենք նույնիսկ փոխեցինք արժույթի փոխարժեքի գործառույթի շրջանակները: Մինչ այս մեզ լիովին բավարարում էին արժույթի շուկայի պահանջները, սակայն հիմա մենք շուկային կառաջարկենք որոշակի չափով արժույթ` աճուրդների միջոցով և կհետևենք, թե ինչպես են ձևավորվում պահանջարկը և առաջարկը»,- ասաց Ռուստամովը:
ԿԲ-ի ղեկավարի կարծիքով` մանաթի փոխարժեքը կախված կլինի միջազգային շուկայում առք-վաճառքի ժամանակ ձևավորվող գնից:
Փորձագետների կարծիքը
Տնտեսագետ Օկտայ Ախվերդիևը Dalma News-ին մանաթի դեվալվացիայի պատճառները բացատրելիս ասաց, որ Ադրբեջանի անցումը դեպի տատանվող փոխարժեք անհրաժեշտ միջոց էր, որը պայմանավորված է միջազգային շուկայում կատարվող գործընթացներով:
«Դոլարի թանկացման գործընթացը իր սահուն շարունակությունը կունենա 2016թ-ի ընթացքում: Իմ փորձագտական գնահատմամբ` դոլարի իրական արժեքը 3-ից 5 մանաթ է: Եթե միջազգային շուկայում կատարվող գործընթացները չլինեին, կարիք չէր լինի որևէ բան փոխելու: Բայց քնաի որ Ադրբեջանը վարում է դոլարի արտաքին վաճառք, ապա այդ քայլը անում է ոչ լավ կյանքից դրդված և հանդիսանում է հարկադրված»,- ասաց նա:
Տնտեսական փորձագետ Ֆիկրետ Մամեդովը նշեց, որ իրավիճակը բավական բարդ է, բայց ոչ անհույս:
«Նավթային ֆոնդում առկա պահեստների, ոսկու պաշարների, ոչ այնքան արդյունավետ կառուցված տրանսպորտային եթակառույցի դեպքում, կարելի է հույս ունենալ, որ երկիրը դուրս կգա տնտեսական ճգնաժամից` ճիշտ կողմնորոշիչներ օգտագործելով ադմինիստրատիվ և հարկաբյուջետային ու հարկային համակարգերի բարեփոխումների համար: Թե որքանով է սա հնարավոր ներկայիս իվաիճակում` ժամանակը ցույց կտա»,- հայտնեց նա Dalma News-ին:
Խոսելով Մանաթի արժեզրկման մասին` «Ալպարի» վերլուծական վարչության փոխտնօրեն Դարյա Ժելանովան նշեց, որ դա անխուսափելի էր, քանի որ նավթը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական արտահանվող ապրանքը` լցնելով ընդհանուր բյուջեի մոտ 70%-ը:
«Նավթի շուկայում ներկայիս իրավիճակը, երբ գինը ընկել է միջև 40$ մեկ մարել Brent-ի համար, կառավարությանը այլ ելք չի թողել, քան թողնել արժույթը ազատ հոսանքի մեջ` պահպանելով անհրաժեշտ վերահսկողությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հնարավոր սոցիալական խնդիրներից: Նույն ճանապարհով ժամանկին անցան Ռուսաստանը և Ղազախստանը: Ընդհանուր առմամբ իրավիճակը տագնապային չէ` շուկայական մեխանիզմը մանաթի համար հավասարակշռված փոխարժեք կապահովի և տնտեսություննը կադապտացվի: Հետագայի համար կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի տնտեսության ոչ նավթային սեկտորների վրա, որպեսզի ապահովի եկամուտների դիվերսիֆիկացումը»,- ասաց նա Dalma News-ին:
Ի՞նչ է ձեռնարկում պետությունը:
Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ակտիվացնելու նպատակով վարած տնտեսական քաղաքականությունից խոսելով` Azeri Invisibles-ի հիմնադիր տնտեսագիտական վերլուծաբան Ֆիկրետ Մամեդովը հայտնեց, Dalma News-ին, որ պետությունը դեռևս միայն հայտարարում է կանխարգելիչ միջոցառումների մասին.
«Այն էլ մեծամասամբ կառավարությունը ճշմարտացի է խոսում: Որքանով կհաջողվի այդ միջոցառումները իրականացնել` ժամանակը ցույց կտա: Հիմա դեռ ամեն ինչ լոզուգային մակարդակի վրա է, օրինակ` «եկեք ներմուծման փոխարինում անենք»: Իսկ ինչպես դա անել, ինչպիսի միջոցներ են պետք, ինչ հերթականությամբ, ինչպիսի սպասելիքներ կան և շատ այլ հարցեր մնում են բաց, որքան հնարավոր է դատել մեր ԶԼՄ-ներից ստացած ինֆորմացիայից»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքերով` իրականում ամեն ինչ բավական հեշտ է և ցանկացած գործընթացի համար, անկախ նրանից մենք երկիր ենք ղեկավարում, թե հացատուն, երեք բան է անհրաժեշտ` նյութական ռեսուրսներ (ակտիվներ), բիզնես գործընթացներ (ռեգուլյատիվներ) և մարդիկ (կատարողներ): «Առաջին էլեմենտը մեզ մոտ խնթրահարույց չէ: Գնել և մատակարարել` մերոնց սիրելի գործը: Բայց ահա մնացած երկու էլեմենտների դեպքումկան մեծ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է արագ և արդյունավետ լուծել: Չգիտեմ` հնարավոր է ԿԲ-ի ղեկավարին ընդհատել են լրագրողները, բայց եթե նա իսկապես հայտարարել է, որ մանաթի արժեզրկումը մեխանիկորեն կավելացնի արտահանումը և կապահովի ներմուծման փոխանակումը, դա ամենաքիչը` միամտություն է: Արտահանումը ազգային արժույթի դեվալվացիայի հաշվին հնարավոր է այն դեպքում, երբ դուք ունեք արտահանվող ապրանք»,- նշեց նա:
Տնտեսական իրավիճակի ազդեցությունը քաղաքական դրության վրա:
Քաղաքագետ Իլգար Վելիզադեն, Dalma News-ի այն հարցին, թե մանաթի դեվալվացիան կազդի քաղաքական դրության վրա, և կարող է արդյոք դա ինչ-որ փոփոխությունների բերել, պատասխանեց, որ արժեզրկումը, անկասկած, բարենպաստ հիմք է տեղծում հասարակության տրամադրության տարբեր շահարկումների համար և այդպիսի իրավիճակից կարող են նաև արտաքին ուժերը օգտվել, ովքեր հետաքրքրված են մեր ներքաղաքական իրավիճակի հավասրակշռության խախտման մեջ:
«Միևնույն ժամանակ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության առաջատար դերասանների հակամարտության ֆոնին նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է Ադրբեջանի վրա ազդեցություն գործադրել և դարձնել իր ծրագրերի հիմնարար մասը: Ադրբեջանի համար սա հղի է արտաքին ճնշման փորձերով և առաջ է բերում վտանգներ բազմավեկտորային ուղղվածության համար: Հավանաբար դեվալվացիան ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ իրենց ժամանակն է եկել և կարելի է երկրի ղեկավարության ամրությունը փորձել»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքերով` դժվար իրավիճակում Բաքուն պետք է ձգտի պահպանել արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունները, թեև արտաքին հենց արտաքին ուժերի գործողությունները ավելի քիչ հնարավորություններ են թողնում այդ ամենի համար:
«Այդպես` հաճախ ամերիկացի որոշ կոնգրեսմենների գործողությունները, ովքեր ելույթ են ունենում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին, ստիպում են երկրի իշխանություններին չափազանց բացասաբար արձագանքել, ինչը հրահրում է կոնֆլիկտային իրավիճակի զարգացմանը: Այդ առումով` Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալը ստեղծում է ռուսամետության տպավորություն ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ, ինչը իրականում այնքան էլ կորեկտ չէ»,- ասաց Վելիզադեն:
Նիջատ Գաջիև