Ուրբաթ օրը Երևանում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոնգրեսը, որի ընթացքում նրա հիմնադիր ու նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը ետ ստանձնեց իր նախկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի ու նախագահի պաշտոնը:

Համակուսակցականների որոշումն ինչպես սպասված, այնպես էլ միաձայն էր, չէ՞ որ վերջին մի քանի ամիսների ընթացքում «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ականավոր բոլոր գործիչներն իրենց էքս-լիդերին ակտիվ կերպով համոզում էին վերադառնալ մեծ քաղաքականություն, քանի որ հենց նա կարող է կուսակցության համար ամենաօգտակար անձը լինել՝ իր համբավով, ֆինանսական, ինֆորմացիոն ու կառավարչական ռեսուրսներով  (Ծառուկյանը համարվում է Կոտայքի մարզի ոչ պաշտոնական ղեկավարը): Եվ բացի այդ էլ, Ծառուկյանի, որպես հեղինակավոր անձի ու խոշոր բարեգործի, ոճն  իրենց կուսակցությանը լրացուցիչ ձայներ կարող է բերել ընտրությունների ժամանակ:

f589d9a0ddb5be_589d9a0ddb5fc.thumb

Հատկանշական է այն, որ Ծառուկյանի վերադարձը դեպի մեծ քաղաքականություն ուղեկցվում է այն խոսակցություններով, որ դա համաձայնեցված էր երկրի նախագահի ու իշխող ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, որի հետ ունեցած կոնֆլիկտից հետո 2015 թ. «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության առաջնորդը հրաժարվեց քաղաքական իր բոլոր հավակնություններից ու մեկուսացավ, չնայած «հանուն ժողովրդի իշխանությունների հետ պայքարի դուրս գալու» իր բարձրագոչ հայտարարություններին:

2015 թ. կատարված իրադարձությունների հիշողությունները ամենուր հետապնդելու են Ծառուկյանին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել  անցյալի իրադարձությունների հետ կապված Ծառուկյանի անվերջ արդարացումները, և այն, որ իր վերադարձը գործող իշխանության ծրագրի մի մասը չէ: Ծառուկյանն անպայման ընդգծում է, որ նա, ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա, չի ուզում գնալ արյունահեղության ու հեղափոխության, որն անշուշտ հղի է լինելու  Հայաստանի սահմաններին ու Լեռնային Ղարաբաղում թշնամու գործողությունների ակտիվացման վտանգով:

Ամեն ինչից ելնելով՝ Ծառուկյանն իրեն կներկայացնի որպես կառուցողական ընդդիմություն, ամեն կերպ հերքելով արմատական ընդդիմադիրի իր դերը: Պատահական չէր, որ կոնգրեսի ժամանակ նա բոլորին կոչ արեց խուսափել քաղաքական հակառակորդների, այդ թվում նաև  ՀՀԿ-ի անդամների հասցեին վիրավորանքներ հնչեցնելուց, միաժամանակ խոստանալով «իր տեղը ցույց տալ» ցանկացածին, ով կվիրավորի իր մարդկանց:

Ի դեպ, այն, որ օլիգարխը հեղափոխության պատրաստ չէ, բառերից ավելի գեղեցիկ այդ մասին ասում է նրա իշխանության տակ գտնվող թիմը: Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ պատուհասը կաշառակերությունն ու ընտանեվարությունն է, երբ տեղական ինքնակառավարման մարմնի կլանի ներկայացուցիչներն իրենց զգում են որպես իրենց տարածաշրջանների ժամանակակից ֆեոդալներ: Այդ ամենի հետ մեկտեղ հատկանշական է նաև այն, որ Ծառուկյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է երկար տարիներ Հայաստանի Վերահսկիչ պալատը ղեկավարող Իշխան Զաքարյանը, մարդ, ով կառուցել է շքեղագույն մի առանձնատուն Երևանում, ու ով այդպես էլ պատշաճ կերպով չկարողացավ բացատրել, թե որտեղից պետական պաշտոնյային այդքան միջոցներ:

Վերցնենք թեկուզ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, ով նախատեսում է Արարատի մարզում ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստանի» ռեյտինգային ցուցակով: Լինելով Ծառուկյանի փեսան ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ինչպես նաև Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ու Արարատյան մարզի ոչ պաշտոնական ղեկավարը, հոր՝ ՀՀԿ-ից դուրս գալու հետ կապված, նա իշխող կուսակցությանը ծառայելը փոխարինեց գլխավոր մրցակից-կուսակցությանը ծառայելուն: Կամ օրինակ, այնպիսի գարշելի ու սկանդալային գործիչներ, ինչպիսին է օրինակ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Այլ խոսքով ասած՝ ՀՀԿ-ի դասալիքները…

Նշենք նաև, որ Վարդան Ղուկասյանը ներկա էր կոնգրեսին՝ իրենց զգալով ինչպես միշտ ժողովրդի բարօրության մասին հոգ տանող հավատավոր քրիստոնյայի իր դերում, (թե ինչպես են այդ դերին համադրվում Ղուկասյանի ու նրա շրջապատի քրեական արկածներով հարուստ անցյալն ու ներկան, պարզ չէ):

«Ես ինձ երբեք կուսակցական չեմ համարել, նույնիսկ երբ հանրապետական էի: Եվ հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ համարում, այլ հոգևորին առավել մոտ կանգնած մարդ»,- այսպես խոսեց նա լրագրողներին…

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության նկատմամբ նրա վերաբերմունքին, որի շահերը նա երկար տարիներ պաշտպանում էր Գյումրիում (ինչի համար էլ իր բոլոր հանցագործությունների համար արժանանում էր ներողամտության), Ղուկասյանը հեգնանքով նշեց. «Ես չեմ հեռացել ՀՀԿ-ից, ՀՀԿ-ն է հեռացել ինձանից»:

Ծառուկյանին շրջապատող այս բոլոր մարդիկ բավական տարօրինակ են երևում այն ֆոնին, ինչ կատարվել է ՀՀԿ-ում վերջին ժամանակներս՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի անձի հետ, ինչպես որ գտնում են ԶԼՄ-ները: Վերջինս իշխող կուսակցության «տանիքի» փոփոխության քաղաքականություն է իրականացնում: Կարապետյանը ղեկավար կարևոր պաշտոններից արդեն հեռացրել է ՀՀԿ-ի ամենախորշելի ներկայացուցիչներին: Նրանցից որոշներն արդեն կցվել են Ծառուկյանին՝ հույս ունենալով նրա միջոցով պաշտպանել իրենց շահերն ու իշխանական լծակները:

rus142555355529

Այս միտումները թերևս ավելի շատ հուսահատեցնող են, հատկապես որ հենց «Բարգավաճ Հայաստանն» է համարվում ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը գալիք ընտրություններին: Իսկ Հայաստանի շահերից ելնելով լավ կլիներ, որ գոյություն ունենար ՀՀԿ-ի հակակշիռ-կուսակցությունը, որն իսկապես կձգտեր ազատվել այն արատավոր երևույթներից, որով հայտնի է իշխող կուսակցությունը:

Այնուամենայնիվ, վերլուծելով «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս գործելակերպը, կարելի է կանխատեսել, որ կուսակցության ղեկավարներից մեկի՝ Նաիրա Զոհրաբյանի զգայացունց «No pasarán!» հայտարարությունը («Նրանք չեն անցնելու»- քաղ. լոզունգ), նշանակում է ոչ թե այն, որ ՀՀԿ-ն չի անցնելու, այլ այն, որ երկրում արմատական բարեփոխումներ ու փոփոխություններ չեն լինելու, քանի որ ԲՀԿ-ի ներկայիս թիմը գրեթե ոչնչով չի տարբերվում քննադատողների կամ հանրապետականների թիմերից:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը