2019 թվականը նվիրված է մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Դա նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում ամբողջ Հայաստանով մեկ անցնելու են զանազան միջոցառումներ, մշակութային երեկոներ և նախաձեռնություններ՝ նվիրված Թումանյանին և նրա ստեղծագործությանը: Իսկ թումանյանական տարին մեկնարկում է արդեն ավանդական դարձած Գրքի նվիրման օրից, որը ի պատիվ բանաստեղծի յուրաքանչյուր տարի նշվում է նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:

Տոնական հոբելյանի նախօրեին Երևանյան մետրոպոլիտենը որոշեց յուրահատուկ նվեր մատուցել երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Արդեն մի քանի օր է «Երիտասարդականի» կանգառում անցնում է «Վերնատուն» ցուցահանդեսը, որին ներկայացված են մեծն բանաստեղծի ձեռագրերը: Dalma News-ի հետ զրույցի ընթացքում մետրոպոլիտենի մամլո-քարտուղար Տաթև Խաչատրյանը նշեց, որ տվյալ նախաձեռնությամբ հանդես եկավ մետրոպոլիտենի ղեկավարությունը, և բանաստեղծի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ իրականացնում է գաղափարը, ի ուրախություն ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի հյուրերին:

«Գրեթե ամենալավը, ինչ կա այսօր հայկական մշակույթում, արմատներով գնում է «Վերնատուն»՝ Թումանյանի կողմից 1899 թ. հիմնված գրական ակումբը: «Վերնատան» գոյությունը իսկական հրաշք դար

Տաթև Խաչատրյան

ձավ լուսավորության համար, դա ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ ամենախորհրդավոր էջերից մեկն է հայ գրականության պատմության մեջ: Թումանյանի բնակարանում կարելի էր հանդիպել Կոմիտասին, Լևոն Շանթին, Ավետիկ Իսահակյանին, Նիկոլ Աղբալյանին, Ղազարոս Աղայանին և իր ժամանակի այլ մեծ մարդկանց: Եվ մենք որոշեցինք իրենց գործերով շտապող երևանցիներին մխրճել այդ աշխարհի մեջ՝ ցուցահանդես կազմակերպելով. նկարներում կենդանացավ այդ ժամանակաշրջանը, կենդանացան մեզ բոլորիս մանկուց ծանոթ բանաստեղծների և գրողների դեմքերը: Ցուցահանդեսին կարելի է տեսնել նաև նրանց նամակները, և թեպետ մենք բոլորս գիտենք, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի, սակայն ոչ այս դեպքում», – նշեց մեր զրուցակիցը:

Տաթև Խաչատրյանը նշեց, որ նախաձեռնությունը շատ դրական ընկալվեց, բազմաթիվ երևանցիներ իրենց արձագանքները թողեցին և հաճույքով վերադառնում են արդեն իրենց երեխաների կամ ընկերների հետ: Իսկ հիմնական միջոցառումը սպասվում է փետրվարի 19-ին, երբ բացի ցուցահանդեսից, «Երիտասարդականի» կանգառի ուղևորները նաև կկարողանան ձեռք բերել գրքեր՝ 50-60 մետր խորության վրա կազմակերպվելու է գրքային տոնավաճառ՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում:

«Եվ, իհարկե, այդ օրերի ընթացքում կայարանում հնարավոր կլինի լսել Թումանյանի լավագույն ստեղծագործությունները: Մենք վստահ ենք, որ կդիպչենք նույնիսկ նրանց հոգիներին, ովքեր շտապում են աշխատանքի և իրենց գործերով, և կստիպենք նրանց մեկ րոպեով կանգ առնել և ներթափանցել Հովհաննես Թումանյանի հանճարեղ մտքերի մեջ»,- նշեց նա, խոստանալով, որ նման նախաձեռնություններ մետրոպոլիտենի ղեկավարությունը կիրականացնի նաև հետագայում:

Յուրահատուկ անակնկալ Թումանյանի ծննդյան օրվա առթիվ խոստանում է նաև նրա տուն-թանգարանի ղեկավարությունը: Փետրվարի 19-ի երեկոյան այցելուները կկարողանան մխրճվել օպերայի վեհ աշխարհը՝ այստեղ կներկայացնեն «Անուշ» օպերան, բնականաբար, շենքի պայմաններին ադապտացված տարբերակով: Իսկ երկրորդ հարկում, որտեղ գտնվում է մեծն Թումանյանի բնակարանը, այցելուներին անակնկալ են խոստանում՝ նրա հետ «հանդիպման» տեսքով և բոլոր նրանց, ով հյուր է եղել Թումանյանի մոտ… սակայն, չբացենք բոլոր քարտերը, անակնկալը հնարավոր կլինի վայելել տուն-թանգարանում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը ներգրավված է 2019 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային օրերի» օրացույցում: Համաձայն ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշման, աշխարհում նշում են «Միջազգային օրեր», որոնք կոչված են ընդգծելու ընտրյալ պատմական իրադարձությունների և մարդկանց կյանքի ասպեկտների նշանակությունը: Անցյալ տարի օրացույցում նշված էր նաև Կոմիտասի հոբելյանը: Ընդհանուր առմամբ, 1998 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներգրավվել են 23 օրեր, որոնք առաջարկվել էին Հայաստանի կողմից:

Ի դեպ, ասենք, որ թեպետ հիմնական միջոցառումները անցնելու են Երևանում և Թումանյանի հարազատ գյուղում՝ Դսեղում, և ոչ միայն փետրվարի 19-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում, հարևան Վրաստանը նույնպես չի մնում կողմնապահ: Հիմնական միջոցառումները նախատեսված են «Հովհաննես Թումանյանի տուն» հայկական գիտամշակութային կենտրոնում, որտեղ մեծն գրողը ապրել է իր ընտանիքի հետ մինչև կյանքի վերջ:

 

Լինա Մակարյան