Ամեն տարվա հունիսի 1-ին ողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում այս տոնն իրավամբ համարվում է ամենասիրվածներից մեկը, քանի որ բոլորին հայտնի է հայերի առանձնահատուկ «թուլությունը» երեխաների հանդեպ, որը դրսևորվում է նրանց նկատմամբ անչափ սիրով և երջանիկ դարձնելու ցանկությամբ: Ահա թե ինչու այս տարի Երևանում նույնիսկ փակեցին քաղաքի կարևորագույն փողոցներից մեկը` Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են պետական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները` Ազգային ժողովը, Նախագահական նստավայրը և Սահմանադրական դատարանը:

Այս հրաշալի օրը Dalma News-ի լրագրողը շրջել է խինդ ու ծիծաղով լի երևանյան փողոցներով, որպեսզի ցույց տա մեր ընթերցողներին, թե ինչպես է նշվել այս պայծառ տոնը Հայաստանի մայրաքաղաքում:

 

 

Մարիանա Հակոբյան