Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում մեղադրական դատավճիռ է կայացվել Ադրբեջանի հինգ քաղաքացիների նկատմամբ, որոնք Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության կազմում Սիրիայում մասնակցել են անօրինական զինված խմբավորի գործողություններին:
Ինչպես հայտնում է «Sputnik»-ը, մեղադրյալներ Էլշան Գուրբանլին, Քյամրան Ազիզովը, Թուրալ Մամեդովը, Նադիր Ալիխանովը և Բահրուզ Ռասուլովը դատապարտվել են 12-14,5 ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 279.1 (Ադրբեջանի Հանրապետության օրենսգրքով չնախատեսված զինված խմբավորումների և խմբերի ստեղծում, ինչպես նաև նրանց ստեղծում և կազմակերպում, զենքով, զինամթերքով, պայթյունցի նյութերով, ռազմական տեխնիկայով կամ զինվորական հանդերձանքով ապահովում) և 283 (ազգային, սոցիալական, ռասայական կամ կրոնական ատելություն սերմանող գործողություններ) հոդվածների հատկանիշներով:
Ըստ մեղադրական դատավճռի, վերոնշյալ անձինք ձերբակալվել են Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության կողմից նախորդ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի 26 մյուս քաղաքացիների շարքում, որոնք կասկածվում են օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների կամ միավորումների ստեղծման մեջ: