Իր ժամանակին հիմնարար գիտությունը Հայաստանում ինչ-որ առումով «ֆիրմային» երևույթ էր համարվում: Գրեթե բոլոր ուղղություններով տեղի ունեցած կորուստների հայտնի պատճառների մեջ չխորանալով՝ հարկ է նշել, որ գիտական ու պետական կազմակերպությունների համագործակցության խզված սերտ կապը վերջին տարիներին իբրև թե սկսում է վերականգնվել, և դա քիչ լավատեսություն չի հորդորում:
Անհաղթ ֆիզիկան
Գիտական մի շարք ոլորտներ, այնուամենայնիվ, վերջին անկախ քառորդ դարում կամ դադարել են գոյություն ունենալ, կամ էլ գտնվում են ինչ-որ թմբիրային վիճակում: Շատերը, սակայն ոչ ֆիզիկան ու աստղաֆիզիկան, հայ գիտնականների սերնդեսերունդ դրված այդ հիմքերն այս ոլորտում այնքան հզոր են, որ նույնիսկ այսօր Հայաստանում հիմնարար ֆիզիկան գտնվում է առաջնային շարքերում:
Եվ սա չնայած այն հանգամանքին, որ մի շարք գիտնականներ, ովքեր առաջներում աշխատել են ԵրՖի-ում՝ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, այսօր աշխատում են արտասահմանում: Ֆելիքս Ահարոնյանը Գեյդելբերգի Մաքս Պլանկի համալսարանում պրոֆեսոր է, Գարիկ Իսրայելյանը բաժնի վարիչ է Կանարյան կղզիների ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ աստղադիտարաններից մեկը: Արա Միրզոյանն իհարկե փորձեց հեռանալ աստղաֆիզիկայից դեպի դիվանագիտական գործունեություն, իսկ այնուհետև՝ ավագ կառավարման աշխատանքի, սակայն հետո վերադարձավ գիտություն ու հիմա տնօրինում է Գառնիի «Գալակտիկա» ՓԲԸ-ն:
Ի դեպ՝ Ֆ. Ահարոնյանն ու Ա. Միրզոյանը Չերենկովյան տիեզերական ճառագայթման ու մութ մատերիայի գրանցման ու ուսումնասիրման նպատակ հետապնդող H.E.S.S. միջազգային ծրագրի շրջանակներում աֆրիկյան անապատներում ու Նամիբիայում տեղադրվող աստղադիտակների համար հատուկ հայելիների մշակման ու արտադրության եզակի այդ պատվերի իրականացման գլխավոր դեմքերն էին: Հայաստանում նման գործընթաց դեռ երբեք չէր իրականացել, և Պլանկի ինստիտուտի ղեկավարության երախտիքի ու շնորհակալության, ինչպես նաև Carl Zeiss-ի հեղինակավոր օպտիկների խոսքերը թանկ արժեին:
Իսկ եթե նրանք իմանային, թե ինչ հին սարքավորումներով ենք մենք դա կարողացել իրագործել…»,- ասում է Արա Միրզոյանը:
Ֆիզիկան կենդանի է ու շարունակելու է զարգանալ, դրանում համոզված են թե Ֆ. Ահարոնյանը, թե Ա. Չիլինգարյանը՝ ԵրՖիի տնօրենը: Առավել ևս, որ պետական աջակցությունն էլ ավելի էական է դարձել այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ տարբեր երկրների համաշխարհային համբավ ունեցող ֆիզիկներից կազմված հատուկ փորձագիտական հանձնախումբը եկավ այն եզրակացության, որ ԵրՖին ոչ միայն պետք է պահպանի արդեն ուղղություն ունեցող գործունեությունն ու հետազոտությունները, այլ նաև զբաղվի նոր՝ մասնավորապես միջուկային ֆիզիկայի նորագույն տեխնոլոգիաների մշակման խնդիրներով: Իսկ հաշվի առնելով նաև միևնույն՝ H.E.S.S. նախագծի անգնահատելի փորձը, ինստիտուտը դառնում է կրթությունը, արտադրությունն ու հիմնարար ֆիզիկան միմյանց կապող կենտրոն:
Ազգային նշանակության գիտությունը
Նույնիսկ հիմնարար բոլոր հետազոտությունների անկում ապրելու տարիներին էր պարզ, որ ֆիզիկայի ինստիտուտի բազան պետք է պահպանել, ինչ գնով էլ որ լինի: Արդյունքում ինստիտուտը, Եվրոպայի ու Ամերիկայի հեղինակավոր հետազոտական կենտրոնների օրինակով՝ ստացավ Ազգային լաբորատորիա՝ ֆիզիկայի ու աստղաֆիզիկայի ոլորտում կոչումը, իսկ դա իր ետևից բերեց պետության կողմից ուշադրության խորացում, որն արտահայտվեց ոչ միայն անհրաժեշտ ֆինանսավորմամբ, այլ նաև միջազգային ծրագրերում լիակատար մասնակցություն ունենալու խթանմամբ ու աջակցությամբ: Սրանով փակվեց այս ամբողջ տարիների ընթացքում գլուխ բարձրացրած հարցը այն մասին, թե արդյո՞ք ոչ մեծ երկրին հիմնարար գիտությունն անհրաժեշտություն է: Անվիճելի անհրաժեշտություն է…
Բելգիայում ստեղծված պրոտոնային արագացուցիչը կոչված է փոխարինելու բարոյապես ու ֆիզիկապես հնացած նախորդին: Նոր սարքավորումները հնարավորություն են տալիս նյարդաբանության մեջ, ինչպես նաև կարդիոլոգիական ու օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ նոր մեթոդների հետազոտության իրականացում՝ օգտագործելով միջուկային բժշկության ձեռքբերումները.այդպես են անվանում այդ ուղղությունը: Բոլորովին նոր վեկտոր, որի ուղեծրից դիտարկվում են բժշկական հայտնի խնդիրները, օգտագործում են նաև իննովացիոն տեխնոլոգիաները, և որի անկյունում ռադիոակտիվ իզոտոպերի ստացումն ու օգտագործումն է:
Նման մեթոդներով օնկոլոգիական գոյացությունների ախտորոշումն ու թերապիան նորագույն բժշկական տեխնոլոգիա է՝ հիմնված փորձագիտական ֆիզիկայի վերջին զարգացումների վրա: Այո, այն թանկ է, ոլորտը բացառապես գիտության վրա է հիմնված, սակայն վերջնական արդյունքը պահանջում է ֆինանսների ու ջանքերի ներդրում. աներևակայելի բարձրանում է թե վիրաբուժական օպերացիաների, թե քիմիոթերապիայի արդյունավետությունը: Իսկ հենց Հայաստանում՝ հատուկ սկաներներում ստացված իզոտոպերը թույլ են տալիս տալ հստակ ու ոչ երկուստեք օնկոլոգիական ախտորոշում:
Այդ ուղղությունն անկասկած մեծ դրական ազդեցություն ունի նաև բժշկական մի շարք հարակից առարկաների վրա, ինչպես նաև խթանում է հատուկ կրթությունը: Գիտական կիրառական մտքի հետ զուգորդվող արագացուցիչի հզորությունն ի վիճակի է նոր տեխնոլոգիաներ տրամադրել թե դեղագործական, թե գյուղատնտեսական, թե բնապահպանական ոլորտներին, և նույնիսկ տիեզերական հետազոտություններին: Համապատասխանաբար՝ խոսքն արդեն գնում է տարածաշրջանային մասշտաբով միջուկային հետազոտական կենտրոնի մասին: Եվ իհարկե «ազգային» կոչումն ունեցող կենտրոնը, առաջավոր ուսումնասիրությունների հետ մեկտեղ ուղղակի պարտավոր է զբաղվել խոշոր ու հավակնոտ ծրագրերով՝ դեպի իրեն ձգելով ու կրթելով լավագույն կադրերին:
Ռելատիվիստական տիեզերքը
Եվ կրկին աստղաֆիզիկան՝ հիմնարար գիտության այդ ճյուղը ճանաչվում է ամենադինամիկ զարգացող ու խոստումնալից ճյուղը՝ Հայաստանում: Ռելատիվիստական աստղաֆիզիկան, հիմնվելով հարաբերականության տեսության վրա, ուսումնասիրում է տիեզերքի այնպիսի պայմանները, որտեղ չի գործում ձգողականության օրենքն ու դասական մեխանիկայի այլ դրույթները՝ լուսամոտ արագություններ, աներևակայելի խիտ նյութեր, սև անցքեր, նեյտրոնայն աստղեր, գրավիտացիոն ալիքներ ու այլ էկզոտիկ օբյեկտներ:
Ռելատիվիստական հետազոտությունների սկիզբը դրել է դեռևս լեգենդար Վիկտոր Համբարձումյանը, նրա ջանքերով ու հեղինակությամբ ստեղծվեցին միջազգային սերտ կապեր՝ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների ու կազմակերպությունների հետ: Այս հարցում հայկական գիտությունը մշտապես եղել է իրադարձությունների կիզակետում: Եվ կշարունակի մնալ այդ կիզակետում, հատկապես երկրում Աստղաֆիզիկայի ռելատիվիստական կենտրոնի ստեղծման պարագայում:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է տարուկես առաջ, Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրեց, և այժմ, ունենալով որոշակի իրավական հիմք, մտածվածի մեծամասշտաբ իրականացման համար գիտնականները կարող են անցնել գործնական քայլերի: Աստղաֆիզիկայի կենտրոնը կդառնա ողջ երկրներ ու համալսարաններ ընդգրկող ICRANET ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնների ցանցի շրջանային մասը:
Կենտրոնի ոչ պակաս կարևոր պարտականություններից մեկն էլ լինելու է մասնագետների կրթության ու նախապատրաստման հարցը, որն անցնելով՝ գիտնականները կարող են զբաղվել ոչ միայն տեսական հետազոտություններով ու հաշվարկներով, այլ նաև իրենց գիտելիքները կօգտագործեն կիրառական բոլոր ոլորտներում, օրինակ՝ կիսահաղորդիչների արտադրության ու կատարելագործման մեջ՝ գիտական վերլուծությունների ու արտադրական տեխնիկայի նորագույն մեթոդների օգտագործմամբ:
Կենտրոնն արդեն հստակ ծրագրեր ունի, դրանք բացի աստղաֆիզիկայից, տիեզերականության ոլորտի, տեսական ու մաթեմատիկական ֆիզիկայի նախագծեր են: Կենտրոնի լաբորատորիան գտնվելու է Բյուրականում՝ աստղադիտարանի կողքին: Եվ սա ողջ հայրենական գիտության համար հսկայական կարևորություն ունեցող իրադարձություն է:
Իսկ ընդհանրապես, Ֆելիքս Ահարոնյանը համոզված է, որ ոչ միայն աստղաֆիզիկան, այլ Հայաստանի ցանկացած գիտություն ազգային հպարտության հնարավորություններ կարող է տալ: Երկիրն այդ ամենի համար ամեն անհրաժեշտն ունի՝ խելացի գլուխներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք գործնականում ի վիճակի են գիտական ու տեխնիկական բոլոր պայմաններով կյանքի կոչել ամենաֆանտաստիկ նախագծերը: Եվ այդ ամենի համար հարկավոր է ընդամենը բարձր կարգի ուշադրություն՝ դեպի մոլագար գիտությունը: Միայն այդ ժամանակ այն ամենը, ինչ նախատեսվում է ու արտադրվում է երկրում, կհայտնվի բարձր մակարդակի վրա:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը