2015 թվականը Հայաստանում լի էր իրադարձություններով գրեթե բոլոր բնագավառներում: Եղել է ամեն ինչ` և հասարակական բողոքներ, և աշխարհիկ կանանց այց` ռոք երաժշտության աստեղի ընկերակցությամբ, և հեղինակավոր մրցանակաբաշխություններ, և, նույնիսկ, խոստումնալից հայտնագործություններ գիտության բնագավառում: Եվ ամենակարևորը` տարեվերջին Հայաստանում անցավ հանրաքվե, որի արդյունքում երկիրը փոխեց պետական կառավարման ձևը` թևակոխելով իր քաղաքական պատմության նոր փուլ:

Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել կամ հնարավորություն չեն ունեցել շոշափել իրադարձությունների զարկերակը, Dalma News-ը պատրաստել է առավել վառ և հրապարակայնություն վայելած  իրադարձությունների համառոտ շարք:

DD6A5E7D-AF9C-417C-B685-E4FAAE35265B_mw1024_mh1024_s
Ծիծեռնակաբերդի հուշարձանի անմար կրակը

Սկսենք այս տարվա կտրվածքով թերևս ամենակարևոր իրադարձությունից: Խոսքը, իհարկե, Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 100-ամյակի մասին է: Ողջ տարվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում անցնում էին միջոցառումներ` բոլոր հայերի համար նշանակալից այս իրադարձությանը վերաբերվող:

default-1cbx
Հիշատակի արարողությունը` համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ:

Այս միջոցառումների շարքի կուլմինացիան ապրիլի 24-ին էր` անմեղ զոհերի հիշատակը հարգելու պաշտոնական օրը:  100-ամյակի կապակցությամբ Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները: Բացի պետությունների ղեկավարներից` Հայաստան էին այցելել նաև պաշտոնական ներկայացուցիչներ և պատվիրակություններ աշխարհի 60 երկրներից: Տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման արարողությունը  Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտ, ինչից հետո ելույթ ունեցան այլ պետությունների նախագահները:

jaherov-ert1
Ջահերով երթ: 2015թ. ապրիլի 24, Երևան

 

 

Երեկոյան անցավ արդեն ավադական դարձած ջահերով երթը, որին մասնակցեցին հարյուր հազարավոր հայեր ողջ Հայաստանից:

 

 

Բավական մեծ աղմուկ բարձրացրեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Ապրիլի 12-ին Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում նա ելույթ ունեցավ քարոզով, որի զգալի մասը նվիրեց Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական ոչնչացմանը` անվանելով այդ իրադարձությունները «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը բերեց (կանխատեսելի էր) դիվանագիտական սկանդալի Թուրքիայի և Վատիկանի միջև: Հայաստանում Հռոմի Պապի նախաձեռնությունը ոգևորության և անսհաման շնորհակալության առիթ դարձավ:

pope
Հռոմի Պապ Ֆրանցիսկը և Կաթողիկոս Գարեգին II-ը

100-ամյակը նշանավորվեց նաև System Of A Down լեգենդար ռոք խմբի Հայաստան այցելությամբ: Խումբը ապրիլի 23-ին բաց երկնքի տակ համերգ տվեց` Երևանի գլխավոր հրապարակում` հավաքելով հանդիսատեսի աննախադեպ քանակ` մոտ 50 հազար: Համերը անցնում էր հորդ անձրևի տակ, սակայն դա չվախեցրեց ոչ երևանցիներին և ոչ էլ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին` Վրաստանից և Իրանից: Հաշվի առնելով այն, որ սա ռոք կուռքերի առաջին ելույթն էր իրենց պատմական հայրենիքում` այն էլ բոլոր հայերի համար այսքան կարևոր օրվա նախօրեին` զարմանալի չէ այդչափ բուռն էմոցիաների արտահայտումը:

Soad-Kevin-Winter
Սերժ Թանկյան և Դարոն Մալաքյան: Երգում են և հայհոյում Ամերիկայի ղեկավարությանը (հայկականին նույնպես բաժին հասավ)

Խոսելով հասրակական մեծ կարևորություն ունեցող իրադարձություններից` անհնար է չնշել Մեծ Հայրենական Պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ողջ տարվա ընթացքում այս առիթով կայացան ավելի քան 70 միջոցառումներ, որոնց թվում էին մասնակցությունը Սոչիում կայացած մրցություններին, մրցույթներ, փառատոններ, հիշատակի դասեր, ռադիոհաղորդումների շարք, ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանի բացում, գիտական կոնֆերենցիաներ, ծախկեպսակների տեղադրում,  «Երևան» ամսագրի հատուկ համարի թողարկում` «100  նամակ ֆրոնտից» և այլն:

16824076334_9523350917_b
Մեր վետերանները Հաղթանակի զբոսայգում: Խոնարհվում ենք:

Մեծ Հայրենական Պատերազմի վետերանները մասնակցեցին Մոսկվայում, Սանկտ Պետերբուգում և Ռուսաստանի այլ քաղաքներում կազմակերպված միջոցառումներին, իսկ մայիսի 9-ին հայկական պատվիրակությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցեց Մոսկվայում կայացած տոնակատարությանը: Նախագահը` այլազգի կոլեգաների հետ միասին, ներկա գտնվեց Ռազմական շքերթին, որին մասնակցեցին նաև Հայաստանի զինված ուժերը:

Տնտեսական ոլորտում ամենանշանավոր իրադարձությունը Հայաստանի միացումն էր Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես միացավ այս կառույցին, որում արդեն համագործակցում էին Ռուսաստանը, Բելոռուսը և Ղազախստանը: Համապատասխան համաձայնագիր ստորագրվեց  2014թ-ի հոկտեմբերին, և Հայաստանը դարձավ միավորման լիիրավ անդամ, թեև միչև տարվա վերջ ԵԱՏՄ կատարողական մարմինների կողմից ներկայացվում էր կրճատված կազմով:

Հայազգի և ռուս տնտեսագետներ գնահատել են Հայաստանի հավանական տնտեսական աճը մի քանի տարվա ընթացքում, որի համաձայն 2015-2016թթ. Հայաստանը պետք է ստանա ուղղակի ֆինանսական օգուտ ռուսական էներգոռեսուրսների ներմուծման դիմաց գնի և տուրքերի նվազեցման հաշվին: Միևնույն ժամանակ նախատեսվում է ադամադի հումքի տուրքերի նվազեցում:

1009846815
ԵԱՏՄ անդամ-երկրների առաջնորդները

Փորձագետների խոսքերով` Հայաստանի համար դրական տնտեսական ազդեցություն է առաջանում առաջին հերթին Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման և ինտեգրացիոն նախագծի շրջանակներում փոխհարաբերությունների խորացման շնորհիվ:  Ինտեգրացիոն սցենարի այդպիսի զարգացման դեպքում բոլոր  կանխատեսումները բավական իրատեսական են: Ենթադրվում է նաև, որ ԵԱՏՄ նախագծում մասնացկությունը Հայաստանին կմտերմացնի Ղազախստանի և Բելոռուսի հետ:

Թեև կանխատեսումները ոչ միշտ են արդարեցված և գործնականում ամեն ինչ այնքան էլ հարթ չանցավ, ինչը առաջին հերթին կապված է Ռուսաստանի տնտեսության բացասական տենդենցների հետ, այնուամենայնիվ Հայստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն հանրապետությանը հնարավորություն են տալիս տնտեսական աճ գրանցել` հոսանքակիրների ցածր գնի, մաքսային և այլ խոչընդոտների բացակայության, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման շնորհիվ:

Ինչպես նոյեմբերին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Արա Նռանյանը` երկրում աճել է գյուղմթերքների արտահանումը Միության երկրներ, հատկապես Ռուսաստան, ձևավորվել է բարենպաստ ներդրումային ֆոն` պայմանավորված ինչպես Հայաստանի ԵԱՏՄ միության անդամ լինելով, այնպես էլ Իրանի հետ համագործակցության հեռանկարներով, մեծացել է Միության այլ երկրներից զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:

Շատ կարևոր և հիմնարար իրադարձություններ տեղի ունեցան 2015թ-ին էներգետիկայի ոլորտում: Հարկ է առանձնացնել դրանցից երկուսը: Առաջինը` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերը և էլեկտրական հոսանքի գնի ենթադրվող բարձրացումը, որը ողջ հանրապետության տարածքում մասսայական բողոքի ակցիաների առիթ հանդիսացավ: Երկրորդ կարևոր իրադարձությունը` Որոտանի ՀԷԿ-ի  վաճառքը ամերիկացիներին:

Եվ այսպես` ամեն ինչ սկսեց մայիսի 7-ին, երբ «Հայաստանի էլեկտրացանցեր» մենաշնորհային ընկերությունը, ինչ-որ տարօրինակ կերպով  250մլն  պարտք կուտակած, հայտ ներկայացրեց Հայաստանի Պետական ծառայությունները կարգավոր հանձնաժողովին (ՀԾԿՀ) բարձրացնել հոսանքի գինը` 1 կՎտ. ժ- համար վճարվող 41,85 դրամից 58,93 դրամ ցերեկը և 31,85-ից 48,93 դրամ` գիշերը, այսինքն` գրեթե 40%-ով:

Պետությունը` ի դեմս ՀԾԿՀ-ի որոշեց բավարարել դիմումը, բայց մասամբ: Հունիսի 9-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրական հոսանքը կթանկանա 6,93 դրամով (16%): Ի պատասխան «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հայտնեցին, որ նման պարագայում իրենք չեն կարող երաշխավորել իրենց մատուցած ծառայությունների ստաբիլության և որակի համար:

b43941ca-5ce0-4556-895e-fb85a60ae3b8-1020x612
Ցույցի ցրումը վաղ առավոտյան

Դժվար չէ գուշակել, որ այս ամենը դժգոհություն առաջացրեց երկրի քաղաքացիների մոտ, ովքեր դուրս եկան իրենց բողոքը ներկայացնելու քաղաքի փողոցներում: Հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն Երևանում սկսվեցին մասսայական բողոքի ակցիաները:

Ցուցարարները հավաքվեցին ՀԾԿՀ-ի շենքի մոտ և պահանջեցին չեղյալ հայտարարել որոշումը, ցույցերի ընթացքում ոստիկանությունը 6 ցուցարար ձերբակալեց: Հունիսի 19-ին բողոքի շարժումը հասավ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներին` Գյումրի, Վանաձոր: Ցուցարարները հայտարարեցին, որ մտադիր չեն փակել «Հայաստանի էլեկտրոցանցերի» կուտակած պարտքերը: Բողոքի ակցիաների ընթացքում հնչեցին պահանջներ ընկերության ազգայնականացման մասին, ինչպես նաև իրենց պահանջները չիրականացնելու դեպքում` ցուցարարները պատրաստ էին պահանջել կառավարության հրաժարականը: Հունիսի 20-ից սկսած ակցիան անցավ նստացույցի փուլ: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրեց ցույցը Երևանի կենտրոնում` ջրցանների օգնությամբ: Ձերբակալվեց 237 ցուցարար: Հունիսի 23-ի երեկոյան բողոքի ակցիան վերսկսվեց: Ցուցարարների թիվը հասավ 20 հազարի: Աղբամաններից կառուցվեցին բարիկադներ:

Հունիսի 27-ին Հայաստաի նախագահը հայտարարեց էլեկտրական հոսանքի թանկացման մասին հացի հետաձգման մասին մինչև միջազգային աուդիտ անցկացնելը, ինչից հետո ցուցարարների շարքերը զգալի նոսրացան: Սակայն ցույցերը վերջնական դադարեցին հուլիսի 6-ին: Գրեթե այդ նույն ժամանկ հայտնի դարձավ, որ «Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն գնել է հայազգի միլիարդեր, Tashir Group-ի հիմնադիր և սեփականտեր Սամվել Կարապետյանը, ում հետ մեծ հույսեր էին կապում պարտքի մարման հարցում: Օլիգարխը, սակայն, խոստացավ փակել ողջ պարտքի միայն 30  մլն դոլարը:

Deloitte Consulting-ի անցկացրած առաջին աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ ընկերության պարտքը միևնույնն է անհրաժեշտ է մարել, սակայն դեռ պարզ չէ, թե ում: Այս ֆոնին կարևոր դարձավ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի պայմանագիրը:  Ըստ վարկածներից մեկի` հենց այդ գործարքից ստացված գումարով ($180 մլն.) պետք է փակվեր պարտքը: Սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Այսպիսով` Բաղրամյանի ցույցերը ցանկալի արդյունք չտվեցին` ընկերությունը չազգայնականցվեց, պարտքը մարված չէ, իսկ ժողովրդին այդ բեռից ազատել ցանկացող կամավորներ դեռ չկան:

Կրքերը հանդարտվեցին, և հասարակության ուշադրությունը բևեռվեց տարվա գլխավոր ներքաղաքական թեմայի վրա` սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է անցում դեպի կառավարման խորհրդարանական ձև:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային Ժողովը ընդունեց փոփոխությունների նախագիծը, որի համաձայն ենթադրվում է Հայաստանի անցումը կառավարման նախագահական ձևից` խորհրդարանականի, ոչ ուղիղ ընտրությունների համակարգի, նախագահի լիազորությունների կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերերի մեծացում, ինչպես նաև խորհրդարանի կազմավորման համամասնական համակարգի ձևավորում:

Բարեփոխումներին կողմ հանդես եկավ կառավարող Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ «Դաշնակցությունը» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Դեմ էին խորհրդարանում ներկայացված  «Ժառանգություն», «Օրինաց Երկիր» և Հայ Ազգայի Կոնգրես կուսակցությունները: Մի շարք քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Բարեփոխումների դեմ ելույթ ունեցան նաև բնակչության մեծ մասը:

1336907728
Սերժ Սարգսյանը միանշանակ քվեարկում է «այո»

Դեկտեմբերի 1-ի երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը սկսեց շուրջօրյա ցույցեր կազմակերպել` հանրաքվեի խափանման նպատակով: Ցուցարարները հայտարարեցին նստացույցերի անցկացման մասին: Սակայն ցույցերը որքան փոքրաթիվ էին, նույնքան էլ անհստակ:

Արդյունքում` դեկտեմբերի 6-ին հանրաքվեն բարեհաջող կայացավ, և չնայած համառորեն տարածվող լուրերը ընտրակարգի մասսայական խախտումների և արդյունքների կեղծման մասին` Հայաստանը եկավ նոր սահմանադրական իրականության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Հայաստանի սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է ընտրազանգվածի 63,37%-ը կամ 825,521 հազար քաղաքացի, դեմ` 32,32% կամ 421,568 հազար ընտրող: 2017թ-ից Հայաստանը կանցնի կառավարման նոր տեսակի:

Անցնող տարվա մշակույթային գլխավոր իրադարձություններից մեկը տարեցտարի իր հեղինակություն մեծացնող «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն էր: Բացի փառատոնային հագեցած ծրագրի` հասարակության ուշադրությունը գամված էր միջոցառումների հատուկ հյուրերին` իրենց ժամանակի գեղեկագույն դերասանուհիներ իտալուհի Օրնելա Մուտիին և գերմանուհի Նաստասիա Կինսկիին: Կանայք ստացան հիացական հայացքների և հաճոյախոսությունների իրենց չափաբաժինը, իսկ փառատոնի գլխավոր դեմքը դարձավ կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռան, ով «Ոսկե Ծիրան» ստացավ «Օձի գրկում» ֆիլմի համար:

Opening ceremony of the 12th 'Golden Apricot International Film Festival' at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan
Նաստասիա Կինսկին և Օրնելա Մուտին փառատոնի բացման արարողության ժամանակ

Առանձնահատուկ հիշատակման է արժանի այս տարվա աշնանը Երևանում կայացած միջազգային ջազ փառատոնը` Yerevan Jazz fest-2015: Փառատոնին մասնակցեցին հայտնի ջազ երաժիշտներ Նինո Կատամաձեն (Վրաստան), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Մարիամ Մերաբովան (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Հյուբերտ Թաբսը (Ավստրիա), Լևոն Մալխասյանը և Վահագն Հայրապետյանը (Հայաստան): Փառատոնի հեդլայներ դարձավ ԱՄՆ-ից ժամանած հայտնի մուլտիինստրումենտալիստ և վոկալիստ Ռիչարդ Բոնան, ում երևանյան համերգը ջազի սիրահարների մոտ հիացմունք առաջացրեց:

681708
Ռիչարդ Բոնան Երևանում

Այս տարի հրաշալի նորություն ստացանք համակրգչային տեխնոլոգիաների ոլորտից: Հայկական Triada Studio-ի կողմից ստեղծված Shadowmatic խաղը մտավ AppStore-ի 2015թ-ի լավագույն հավելվածների շրքը, իսկ ավելի ուշ` ամռանը, ստացավ համակարգչային աշխարհի «Օսկար»` Apple Design Awards մրցանակը:

shadowmatic_apple_design_award_2015_winner
Triada Studio-ի տղաները ցանկալի մրցանակի հետ

Օրիգինալ եռաչափ գլուխկոտրուկը իր դիրքերը չի զիջում մինչ օրս, ինչի մասին են վկայում տարբեր վարկանշային աղյուսակներում առաջատար դիրքերում հայտնվելը: Խաղը լավաագույնն է ճանաչվել Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում: Մասնավորապես` Ռուսաստանում Shadowmatic-ը ստացավ «տարվա խաղ» մրցանակը`գրավելով առաջին հորիզոնականը:

Անցնող տարին սպորտի սիրահարներին այնքան էլ չուրախացրեց. Հայաստանն այդ բնագավառ, ցավոք, պարծենալու առիթ չունի: Ամենդ դեպքում ` հետաքրքիր մի բան կա սպորտին հարակից ոլորտներից: Ամռանը իր ոտքը հայկական հողին դրեց համաշխարհայի ճանաչում ունեցող, ռուս թոփ-մոդել Իրինա Շոյքի նախկին բոյֆրենդի` Քրիստիանու Ռոնալդուի «ոսկե ոտքը»: Հանրաճանաչ ֆուտբոլիստ և գովազդի աստղը Հայաստան ժամանեց Պորտուգալիայի հավաքականի կազմում, որը հունիսի 13-ին ֆուտբոլային հանդիպում ունեցավ Հայաստանի հավաքականի հետ` 2016թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում:

1433973672_image_19431
Կրիշտիանու…պարզապես Կրիշտիանու…

Հանդիպումը ընթացավ բավական լարված և ավարտվեց 3:2 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի: Եվ չնայած նախընտրական փուլի ընթացքում Հայաստանի հավաքականի անհաջող ելույթներին` վերջին խաղը ստացվեց գունեղ և հիշարժան: Այդ խաղը հայ ֆուտբոլիստները պատվով կատարեցին:

Ի դեպ` տարատեսակ բողոքի ակցիաների հայկական նորաձևությունը չշրջանցեց նաև ֆուտբոլի բնագավառը: Ազգային հավաքականի խաղից ծայրահեղ դժգոհ երկրպագուները կազմակերպեցին բողոքի ակցիա` պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, ում հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով հավաքականի որոշ խաղացողների հետ դադարեցվել էր համագործակցությունը: Երկրպագուները նաև պահանջում էին հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մարզչի: Վերջինիս հետ Հայաստանում խրոնիկական խնդիրներ են նկատվում:

Սպորտային աշխարհում համեմատական անհաջողությունները կոմպենսացվում են գիտության աշխարհից ունեցած նորություններով: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ հայ գիտնականներին հաջողվել է ռադիոակտիվ արտանետումների վերամշակման նորարական միջոց հայտնագործել, որը ընդունվել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից (ԱԷՄԳ):

Նախագծի մշակման ընկերության ղեկավար Համլետ Հովսեփյանի խոսքերով` գիտական փնտրտուքների արդյունքում նրանց հաջողվել է ստանալ հատուկ մետաղական օքսիդ, որը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում Հայկական ատոմային էլեկտրոկայանի ռադիոակտիվ արտանետումների հետ: Փորձարկումն արդեն կայացել է Հայկական ԱԷԿ-ում, իսկ արդյունքները ներկայացվել են ֆրանսիական Մոնպելյե քաղաքում` գիտական ֆորումի ժամանակ:

1422137
Դեռևս հասարակ մահկանացուների համար անհասկանալի օբյեկտ

Նշվում է, որ հայ գիտնականների հայտնագործությունը շատ է զարմացրել ֆորումի մասնակից միջազգային մասնագետներին, հատկապես, որ արտանետումները դառնում են ԱԷՄԳ-ի կողմից նշված ստանդարտներից շատ ավելի անվնաս: Այժմ, ինչպես ասում են նախագիծը մշակողները, մնում է միայն ԱԷՄԳ-ի կողմից սերտիֆիկացնել այս գործընթացը, ինչը մի քանի ամիս կտևի: Իսկ այդ ընթացքում կգործադրվի նոր նյութի օգտագործումը, ինչից հետո այն կօգտագործվի Հայ ԱԷԿ-ում:

Եվ վերջում` առաջին հայացքից ոչ այնքան կարևոր, բայց իրարանցում առաջացրած իրադարձություն` ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ Քլոեի և ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեստի ու դստեր` Նորթի այցը Հայաստան: Հինգ օր շարունակ միջազգային խոշորագույն ԶԼՄ-ների ուշադրությունը գամված էր Քարդաշյան ընտանիքին և Հայաստանին: Աստղերը այցելեցին Հայաստանի մի քնաի տեսարժան վայրեր, ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշարձանին, համտեսեցին Երևանի լավագույն ռեստորանների կերակուրները, մի խոսքով` մոտեցն իրենց արմատներին, որքանով կարողացան:

Kim and Khloe Kardashian, Meeting at RA Government. (RA Govt. / PAN Photo / Tigran Mehrabyan)
Քիմը և Քլոեն նախագահի նստավայրում

Սակայն երևանցիներին ամենաշատը տպավորեց Քիմի ամուսնու` համաշխարհային ճանաչում վայելող Քանյե Ուեստի համպատրաստից համերգը Երևանի Կարապի Լճի մոտ` նշանավորված  «սև փեսայի» (ժողովրդի մեջ ռեփերին այդպես են կոչում) ջրի մեջ հայտնի ցատկով: Այդ կադրերը տարածվեցին ողջ միջազգային ԶԼՄ-ներով:

Kanye West article-16
Քանյե` թաց և գոհ

Ահա այսպիսին էր Հայաստանի տարին: Ամփոփելով դրա արդյունքները՝ կարելի է վստահ ասել` այն սկիզբ դրեց նոր քաղաքական, տնտեսական և երկրում շատ այլ գործընթացների և այդ առումով բեկումնային եղավ: Dalma News-ի խմբագրությունը կշարունակի հետագայում նույնպես հետևել դրանց ընթացքին. մենք կշարունակենք գրել ամեն ինչի մասին քիչ-քիչ` ուրախալի և ոչ այնքան, կարևոր և այնքան էլ չէ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին 2015-ին:

Շնորհավոր գալիք տոները: