1941 թ. հունիսի 22-ը մեր պատմության ամենատխուր ամսաթվերից մեկն է՝ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը, որը խլել է միլիոնավոր կյանքեր: Նա թակել է յուրաքանչյուր տուն, և գրեթե յուրաքանչյուր տուն է ներխուժել ռազմաճակատից տխուր նորության տեսքով: Մարդիկ մահանում էին ռազմաճակատում: Մահանում էին համակենտրոնացման ճամբարներում: Անհայտ կորում են, որը գրեթե բոլոր դեպքերում համարժեք էր մահվան: Մահանում էին սովից: Խորհրդային Միության կորուստները կազմել են 40-41 մլն մարդ:
Այսօր, Հիշատակի և վշտի օրվա առթիվ Հաղթանակի զբոսայգու հավերժական կրակի մոտ տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված միջոցառում: Կազմակերպիչներն էին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը:
Միջոցառմանը ներկա էին տասնյակ երիտասարդներ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանում Ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի ներկայացուցիչներ, «Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, որոնք այդ օրը հայտնվեցին Երևանի Հաղթանակի այգում:
Dalma News-ին տված հարցազրույցում միջոցառման կազմակերպիչները նշել են, որ չեն հորդորել մարդկանց մասնակցելու, քանի որ կարծում են, որ այս օրը ամեն մարդ պետք է իր հոգու կանչով գա հիշատակի վայրերը և հիշի նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել Հաղթանակի և մեր գլխավերևում խաղաղ երկնքի համար:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ, շրջան կազմած մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հերոսների հիշատակը:
Արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի քաղաքներում անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Հիշատակի մոմ» հայրենասիրական նախաձեռնությունը: Այս տարի Հայաստանը նույնպես միացավ նախաձեռնությանը՝ ի դեմս «Ժողովրդի ձայնը» հանրային ակումբի ներկայացուցիչների, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և նրա համախոհների՝ համերաշխություն հայտնելով «Փառքի ճանապարհներ. մեր պատմությունը» շարժմանը:
«Հիշատակի և վշտի օրվա ընթացքում հիշում ենք մեր փառահեղ պաշտպաններին, հերոսներին, ովքեր պաշտպանեցին մեր հողը և աշխարհը»,- ասացին ռուսաստանյան հյուրերը Dalma News-ի թղթակցի հետ զրույցում:
«Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ այս օրը հայ երիտասարդությունն իր հարգանքի տուրքն է մատուցել այն բոլորի հիշատակին, ում ջանքերով կերտվել է Մեծ հաղթանակը:
«Հայրենական մեծ պատերազմի սկիզբը համաշխարհային իրադարձություն է, որը պատմության մեջ իր նախադեպը չունի», – ասաց նա:- Եվ մեզ համար կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի ներդրումը, այլև այն բոլոր ազգերի, որոնք միասնության շնորհիվ Հաղթանակ են տարել: Այսօր մենք եկել են Հավերժական կրակի մոտ՝ ասելու, որ մենք չենք մոռացել, որ ոչ այնքան վաղ անցյալում, պատմության համար դա աննշան ժամանակահատված է, սկսվեց մի պատերազմ, որին զոհվեցին միլիոնավոր մարդիկ»:
Արմանի ընտանիքը ևս տուժել է այս դժբախտությունից. իր ազգականների կան մարդիկ, ովքեր այդպես էլ չվերադարձան պատերազմից՝ հանգչելով անանուն զինվորի գերեզմաններում:
«Հայրենանվեր երիտասարդների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը պատմեց այն մասին, որ իր ընտանիքի մի քանի անդամներ մեկնեցին պատերազմի, սակայն չվերադարան` համալրելով անհայտ կորածների շարքերը: Նա ամեն անգամ հուզվում է՝ հիշելով իր տատիկի պատմությունները նրա եղբայրների մասին:
«Ժամանակակից սերունդը պետք է իմանա և հիշի, որ մեր պապերն ու տատերը, նաապապերն ու նախատատերը հերոսաբար ազատել են աշխարհը ֆաշիզմից՝ արժանապատվորեն կռվելով և աշխարհի կեսը ոտքով անցնելով: Սա համաշխարհային պատմության էջերից է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայ ընտանիքի: Ինչպես Խորհրդային Միության այլ ժողովուրդների համար, հայ ժողովրդի համար ևս հունիսի 22-ը անդառնալիորեն փոխեց բոլորի կյանքը: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 500-600 հազար հայ, որոնցից 300.000-ը` Հայաստանից, իսկ մնացածը՝ Խորհրդային Միության մյուս հանրապետություններից և սփյուռքից: Դժբախտաբար, նրանց գրեթե կեսը զոհվեց՝ այդպես էլ չվերադառնալով պատերազմից»,- ասաց նա:
Իր հերթին Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը նշեց. «Մեր ժամանակներում պատմությունը կեղծվում է, ինչը անընդունելի է: Երիտասարդները պետք է իմանան ճշգրիտ պատմությունը, որը մենք լսել և լսում ենք անմիջապես ականատեսներից»:
Նշենք, որ «Ժողովրդի ձայնը» հանրային ակումբը և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, վետերաններին և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին՝ կազմակերպելով կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, միջոցառումներ և ծավալելով բարեգործական գործունեություն:
Ելենա Շուվայեվա-Պետրոսյան