Հայաստանում տնտեսական ակտիվության մակարդակը 4.2%-ով ավելի բարձր է՝նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հայաստանի վիճակագրական վարչության տվյալներով, անկում է գրանցվել առևտրի և արտաքին առևտրային շրջանառության մեջ:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ոլորտում 0.4%-ոց աճ է գրանցվել:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նույնպես աճել են 1.9%.-ով: Ծառայությունների ոլորտում՝ առանց հաշվի առնելու առևտուրը, աճ է գրանցվել 2.4%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արդյունքը աճել է 14.8%-ով:
Առևտրային շրջանառությունը նվազել է 4.7%-ով և կազմել է մեկ տրիլիոն 221 միլիարդ 339.1 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքը աճել է 4.1%-ով:
Սպառողական գների ինդեքսը աճել է 5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրի ծավալները նվազել են 24%-ով՝ 2.5 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ արտահանումը նվազել է 4.4%-ով՝ 809.3 միլիոն դոլար, իսկ ներկրումը՝ 30.7%՝ ավելի քան 1.7 միլիարդ դոլար: