Արդեն հինգերրորդ անգամ Հայաստան են ժամանել ռուսաց լեզվի պատվիրակները և վերջին շաբաթվա ընթացքում սովորեցնում էին հայ աշակերտներին «մեծ և հզորի» բոլոր նրբությունները:

«Ռուսաց լեզվի պատվիրակները աշխարհում» միջազգային կամավորական ծրագիրը գոյություն ունի արդեն երեք տարուց ավելի, իսկ ամենաառաջին արշավը տեղի է ունեցել հենց դեպի Հայաստան, այդ պատճառով պատվիրակների համար երկիրը յուրահատուկ է, և ամեն անգամ նրանք վերադառնում են մեզ մոտ հատուկ ջերմությամբ: Dalma News-ի հետ զրույցում Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դոցենտ, «Ռուսաց լեզվի պատվիրակները աշխարհում» ծրագրի մեթոդիստ Տատյանա Կուդոյարովան պատմեց, որ նրանք հիմնականում աշխատում են Երևանին մոտ գյուղական դպրոցներում, իսկ այս տարի ժամանած երկու խումբ պատվիրակներից մեկն աշխատում էր Աշտարակում, մյուսը՝ Վանաձորում:

«Սա մեր առաջին այցն է Հայաստանի հեռավոր քաղաքը, սակայն ես պետք է նշեմ, որ այն շատ հաջող էր․ աննկարագրելի ջերմ ընդունելություն ցուցաբերեցին Վանաձորի և՛ ուսուցիչները, և՛ ծնողները, և՛ աշակերտները: Պետք է ասել, որ մեր ծանոթությունը նրանց հետ տեղի է ունեցել դեռ ավելի վաղ, քանի որ վանաձորցի բարձր դասարանցիների մի խումբ մասնակցել էր մրցույթում և հաղթել էր ուղևորություն դեպի «Արտեկ» միջազգային մանկական ճամբար՝ միջազգային հերթափոխի, որը կազմակերպել էր մեր՝ Պուշկինի անվան ինստիտուտը: Եվ հենց այնտեղ սկսվեց մեր ամուր ընկերությունը Վանաձորի դպրոցականների և ուսուցիչների հետ, որոնք պարզապես հիանալի են դասավանդում ռուսաց լեզուն. մենք հանդիպեցինք երեխաների, ովքեր շատ լավ են խոսում ռուսերեն և ցանկանում են սովորել նորը, չմոտիվացվածը, ցանկանում են շատ բան իմանալ Ռուսաստանի և ռուսաց լեզվի մասին: Եվ դա, անշուշտ, բարձր որակավորում ունեցող ուսուցիչների վաստակն է», – պատմեց մեր զրուցակիցը:

Խումբն աշխատում էր միանգամից մի քանի դպրոցներում, տարբեր դասարաններում: Պարապմունքների իմաստը կայանում է նրանում, որ նրանք ոչ մի դեպքում չեն կրկնօրինակում ուսուցիչներին և չեն հավակնում զբաղեցնել նրանց տեղը, քանի որ հասկանում են, որ գոյություն ունեն դիպլոմավորված մասնագետներ, որոնք մշտական պարապմունքներ են անցկացնում: Սակայն, ասաց Տատյանա Կուդոյարովան, հնարավոր է երեխաների մոտ չեն եղել այնպիսի իրավիճակներ, երբ նրանք հանդիպել են լեզվի կրողների, և պատվիրակների պարապմունքները հենց այս իմաստն են կրում՝ դրանք անցկացնում են ռուսաց լեզվի կրողները խաղային ձևով:

«Երեխաները ներգրավվում են տարբեր ֆորմատների մեջ, որոնք կապված են ռուսական ժողովրդական հեքիաթների բեմադրման, երգերի կատարման, ռուսական գրականության ստեղծագործությունների հետ ծանոթացման, ռուսաց լեզվից խաղային առաջադրանքների կատարման, ռուս ժողովրդական արհեստների հետ ծանոթության հետ, երբ երեխաներն իրենք են պատրաստում քրջե տիկնիկներ, ժողովրդական ոճով ներկում են խաղալիքները և այլն: Նման ձևը ռուսերեն լեզվով շփում է պահանջում, և երեխաները շփվում են դրանով հենց նրա համար, որպեսզի կատարեն ընդհանուր առաջադրանքը, կոլեկտիվ ստեղծագործական գործը կամ մասնակցեն բեմադրությանը: Համապատասխանաբար քանդվում է լեզվի տիրապետման որոշակի պատնեշ, երբ երեխաները չեն վախենում կատարել քերականական սխալներ և չեն վախենում ստանալ վատ գնահատականներ, շփվում էլ են ուսանողների հետ, ովքեր իրենցից այնքան էլ մեծ չեն: Իսկ այս ամենը ստեղծում է հատուկ, մի կողմից ընկերական, մյուս կողմից տոնական մթնոլորտ», – պատմեց Կուդոյարովան, ընդգծելով, որ իրենց պարապմունքները լրացուցիչ խթան են ծառայում ռուսաց լեզվի ուսումնասիրության համար:

Նրա խոսքով, այդպիսի պարապմունքները նաև հետաքրքրություն են ստեղծում այլ մշակույթի, Ռուսաստանի հանդեպ, և հնարավոր է հետագայում երեխաները ցանկանան ավելի լավ իմանալ ռուսերեն: Հենց դա է նրանց հիմնական նպատակը՝ դրական դրդապատճառներ ստեղծել և ծանոթացնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, քանի որ ուսանող-պատվիրակները ներկայացնում են երկրի բազմաթիվ տարածաշրջաններ:

«Ամենակարևորը սերն է ռուսաց լեզվի հանդեպ, ցանկությունը կիսվել դրանով և մեծ հետաքրքրությունը այլ երկրների մշակույթների հանդեպ, քանի որ մեր նախագիծը ենթադրում է նաև շատ ինտենսիվ ծանոթություն Ռուսաստանի մշակույթի հետ և այն երկրի հետ՝ դրա փոխազդեցության պատմության հետ, ուր մենք ժամանել ենք: Օրինակ, մեզ՝ Հայաստանում գտնվողներիս հետ զուգահեռ, պատվիրակություն է ուղևորվել նաև Կիրգիզիա, իսկ ամեն տարի նման պատվիրակություններ լինում են ԱՊՀ և արտասահմանի հեռավոր գրեթե բոլոր երկրներում: Մենք նույնպես շատ բան ենք սովորում այն երկրի մասին, որտեղ գտնվում ենք. մեզ դասախոսություններ են կարդում պատմության և լեզվի մասին, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մասին, և ուսանողները տանում են իրենց հետ ոչ միայն սեր հյուրընկալ երկրի հանդեպ, այլև խորը գիտելիքներ դրա մասին: Մեր ամենագլխավոր խնդիրներից մեկը կայանում է նրանում, որպեսզի կապը սերունդների միջև չընդհատվի»:

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը պահպանել սերը և հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ, որը երկրի անկախացումից հետո անկում ապրեց, թեպետ և հետագայում դուրս եկավ ստվերից, Տատյանա Կուդոյարովան նշեց, որ միանշանակ Հայաստանում շարունակում են սիրել և շարունակում են ուսումնասիրել ռուսերենը: Առաջին հերթին, Հայաստանի և Ռուսաստանի շփումը շարունակում է մնալ ամենաբարձր մակարդակի վրա և շարունակվում է բոլոր ոլորտներում՝ տնտեսական, մշակութային, հումանիտար, քաղաքական: Եվ նոր սերունդին ռուսաց լեզուն անհրաժեշտ է ինչպես շփվելու համար, այնպես էլ աշխատանքի և կարիերային աճի համար: Մյուս կողմից, շարունակում է նա, սա խորը հնագույն ավանդույթ է և այս առումով հնարավոր չէ շնորհակալություն չհայտնել այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են պահպանել ռուսաց լեզվի ուսումնասիրությունը Հայաստանում: Եվ ամենագլխավորը՝ դա տեղի է ունենում պետական մակարդակում.

«Պուշկինի անվան ինստիտուտը ռուսաց լեզվի ուսուցանման առումով գլխավորն է ԱՊՀ-ում, և դրան կից գործում է Ռուսաց լեզվի խորհուրդ, որը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ: Եվ այդ խորհուրդին ակտիվ մասնակցում են նաև գործընկերներ Հայաստանից և համալսարանական հանրության, և ՀՀ Կրթության և մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Ես պետք է նշեմ, որ մեր համատեղ աշխատանքում մենք հասել ենք շատ բարձր արդյունքների: Բացի այդ, դրանում նաև շատ կարևոր դեր է խաղում հայ-ռուսական «Սլավոնական» համալսարանը, որն այս տարիների ընթացքում հանդես է եկել որպես մեր բոլոր պատվիրակությունների ընդունող կողմ՝ օգնելով կազմակերպել մեր ժամանումը և հաղորդակցությունը դպրոցների հետ: Եվ, թեպետ ես չեմ կարող ասել, որ Հայաստանում ռուսաց լեզվի իմացությունը ամենուրեք նույնն է, որոշ տեղերում այն բարձր է, որոշ տեղերում ավելի ցածր մակարդակով, սակայն կարևոր է մարդուն հնարավորություն տալ ուսումնասիրել լեզուն, իսկ եթե նա ցանկանա՝ նաև սովորել այն: Եվ այս հնարավորությունը Հայաստանում առկա է, դա միանշանակ է», – եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Լինա Մակարյան