Հայաստանում սիբիրախտի երկու դեպք է արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ «Նորք» ինֆեքցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների մոտ սիբիրախտ է ախտորոշվել:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հիվանդների ինքնազգացողությունը գնահատվում է բավարար: Շարունակվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
ՀՀ առողջապահության նախարարություն օգոստոսի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտամեդ գյուղի երկու բնակիչ Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել սիբիրախտի ախտանիշներով, որտեղից միջին ծանրության վիճակում հոսպիտալցվել են Նորքի ինֆեքցիոն հիվանդանոց:
Անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանում՝ Նինոցմինդա, որտեղ միս են գնել: Մեկ շաբաթ անց նրանք ձեռքերի վրա վերքել են հայտնաբերել և դիմել են բժշկի: Մսի հետ շփում ունեցած բոլոլ մարդիկ զննվել են, բժշկական հսկողության տակ դրվել, իսկ նրանց տներում դեզինֆեքցիա է իրականացվել: