Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի քառօրյա մշակութային և լուսավորչական նախագիծ՝ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ» մանկական ճամբարը։ Նախագծին կմասնակցեն 10-15 տարեկան մոտ 100 երեխա։ Նրանք բոլորը «МИР» ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի սաներ են: Այդ կենտրոնները գործում են Հայաստանի երեք բնակավայրերում՝ Արենիում, Գանձակում և Սևանում՝ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ 2023 թ.։
Նախագծի շրջանակներում կանցկացվեն ինտերակտիվ պարապմունքներ և վարպետության դասեր հետևյալ ուղղություններով՝ նկարչություն, թատերական արվեստ, երաժշտություն։ Մեկ թեմատիկ օր նվիրված կլինի ռուսական գրականությանը:
Ծրագրի կազմակերպիչները՝ «МИР Армения» հիմնադրամը, նշում է, որ միջոցառման հիմնական նպատակն է երեխաների մոտ զարգացնել հաղորդակցման հմտությունները, բացահայտել առաջնորդի որակները, կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը հասակակիցների և ուսուցիչների հետ շփման միջոցով։
«Բարեկամության ԱՇԽԱՐՀ»-ի հանդիսավոր բացմանը ներկա կլինեն Հայաստանում ՌԴ դեսպանատան և «Ռոսսոտրուդնիչեստվոյի», ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև այն քաղաքների վարչակազմերի առաջին ղեկավարները, որտեղ գործում են «МИР» ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման կենտրոնները։
«МИР» կենտրոնների գործունեությունը աջակցում է Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը՝ որպես հարևան երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված մարդասիրական և մշակութային նախագծերի իրականացման մաս: