Մարտի 25-ից 27-ը Հայաստանում երկրի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանցկացվի «Դիլիջանյան խաղեր 2016» ինտելեկտուալ խաղերի չորրորդ միջազգային փառատոնը, որում կխաղարկվեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սպորտային տարբերակի Աշխարհի առաջնության երկու ուղեգրեր, այս անգամ առաջնությունը ակումբի գոյության ողջ պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքում:


Դեռևս հեռավոր 1989 թվականին այն պահին արդեն 14 տարի գործող աննախադեպ հաջող և միջազգային անալոգներ չունեցող ինտելեկտուալ խաղի՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի (հաղորդման հեղինակներ՝ ռեժիսոր և հաղորդավար Վլադիմիր Վորոշիլով և խմբագիր Նատալյա Ստեցենկո) հիման վրա ստեղծվեց խաղի սպորտային տարբերակը (ավելի ուշ՝ Ակումբների ասոցացիայի միջազգային հաստատություն): Խաղի սպորտային տարբերակը հեռուստատեսայինից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ սպորտայինում մրցում են թիմեր՝ միաժամանակ պատասխանելով միևնույն հարցերին: Իսկ ահա հեռուստատեսային տարբերակում գիտակների մեկ թիմը խաղում է հեռուստադիտողների «հավաքականի» դեմ: Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի թիմեր կան ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն: 2011 թվականից ի վեր ասոցացիան համախմբում է 76 քաղաքների և շրջանների 96 ակումբներ, որոնք ներկայացնում են 20 տարբեր երկրներ:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ծննդյան օրը համարվում է 1975 թվականի սեպտեմբերի 4-ը, երբ հաղորդումն առաջին անգամ դուրս եկավ եթեր «Ընտանեկան վիկտորինա» անվանմամբ: Այն ժամանակ խաղային սխեման դեռևս շատ էր տարբերվում արդեն սովորական դարձածից: Խաղին մասնակցում էին երկու ընտանիքներ, որոնք խաղում էին ընդամնեը 2 փուլ: 1976-ին հայտնվեց հայտնի հոլը: Նախկինում նա ուներ երկու սլաք, և դրա միջոցով ընտրվում էր ոչ թե հարցը, այլ խաղացողը: Եթե խաղացողը պատասխան չուներ, ապա պատասխանում էր նա, ում կողմ ուղղվել է երկրորդ սլաքը: Հաղորդումը «հեռուսատատեսային երիտասարդական ակումբ» եզրույցը ստացավ, ճիշտ է, այդ ժամանակ այն վարում էր ոչ թե Վլադիմիր Վորոշիլովը, այլ Ալեքսանդր Մասլյակովը, ով հայտնի դարձավ որպես մեկ այլ հանրահայտ հեռուստախաղի «Որախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար: Քննարկման համար տրվող մեկ րոպեն խաղում դեռևս չկար, մասնակիցը, ում վրա ուղղվում էր սլաքը, պետք է հարցին պատասխաներ առանց որոշ ժամանակ մտածելու: Չկային նաև թիմեր, յուրաքանչյուրը խաղում էր ինքն իր համար: 1977 թվականի դեկտեմբերի 24-ին արդեն մեկ սլաք ունեցող հոլը սկսեց ցույց տալ հարցերով նամակներին, որոնցից առաջինները կազմվել էին Վորոշիլովի և խմբագրակազմի անդամների կողմից, իսկ նրանից հետո, երբ խաղը հայտնի դարձավ, հարցերը սկսեցին ընդունվել հեռուստադիտողների կողմից, այդ ժամանակ էլ հայտնվեց «քննարկմման համար մեկ րոպեն»:


Անխոս, փառատոնը շատ կարևոր է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի բազում թիմերի համար, հետևաբար մարտին սպասվում է ամենաճանաչված թիմերի, չեմպիոնների, ինչպես նաև բոլոր երկրների խաղային ռեյթինգների առաջատարների այցը:

1
Տիգրան Քոչարյան

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու մտահղացումն առաջացել է 3 տարի առաջ, բայց Գիտակների հայակական ասոցացիան, դրա ղեկավար Տիգրան Քոչարյանի խոսքով, երկար էր գնում դեպի այդ որոշումը:

«Պետք էր մի քանի քայլեր ձեռնարկել: Դիլիջանում միջազգային ինտելեկտուալ փառատոնի անցկացումը, որը Ակումբների ասոցացիայի միջազգային հաստատությունը 2 տարի շարունակ լավագույն միջազգային մրցաշար է ճանաչել, դրանցից մեկը դարձավ: Դրա շնորհիվ Հայաստան սկսեցին ժամանել Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Վրաստանից տարբեր թիմեր:
Ինտելեկտուալ շրջանակների համար սա այն հիմնաքարերից եղավ, որը թույլ տվեց մեր երկրում առաջնությունն անցկացնելու իրավունքի ձեռք բերել»: Հարկ է նշել նաև Հայաստանի կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի աջակցությունը, ով, լինելով բավական լավ գիտակ, հրաշալի հասկանում էր Հայաստանում նմանատիպ խոշոր միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

Արտասահմանյան փառատոնների մասնակցությամբ փառատոնի անցկացման գաղափարը վաղում է օդում կախված: Մի առիթով իմ թիմակից ընկեր Հայկ Գազազյանը պատմեց, որ Դիլիջանում կա հյուրանոց, որը պատրաստ է հատուկ փառատոնի անցկացման համար զեղչեր սահմանել: Մենք հանդիպեցինք ղեկավարության հետ, քննարկեցինք դետալները և արդեն 2013 թվականին անցկացվեց առաջին փառատոնը հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ:

Ամեն ինչ այնքան լավ ընթացավ, որ փառատոնի մասին լուրը շուտ տարածվեց ամբողջ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի շրջանաններում, և արդեն հաջորդ տարի եկան նաև բելոռուս և ռուս գիտակներ: Նույն տարի մեր միջոցառումը ամբողջ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբերի միջազգային ասոցացիայի տարվա մրցաշար է ճանաչվել:

Տիգրան Քոչարյանը նշում է, որ քաղաքական ոչ մի հարց խոչընդոտ չի հանդիսանա մրցաշարում մասնակցելու համար: «5 տարի առաջ ասոցացիան դուրս մղեց քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը: Դրանց լուծման համար կան քաղաքական, տնտեսական և այլ հարթակներ: Այդ որոշումը ճիշտ արդյունք տվեց: Կարևորը խաղի որակն է: Կայանալիք առաջնության մասին տեղեկությունը հրապարկվեց համապատասխան հարթակներում: Յուրաքանչյուր թիմ ինքն է ընտրում՝ մեկնել թե ոչ, և եթե, օրինակ, ադրբեջանական թիմերից որևէ մեկը ցանկություն հայտնի մասնակցել Դիլիջանի փառատոնին կամ Աշխարհի առաջնությանը, ապա հայկական կողմի հետ կապված խնդիրներ չեն առաջանա»:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ փառատոնի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ շատ թիմերի հնարավորություն տրվի շփվել ոչ միայն Մոսկվայի, Պետերբուրգի և Ուկրաինայի թիմերի, այլ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի այնպիսի գիտակների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Դրուզը, Մաքսիմ Պոտաշովը և այլն:

«Ակումբ ինձ բերել է նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց համախմբելու ցանկությունը, այն մարդկանց, ում համար առաջնային է լավ կրթույթունը, ինքնակատարելագործման մղումը: Այսօր ակումբ այն վայրն է, որտեղ այդպիսի մարդիկ կարող են հավաքվել, գիտակցելով, որ կան մարդիկ, ում հետ նրանք կարող են կսել իրենց հետաքրքրությունները, գիտելիքներն ու փորձը: Մյուս կարևոր հանգամանքը խաղի միջոցով մեր երկրի մասին աշխարհին պատմելն է: Կարևոր է հնարավորինս մեծ թվով մարդկանց ասել, որ Հայաստանը, չնայած իր փոքրիկ տարածքին, բավականին լուրջ ինտելեկտուալ պոտենցիալ ունի: Ինտելեկտն է հենց հանդիսանում մեր ազգային «բրենդը»:

Այսօր Երևանյան ակումբում հիմնական խաղում են 10-12 թիմեր, իսկ առաջնության հավաքվում են 30 թիմեր: Օրինակ, հունվարի սկզբին ասոցացիան որոշեց Հայաստանում կազմակերպել նոր ինտելեկտուալ առաջնություն բրեյն-ռինգի գծով: Դրան մասնակցել են մոտ 25 թիմեր:

Հայաստանում ինտելեկտուալ զարգացման շարջման խթան հանդիսացավ, անխոս, դեռևս հեռավոր1992 թվականին հայկական թիմի՝ հեռուստատեսային բրեյն-ռինգում հաղթանակը: Այն ժամանակ դա սենսացիա դարձավ, որից հետո երևանյան ակումբը ոչ միայն ճանաչում և փառք ձեռք բերեց, այլև լուրջ և արժանի ակումբի հեղինակություն:

Ի սկզբանե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սկզբունը տարբերվում էր այսօր գործողներից: Էլիտարության կոնցեպտը հայտնվեց շատ ավելի ուշ: Գոյության առաջին տարիներին այստեղ կարող էր գալ յուրաքանչյուր ցանկացողը և փորձել էքստրիմալ մեկ րոպեյում պատասխանել տրվող հարցերին: Առաջին մասնակիցները մոսկովյան տարբեր բուհերի ուսանողներ էին, և միայն շատ տարիներ անց հայտնվեց էլիտարության կոնցեպտը՝ մենք այստեղ ամենախելացիներն, ամենակարդացած, կրված գիտակներն ենք: Մոտավորապես միևնույն ժամանակ սկսեց զարգանալ խաղի սպորտային տարբերակը: Դա այն է, ինչ հեռուստադիտողը չի տեսնում, այն, ինչ կատաևվում է ներսում, բայց հենց այդ է օգնում պահպանել խաղի մասսայականությունը: Այսօր ավելի քան 10 հազար մարդ ողջ աշխարհում խաղում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսերեն լեզվով: Ստացվել է այնպես, որ խաղը ստեղծվել և զարգացել է ռուսախոս միջավայրում: Նույնիսկ Մեծ Բրիտանիայում այն խաղում են ռուսերեն, ճիշտ այնպես, ինչպես այստեղ»:

Երևանյան ակումբը ստեղծվել է 1986 թվականին, ակումբի հայր-հիմանդիրները Ալիկ Թումանյանը և նրա համադասարանցի Տիգրան Քոչարյանն էին, նաև ակտօիվորեն օգնում էր Լեվ Ջանջուլյանը:

«Ակումբն իր հարկի տակ հավաքեց ակտիվ, ինտելեկտուալ, վառ ուսանողներ, սակայն այս վայրը միայն երիտասարդների համար չէ: Խաղի յուրօրինակությունն այն է, որ այն չունի տարիքային հստակ ցենզ՝ մեկ սեղանի շուրջ կարող են հավաքվել թոշակառուն և ուսանողը, ընդ որում բոլոն իրեն հավասար կզգան: Դրանում, իհարկե, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առավելությունն է»,- պատմում է Տիգրան Քոչարկյանը:

Նորա Ալանաքյանի

Այն ժամանակ ակումբ շատ մարդիկ էին գալիս, անթիվ-անհամար նորեկներ: Նորա Ալանաքյանի (ДАФ թիմի անդամ, ակումբի ամենահիմնական խաղացողներից մեկը) հիշողություններից.
«1987 թվականին ես առաջին անգամ եկա խաղին որպես հանդիսատես: Այն ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտի շենքում տեղակայված ակումբում ինչ-որ խաղ էր ընթանում, խաղում էին 2 թիմեր: Իսկ 1988 թվականի փետրվարին ես եկա մարզման, որն անցկացվում էր դարձյալ նույն Պոլիտեխնիկականի, այսպես կոչված, «կարմիր դահլիճում»: Տիգրան Կուչուկյանը նկատեց՝ որքան շատ եմ ես ցանկանում խաղալ, առաջարկեց նստել սեղանի մոտ, ես չսկսեցի կոտրատվել: Արդեն 1990-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ հանդիսատեսներով խաղը, ես կրկին եկել էի որպես հասարակ հանդիսատես, սակայն մի քանի րոպեից հայտնվեցի բեմում խաղացողների կողքին:

92-ի ձմռանը մեզ մոտ եկան «Խաղ» թիմի մի քանի անդամներ, որպեսզի հեռուստաբրեյնի համար մի քանի հոգու ընտրեն: Արդյունքում կազմվեց Երևանի հավաքականը, որի կազմի մեջ մտան Դմիտրի Թումասովը, Արթուր Գիլոյանը, Ռազմիկ Չրակյանը, Լյովա Գրիգորյանը, Նատա Հարությունաը և ես: Այդ տարվա մարտին մենք մեկնեցինք Մոսկվա՝ հեռուստաբրեյնի:

Անմիջապես նկարահանման օրվանից առջա մենք հանկարծ հայտնաբերեցինք, որ բոլոր թիմերն անուն ունեն, իսկ մենք Երևանից եկած ինճոր աբստրակտ հավաքական ենք: Պարվեց, որ մրացաշարին մասկացելու համար պետք էր ճանաչելի անուն մտածել: Մենք զգուշավորությամբ սկսեցինք մտածել այն մասին:

Կանգնած ենք «Օստանկինո» հյուրանոցի միջազնքում, տարբեր տարբերակներ ենք քննարկում, այդ թվում` հայերենով: Լյովա Գրիգորյանը որոշեց իրավիճակն աբսուրդի հասցնել՝ առաջարկելով թիմը «Ճնճղուկ» անվանել, ավելացրեց, որ Կոզլովը կախաղան կլինի:

Ե՞րբ,- հետևից լսվեց ինչ-որ մեկի ձայնը: Շրջվեցինք և տեսանք բեղերով մարդու, պարզվեց, որ դա Բորիս Բուրդան էր:

Առաջին խաղում մեր հակառակորդը Ալեքսանդր Դրուզի թիմն էր, որն այդ ժամանակ 14 թիմի նկատմամբ ջախջախիչ հաղթնակ էր տարել: Մենք կամ վախից, կամ էլ (բայց պետք է նշել՝ ի ուրախություն ներկաների) հաղթեցինք: Հաջորդ փուլում մեզ բաժին հասավ Նատալյա Տուրչենկոյի բավականին ուժեղ Կիևի թիմը, որին ևս մեզ հաջողվեց հաղթել: Այդուահնդերձ, փորձի պակասն արեց իրենը, և արդյունքում մենք պարտվեցինք Քիշենյովի թիմին:

Մոսկվայի մրցաշարից մի քանի ամիս անց Երևան եկավ Կոզլովը: Դա հոկտեմբերին էր, նրան ապշեցրել էին մեր պայմանները: Ամեն ինչ պահվում էր բացառապես մեր ոգևորության վրա, տեխնիկական սպասարկման համակարգեր չկային, պատասխանում էինք ծափով՝ նա, ով ավելի շուտ կհասցնի: Դահլիճում լուսավորություն չկար, ամեն սեղանին մեկ փոքր մոմ էր դրված, հաղորդավարի մոտ նույնպես և նա փորձում էր այնտեղ մի բան կարդալ: Քաղաքում՝ հացի հերթեր, մարդիկ ոտքով կենտրոնից Մասիվ, Ավան (քաղաքի կենտոնից հեռու թաղամասեր) էին գնում: Մեզ համար այդ տարիներին խաղը եզակի ուրախություններից էր»,- պատմում է Նորա Ալանաքյանը:

Մարկ Գրիգորյան

Այն ժամանակ ակումբում «մեծահասակների» թիմերի մեջ կար նաև Մարկ Գրիգորյանի և նրա ընկերների թիմը, որը րևս հնարավորություն է ստանում Մոկվայում հեռուստաբրեյնում ներկայացնել Հայաստանը: Դիմա Թումասովի (երևանյան թիմ) փայլուն հաղթանակից հետո որին մասնակցում էր նաև Նորա Ալանաքյանը և Նատալյա Հարությունյանը ակումբը «մեծ լիգաին» մասնակցելու հնարավորություն ստացավ:

«Մոսկվայում որոշեցին մեզ սկզբում ստուգել հայտնի թիմերից մեկի հետ խաղում: Մենք նրան հաղթեցինք և թույլտվություն ստացանք մասնակցել խաղին, բայց մի պայմանով՝ պետք էր իմիջ մտածել: Մենք մի փոքր մտորելուց հետո, գնացինք և գնեցինք կարմիր կտոր՝ դրանից շարֆերի պես մի բան ստանալով»,- հիշողություններով կիսվում է Մարկ Գրիգորյանը:

2000-ականներից առաջ ակումբին անդամակցած հին գիտակներից 15-20 հոգի է մնացել: Ակումբին զուգահեռ խաղի տարատեսակների դինամիկ զարգացման և խաղի «հեռախոսային» տարբերակի ստեղծման համար, փոխվում է նաև հարցերի բովանդակությունն ու սկզբունքը: Եթե 80-90-ականների վերջին հարցերը ավելի շատ էրուդիտությունը ստուգելուն էին հակված, ապա 90-ականներին այդպիսի հարցեր այլևս չէին տրվում: Որոշ ժամանակ ակտուալ էին այս կամ այն գեղարվեստական ստեղծագործության մասին հարցերը: «Եվգենի Օնեգինի» և «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի վերաբերյալ այնքան հարցեր էին հնչել, որ այդ թեմայով խաղալն այլևս անհետաքրքրիր էր: 2000-ականներից հետո չեն հարցնում նաև «Վարպետը և Մարգարիտան» վեպի մասին:

«Այսօր հարցրեն ավելի բարդ են, խճճված, բազմանշանակ: Ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է մի քանի տրամաբանական փուլ անցնել: Մի կողմից դա լավ է խաղն ավելի հետաքրքրիր է դարձել, բայց մյուս կողմից շատ խճճված հարցերի նպատակը դառնում է ոչ թե պատասխանը, այլ այդ հարցի հնչեցումը: Արդյունքում ոչ մի նոր բան չես իմանում, բայց ընդհանուր առմամբ հարցերի բարդության մակարդակն աճել է: Եթե խոսենք հեռուստախաղի մասին, ապա այնտեղ հարցերն ավելի շատ ինտուիցիայի վրա են հիմնված, իսկ սպորտային տարբերակում հարցերն ավելի շատ հարցի միանշանակաության վրա են հիննվում: Միանշանակության սկզբունքը գիտակի համար շատ կարևոր է»,- բացատրում է Մարկ Գրիգորյանը:

Արդեն երրորդ տարին է ասոցացիայի կոմղից իրականացվող միջոցառումների կեսից ավելին անցկացվում են հայարերն լեզվով: Նույն հեռուստախաղի դեպքում 8 խաղից 2-ը հայրերենով են, բայց, հաշվի առնելով այն փաստը, որ խաղի միջազգային լեզուն ռուսերենն է, իսկ մեր թիմերը միջազգային մրցումների մասնակցելու կամ ռուսական հեռուստաեթերում հայտնվելու ցանկություն ունեն, ինչպես արեց Հայկ Գազազյանը Ելենա Պոտանինայի թիմի կազմում, ապա ռուսերենի իմացությունը դառնում է առաջնային:

Վրաստանում, օրինակ, մեկ ակումից բացի, որում քիչ թվով ռուսախոս թիմեր են հավաքվում, մյուս բոլորը խաղում են բացառապես վրացերենով:

Ակումբին զուգահեռ խաղի տարատեսակների դինամիկ զարգցման և խաղի «հեռախոսային» տարբերակի ստեղծման համար, փոխվում է նաև հարցերի բովակդակությունն ու սկզբունքը: Եթե 80-90-ականների վերջին հարցերը ավելի շատ էրուդիտությունը ստուգելուն էին հակված, ապա 90-ականներին այդպիսի հարցեր այլևս չէին տրվում: Որոշ ժամանակ ակտուալ էին այս կամ այն գեղարվեստական ստեղծագործության մասին հարցերը: «Եվգենի Օնեգինի» և «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի վերաբերյալ այնքան հարցեր էին հնչել, որ այդ թեմայով խաղալն այլևս անհետաքրքրիր էր: 2000-ականներից հետո չեն հարցնում նաև «Վարպետը և Մարգարիտան» վեպի մասին:

Հայաստանի բիզնես ոլորտներում շատ են խաղի սիրահարները, այդ պատճառով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը թե՛ մասնակիցների քանակով, թե՛ միջոցառումների կամզակերպմամբ և թե՛ մեդիայով ճանաչելիության առումով բարձր մակարդակի է:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» շարժումն ակտիվորեն զարգանում է նաև այլ երկրներում: Շատերի համար խաղը դարձել է սիրած հոբի, ինչը հանգեցրեց ևս մեկ, առավել կոմերցիոն տեսակի խաղի՝ «60 վայրկյանի» ստեղծմանը: Ռուսաստանի, Բելոռուսի և Ուկրաինաի մի շարք քաղաքներում շաբաթը մեկ անգամ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում, սակայն այդ հարթակի սիրողական մակարդակի մասնակցների համար ավելի պարզ հարցեր են կազմվում:

Մեզ հետ զրուցած գիտակների խոսքով՝ իրենք շատ շնորհակալ են ճակատագրին նրա համար, որ իրենց բախտ է վիճակվել դառնալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մեծ ընտանիքի մասը: Խաղը շատ ընկերների և ուղղակի հետաքրքիր մարդկանց ծանոթության առիթ է դարձել: Այն օգնում է հումանիտար «կամուրջներ» ստեղծել: Որոշ հայ խաղացողներ ջերմ հարաբերություններ ունեն ադրբեջանական գործընկերների հետ:

Մարտի 10-ին լրացավ խաղի հիմադիր Վլադիմիր Վորոշիլովի մահվան 15 տարին: Նրա ստեղծած զավակը ողջ է, այն հեշտությամբ հատում է միջանձնային շփման աշխարահագրական, մենտալ, քաղաքական և այլ խոչընդոտները: Հայաստանում մրցաշարի և Աշխարհի առաջնության անցկացումը, հուսով ենք, ևս մեկ անգամ դրա ապացույցը կհանդիսանա:

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները  Lina Levine