«Հայաստանը վերածվում է Հնդկաստանի մասնաճյուղի», «Մեզ պետք չեն ձրիակերները», «Փակեք սահմանները հնդիկների համար, մեր գործազուրկներն էլ են բավական» – որոշ ժամանակներից մեր հայրենակիցների այսպիսի էմոցիոնալ արտահայտությունները գնալով ավելի հաճախակի են հնչում: Պատճառը` մինչ այժմ չտեսնված հնդիկների հոսքն է, որոնք հեղեղել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ինչպես նաև դրա ծայրամասերը: Եվ, եթե նախքինում օտարերկրյացիներին երկրում համեմատաբար հանգիստ էին ընդունում` Երևանում միշտ էլ քիչ չեն եղել ուսանողները Հնդկաստանից, որոնք կրթություն էին ստանում գլխավորապես Երևանի բժշկական համալսարանում, ապա այժմ էմոցիաները տեղի են տալիս: Զարմանալի չէ, չէ որ այս անգամ, ինչպես պնդում են փորձագետները, խոսքը բացարձակ չի գնում մեր մայրաքաղաքի «հյուրերի» մասին, որոնք համարվում են ԲՈՒՀերի ուսանողները, այլ աշխատանքային միգրանտների մասին, որոնք մեզ մոտ են հիմնվում եթե ոչ ընդմիշտ, ապա երկար ժամանակով:
Դրա վկայությունն է Հայաստանի ազգային միգրացիոն ծառայության վիճակագրությունը. Եթե 2015 թվ հանրապետության սահմանը հատել են 3951 և հետ են մեկնել 3899 Հնդկաստանի քաղաքացիներ, ընդ որում տարբերությունը կազմել է միայն 52 մարդ, ապա միայն 2018 թվ առաջին կիսամյակում ժամանածների թիվը կազմել է 10237, մեկնածներինը` 9122, իսկ տարբերությունը կազմել է արդեն 1115: Բացի այդ, աճել է նաև Հայաստանում բնակվելու թույլտվություն ստացածների թիվը. 2015 թվ այդ կարգավիճակը ստացել էին 1119 մարդ, 2016 թվ 1086, 2017 թվ` 938, իսկ 2018 թվ, ըստ նախնական հաշվարկների, խոսքը գնում է արդեն 2000 մարդու մասին: Եվ, թեպետ, այս կառույցում հավաստիացնում են. հիմնականում բնակության իրավունք տրվել է ուսանողներին, շատերը մեր հասարակության մեջ այնուամենայնիվ հակված են այլ կարծիքների:
Հնդիկների հոսքը Երևանում սկսեց զգացվել դեռևս անցած տարվա սեպտեմբերին: Եվ, ըստ զուտ վիզուալ դիտարկումների, քաղաքով զբոսնողների թվում կաին մարդիկ ոչ ուսանողական տարիքի: Ավելի շուտ նրանք, ովքեր արդեն վաղուց ստացել են բարձրագույն կրթություն, ինչպես նաև նրանք, ովքեր դեռևս չեն ստացել նույնիսկ տարրական. սեպտեմբերի սկզբին զբոսաշրջային գործակալություններում պնդում էին` հաճախորդների թվում քիչ չեն նրանք, ովքեր ամրագրում են ընտանեկան տուրեր և մուտք են գործում` տարբեր տոնակատարություններ նշելու նպատակով, այդ թվում նաև ծննդյան օրեր: Իսկ նրանց հիմնական մասը, ովքեր տուր-փաթեթներ են ձևակերպում` միայնակ զբոսաշրջիկներ են:
«Վերջին տարվա ընթացքում «ընդհանուր հաճախորդների կաթսայում» Հնդկաստանի քաղաքացիները կազմում էին 30%: Հոսքը սկսեց նկատվել ամառային ժամանակահատվածում: Ընդ որում, ժամանողների մեծամասնությունը` հնդիկներն էին Էմիրատներից», – անցյալ տարվա աշնանը հաստատեցին մայրաքաղաքային զբոսաշրջային գործակալություններից մեկում: Ընդ որում, շեշտը դրվում է նրա վրա, որ տուրերի ամրագրումը իրականացվել են արդեն ոչ միայն ընթացիկ տարվա ձմռան համար, այլև հաջորդ` 2019 թվ, սկզբի համար:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ երկար տարիների ընթացքում մեզ համար բարեկամական ժողովուրդը նետվեց Հայաստան հենց այժմ: Եթե պատճառ հանդիսացավ կառավարական որոշումը, որը հեշտացրեց Հնդկաստանի քաղաքացիների մուտքը մեր երկիր` այս փաստաթուղթն ընդունվել էր նախքին կառավարության նախաձեռնությամբ 2017 թվ., ապա ինչո՞ւ հնդիկները հետաքրքրություն դրսևորեցին մեր հանդեպ միայն մեկ ու կես տարի անց: Ինչպես ենթադրեցին զբոսաշրջային ընկերություններից մեկում, ամբողջ հարցը պահանջների մեջ է, որոնք ներկայացվում են աշխատանքային միգրանտների հանդեպ ՄԱԷ-ում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, որոշ ժամանակներից Էմիրատներում փոփոխվել է աշխատանքային միգրանտների` երկրի սահմաններից պարտադիր դուրս գալու ժամկետները:Իսկ քանի որ ցանկացած պետության գաստարբայտերները նման դեպքերում նախընտրում են «վերաշրջվել» դրա համար առավել «հարմարավետ» երկրներում – նախ և առաջ վիզա ստանալու առումով – ապա հնդիկները, առանց երկար մտածելու, ընտրությունը կանգնեցրեցին մեր հանրապետության վրա, որը նախքինում արդեն զգալիորեն հեշտացրել էր նրանց մուտքի գործընթացը: Եթե նախքինում վիզա ստանալու համար Հնդկաստանի քաղաքացին կարող էր դիմել համապատասխան մարմիններ միայն հրավերի առկայության դեպքում և բացառապես Հայաստանի դեսպանատում կամ հյուպատոսական ծառայություն, ապա նախարարների կաբինետի` վերը նշված որոշման ընդունումից հետո հրավերի անհրաժեշտություն այլևս չկար: Եվ Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան վիզաներ ստանալ սահմանը հատելիս, կամ, էլեկտրոնային եղանակով, ըստ ընտրության: Նշանակում է, հնդիկ-միգրանտների հոսքը ժամանակավոր երևո՞ւյթ է, որը ոչնչով չի՞ սպառնում Հայաստանի տնտեսությանը:
Ցավոք սրտի, սոց ցանցերի օգտատերերից մեծամասնությունը հակառակում են համոզված. Մեզ մոտ ժամանող օտարերկրյացիները – ուղիղ վտանգ են տնտեսությանը և աշխատանքային շուկային մասնավորապես: Չէ որ գաստարբայթերների այս կատեգորիան զբաղեցնում է ցածր վարձատրվող աշխատանքային վականսիաների հատվածը: «Հայաստանի եվրոպական ընտրությունը» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր և անդամ Թորոս Ալեքսանյանը FB իր էջում գրել է. «Հայաստանը լցվում է Հնդկաստանի անվճարունակ և աղքատ քաղաքացիներով, որոնք ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ միգրանտներ»: Բացի այդ, փորձագետը վստահ է. հետևանքները աղետալի կլինեն, նախ և առաջ, ժողովրդագրության տեսանկյունից, նա նաև ենթադրում է, որ հնդիկները, որպես «էժան աշխատուժ, դուրս կմղեն հայերին ծայրահեղ նեղ աշխատաշուկայից»: «Եվ, որպես հետևանք, գործազրկությունը խայտառակ 20%-ից կհասնի Ատված գիտի, թե ինչ ցուցանիշի: Կարճ ասած, բոլոր նախքին խորհրդային պետությունները ձգտում են «անվիզային կարգ» ունենալ Եվրոպայի հետ, իսկ Հայաստանը` Հնդկաստանի…», – նշեց Ալեքսանյանը:
Այնուամենայնիվ, աշխատանքի տեղավորման գործակալություններում նշում են, որ քիչ բանով կարող են օգնել պոտենցիալ հաճախորդների այս կատեգորիային: Դեռևս անցյալ տարվա ամռանը գրասենյակներից մեկում հայտարարել էին. «Գալիս են բավականին մեծ թվով ժամանածներ, ոմանց նույնիսկ բերում են մեր հայրենակիցները, ովքեր փորձում են օգնել նրանց աշխատանքի հարցում: Սակայն, ցավոք, նրանցից ոչ ոք չի խոսում ոչ հայերեն, ոչ ռուսերեն, այլ միայն անգլերեն: Ինչի հետ կապված որևէ աշխատատեղ առաջարկել հնարավոր չի լինում»: Նշանակում է, նոր ժամանածների «բանակը» իրենից լուրջ սպառնալիք չի՞ ներկայացնում աշխատատեղերի շուկային:
«Իհարկե, ոչ: Բոլորովին հակառակը – «շոշափելով» իրավիճակը մեր շուկայում, Հնդկաստանի քիչ թե շատ ապահովված քաղաքացիները, առանց երկար մտածելու, սկսեցին մեզ մոտ զարգացնել իրենց բիզնեսը: Եվ աշխատանքի հրավիրել հայրենակիցներին», – Dalma News հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի բնակչուհին, ով չէր թաքցնում իր դրական վերաբերմունքը հնդիկ գաստարբայթերների նկատմամբ:
«Արդյունքում, մեր շրջանում արդեն կամ բացվել են, կամ դեռ գտնվում են իրացման գործընթացում բազմաթիվ ռեստորաններ, սննդի կետեր, խանութներ: Ինչը, իմ կարծիքով, լավ է – չէ որ դա լրացուցիչ հարկային մուտքեր են մեր հայրենական բյուջե: Չեմ էլ ասում, որ դա նոր աշխատատեղեր են մեր հայրենակիցների համար – չէ որ ամենայն հավանականությամբ աշխատակազմի մեջ կան նաև տեզացիներ», – շարունակեց կինը:
«Այո, հնարավոր է, այս երևույթի մեջ կան նաև դրական կողմեր: Սակայն, ըստ լուրերի, ժամանածների մեջ քիչ չեն պակիստանցիները, իսկ նրանք մահմեդականներ են: Նրանցից ինչ ասես կարելի է ասպասել, ընդհում միչև ահաբեկչություն…», – հայտարարեց մեկ այլ հարցվող: Զրուցակիցը նաև ենթադրում է, որ տղամարդկանց հոսքը – իսկ ժամանածների մեծամասնությունը հենց ուժեղ սեռի ներկայացուցիչներ են, կբերին գրեթե ժողովրդագրական պայթյունի. «Հաշվի առնելով նուրբ զգացմունքները, որոնք տածում են մեր կանայք – ինչի համար առանձին շնորհակալություն հնդկական ֆիլմերին – հնդիկների նկատմամբ, այս եզրակացությունը ինքն իրենով է բխում»:
Նա պնդում է` չեղարկել հեշտացված վիզային ռեժիմը, ընդ որում, որքան հնարավոր է, շուտ. «Ես ոչինչ չունեմ Հնդկաստանի այն քաղաքացիների դեմ, ովքեր այստեղ են ապրում երկար տարիներ, ստացել են կրթություն, հարթել են իրենց կենցաղը և անկեղծորեն սիրել են Հայաստանը: Եվ մասամբ գիտակցում եմ, որ այս խստացումը կարող է արտացոլվել նաև նրանց վրա: Սակայն զգուշությունն այս հարցում պարզապես անհրաժեշտ է: Չի կարելի ում ասես թողնել քո տուն»:
Մինչդեռ, համապատասխան կառույցներում հայտնում են, որ «ում ասես» չեն էլ թողնում հանրապետություն: Օրերիս Հայաստանի միգրացիոն ծառայությունում հայտնեցին այն մասին, որ Հնդկաստանից ժամանած միգրանտների թվի ավելացման հետ մեկտեղ կառույցը սկսել է ավելի խիստ ստուգել մուտքի օրինականությունը: Իր հերթին Հայաստանի Ոստիկանության անձնագրային-վիզային վարչության ղեկավար Մնացական Բիչախյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ միգրանտը պարտադիր կերպով փաստաթուղթ է ներկայացնում կրթական հաստատությունից կամ աշխատանքային պայմանագիր. «Եթե մարդը Հայաստան է ժամանել աշխատելու նպատակով, ապա նա աշխատանքային պայմանագիր է նարկայացնում: Որից հետո մեր կառույցները համապատասխան ստուգումներ են իրականացնում: Եվ, եթե պարզվում է, որ փաստաթղթերը անվավեր են, օտարերկրյացիները մերժում են ստանում»:
Զգոնությունը տվյալ հարցում, անկասկած, ուրախացնում է: Ինչպես և շեշտադրումը տարբեր տեսակի պետական կառույցներում այն բանի վրա, որ ազգային հատկանիշով խտրականությունը տվյալ հարցի լուծման ընթացքում անթույլատրելի է: Իրակապես, չէ որ ով, եթե ոչ մենք, կարող ենք իմանալ, թե ինչ է նշանակում գումար վաստակել օտարության մեջ: «Պոնաեխալի» արտահայտությունը, երևի թե, լսել է «խոպանչիներից» յուրաքանչյուր երկրորդը:
«Հիշե´ք մեր հայրերին, եղբայրներին: Այն, թե ինչպես նրանց երբեմն չեն ընդունում հեռավոր հեռուներում, թե ինչպես են նրանք փորձում գումար վաստակել սնվելու համար: Դե ի՞նչ – ինչո՞վ եք դուք այժմ ավելի լավը նրանցից, ովքեր իրենց մատնացույց են անում` պնդելով նրանց հեռանալու վրա», – գրում է FB սոց ցանցի օգտատերերից մեկը:
«Իսկապես, խայտառակություն է վատ գրել օտարերկրյացիների մասին: Հազարավոր մեր հայրենակիցներ ապրում են Հայաստանից դուրս: Գոնե նրանց մասին մտածեք, երբ մեղմ ասած, հիմարություններ եք գրում:Ես ապրում եմ Իսպանիայում, որտեղ շատ օտարերկրյացիներ կան, շատ են աֆրիկացիները և ոչ ոքի մտքով չի անցնում վատ արտահայտվել նրանց մասին… Միշտ բարյացակամ, ժպտերես: Եթե մեկը վատ բան ասի, չեն հասկանա, կարող են ռասիստ անվանել: Այնտեղ բոլորն են այսպես դաստիարակված… Մեզ համար էլ լավ կլիներ նրանցից օրինակ վերցնել, և ավելի համբերատար լինել նրանց նկատմամբ, ովքեր ժամանում են և սիրում են Հայաստանը», – իր կարծիքով կիսվել է FB օգտատերերից մեկը` Sara Sergeevna նիկով: «Նրանք շատ բարի մարդիկ են, հանգիստ ապրում են իրենց համար», – նրա հետ համաձայնեց Ծովինար Գեվորգյանը:
Իսկ այլ «ֆեյսբուկովցիներ» էլ ավելի ընկերական կատակում են: «…Պատրաստեք սարիներ, հնդկական ավանդույթներ և անուններ: Օրինակ, Պետրոս Կապուր», – գրում է օգտատեր Սամվել Բեգլարյանը: Իսկ Արթուր Վելիկոկնյազեվ անունով օգտատերը «մխիթարում» է. «Գոնե, կինեմատոգրաֆը կբարձրացնեն»: Դե ինչ, կատակները մի կողմ թողնելով, պետք է նշել. ներգաղթը բանական չափսերով, արժանավոր «որակի» և խստագույն վերահսկողության պայմաններում անհրաժեշտ է ցանկացած երկրում, այդ թվում նաև Հայաստանում: Գլխավորը` ապահովել այդ պայմանները և հնարավորություն տալ մերձավորին վաստակել իր օրվա հացի համար:
Իհարկե, վերը նշված բոլոր գնահատականները կրում են մեծապես էմոցիոնալ բնույթ: Մեզ համար ակնհայտ է, որ այնպիսի հարցում, ինչպիսին է աշխատանքային ներգաղթը, անհրաժեշտ է հաշվի առնել ընդունող պետության (տարածք, տնտեսության վիճակ, շուկայի ծավալ և այլն) և այնտեղ բնակվող հասարակության (կրոն, մշակույթ, հեռանկարներ) բոլոր հատկությունները: Հայերը կարող են ցանկալի ներգաղթյալներ լինել Ռուսաատանում, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ չինացիները կամ հնդկացիները կարող են ցանկալի լինել և, ամենակարևորը, կարող են անցավ ինտեգրվել Հայաստանի կամ Վրաստանի կյանքի և տնտեսության մեջ: Փղերը, ինչպես ասում են, առանձին, իսկ ճանճերը` առանձին:
Իրինա Գրիգորյան