Ապրիլի 13-ին ողջ աշխարհում իրականացվեց «Համընդհանուր թելադրություն» նախաձեռնությունը: Այս տարի Հայաստանը գերազանցել է նախորդ տարիների արդյունքները՝ Երևանի, Գյումրիի և Վանաձորի 6 հարթակներում համախմբելով մոտ 500 մասնակից: Նախաձեռնության կազմակերպիչն է քաղաքացիների լեզվական մշակույթի աջակցության «Համընդհանուր թելադրություն» հիմնադրամը, որը տեղակայված է Նովոսիբիրսկում: Հայաստանում այս ծրագիրը իրականացվում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) և ԳՄՌԿ Գյումրու մասնաճյուղի կողմից: Միջոցառման բացումը տեղի ունեցավ Երևանյան հարթակներից մեկում՝ Գ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում:
Բացման ընթացքում Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ռիբինսկին ընդգծել է ռուսերենի նկատմամբ շարունակական հետաքրքրությունը, ինչը չի կարող չուրախացնել, ինչպես նաև նշել է, որ միջոցառումը կարևոր է նաև Հայաստանում աշխատող ռուսների համար, որոնք սիրով սովորում են հայոց լեզուն. «Սա նրանց համար լավ առիթ է՝ ստուգելու մայրենի լեզվի իմացությունը»:
«Համընդհանուր թելադրությունը հետաքրքիր է, նորաձև և պարտավորեցնող – ասում է ավագ դպրոցի աշակերտուհի Քրիստինա, ով իր ընկերուհի Դիանայի և նրա երիտասարդ ու գեղեցիկ տատիկի հետ եկել էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ ստուգելու ռուսերենի իմացության իր մակարդակը: «Սա նաև խիզախության փորձություն է, քանի որ բոլորը չէ, որ պատրաստ են ինքնակամ մասնակցել այս նախաձեռնությանը, որից հետո իրեն մատնացույց կանեն իր սխալները», – հավելեց ուսանողուհի Իրինա:
«Համընդհանուր թելադրություն-2019»-ի մասնակից, գրող Անժելա Կոննը ասաց. «Սա իրական Համընդհանուր թելադրություն է. այն միավորում է տարբեր սերունդների մարդկանց: Եվ դա հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի: Այդպես ստացվեց, որ ծնված օրվանից ես երկու մայրենի լեզու ունեմ՝ ռուսերենը և հայերենը, ինչպես նաև` վրացերենը: Ես ծնվել եմ Թբիլիսի բազմալեզու քաղաքում, ռուսերենով կարդացել եմ գեղարվեստական գրականությունը, իսկ Ռուսաստանում անցկացրած իմ դպրոցական տարիները և սերը ռուս դասականների հանդեպ թողեցին իրենց աննկարագրելի ազդեցությունը
Ռուսերենն աշխարհի ամենագեղեցիկ և հարուստ լեզուներից մեկն է. այն դարձել է իմ մասնագիտությունը և արտահայտման միջոցը: Ինձ համար այն ելք է դեպի մեծ աշխարհ, որն ավելի լիակատար է դառնում յուրաքանչյուր նոր հեղինակի, նոր ստեղծագործության հետ:
Երկար ժամանակ է՝ երազում եմ մասնակցել ռուսերենի համընդհանուր թելադրությանը, առաջին հերթին, հասկանալու համար, թե ինչպես է այն անցկացվում, երկրորդ հերթին՝ ևս մեկ անգամ ուսանողուհու կարգավիճակով լավ տեքստ գրելու, և, երրորդը, երիտասարդների համար օրինակ ծառայելու և իրենց հետ միասին ևս մեկ անգամ հաղորդակցվելու ռուսաց լեզվի և գրականության հետ: Շնորհակալ եմ ընձեռած հնարավորության համար»:
Այս տարի մանկավարժականը, ինչպես կոչում են այդ համալսարանը ժողովրդական լեզվով, ամենաշատ թվով մասնակից հավաքեց՝ գործին մոտենալով ամենայն պատասխանատվությամբ և հետաքրքրություն առաջանցելով իր ուսանողների շարքում: Չնայած այս հարթակում թելադրություն էին գրում ոչ միայն ուսանողները, այլև տարբեր սերունդների և մասնագիտությունների ներկայացուցիչներ: Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Նաիրա Դալյանը ուրախությամբ և հպարտությամբ ողջունեց իր ուսանողներին և հյուրերին` նրանց հաջողություն մաղթելով: Նա իր ողջույնի խոսքում կարևոր մինչ հնչեցրեց այն մասին, որ ռուսերենի հանդեպ սերը չի նվաստացնում մայրենիի հանդեպ սերը: Եվ պատահական չէ, որ այս համալսարանը կրում է հայ մեծ գրող և լուսավորիչ, հայ նոր մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անունը, որը սատարում էր մայրենի լեզուն և կոչ էր անում սիրել այլ լեզուները, ինչպես նաև հանդիսանում էր հայ-ռուսական բարեկամության ջատագովը:
Հատկանշական էր նաև լրագրող, հեռուստախմբագիր և խիզախ ալպինիստ Կարինե Հակոբյանի մասնակցությունը «Համընդհանուր թելադրություն-2019»-ին: Ռուսաստանյան մշակութային իրադարձություններին նրա ուշադրության և ակտիվ արնդրադարձի շնորհիվ է, որ Հայաստանում 2015թ.-ին առաջին անգամ տեղի ունեցավ Համընդհանուր թելադրությունը: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ:
«Ես առաջին անգամ իմացա «Համընդհանուր թելադրության» մասին 2014 թ. ապրիլին «Вести» լրատվական ծրագրի հայտարարությամբ և անմիջապես համակվեցի այն Հայաստանում անցկացնելու գաղափարով»,- պատմում է Կարինեն: – Գտա կայքը, նամակ գրեցի համակարգող Օլգա Օրլովային: Թելադրությունն անցկացնելու համար անհրաժեշտ էր գտնել հարթակ, բանասերներ, կազմակերպել տեղեկատվական արշավ և, ամենակարևորը, ներգրավել մասնակիցներին: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ այդ ամենը հազիվ թե կարողանամ միայնակ կազմակերպել: Ես դիմեցի Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսերեն լեզվի բաժնի պետ Նատալյա Երյոմենկոյին: Այսպիսով, 2015 թ.-ին Երևանում առաջին անգամ կայացավ Համընդհանուր թարգմանությունը»:
«Սա շատ կարևոր իրադարձություն է», – հավելեց Կարինեն: – Լեզուների տիրապետելը լավ բան է. ոմանց համար առաջին տեղում է անգլերենը, ոմանց համար՝ գերմաներենը, իսկ ինձ համար, մայրենիից հետո, առաջին տեղում ռուսերենն է: Ես վստահ եմ, որ ռուսերենն անհրաժեշտ է՝ հատկապես հաշվի առնելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և այն փաստը, որ մեզ շատ բան է կապում, այդ թվում նաև` Հայրենական մեծ պատերազմը»:
Ամեն տարի Հայաստանում աճում է նախաձեռնության հանդեպ հետաքրքրությունը: Այսպիսով, այս տարվա համեմատ՝ նախորդ տարի թելադրությանը մասնակցել է երկու անգամ ավելի քիչ մասնակից: Այս տարի Երևանում, Գյումրիում և Վանաձորում տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ գրեցին ռուս գրող, գրականագետ և քննադատ Պավել Բասինսկիի «Հոգիներ բռնողը» խորագրով տեքստը, որը հիմնված է Մաքսիմ Գորկիի «Հատակում» պիեսի վրա:
Կազմակերպիչների խոսքերով, 2019 թվականին Համընդհանուր թելադրությանը մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ աշխարհի 79 երկրներից:
Համընդհանուր թելադրության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 17-ից հետո մասնակիցների անձնական էջերում` https://totaldict.ru/ կայքում: Հունիսի սկզբին ՀՀ-ում ռուսաց լեզվի շաբաթվա շրջանակներում կանցկացվի գերազանց արդյունք ցուցաբերած մասնակիցների պարգևատրման և Համընդհանուր թելադրության մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ելենա Շուվայեվա-Պետրոսյան