Նոյեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Քիշնևի ու Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում սա մոլդովական պետության ղեկավարի առաջին այցն էր Հայաստան, և, ինչպես արդարև նկատեց Հայաստանի նախագահը, այդ քայլը կհագեցնի հայ-մոլդովական հարաբերությունների օրակարգը քաղաքական, հումանիտար ու տնտեսական ոլորտներում, քանի որ դա բխում է երկու ազգերի շահերից:
Այցի շրջանակներում նախագահ Դոդոնը հանդիպում ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանրապետության նախագահական նստավայրում կայացան բարձր մակարդակի հայ- մոլդովական բանակցություններ, որոնց ավարտին երկրների ղեկավարները նշեցին տարբեր մակարդակներում երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների պահպանման ու խորացման երկկողմանի շահագրգռվածության մասին:
Նախագահ Դոդոնը ընդգծեց նաև երկկողմանի հարաբերությունների, ընկերության, համագործակցության ու փոխհասկացվածության հետագա հաջող զարգացման համար ջանքերի ներդրման իր պատրաստակամության մասին:
Նա առանձին նշեց նաև միջտարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների մակարդակով համագործակցության մասին, ինչպես նաև հայտնեց հայկական կողմին իր երախտագիտությունը՝ Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովայի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու աջակցության համար:
«Ապրիլի 4-ին ես ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր եմ ստորագրել, ու մենք դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ ենք ներկայացրել: Թե Սոչիում, թե Բիշքեքում ԵԱՏՄ երկրների նախագահների երկու հանդիպումներին էլ հայկական կողմը աջակցեց մեզ: Ես լիահույս եմ, ու մենք նաև այդ մասին խոսել ենք, որ ապագայում էլ կստանանք նման աջակցություն»,- նշեց Դոդոնը:
Հարկ է նշել, որ Եվրասիական օրակարգը երկու երկրների նախագահների բանակցությունների գլխավոր ասպեկտներից մեկն էր: ԵԱՏՄ-ում ունեցած իր ինտեգրացիոն փորձի տեսանկյունից Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր մոլդովացի կոլեգաների համար: Այն առավելությունների կարևորության մասին, որոնք մեր երկիրը ստացել է ԵԱՏՄ-ից, խոսեց նաև նախագահ Դոդոնը: Նա արտահայտեց իր վստահությունն այն մասին, որ այնպիսի ոչ մեծ երկրներ, ինչպիսիք են Հայաստանն ու Մոլդովան, դատապարտված են ունենալու լավ հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, ու նշեց, որ ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ հայկական կողմի փորձը հաջող համագործակցության օրինակ է:
«Այս առումով Հայաստանը չափանիշ է Մոլդովայի համար: Մեզ համար չափազանց հետաքրքիր է Հայաստանի փորձը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել պարոն նախագահ Սարգսյանին այն աջակցության համար, որը մենք զգացինք, և ապագայի մեր ծրագրերում մենք տեսնում ենք Դոդոնն ընդգծեց, որ Մոլդովայի հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ավելի սերտ համագործակցություն՝ երկու նոր ինտեգրացիոն ծրագրերում»,- բանակցությունների արդյունքները մեկնաբանեց Դոդոնը:
ցանկանում է համագործակցել հենց Եվրասիական տնտեսական միության հետ: Հաշվի առնելով, թե ինչ կորուստներ կրեց մոլդովական տնտեսությունը ԵՄ-ի հետ Ասոցացիոն համաձայնագրի ստորագրումից հետո, և թե որքան աճեց արտագաղթի տեմպերը, ու որքան կտրուկ ընկավ կյանքի կենսամակարդակը, երկրի քաղաքացիների՝ եվրասիական շուկա դուրս գալու ձգտումը լիովին տրամաբանական է: Չպետք է մոռանալ, որ դեռ պատմականորեն մոլդովական արտահանումը միշտ ուղղված է եղել դեպի ռուսական շուկա, որպես ամենահարմար ու հասանելի կետ, և Ռուսաստանից Մոլդովան արհեստականորեն կտրելու շահագրգիռ էլիտայի փորձը հասարակ ժողովրդի համար դժբախտության վերածվեց: Հենց այդ պատճառով էլ դեռևս Մոլդովայի նախագահի թեկնածու լինելով, Իգոր Դոդոնը, խոսելով ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության, ու ընտրվելուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման պատրաստակամության մասին, արևմտամետ քաղաքական էլիտայի ձեռքում մարիոնետ դառնալուց հոգնած երկրի բնակչության կողմից այդքան մեծ աջակցություն ստացավ:
«Մեզ համար չափազանց հետաքրքիր է վերլուծել այն ճանապարհային քարտեզը, որով անցել է Հայաստանը, որպեսզի ԵԱՏՄ անդամ դառնա, և մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցում նույնպես փորձի փոխանակում ենք անելու: Հայաստանի օրինակը, ով գտնվում է ԵԱՏՄ-ում ու մոտ ապագայում ստորագրելու է համաձայնագիր՝ Եվրոպական միության հետ, մեզ համար նույնպես շատ հետաքրքիր է: Մենք այլ ուղի ընտրեցինք՝ սկզբում ստորագրեցինք Ասոցացիայի համաձայնագիր ԵՄ-ի հետ, և միայն հիմա ենք սկսում կամուրջներ կառուցել ԵԱՏՄ-ի հետ: Դա Մոլդովայի համար հղի էր փորձություններով, և մեզ չափազանց հետաքրքիր է Հայաստանի փորձը, որը պատրաստվում է ու որոշում է ընդունել լավ հարաբերություններ պահպանել թե ԵԱՏՄ-ի, թե Եվրոպական միության հետ»,- բանակցությունների արդյունքների մասին խոսեց Դոդոնը:
Իր հերթին հարկ է նշել, որ Հայաստանի համար էլ հետաքրքիր ու ինչ-որ առումով նույնիսկ օգտակար կլինի Քիշնևի եվրոինտեգրացիոն փորձը, հաշվի առնելով նոյեմբերի վերջին նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրումը ԵՄ –ի հետ: Նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկրները հաճախ են ստիպված բախվել նույնատիպ սպառնալիքների ու մարտահրավերների, անհրաժեշտ է հասկանալ, որ ժողովուրդների միջև հարաբերությունները պետք է զարգացնել ոչ միայն քաղաքական, այլ նաև հասարակական մակարդակով, ակտիվացնելով հումանիտար ու մշակութային կապերը:
Բացի Եվրասիական ինտեգրացիայից, Դոդոնի այցի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի ու Մոլդովայի միջև առևտրա-տնտեսական կապի հարցը: Մոլդովական պետության ղեկավարն ընդգծեց, որ «մեր առևտրի մակարդակը չի համապատասխանում այն ներուժին, որը կա մեր երկրների միջև»: Ձեռք բերվեց երկու երկրների Գործարար մարդկանց համաժողովի շրջանակներում հայկական ու մոլդովական գործարար շրջանակների հանդիպման կազմակերպման պայմանավորվածություն, երկու երկրների միջկառավարական հանձնախմբերի ու խորհրդարանական մակարդակով շփման ակտիվացում: Երկու երկրներն էլ խոսեցին համաձայնեցված ու կոորդինացված գործողությունների իրականացման անհրաժեշտության մասին:
Բացի քաղաքական օրակարգով պաշտոնական այցից, հագեցած էր նաև Մոլդովայի նախագահ Դոդոնի մշակութային ծրագիրը Հայաստանում, ով այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու Մատենադարան, «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոն ու Հայաստանի շախմատի ակադեմիա: Էջմիածնում Դոդոնը նշեց, որ իր համար, որպես քրիստոնյաի ու երկրի նախագահի, շատ կարևոր է գտնվել քրիստոնեության բնօրրանում: Բացի դա, Մոլդովական պետության ղեկավարը, որը ինչպես իր հայ կոլեգան հանդիսանում է Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ, տպավորված էր դպրոցներում շախմատի դասավանդման հայկական փորձով, և մտադիր է փոխառել այդ փորձը, քանի որ, ինչպես ինքն է կարծում, շախմատն օգնում է քաղաքականությանը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի ապացույցն է նաև այն փաստը, որ մոլդովական պատվիրակության պաշտոնական կազմի մեջ ընդգրկված էր նաև Մոլդովայի հայկական համայնքի ղեկավար Հայկ Վարդանյանը, որը համատեղելիությամբ հանդիսանում է Քիշնև քաղաքի մունիցիպալ խորհրդական ու Մոլդովայի նախագահի հասարակական խորհրդի անդամ: Մոլդովական պատվիրակությունում նրա ներկայությունը ընդգծեց մոլդովական կողմի՝ Հայաստանի հետ հարաբերություններ ամրացնելու ու զարգացնելու ու մեր ազգերի միջև նոր կամուրջներ գցելու մտադրության լրջությունը:
Նախագահ Դոդոնը նաև հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում: Նշենք, որ Հայաստանի նախագահի պատասխան այցը Քիշնև կարող է կայանալ արդեն 2018 թվականին:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյան