Արդեն 3 տարուց ավել է Հայաստանում հնարավորություն կա ոչ միայն դիտարկելու հայկական զարդանկարները թանգարաններում և հնագույն գրքերում, այլև կրել զարդեր այդքան ծանոթ սիմվոլներով և նախշերով՝ դրոշմված ծիածանի գույներով արծաթի մեջ: Միավորել նրբագեղությունը, թեթևությունը և հայկական նախշատեսակները – նկարչի բարդ խնդիրն է:

Նունե Մալաքյան

Մինչդեռ վառարանի ժամացույցը անխոս հաշվում է հերթական իրի «թխման» վարկյանները, Նունե Մալաքյանը վիրաբուժական ձեռնոցներով վստահ գործում է վրձինով՝ հեղուկ արծնապակու անոթամաններով՝ յուրահատուկ գույներով լցնելով արծաթե ձևը: 21-րդ դարի ալքիմիկոսը՝ և ահա պատրաստի իրը ուղարկվում է շիկացած վառարանի մեջ, որպեսզի հետո անցնի ֆիլիգրանային հղկման և ողորկման բազմաթիվ փուլերով, մինչև դառնա զարդի մի նմուշ NUSH – ից:

Գաղափարի մասին:

Շատ եմ սիրում ոտքով քայլել: Շարժումների ռիթմը և նվագարկչի կոմպոզիցիաները մտքերին տակտ են հաղորդում: Ամեն օր 10 000 քայլ կատարումը տնից մինչև աշխատավայր թույլ է տալիս ներընկալել շրջակա աշխարհը: Տերևների ձևը, շենքերի երանգները, կամարների տեսքը… Քաղաքը ներշնչանքի աղբյուր է: Արհեստանոցին մոտենալու ընթացքում գաղափարը հղկվում է և ուրվագծվում: Անցնելով իմ փոքր սենյակի շեմից Մհեր Մկրտչյանի փողոցի վրա՝ ես արդեն հստակ պատկերացնում եմ գույնը, ձևը, նշանակությունը:

Արծաթի մասին:

Նյութն ընտրելիս, որի հետ պետք է աշխատեմ, կարևոր է հասկանալ ոչ միայն դրա հատկությունները, այլև «մոտիկությունը» սեփական անձին: Պատրաստ եմ վիճել Մենդելեևի հետ, որ արծաթը ամենաազնիվ մետաղներից մեկն է: Համեստությունը, բարձրաշխարհիկությունը, պարզությունը – լավագույն լրացումներն են գույնի համար:

Ներկապնակի մասին:

Գույնը իմ աշխատանքների հիմնական տարրն է: Նախշերը և զարդանկարները «համատեղվում են» տարբեր նյութերում՝ մետաղ, մետաքս, կաշի: Յուրաքանչյուր պատկեր կարող է վերածնունդ առնել գույնի հաշվին: Կապույտ, ծովային, կանաչ – ահա իմ ֆավորիտները: Մենք առավել հաճախ հանդիպում ենք այս գունապնակին բնության մեջ՝ երկինք, ծով, կանաչ – այս գույներն անվերջ են իրենց խորությամբ և հագեցվածությամբ:

Ձևի մասին:

Երկրաչափությունը կախարդում է: Միակ սիմետրիկությունը, որը ինձ վրա խիստ տպավորություն է գործում, դա շրջանն է և անվերջության նշանները: Սիրում եմ տրանսֆորմացնել իմ աշխատանքները՝ փոփոխել երկարությունը, նշանակությունը ձեռքի մեկ շարժումով՝ կախոցները դառնում են մետաղազարդ, ականջողերը երկարում են: Շեղանկյունի, եռանկյունի, քառանկյունի և դրանց ներսում ասիմետրիկությունը՝ իմ ոգեշնչումն է:

Գործընթացի մասին:

Եթե դուք մանուկ ժամանակ տեսել եք, թե ինչպես է հալչում գլազուրը սիրելի տորթի վրա, ապա դուք կկարողանաք հասկանալ հեղինակի զգացողությունները: Արծնապակին լցնում է ձևը, ուղարկվում է վառարան, կարծրանում է – և ահա ստացվում է գունավոր ապակի: Գույների խառնումը ամեն անգամ թույլ է տալիս նոր երանգ ստանալ, չկրկնվել:

«Զարդերի ընկերների» մասին:

Դժվար այն մարդուն, ով ընտրել է քո զարդը, որպես իրենը, «հաճախորդ» անվանել: Պետք է ընկերանալ, հասկանալ, փոխանցել գաղափարը: Մարդիկ, ովքեր գնահատում են գեղեցիկը իմաստով, ձգտում են պահպանել մշակույթի մասնիկը – իմ կողմնորոշիչներն են: Թեթև իրենց կյանքում, սակայն իմաստուն, առանց ավելորդ տագնապների և մտահոգությունների: Կին, ով գիտի իր առավելությունները, պաշտպանում է «իրենը», վայելում է սեփական կյանքը – հենց նրա համար եմ ես ստեղծում իմ զարդերը:

Մինիմալիզմի մասին:

Գոյություն ունեն բազմաթիվ կանոններ, ինչ և ինչպես կրել, ինչպիսի համադրություններ են տեղին: Եթե հարմարավետ չէ, հանիր: Երբ զարդը շեղում է ուշադրությունը, դու այն «զգում» ես քեզ վրա, այն ավելորդ է: Ես կրում եմ միայն իմ զարդերը, բացի ամուսնության մատանուց և խաչից, որոնք «ընկել են երկնքից»:

Սիմվոլիզմի մասին:

Կարևոր է ոչ միայն ձևը, այլև այն նախշի իմաստը և նշանակությունը, որը դու ընտրում ես զարդը ստեղծելու համար: Եթե բանականությունը անջատենք, ապա հոգին կընտրի: Մեզ հաճախ խանգարում են հենց մեր մտքերը: Անվերջությունը կախոցների մեջ – իմ թուլությունն է: Շատ փոքր մասնիկ հոգու մեջ:

Կրկնօրինակների մասին:

Հայկական նախշերը անհնարին է կրկնօրինակել, կարելի է միայն դրանց առաջարկել նոր կյանք: Բնօրինակը – դա ինքը զարդը չէ, այլ զգացմունքները, որոնք ցանկանում ես որևէ մեկի հետ կիսել: Կամարի ձևը կդառնա կախոց, վանի վագրը զբոսանքի կգնա մետաքսե շարֆի վրա: Մշտական փորձարկումները գույների և նյութերի հետ, միայն թե տրաֆարետի փոխարեն մեր հայկական ժառանգությունն է:

Ճանաչելիության մասին:

Հաճելի է անծանոթ մարդկանց վրա տեսնել սեփական զարդերը, որոնք այլևս ապրում են իրենց սեփական կյանքով: Ընկերները, որոնք իրենց ոճով մեկը մյուսի հետևից զարդեր են ընտրում, նոր անսամբլներ են ստեղծում իրենց համար: Սիրում եմ, երբ ցանկանում են նվեր մատուցել հարազատ մարդուն և խորհուրդ են հարցնում: Մինուսներից է – ամուսինս արդեն զարդեր չի նվիրում՝ մտածելով որ ես արդեն ինքս էլ լավ գլուխ եմ հանում:

Երազանքների մասին:

Ինձ դուր է գալիս զարդերը հարմարեցնել կյանքին, ներս թողնել մեր աշխարհ: Գաղափարը՝ լցված հավերժական իմաստով և սեփական էներգիայով, «փախչում է» յուրաքանչյուրի հետ, ով ցանկացել է կիսել իմ ոգեշնչումը: Այսպես են նոր հավաքածուներ ծնվում:

 

Ելենա Կոժեմյակինա