Ռուսների մեծամասնությունը, ովքեր ճանապարհորդել են ամանորյա արձակուրդների ընթացքում, նախընտրել է դրանք անցկացնել Մոսկվայում, իսկ արտասահմանյան ուղղությունների թվում ամենապահանջվածը Հայաստանն էր, հայտնում է OZON.travel-ը:
Ըստ օնլայն-սերվիսի տվյալների, զգալիորեն աճել է դեպի Մոսկվա ուղևորությունների պահանջարկը: Անցյալ տարվա հետ համեմատած` դեպի մայրաքաղաք ճանապարհորդների թիվը ավելացել է 12%, չնայած, որ տոմսերի արժեքը ավելացել է 15%:
Սանկտ-Պետերբուրգում զբոսաշրջիկների թիվը գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշները 23%-ով, իսկ Սոչիյում` 8%-ով: Ինչպես նախկինում, զբոսաշրջիկներին գրավում են մեղմ կլիմայով քաղաքները` Սեմֆիրոպոլ, Կրասնոդար և Հանքային Ջրեր, որոնց պահանջարկը կայուն կերպով աճում է տարեց տարի, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Օտարերկրյա ուղղությունների թվում պահանջարկի առաջնորդը դարձավ Երևանը: Տոնական օրերին հետաքրքրությունը դեպի Հայաստան ուղևորությունների հանդեպ աճել է 68%, այն դեպքում, երբ տոմսերի արժեքը նվազել է 5%:
Իր դիրքերը զգալիորեն ամրապնդել է Վրաստանը` ճանապարհորդների թիվը դեպի այդ երկրի քաղաքները աճել է 42%.