Ահա և 2017 թվականը, կարելի է համարել, որ անցավ պատմության գիրկը: Ինչո՞վ այն նշանավորվեց, ի՞նչ կարևոր և խորհրդանշական իրադարձություններ տեղի ունեցան: Փորձենք ամփոփել որոշ արդյունքներ, ըստ էության, առանց հավակնելու, ամբողջը վերանայել և չպնդելով՝ նշված իրադարձությունների տեւական կարևորության մասին:

Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը կարող է կազմել անցնող տարվա առավել կարևոր ու նշանակալի իրադարձությունների սեփական ցանկը, ինչպես և կատարել «հեղինակային» վերլուծություններ: Այնպես որ, չփորձելով ընդգրկել անսահմանը, որոշակի անդրադարձ կատարենք այն ամենին, ինչն առաջացրել է ակնհայտ հասարակական և քաղաքական արձագանք:

Մինչ կանդրադառնանք Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցածին, հարկ է հիշեցնել, որ 2017-ին լրացավ Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը: Անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում դրան,  այս իրադարձությունը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև  ողջ մոլորակի վրա:

В рамках празднования столетия Октябрьской Революции в Москве прошел торжественный марш на Красной площади, посвященный годовщине парада 7 ноября 1941 года, Фото с сайта comandir.com.
Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակի տոնակատարության շրջանակում Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր երթ՝ նվիրված 1941 թ. նոյեմբերի 7-ի շքերթի տարեդարձին: Լուսանկարները՝ comandir.com կայքից

Հակառակ որոշ մտավախությունների, հոբելյանն անցավ առանց բախումների: Եվ դա մեզ հույս է ներշնչում, որ շուտով հնարավոր կլինի հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել Ռուսաստանում՝ մեկդարյա վաղեմություն ունեցող աշնանը,հասկանալ հնարավորինս հանգիստ, անկողմնակալ և օբյեկտիվ: Եվ, իհարկե, առանց խանգարող զգացմունքայնության:

Իսկ Հայաստանը՝ մինչև գարնան կեսը ապրում էր խոհրդարանական ընտրություններով: Ընտրությունները հերթական անգամ անվանակոչվեցին «ճակատագրական», թեև դժվար թե ինչ-որ մեկն ուներ կասկածներ՝ դրա արդյունքների կանխորոշված լինելու մեջ: Բայց աղմուկը շատ էր, և ինչպե՞ս կլիներ առանց դրա, եթե քաղաքական գործիչների մեծամասնությունը և իրենց այդպիսին համարողները պետք է հերթական անգամ հիշեցնեին իրենց մասին, կամ էլ, միգուցե, հենց իրենք իրե՞նց էին փորձում ապացուցել, որ հանրության կողմից մոռացության չեն մատնվել:Որպես կանոն՝ ապարդյուն էր:

Ապարդյուն, որովհետև այլ կերպ ինչպե՞ս բացատրել անհավանական միությունների, դաշինքների և կոալիցիայների համադրությունը, որոնք տեսանք: Երբ դաշինքներին միանում են ներկայիս և հաճախ նախկին գործիչները, որոնք միանգամայն չեն համապատասխանում միմյանց՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ զգացմունքային առումով: Դրա վառ օրինակն էր Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան անհեթեթ դաշինքը:

Ceremony of signing a memorandum on the establishment of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance took place at DoubleTree by Hilton Hotel
Ձախից աջ` Վարդան Օսկանյան, Սեյրան Օհանյան և Րաֆֆի Հովհաննիսյան` քաղաքական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո, փետրվարի 13-ին 2017թ.: Լուսանկարները՝ azatutyun.am կայքից:

Մեր նախկին նախագահները, վարչապետներն ու ամենատարբեր նախարարները այդպես էլ չեն կարողանում ընդունել, որ իրենց հեղինակությունը հասարակության մեջ ավելի քիչ է, եթե չօգտագործենք «ընդհանրապես» բառը, որ միայն իրենց անուններով նրանք վախեցնում են գրեթե բոլոր պոտենցիալ ընտրողներին: Ահա և ընտրությունից ընտրություն ստանում են ձայների չնչին տոկոսներ:

Եվ եթե նրանք հարցնեին նույն այդ ընտրողին, ինչո՞ւ է դա այդպես, նրանք կստանային պարզ պատասխան. «Պետք էր ինչ-որ բան անել երկրի համար, երբ դուք բարձր պաշտոն էիք զբաղեցնում»: Մարդիկ երկրորդ անգամ չեն ուզում տեսնել նրանց առաջատար պետական գործերում:

Նման պայմաններում հնարավորություններ ուներ «Ելք» դաշինքը, քանի որ նրա առաջնորդները դեռևս պետական պաշտոնյաներ չէին, և այդ հնարավորությունը կոալիցիան օգտագործեց՝ անսպասելիորեն հավաքելով մեծ քանակությամբ ձայներ: Դեռեւս ընտրություններից առաջ մի շարք վերլուծաբաններ ուշադրություն էին դարձրել իրենց քարոզչության ակնհայտ պոպուլիզմին և, ցավոք, այդպես էլ եղավ: Ընտրության արդյունքում մտնելով խորհրդարան և մայրաքաղաքի քաղաքապետարան, դաշինքը աչքի ընկավ միայն երկու նախաձեռնություններով, որոնք նախապես արդեն դատապարտված էին ձախողման`փողոցների վերանվանում և Հայաստանի ելքը ԵՏՄ-ից: Եվ, իսկապես կարևոր, հրատապ լուծում պահանջող հարցերը ինչպես չեն շոշափվել, այնպես էլ մնում են անտեսված:

елк2
«Ելք» դաշինք. ձախից աջ` Էդմոնդ Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան: Լուսանկարը՝ 1in.am կայքից

Այսպիսով, որքան էլ չցանկանանք, պետք է ցավով արձանագրենք, որ խորհրդարանական հանրապետության շրջան Հայաստանը մտավ առանց որևէ լուրջ ընդդիմության: Չէ որ, մեղմ ասած, անլուրջ կազմակերպությունները ընդդիմությանը չեն փոխարինի, նրանք միայն ձևական բնույթ են կրում: Դա կարող է բերել մեծ խնդիրների, մասնավորապես իշխող ուժերը կարող են հավատալ (եթե արդեն չեն հավատում) իրենց անթերի լիելուն և բացարձակ գերազանցությանը, բայց խոսքը հիմա դրա մասին չէ:

Այնուհետև, ըստ երևույթին, զգալով խորհրդարանական կառավարման համը, մեզ սկսեցին պարտադրել տարբեր աստիճանի անհրաժեշտության և խելամտության տարաբնույթ քննարկումեր: Հատկապես «թեժ մարտեր» ծավալվեցին «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ:

Պատրաստակամությունը, որով կառավարությունը պաշտպանում էր այս օրենքի հրատապ ընդունման անհրաժեշտությունը, տպավորություն էր ստեղծում, որ կառավարության կողմից հանրային քննարկման արդյունքները հաշվի չեն առնվելու, ինչպես և միշտ: Այդպես էլ եղավ: Իսկ իշխանության միակ փաստարկը օրենքի օգտին այն պնդումն էր, որ ծեծկռտուքը, որով ամուսինը «պարգևատրում է» կնոջը, չի տեղավորվում հայկական ընտանեկան ավանդույթների մեջ: Դե իհարկե, անհավանական բացահայտում էր:

Այսպիսով, այս օրենքի ընդունմամբ քիչ բան փոխվեց, բացի նրանից, որ ստեղծվեց ևս մեկ շատ հարմար և դեռևս քիչ հայտնի կոռուպցիոն դաշտ: Իրականում, բանիմաց մարդիկ հենց սկզբից էլ նախազգուշացնում էին այդ մասին:

Այնուհետև մեզ ուրախացրեցին նրանով, որ մինչ այժմ ամուսնության թույլատրելիության մասին դրույթը` բացառապես տղամարդու և կնոջ միջև, գործում էր առանց իրական փորձի ստուգման, իսկ հիմա այն ամրագրվեց օրենսդրական մակարդակում:

Հետո մեզ ուրախացրել էին այն փաստով, որ մինչև հիմա տղամարդկանց և կնոջ միջև ամուսնության ընդունելիության մասին դրույթը գործում էր ապրիորի, իսկ այժմ ամրագրված է օրենսդրական մակարդակով:

«Առաջին անգամ ամրագրվեց, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն տղամարդու և կնոջ միջև», – այդ ժամանակ սաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հայտարարության

Հայտարարության այդպիսի դրսևորումը, որն հնչեցրեց Դ.Հարությունյանը, կարծես թե, զարմացրել էր վարչապետ Կարեն Կարապետյանին, որը նույնիսկ հետաքրքրվեց. «Իսկ մինչև օրս դա չէր արձանագրվե՞լ»:

Տեղի ունեցան նաև քննարկումներ՝ ռուսերեն լեզվի վերաբերյալ, որը նույնիսկ մեզ`շատ բան տեսածներիս, զարմացրեց իր արհեստականությամբ: Վերցրել և հորինել էին սենսացիա՝ ռուսերենը պետական լեզու կհռչակեն Հայաստանում: Նույնիսկ այն բանից հետո, երբ բոլոր մատչելի լեզուներով բացատրվեց, որ նման միտք անգամ ոչ ոք չունի, առանձնապես համառները չէին հանձնվում և հիմար հարցեր էին տալիս Ռուսաստանի կրթության նախարար՝ Օլգա Վասիլևային, կարծես թե, դա գտնվում է նրա իրավասության ներքո: Վասիլևան էլ, ինչպիսի տհաճություն, հակառակ մեզ չհաստատեց այս տեղեկությունը և ուղարկեց հարցի պատասխանը փնտրելու հայկական իշխանության մոտ: Իսկ հայկական իշխանությունն արդեն հոգնել էր նույն հարցերին պատասխանելուց, այսպես էլ թեմային վերջակետ դրվեց:

Министр образования и науки РА Левон Мкртчян и министр образования и науки РФ Ольга Васильева при открытии школы имени Армена Ерицяна при МГУ в Ереване. 26 сентября 2017 года. Фото с сайта aysor.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՌՖ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ Արմեն Երիցյանի անվան դպրոցի բացման ժամանակ ՄՊՀ-ում՝ 2017թ. սեպտեմբերի 26-ին: Լուսանկարները՝ aysor.am կայքից:

Եվ, իհարկե, տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրն է: Արձագանքն այս իրադարձության հանդեպ տարբեր էր` հիացմունքից մինչև խիստ բացասական, նույնիսկ սադրիչ, բայց ամեն ինչ հարթվեց, քանի որ, վերջին հաշվով, ոչինչ չպատահեց, բացի մեկ կարևոր հանգամանքից` Հայաստանը չփակեց դուռը դեպի Եվրոպա և մնաց իր ԵՏՄ-ում: Նրանց, ովքեր փրփրած բերաններով պահանջում էին մեզնից «կամ-կամ» սկզբունքով առաջնորդվել, երկու կողմից է, կարելի է ասել, մնացին արհամարված:

Չէ՞ որ հանուն Հայաստանի ԵՄ-ն գնաց նրան, որ համաձայնագրից հեռացվեցին հենց այն տնտեսական պահանջները, որոնք առաջադրվել էին Ուկրաինային և «քարը քարի վրա» չեն թողել այդ երկրի տնտեսությունից: Ճիշտ է, հայկական տնտեսությունում քարը քարի վրա չեն թողել բոլորովին այլ հանգամանքներում և բոլորովին այլ մարդիկ, և ոչ թե 4 տարի, այլ քառորդ դար առաջ, բայց, այնուամենայնիվ, վերը շոշափված իրավիճակը չի եղել:

24 ноября 2017 года в Брюсселе был подписан Договор о всеобъемлющем и расширенном партнерстве между Арменией и ЕС. Фото с официального сайта президента РА
2017 թ. նոյեմների 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև համակողմանի և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Իսկ այժմ Հայաստանը, ՀՀ կառավարությունը, պետք է շատ և քրտնաջան աշխատեն, որպեսզի ԵՄ-ի հետ համաձայնագիրը աշխատի հօգուտ երկրի: Հնարավոր է, ինչ-որ չափով կավելանա եվրոպական ֆինանսավորման և տարբեր դրամաշնորհների հոսքը, սակայն եթե ստացողները իրենց ձեռքերը քշտել են յուղալի պատառ ստանալու և այն մասնատելու ախորժակով, ոչինչ չի ստացվի: Այսինքն՝ կստացվի, ֆիասկո կլինի:

Անցնող տարում մեզ, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել անմիջական բախումներից հասարակության և իշխանության միջև՝ տեղի չունեցավ ոչինչ, ինչը նման կլիներ ՊՊԾ գնդի գրավմանը կամ նույնիսկ «Էլեկտրին Երևանին»: Բայց սա չի նշանակում, որ մեզ չեն փորձել հրահրել:

Նույն ռուսաց լեզվի վերաբերյալ քննարկումները, ընտանեկան բռնության մասին օրենքը, ԼԳԲՏ համայնքի հարցերը` այս ամենը փորձ էր, եթե ոչ բախում կազմակերպելու, ապա փորձ էր տրամադրությունները ստուգելու: Վերջերս տեղի ունեցած ուսանողների անհանգստություններն ու գործադուլները՝ զորակոչի նոր կարգի պատճառով`այս բոլորը նույն դաշտից են:

Սակայն հայ հասարակությունը չի տրվում նման սադրանքներին, պատրաստ է քննարկել, զայրանալ, պահանջել: Բայց ոչ կազմակերպել «մայդաններ» և հեղաշրջումներ: Կարծես թե, հրեշավոր ՀՀՇ-ի կառավարումն, այնուամենայնիվ, ուներ մեկ դրական կողմ՝ Հայաստանին դեռ շատ երկար ժամանակ դժվար կլինի, եթե ոչ անհնարին, դրդել հեղափոխական գործողությունների: Մի կողմից, սա լավ է՝ երկրի կայունության և հանգստության համար, որը, փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում:

Մյուս կողմից, ինչպես նշվեց, այն օգտագործում են իշխանությունները և մենաշնորհային-օլիգարխիկ տնտեսությունն ղեկավարները: Եվ օրինակ՝ կարագի և մսի գները նրանք կշարունակեն բարձրացնել, առանց որևէ մեկին հարցնելու: Բարձրացնել այն ժամանակ, երբ նրանց մտքով կանցնի ու այնքան, որքան իրենք անհրաժեշտ են համարում։

Իսկ առջևում մեզ սպասում է Սուրբ Ծնունդը 2018-ին, որը շատ հարցերում կանխատեսելի կլինի: Բայց արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում երբեք չի կարելի նախապես վստահ լինել ինչ-որ հարցում, ինչը նշանակում է, որ մեզ սպասում են նաեւ անակնկալներ:

Դրանք հաճելի՞ կլինեն, թե ոչ՝ ինչ-որ չափով կախված է և մեզնից:

 

Ռուբեն Գյուլմիսարյան