Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանի կողմից ընկալվել է, որպես ապահով գործընկեր, որի հետ հարաբերությունները կանխատեսելի են և չեն առաջացնում ավելորդ անհանգստություն: Սակայն, 2018 թվականի հայտնի իրադարձությունները որոշ շտկումներ մտցրեցին այդ փոխհարաբերությունների մեջ. մեկ կողմից, Մոսկվան դեռ զննում է նոր իշխանությունները և Երևանի քաղաքական կուրսը, իսկ մյուս կողմից` այնպիսի պատկեր է նշմարվում, որ ներկայիս իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերություններին վիճակված է կանգնել զարգացման դինամիկ ուղղու վրա և վերջապես լուծել այնպիսի հարցեր, որոնցից, հնարավոր է, հրաժարվում էի նախքին իշխանությունը: Գործնականում, այդպիսի կարծիք ունեն փորձագետները ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, որոնք կիսվեցին իրենց դիտարկումներով հեռուստակամուրջի ընթացքում:

Փաշինյանի օրոք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են ավելի կառուցողական լինել:

Ռուս քաղաքագետ, Կովկասագետների Գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալուց հետո ի հայտ եկան տեղաշարժեր, որոնք հույս են ներշնչում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են կառուցվել ավելի կառուցողական ոգով և առավել վստահելի առումով: Դրան են մատնանշում նաև երկու երկրների առաջնորդների հանդիպումները, որոնք տեղի են ունենում նախանձելի պարբերականությամբ: Ընդ որում, Կռիլովը համաձայն է, որ դա ոչ թե ակնթարթային, այլ ժամանակ պահանջող գործընթաց է, սակայն, գլխավորն այն է, որ գոյություն ունի լավատեսություն: Կռիլովը առանձնանցրեց մի շարք գործոններ, որոնք այսօր արդեն մատնանշում են, որ հայ-ռուսական օրակարգի նկատմամբ կարելի է լավատեսորեն տրամադրվել.

«Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին Հայաստանում հակառուսական քարոզչության բավականին լուրջ կերտրոնացում կար, ինչպիսին ես չեմ նկատել ոչ Սահակաշվիլիի օրոք, ոչ էլ Ուկրաինայում: Ժամանակին նույնիսկ հատուկ հետազոտություն էր արվել, որը ցույց տվեց, որ ռուսոֆոբիայի մակարդակը հայկական մամուլում որոշ ամիսներին գերազանցել է ռուսոֆոբիայի մակարդակը ուկրաինական մամուլում: Եվ թեպետ ինչպես Հայաստանի երկրորդ, այնպես էլ երրորդ նախագահները, ներկայիս իշխանություններն էլ իրենց ազդեցությունն ունեն ԶԼՄ-ների վրա, ոմանք նույնիսկ սեփականատեր են, շատերն էլ փորձում են օգտագործել ռուսական գործոնը իրենց ներքաղաքական շահերի համար, սակայն, այնուամենայնիվ, դա անհամեմատելի է այն բանի հետ, ինչ կար, և ես կարծում եմ, որ դա հանրապետության նոր ղեկավարության շնորքն է – եթե այն ոչ մի կերպ չարձագանքեր իրավիճակին, ապա ամեն ինչ կշարունակվեր նախքին ոգով: Դա նշանակում է, որ այստեղ մենք տեղաշարժեր ենք տեսնում, որոնք հույս են ներշնչում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են կառուցվել առավել կառուցողական ոգով», – ընդգծեց Կռիլովը:

Ալեքսանդր Կռիլով

Դրական տեղաշարժերի հաջորդ ցուցանիշը նա անվանեց իրավիճակը` Լուգարա կենսաբանական լաբորատորիայի շուրջ: Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունները, ասաց նա, ձևացնում էին, որ այս առումով չկան որևէ խնդիրներ և, առավել ևս, վտանգներ, որոնք մասին հայտարարում էին որոշ փորձագետներ, ոչ, պարզապես «Կրեմլը տառապում է ինչ-որ ցնդաբանություններով, մինչդեռ խոսքը խաղաղաստեղծ և օգտակար մարդասիրական կազմակերպության մասին է, և անհասկանալի է, թե այն ինչպես կարող է իրենից վտանգ ներկայացնել»: Սակայն Փաշինյանը, իշխանության գալուց հետո, կարգադրեց` փորձաքննություն անցկացնել և թույլ տալ ռուս մասնագետներին` մուտք գործել այդ կենսալաբորատորիա:

Սակայն, որոշ մտավախություններ նա, այնուամենայնիվ, ունի. Կռիլովն ընդգծեց, որ եթե Հայաստանի նոր իշխանությունները հաջողությունների չհասնեն իրենց բարեփոխումներում, նրանք կկորցնեն հասարակության վստահությունը և սպասումները, ինչը կարող է բերել իշխանափոխության և նոր ուժերի` իշխանության գալուն` անկանխատեսելի արտաքին քաղաքական կուրսով: Իսկ նման սցենարը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, այդ պատճառով այն ուշադիր հետևում է Հայաստանում` բարեփոխումների իրականացման գործընթացին և ամեն կերպ շահագրգռված է դրանց հաջողության մեջ.

«Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի նոր իշխանությունների կողմից նշված բարեփոխումների մեջ: Չնայած սկսված ներքին բարեփոխումներին` Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են արտաքին քաղաքական կուրսի փոխառելիության մասին, ինչը արդեն դրական է: Այժմ անհրաժեշտ է հաջողություններ գրանցել սեփական բարեփոխումներում` հասարակության սպասումները չկորցնելու համար», – նշեց նա:

Յուրի Նավոյան

«Երկխոսություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կարծում է, որ թեպետ և Նիկոլ Փաշինյանի խմբի որոշ գործիչներ սխալներ են գործում միջազգային ասպարեզում, սակայն հայ-ռուսական փոխհարաբերությունների զարգացման կանխատեսումները, այնուամենայնիվ, դրական են: Նա վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են ընթանալ համագործակցության գծով տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմա-արդյունաբերական համալիրի ոլորտներում, Իրանի սահմանին ազատ առևտրային գոտու ստեղծման ոլորտում և այլն, և այս առումով իր կարևոր դերը կունենա նաև այս համագումարման ընթացքում ստեղծված մշտական խորհրդարանական հանձնաժողովը` տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով:

«Նոր իշխանություններում շատ են ոչ փորձառու գործիչները, սակայն, ձգտումը` լուծել բոլոր հարցերը կարճաժամկետ հեռանկարներում չպետք է վնասի դաշնակցային հարաբերություններին, որոնք կառուցվել են երկար ժամանավա ընթացքում: Հայաստանը – միակ երկիրն է հետխորհրդային տարածքում, որը հանդիսանում է և´ ԵԱՏՄ, և´ ՀԱՊԿ անդամ, և´ ունի ԵՄ հետ ստորագրված Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված տարածության մասին: Հայաստանի նոր իշխանությունը պետք է ձգտի նրան, որպեսզի շարունակի բազմավեկտորային արտաքին քաղաքական կուրսը», – նշեց Նավոյանը:

Իշխանությունն անփորձ է, սակայն ունի գլխավորը – հայ հասարակության վստահության լիմիտ:

«Հայաստանի նոր իշխանությունը երիտասարդ է և մեծամասամբ անփորձ, սակայն ունի վստահության 2-3 տարվա լիմիտ հայ հասարակության կողմից: Այդ ժամանակահատվածում իշխանությունը պետք է սովորի արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականություն վարել, հաջողակ լինել իր գործերում և նախաձեռնություններում և արտացոլել հայ ժողովրդի իրական սպասումները և ակնկալիքները»: Այդ մասին հայտարարեց «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:

Արամ Սաֆարյան

Որոշ առումով նա համաձայն է իր ռուս գործընկերոջ հետ, որ համեմատությունը նախքին իշխանությունների հետ այդ թվում նաև Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հարցում նույնպես ի օգուտ չէ Սերժ Սարգսյանին և նրա թիմին: Սաֆարյանն ընդգծեց, որ լիովին ակնհայտ է, որ նոր քաղաքական վերնախավը որոշ հարցերում շատ ավելի ազնիվ և խորաթափանց դուրս եկավ, քան նախքին վերնախավը: Եվ, որպես օրինակ, մատնացույց արեց այն փաստը, որ Հայաստանի նոր խորհրդարանում ստեղծվել է մշտական խորհրդարանական ահնձնաժողով` Եվրասիական ինտեգրման հարցերով, թեփետ նախքին իշխանությունը նույնպես կարող էր դա անել, չէ որ Հայաստանը մասնակցում է եվրասիական ինտեգրմանը 2013 թվականից: Սակայն չէր արել: Ավելորդ է հիշեցնել, որ վերջին մի քանի գումարումների Ազգային ժողովում գործում էր եվրոինտեգրման մշտակա հանձնաժողով.

«Նախքին իշխանությունը հնարավորություն է ունեցել ստեղծել այդ հանձնաժողովը հայկական խորհրդարանի նախքին գումարումներում, որը կկարգավորեր եվրասիական ինտեգրման հարցերը, որը շատ կարևոր է Հայաստանի համար: Սակայն, այդպիսի հանձնաժողով ստեղծվել է միայն այժմ», – հայտարարեց Սաֆարյանը:

Փորձագետը նաև վստահություն արտահայտեց, որ տվյալ խորհրդարանական կառույցը կարող է նպաստել նոր գաղափարների մշակմանը և իրականացմանը, որոնք ուղղված կլինեն հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

Դա դժվար կլինի, սակայն հասարակությունը պատրաստ է:

Հունվարի առաջին օրերին Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիալական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ներկայացրեց հետազոտություն` նոր իշխանություններից հայ հասարակության սպասումների թեմայով: Համաձայն փաստաթղթի, հասարակությունը հասկանում է, որ մոտակա մի քանի տարիներին Հայաստանին դժվարություններ են սպասվում, սակայն դրական է տրամադրված և հավատում է նոր իշխանություններին: Մանուկյանի խոսքերով, հասարակությունը կոնսոլիդացված է իր սպասումներում` երկրի իշխանություններից:

Սամվել Մանուկյան

«Հասարակությունը ցանկանում է թոշակների և աշխատավարձերի բարձրացում, մատչելի առողջապահություն, որակյալ կրթություն, աշխատատեղերի ստեղծում, ավելի լավ ապագա իրենց երեխաների համար: Սակայն, դեռևս վաղ է խոսել, թե Հայաստանի կառավարությունը կկարողանա՞ նոր պայմաններում բավարարել հասարակության սպասումները», – ընդգծեց նա:

Սոցիոլոգը նշեց, որ մարդիկ, ովքեր աջակցել են Նիկոլ Փաշինյանին, հստակ պատկերացնում էին, որ հարկավոր չէ սպասել արագ և մեծ փոփոխությունների տնտեսական ոլորտում, իսկ, հետևաբար նաև, սոցիալական ոլորտերում: Իսկ բացարձակ մեծամասնությունը նրանցից, ովքեր դրական են ընկալել հեղափոխությունը, առաջին հերթին նշում էին հասարակական տրամադրությունների փոփոխությունը, լավատեսության առաջացումը ապագայի հանդեպ:

«Նիկոլ Փաշինյանի և նրան աջակցող քաղաքական ուժի հանդեպ վստահության ժամկետը կազմում է 2-3 տարի: Այդ ժամանակահատվածում Հայաստանի նոր կառավարությանը անհրաժեշտ է ոչ միայն չկորցնել զարգացման տեմպը, որը ձեռք էր բերվել նախքին կառավարության կողմից, այլև իրկան հնարավորություններ և նախադրյալներ ստեղծել տնտեսության խթանման համար: Այսօր դա դժվար է, քանի որ հեղափոխությունից հետո սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում չի փոփոխվել, իսկ խնդիրները գրեթե նույնն են մնացել: Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումն էլ մոտակա 1-2 տարիների համար, ամենայն հավանականությամբ, անբարենպաստ է: Սակայն իշխանությունը պետք է կտրուկ արագացնի տնտեսության զարգացումը, և դա պետք էր սկսել դեռևս երեկ», – հաստատեց Մանուկյանը:

 

Լինա Մակարյան