Վերջերս Տվեր քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցին նշեց իր երկամյակը: Նշեց հանդիսավորությամբ, ծխականների ներկայությամբ, ում արդեն հասցրել էր սիրվել այս գեղեցկագույն եկեղեցին՝ ճարտարապետ Արտակ Գուլյանի աշխատանքը, և ուխտագնացների, Մոսկվայի Աստծո Պայծառակերպության մայր տաճարի ծխականների ներկայությամբ, ովքեր հատուկ էին ժամանել մայրաքաղաքից: Իր երկամյակը նշեց նաև եկեղեցուն կից գործող «Հայորդաց տուն» հոգևոր-լուսավորչական կենտրոնը: Եվ հենց այս օրն էր հարմարեցվել տոնի հիմնական իրադարձությունը՝ հայկական այբուբենի հուշարձանի բացումը:
Կիրակնօրյա դպրոցի պատին տեղակայվել է հուշարձան բոլոր 39 տառերին: Յուրաքանչյուր տառ քանդակված է բազալտից և Տվեր է բերված Հայաստանից: Հաջողվեց տառերը տեղակայել հենց Սուրբ թարգմանիչների տոնին ընդառաջ: Հենց այդ օրն էլ կայացավ հանդիսավոր Պատարագը: Պատարագը մատուցեց ՀԱԵ Ռուսաստանյան և Նոր-Նախիջևանյան թեմի առաջնորդի փոխանորդ՝ աբեղա Հարություն Կիրակոսյանը՝ Սուրբ Հարություն եկեղեցու վանահայր՝ քահանա Ներսես Խանանյանի համակատարմամբ:
Իր քարոզում հայր Հարությունը, շնորհավորելով ներկաներին կարևոր օրվա առթիվ, ընդգծեց, որ Տվեր քաղաքի հայկական եկեղեցին փոքր Հայաստան է, որը միավորում է իր զավակներին՝ օգնելով հայրենիքից հեռու պաշտպանել նախնիների հավատքը, մշակույթը և լեզուն: Իսկ Տեր Ներսես Խանանյանը, շնորհավորելով բոլորին Տվերի հայկական համայնքի համար այս կարևոր օրվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց բարեգործներին և եկեղեցին կառուցողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ով կարևոր ներդրում է ունեցել համայնքի ազգային կյանքի զարգացման գործում և ծխականության ծաղկման մեջ: Հայր Ներսեսը բարձր գնահատեց Մոսկվայի Աստծո Պայծառակերպության մայր տաճարի ծխականների նվիրվածությունը և մասնավորապես նշեց «ՆՈՒՌ» դաշինքի ակտիվիստների ջանքերը, ում նախաձեռնությամբ էլ կատարվել էր ուխտագնացությունը դեպի Տվեր:
Dalma News-ի հետ հարցազրույցի ժամանակ Տեր Ներսեսը պատմեց, որ Տվեր քաղաքի այս հայկական հոգևոր կետրոնի հանդեպ պակաս հետաքրքրություն չունեն նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ: Եկեղեցին տեղակայված է քաղաքի կենտրոնում, այդ պատճառով շատ թվով մարդիկ սկսզբում մտնում են զուտ հետաքրքրությունից դրդված, իսկ հետո սկսում են խորը հետաքրքրություն տածել Հայաստանի պատմության և մշակույթի հանդեպ: Եվ, եթե մշտապես եկողների թվում ռուսներ չկան, ապա Կիրակնօրյա դպրոցի աշակերտների թվում դրանք բավականին շատ են: Դա և՛ Ռուսաստան վաղուց տեղափոխված հայերի ռուս կանայք են, և՛ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են սովորել հայերեն: Օրինակ, այս տարի դասասեղանի մոտ նստողներից մեկը, որը 60-ամյա ռուս կին է, ցանկացել է սովորել հայ «գրագիտությունը»: Ընդհանրապես, չնայած նրան, որ եկեղեցուն կից ուսումնական հաստատություն ընդունում են երեխաների 4 տարեկանից սկսած, այստեղ շատ են նաև աշակերտներ 25-ից մինչև 60 տարեկան հասակը:
Ինչ վերաբերում է «պիոներներին», ովքեր սկսել են յուրացնել լեզվի, պատմության, նկարչության, շախմատի հիմունքները անմիջապես Կիրակնօրյա դպրոցի բացվելուց հետո, ապա նրանց թվում քիչ չեն նաև ավելի մեծ տարիքի երեխաներ՝ նրանք, ովքեր այն ժամանակ դեռ բառ անգամ չգիտեին հայերեն: Այժմ պատանիները ոչ միայն բավականին տանելի կերպով շփվում են միմյանց հետ և հարազատների հետ տանը, այլև բանաստեղծություններ են ասմունքում: Ապացույցը դարձավ նրանց ելույթը տոնական համերգի ընթացքում՝ ՀՈՒՊԵ-ի սաներին բավականին երկար ծափահարում էին: Ներկաներից ոմանք էլ նույնիսկ արտասվեցին: Չէ որ Տվեր քաղաքի եկեղեցին՝ հայրենիքի փոքր կղզին է, որին նույնիսկ ստաժավոր ներգաղթյալները շատ են կարոտում:
Իսկ ինչպե՞ս ծնվեց գաղափարը հավերժացնել տառերը, այն էլ ոչ թե պատահական վայրում, այլ հենց եկեղեցու հետ սերտ հարևանությամբ: Ինչպես պարզաբանեց Հայր Ներսեսը, նախաձեռնողը դարձավ եկեղեցու ծխականներից մեկը՝ բարեգործ Հարություն Մեկենյանը: Կրասնոդարի հայկական եկեղեցում նա տեսել էր մաշտոցյան գրերի համանման հուշարձանը, որից հետո էլ հանդես եկավ առաջարկով փոխառել ավանդույթը: Ասվեց՝ արվեց: Մեկենյանը օգնեց ոչ միայն գաղափարով, այլև ֆինանսապես: Եվ ահա այժմ տառերը զարդարել են ՀՈՒՊԵ-ի պատը՝ այդ թվում հանդես գալով ակնհայտ ձեռնարկ Կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար: Ինչպես նաև հետաքրքրություն առաջացնելով բոլոր նրանց մոտ, ում հետաքրքիր է Հայաստանը՝ դրա հոգևոր կյանքը, մշակույթը և կենցաղը: Իսկ այդպիսիք Տվերում քիչ չեն: Զրուցակցի խոսքով, առաջին հերթին, մոտ հինգ հազար հայրենակիցներ են քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ովքեր այլևս ունեն, որտեղ փարատել իրենց կարոտը հարազատ վայրերի հանդեպ, աղոթել իրենց և հարազատների համար: Իսկ կարևորն էլ՝ ծանոթացնել մեծացող սերունդին իրենց շատ ջերմ սիրելի, թեկուզ և հեռավոր, Հայաստանի ավանդույթներին և սովորույթներին:
Իրինա Գրիգորյան