Հայաստանում տեղի ժամանակով առավոտյան ութին սկսեց Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն: Հարցը, որին պետք է պատասխանեն քաղաքացիները, հնչում է այսպես` «Համաձա՞յն եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փաթեթի փոփոխությունների հետ»: Քվեարկության մասնակցության քանակային շեմը բացակայում է, փաստաթուղթը ընդունված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ընտրողններիընդհանուր քանակի մեկ քառորդից ոչ պակաս: Այսպիսով` սահմանադրության նախագիծը հանրաքվեում անցկացնելու համար անհրաժեշտ է հավաքել շուրջ 650հզ. «կողմ» ձայն:
Ինչն ենք ինչով փոխարինում
Փոփոխությունների նախագիծը առաջարկում է Հայաստանի կառավարման խառը ձևից անցնել խորհրդարանականի, ոչ ուղիղ ընտրողական համակարգի, զգալի կրճատելով նախագահի դերը և մեծացնելով խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերերը, ինչպես նաև լիարժեք անցում խորհրդարանի համամասնական ձևավորման համակարգի:
Ամենավիճելի կետը հանդիսանում է խորհրդարանում որևէ կուսակցության մեծամասնության գերակշռումը` խորհրդարանական ընտրությունների արդյունքում և ըտրությունների երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: Բարեփոխումների կողմից հանդես են եկել Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև ՀՅԴ «Դաշնակցությունը», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Նախագծին դեմ են խորհրդարանում ներկայացված «Ժառանգությունը», «Օրինաց Երկիրը» և Հայաստանի Ազգային Կոնգրեսը: Որոշ ուժեր հրաժարվել են մասնակցել այս գործընթացին:
Քարոզարշավ
Մեծամաշտաբ քարոզարշավ սկսեց հոկտեմբերի 10-ին և ավարտվեց դեկտեբերի 4-ի կեսգիշերին: Իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին հատկացված էին եթերային ժամեր հեռուստաընկերություններում և ռադիոներում` այդ թվում և անվճար: Քվեարկության նախճրեին` դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց «լռության օր», երբ քարոզարշավը պաշտոնապես արգելվեց:
Քվեարկություն
Երևանյան ժամանակով 08:00-ին ակտիվ քաղաքացիների համար իրենց դռները բացեցին թվով 1997 ընտրատարածքները: Իրենց «այո» կամ «ոչ» դիրքորոշումը հայտնելու իրավունք ունեն 2550 323 քաղաքացիներ: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 18 տեղի և 6 միջազգային կազմակերպություններ, որոնց թվում են ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ, օտարերկրյա ըտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Քվերակությունը կընթանա միչև 20:00, ինչից հետո կսկսվի քվենէրի հաշվարկը: Նախնական արդյունքները հայտնի կլինեն երկուշաբթի` դեկտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին: Հանրաքվեի վերջնական արդյուքնները հայտնի կդառնան մեկ շաբաթվա ընթացքում, բայց դեկտեմբերի 13-ից ոչ ուշ:
Մեր հարցումների արդյունքները
Կեսօրին Dalma News-ի թղթակիցը Աբովյանի անվան №2 դպրոցի տարածքում տեղակայված 10/29 ընտրատեղամասում էր` իրավիճակին հետևելու և տեղամասից դուրս եկողների հետ փոքրիկ հարցում կատարելու նպատակով:
Քվեարկությունը անցնում է լավ լուսավորված դպրոցական սրահում, որտեղ երեք սեղանների վրա տեղադրված են ընտաթերթիկների համար նախատեսված արկղերը: Տեղում աշխատում են տեղամասային հանձնաժողովը` 9 մարդ և մեկ դիտորդ ` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից:
Ըստ վիզուալ տպավորության` մասնակցությունն ակտիվ Է: Համենայնդեպս մարդկային հոսքը այս տեղամասում չի նոսրանում: Քվեարկողների մեջ կանանց և տղամարդկանց թիվը գրեթե հավասար է: ԻՆչ վերաբերվում է քվեարկողների միջին տարիքին, ապա այստեղ պատկերը բազմազան է, մասնակցում են տարիքային բոլոր խմբերը` մեծից փոքր` ինչպես ասում են:
Քվեարկությունը ընդհանուր առմամաբ ացնում է խաղաղ, առանց ակնհայտ խախտումների, սակայն այստեղ էլ դեպքեր գրանցվեցին: Մեր էքզիթ-փոլը առանձնապես դուր չեկավ ընտրական հանձնաժողովի անդամներին: Ռազմատենչ տրամադրությամբ կինը (հետո պարզ դարձավ, որ ընտրական հանձնաժողովի նախագահի օգնականն է), կասկածելով մեր լրագրողին չարամիտ քարոզարշավի մեջ, մեղադրանքներով հարձակվեց նրա վրա` ցույց տալով, որ իր «սրտով չէ» այս ամբողջ խառնաշփոթը: Բացի սա, նաև փորձ է արվել վերցնել լրագրողի ձեռքից հարցաթերթիկը: Դիպվածին խառնվել և ԶԼՄ ներկայացուցչին պա7տպանել է վերը նշված դիտորդը «Ժառանգություն» կուսակցությունից, ով իր «կոլեգային» մանրամսն բացատրեց, որ ընտրատեղամասից դուրս գալուց հետո հարցում անցկացնելը օրինական է: Կնոջը հանդարտեցրին, հարցաթերթիկը պահպանեցին:
Ի վերջո ստացվեց հարցմանը ներգրավել տեղամասից դուրս եկած 30 քվեարկողների: Քաղաքացիները պատասխանեցին` քվեարկել են «կողմ», թե «դեմ»: Եթե «այո», ապա ինչպիսի դրական կողմեր են տեսնում, եթե «ոչ»` ինչպիսի բացասական:
Հարցված 30 քաղաքացիներից 28-ը, այսինքն ճնշող մեծամասնությունը, քվեարկել են բարեփոխումներին դեմ: «Կողմ» են քվերակել միայն երկու հարցվող: Դեմ քվեարկողների մեծ մասի պատճառաբանությունը ոչ այնքան բարեփոխումների, այլ այդ բարեփոխումները ձեռնարկած իշխանությունների հանդեպ անվստահությունն է: Ընդհանրացնելով հարցման արդյունքները, կարելի է հտևություն անել, որ քաղաքցիները այնքան էլ չեն պատկերացնում, թե ինչում են կայանում բարեփոխումները և ցանկություն չունեն առանձնապես պարզելու դա, բայց եկել են քվերակության ներկայիս իշխանություններին դեմ դիրքորոշում ցուցաբերելու համար:
«Դեմ» քվեարկողների ամենատարածված պատասխաններն էին` «հարցը փոփոխությունները չեն, այլ այն, թե ովքեր են դրանք իրականացնում» և «ուզում եմ «ոչ» ասել ռեժիմին»: Կային նաև բավական ինքնատիպ կարծիքներ: Այդպես` հարցվողներից մեկը համեմատեց իշխանություններին «վատ ամուսնու» հետ: «Ինչու մնալ վատ ամուսնու հետ, ավելի լավ է լքել նրան»` ահա այսպես պատկերավոր է մտածում ընտրազանգվածի մի մասը:
Ընդհանուր առմամբ` այնպիսի տպավորություն է , որ Հայաստանի հասարակությունը, չնայած տեղեկացվածության ցածր մակարդակի և կատարվող գործընթացի վերաբերյալ խոր գիտելիքներ չունենալով, պարզապես «ներքուստ զգում է», որ սահմանադրական փոփոխությունների իմաստ չկա և գտնում է, որ այս փոփոխությունները միայն մի նպատակ ունեն` «երկար տարիներ» ապահովել ներկայիս իշխանությունների համար:
Հատկանշական է, որ «կողմ» քվեարկած երկու քաղաքացիները չկարողացան որոշակիորեն բացատրել իրենց ընտրությունը: Այն հարցին, թե որն է բարեփոխումների առավելությունը հարցվողներից մեկը պատասխանեց` «25 տարի ապրում ենք կառավարման ներկայիս համակարգով և ոչինչ չի փոխվում: Միգուցե ավելի լավ կլինի, եթե այն փոխենք»: Ինչպես ասում են` առանց մեկնաբանությունների: Հարցը հռետորական էր, բայց ընտրությունն իրական է:
Իսկ ի՞նչ են ասում պաշտոնական հարցումները
Ոչ այնքան այն, ինչ մենք լսեցինք: APR Group-ի հարցումների համաձայն, որն անցել է նոյեմբերի 11-20-ը 1300 հարցվողների միջև ողջ Հայաստանում, բարեփոխումներին կողմ են 37,4%-ը, դեմ` 39,5%: Դժվարացել են պատասխանել 23,5%: 2014թ-ին ացած նույն հարցման համեմատությամբ բարեփոխումների կողմնակիցների թիվը այս տարի աճել է: Անցած տարի հարցվածների 61%-ը դեմ են արտահայտվել և միայն 25,4%-ն են կողմ եղել Հայաստանի նոր Սահմանադրությանը:
Պարզ են հակասությունները պաշտոնական վիճակագրության և մեր ունեցած տվյալների միջ, ինչը առաջ է բերում ակնհայտ կոնգնիտիվ դիսոնանս: Չենք շտապի հետագա հետևությունների հարցում, բայց, եթե անկեղծ` մտածելու առիթ շատ կա: