Երևանի սրտում՝ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում գտնվող նորաբաց այգում, տեղի ունեցավ գույների ամենամյա փառատոնը: Թե՛ մեծերին, թե՛ փոքրերին միավորած այս տոնն անցավ համընդհանուր ուրախության մթնոլորտում: Անհնար էր ներկա գտնվել փառատոնին և խուսափել ոտքից գլուխ գունավոր ներկով ներկվելուց:

Օրն էլ ավելի գունագեղ դարձրեցին Ocean, Strong, Karo Pillz, Cenn_gg, Minasoff դիջեյները, բազմաթիվ խաղեր, IPhoneXS-ի խաղարկությունը և այլ անակնկալներ:

Երեխաները և մեծահասակները, հարազատները, ընկերները և պարզապես օտար մարդիկ հավաքվել էին միասին, որպեսզի մի քանի ժամով կտրվեն ամենօրյա հոգսերից և լիցքաթափվեն պարերի, երգերի և, իհարկե, գունավոր ներկերի միջոցով: Կարելի է երկար խոսել այդ մասին, բայց ավելի լավ է անձամբ տեսնել:

Dalma News-ը ֆոտոռեպորտաժի տեսքով Ձեզ կներկայացնի, թե ինչպես անցավ այդ ամենը:

 

 

Մարիանա Հակոբյան