Հայաստանում անհնար է հետևել բոլոր գրական մրցույթներին, որոնք կազմակերպվում են ավելի հաճախ, քան ստեղծագործողները հասցնում են գրել: Դրանցից շատերը անցնում են սոցիալական կայքերում և հաղթողները որոշվում են` հիմնվելով լայքերի քանակի վրա: Մյուսների գնահատման չափորոշիչներն են մնում անհայտ, երրոդների դեպքում շատ հեղինակներ բողոքում են կազմակերպիչների կողմնապահ վերաբերմունքից: Չնայած այս ամենին` նման մրցույթները մասնակիցների պակաս չեն զգում: Մենք առիթը բաց չթողեցինք ներկա գնվելու նման մի մրցույթի մրցանակաբաշխությանը, զրուցել կազմակերպիչների և հաղթող մասնակիցների հետ:

Երկու ամիս շարունակ Հայաստանի բոլոր անկյուններից երիտասարդ ստեղծագործողներն իրենց աշխատանքներն էին ուղարկում Ազատ ստեղծագործողների մրցույթին մասնակցելու համար:

«Մրցույթի մասնակցության համար ժանրային սահմանափակումներ չեն եղել, դրա համար էլ այն անվանվեց «ազատ», – ասում է նախագծի կոորդինատոր և ժյուրիի անդամ Անի Մաղաքյանը, նշելով, որ մրցույթի մասնակցության համար ընդունվում էին և պատմվածքներ, և բանաստեղծություններ, և էսսեներ:

«Երիտասարդ հեղինակները ստեղծագործությունների ծավալի հարցում նույնպես ազատ են եղել: Մեր նպատակը երիտասարդ տաղանդավոր ստեղծագործողներին ներկայանալու հնարավորություն տալն էր, նոր անուններ բացահայտելը»:

12398810_1176445592384117_685604912_o
Անի Մաղաքյան

Մրցույթը կազմակերպվել էր «TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից:

Մրցույթի նպատակն էր գրական դաշտ բերել 16-25 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր սիրում են գրականությունը եւ արժեւորում գրական խոսքը մեր օրերում: Շավիղցիների ավագ սերնդից ընտրված ժյուրին կարդացին և գնահատեցին 70 աշխատանքներ:

Ստեղծագործությունները հնարավորինս անաչառ գնահատելու նպատակով բոլոր ստեղծագործությունները կոդավորվել են և հեղինակների անունները ժյուրիի անդամներն իմացել են միայն մրցանակաբաշխության օրը:

Երկար քննարկումների եւ ընթերցումների արդյունքում  ընտրվեց 10 գրական գործ, որոնցից չորսն ստացան գլխավոր, մյուսները` խրախուսական մրցանակներ: Միանգամից նշենք, որ հաղթող բոլոր գործերը արձակ էին:

Մրցույթի հաղթող դարձավ Անի Ամսեյանը «Կարմիրի կարոտով» պատմվածքով, 2-րդ տեղը զբաղեցրեց Լուսինե Աթաբեկյանը «Սիր» պատմվածքով,  3-րդ մրցանակ կիսվեց երկու մասնակիցների միջև «Թեյը»` Միլենա Խաչիկյան  եւ «Մանուշակագույն չորեքշաբթի»` Սամվել Կիրակոսյան, ով, ի դեպ, զինվորական ծառայության մեջ է: Ինչպես նաեւ 6 խրախուսական մրցանակ. Լյուսի Կարապետյան- «Կտուրից այն կողմ», Անի Խաչատրյան – «Նամսեկի՝ ապագայի Ավետյաց երկիր», Վարուժան Խոդաբաշխյան – «Խորանարդ», Ամալիկ Սողոմոնյան – «էտյուդ», Նարինե Վարդանյան – «Վերջին հեքիաթ», Նազիկ Գասպարյան – «Գիլասը հասել է»:

YTGC2bQH5c5tsunsSEjz-7b-gdwEgqhfBpERA6KJZw8
Գլխավոր մրցանակակիր Անի Ամսեյան

2-րդ տեղի մրցանակակիր 18 – ամյա Լուսինե Աթաբեկյանը «Շավիղ+»-ից  է: Նա  նկատում է, որ մեր հասարակությանը՝ հատկապես երիտասարդությանը, շատ են պակասում գրող մարդիկ՝ գեղարվեստի հետ շփվող տեսակը. «Մեզ համար էլ մեծ դպրոց էր, Հեմինգուեյն ասում էր՝ ցանկացած բան գրելուց հետո ապրումները գրողի մոտ փոխվում են: Մենք գրեցինք, դուրս եկանք մեզնից, տեսանք՝ ինչպես են գնահատում մարդիկ ու սխալ է ասել, որ քննադատությունը գրողի մոտ ոչինչ չի փոխում, որովհետեւ մեկը ես՝ այստեղ շատ բան եմ սովորել»:

1-ին տեղի մրցանակակիր 19-ամյա Անի Ամսեյանը, ով սովորում է ԵԹԿՊԻ-ում, ավելի շատ ինքն իրեն հասկանալու համար է գրում, որը պոռթկում է որակում․ «Մասնակցեցի մրցույթին, որովհետեւ ուզում էի ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր սիրում են գրականությունը, ուրախ եմ, որ գնահատվել է, եւ ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է, բայց ամենաշատն ուրախ եմ, որ տեսնում եմ իմ հասակակիցների մեջ այսքան երիտասարդներ, ովքեր սիրում են գրականությունը եւ փորձեր են անում գրականության մեջ լինելու»:

Ինչպես մրցանակաբաշխության օրը հայտնեցին Ազատ ստեղծագործողների մրցույթի ժյուրիի անդամները՝ մրցույթը լինելու է շարունակական՝ գարնանը եւս կլինի մեկ գրական մրցույթ, սակայն փակագծերը թողեցին փակ: Գրականասերներին մնում է միայն սպասել:

Մրցանակաբաշխությունը անցավ «TV ալիք» շաբաթաթերթի խմբագրությունում, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծում: Երիտասարդ մրցանակակիրները և ժյուրիի անդամները զրուցում էին գրականությունից, քննարկում մրցույթի մասնակից գործերը, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր գնահատման իր սկզբունքները:

12380831_1176445789050764_703760127_o
Մրցույթի հաղթողները

Ժյուրիի անդմաները տասն էին, նրանք համապատասխանաբար մրցանակ հանձնեցին տաս մրցանակակիրներից յուրաքանչյուրին: Թե ինչ էր թաքնված մեծ տոնական տուփերի մեջ, մենք չիմացանք, բայց մասնակիցների տրամադրությունից հասկանալի դարձավ, որ նվերները նրանց սրտով էր:

Հայաստանում գրական մրցույթների բազմազանության մեջ փորձեցինք հասկանալ, թե ինչով էր աչքի ընկնում հենց այս մեկը: Ժյուրիի անդամներից Անի Մաղաքյանը նկատեց, որ գրական մրցույթներն այսօր շատ են և մրցանակաբաշխություններն էլ հատկապես տարեվերջին ակտիվորեն հաջորդում են մեկը մյուսին: «Մենք խնդիր չենք ունեցել համեմատվելու, տարբերություններ կամ առավելություններ գտնելու: Ի վերջո բոլոր գրական մրցույթները մի նպատակ ունեն՝ ևս մեկ անգամ խոսել գրականության մասին: Մենք փորձեցինք ճանաչել հատկապես երիտասարդ ստեղծագործողների, եւ մրցույթը ցույց տվեց, որ այսօր երիտասարդ գրողների լավ պոտենցիալ կա»:

XI7zBpbsdd-2VsMi3YYN7MIWE4gYBJfg4DJx3OhNITU
Նվերներ հաղթողներին

Ժյուրիի անդամ Սիրան Գրիգորյանը մեծ պատիվ համարեց իր՝ ժյուրիի կազմում ընդգրկվելը, նշելով, որ   առանձնահատուկ սիրով էր սպասում ամեն նոր ստեղծագործության․ «Մենք չգիտեինք՝ ովքեր են հեղինակները, բայց ավելի քան վստահ էի, որ նրանք բոլորն էլ լուսավոր մարդիկ են: Մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացա հաղթողների հետ և վերահաստատեցի իմ կարծիքը գրող մարդու մասին՝ գրի ու գրչի մարդիկ չեն կարող լավը չլինել: Համոզված եմ, որ այս մրցույթն արդեն նոր անուններ է բացահայտել և ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել ժամանակակից հայ գրականության վրա»:

Զոհրաբ Հարոյանի գնահատմամբ մրցույթը հնարավորություն էր շոշափել հասարակական պուլսը,  հասկանալ ինչ պատմություններ են ուզում պատմել երիտասարդները, ինչն է հուզում նրանց ու նաև ինչպես են պատմում. «Մրցույթի մասնակիցները մեծ հաշվով 3 բանի մասին էին ցանկացել պատմել՝ արտագնա աշխատանքի, Ղարաբաղի պատերազմի եւ մանկության: Ուզում եմ շեշտել մի գործ, որը խրախուսական մրցանակ ստացավ, կոչվում էր «Խորանարդ»: Հետաքրքիր, ժամանակակից փիլիսոփայություն կրող սյուժե էր, բայց անփույթ գրված: Ինձ ամենից շատ հուզեց երկրորդ տեղը զբաղեցրած «Սիր» պատմվածքը: Մի աղջկա մասին, ով մտավոր խնդիրներ ուներ ու այդ խնդիրներն ավելի շատ իր ծնողներինն էր, քան իրենը: Մնացած դեպքերում հիմնականում ձգտել էին հուզական սյուժե գտնել ու շարադրել, բայց սյուժեն դեռևս պատմվածք չէ, այն ծնվում է ամեն օր, սյուժեն կյանքն է, իսկ թե ինչպես ես պատմում այդ կյանքը՝ դա է պատմվածքը»:

12381199_1176445785717431_1308320575_o
Սիրան Գրիգորյան և Զոհրաբ Հարոյան

2-րդ տեղի մրցանակակիր 18 – ամյա Լուսինե Աթաբեկյանը «Շավիղ+»-ից է: Նա նկատում է, որ մեր հասարակությանը՝ հատկապես երիտասարդությանը, շատ են պակասում գրող մարդիկ՝ գեղարվեստի հետ շփվող տեսակը. «Մեզ համար էլ մեծ դպրոց էր, Հեմինգուեյն ասում էր՝ ցանկացած բան գրելուց հետո ապրումները գրողի մոտ փոխվում են: Մենք գրեցինք, դուրս եկանք մեզնից, տեսանք՝ ինչպես են գնահատում մարդիկ ու սխալ է ասել, որ քննադատությունը գրողի մոտ ոչինչ չի փոխում, որովհետեւ մեկը ես՝ այստեղ շատ բան եմ սովորել»:

1-ին տեղի մրցանակակիր 19-ամյա Անի Ամսեյանը, ով սովորում է ԵԹԿՊԻ-ում, ավելի շատ ինքն իրեն հասկանալու համար է գրում, որը պոռթկում է որակում․ «Մասնակցեցի մրցույթին, որովհետեւ ուզում էի ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր սիրում են գրականությունը, ուրախ եմ, որ գնահատվել է, եւ ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է, բայց ամենաշատն ուրախ եմ, որ տեսնում եմ իմ հասակակիցների մեջ այսքան երիտասարդներ, ովքեր սիրում են գրականությունը եւ փորձեր են անում գրականության մեջ լինելու»:

Ինչպես մրցանակաբաշխության օրը հայտնեցին Ազատ ստեղծագործողների մրցույթի ժյուրիի անդամները՝ մրցույթը լինելու է շարունակական՝ գարնանը եւս կլինի մեկ գրական մրցույթ, սակայն փակագծերը թողեցին փակ: Գրականասերներին մնում է միայն սպասել:

 

Фотографии Lina Levine