Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, ով Հայաստան էր ժամանել պաշտոնական այցով, որն էլ նշանավորվեց համատեղ տնտեսական համագործակցության հետ կապված մի շարք հետաքրքիր փաստաթղթերի ստորագրմամբ ու հայտարարություններով, որոնք արվեցին  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, ինչպես նաև միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքների ընթացքում:

«Նորավանք» քաղաքական հետազոտությունների գիտա-կրթական ֆոնդի ղեկավար Կարեն Վերանյանը մեկնաբանեց ռուսական կառավարության ղեկավարի այցը Հայաստան՝ նշելով, որ վերջին ժամանակներս նկատվում է ԵԱՏՄ շրջանակներում հայկական կողմի դերի բարձրացման միտում:

«Վստահությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը եվրասիական ինտեգրման գործընթացների՝ առավել արդյունավետ իրագործմանը նոր ազդակ կհաղորդի: Կարևոր է նշել այն, որ այս հարցը պետք է դիտել նաև Վաշինգտոնի կողմից հակառուսական տնտեսական պատժամիջոցների նոր փուլի հնարավոր հաստատման խնդրի կողքին»,- նշեց Վերանյանը:

Կարեն Վերանյանը ենթադրում է, որ անհրաժեշտ է նաև քաղաքական գնահատական տալ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցին, որն առաջին հերթին վերաբերում է Երևանի ու Բրյուսելի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցին:

«Հետաքրքիր է այն փաստը, որ Ռուսաստանի վարչապետի պաշտոնական այցը կայացավ ինչպես ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի, այնպես էլ Հայաստանում ընտանեկան բռնությունների օրենքի ընդունման նպատակահարմարության հարցերով երկրում հակասական քաղաքական ու հասարակական քննարկումների կողքին: Որոշ փորձագետներ նշում են, որ ռուսական կողմը հակասություն չի տեսնում ԵԱՏՄ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի կողմից ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մեջ: սակայն այստեղ առաջին հերթին հարցը պետք է դիտել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կոնտեքստում»,- նշեց Վերանյանը:

Премьер-министры России и Армении Дмитрий Медведев и Карен Карапетян
Премьер-министры России и Армении Дмитрий Медведев и Карен Карапетян

Անհրաժեշտ է պարզել, թե հատկապես ինչ տնտեսական օգուտներ կարող է ստանալ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաև որոշակի գնահատական տալ այն քաղաքական ու այլ մարտահրավերներին, որոնք կարող են ծառանալ երկրի առաջ՝ ազգային անվտանգության ապահովման տեսակետից: Այսպես է գտնում փորձագետը:

Հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեն զարգացած հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում, և չկա այնպիսի մի բնագավառ, որտեղ պետությունները չհամագործակցեն: Ռուսաստանի վարչապետի խոսքերով՝ ռուսական գյուղմթերքների շուկայում Հայաստանը ընդարձակել է իր ներկայությունը: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017թ. վերջին 8 ամիսների ընթացքում կազմել է գրեթե 30%:

Հայաստանի իր կոլեգայի հետ ունեցած բանակցությունների ընթացքում ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաև 2018 թվականին, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ այլ պայմանների հարթություն դուրս գալու պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ դա կնպաստի Հայաստանի տնտեսական իրավիճակի լավացմանը:

Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հայ-իրանական սահմանում ստեղծվող ազատ տնտեսական գոտում աշխատանքի հնարավորությունների, ինչպես նաև մի շարք այլ մասշտաբային ծրագրերի հարցեր:

Սրա հետ կապված Կարեն Վերանյանը ենթադրում է, որ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը կարևոր է ինչպես երկկողմանի տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Եվրասիական տարածքում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում առհասարակ: Փորձագետի խոսքերով՝ պետք է հատուկ նշանակություն դարձնել Հայաստանի Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու լիարժեք ռեալիզացման հարցին:

«Ազատ առևտրի գոտու ստեղծումը ռուսական ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների իրականացման, ինչպես նաև ներկայացուցչությունների բացման նոր հնարավորություններ է տալու ռուսական կողմին: Այս ծրագրին որոշակի հետաքրքրվածություն են ցուցաբերում նաև իրանական բիզնես- շրջանակներն ու ընկերությունները: Տվյալ տնտեսական նախագիծը կարող է  հատուկ նշանակություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Սրա հետ կապված՝ ազատ առևտրի Սյունիքյան տնտեսական գոտում Հայաստանը կարող է դառնալ արդյունավետ ու հեռանկարային կամուրջ՝ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացման համար»,- ենթադրում է Վերանյանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, քննարկվեց լայնածավալ օրակարգ, որը շոշափում էր Եվրասիական տնտեսական միության գործունեության գործնական ոլորտները, այնպիսիք, ինչպիսին են ինտեգրման մասնաճյուղային ուղղությունները, որը ենթադրում է նավթի, գազի էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ձևավորում:

Премьер-министры стран ЕАЭС на Заседании евразийского межправительственного совета в Ереване
Премьер-министры стран ЕАЭС на Заседании евразийского межправительственного совета в Ереване

Քննարկումների ընթացքում Դմիտրի Մեդվեդևի բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը դարձավ ԵԱՏՄ մասնակից-երկրների կողմից առևտրում գոյություն ունեցող բռնագրավումների վերացումը:

«Իհարկե հարկավոր է առաջ շարժվել: Պետք է շարունակել կատարելագործել միության իրավական դաշտը: Ինչով էլ մենք, ըստ էության, այսօր զբաղվում ենք: Այս կտրվածքում գլխավոր հանձնարարությունները մի քանիսն են. Արդյունավետ ու հետևողական կերպով վերացնել խոչընդոտներն ու բռնագրավումները առևտրում: Մենք այսօր այս թեմայով քննարկում արեցինք: Այդ քննարկումը լուրջ էր և արդյունավետ: Դրանով հանդերձ մենք, ըստ էության, զարգացնում ենք մրցակցային պայմաններ՝ բիզնեսի համար: Միայն այս տարվա ընթացքում լուծարվել են 14 նման պաշտոններ: Այսօր մենք դրել ենք առաջադրանք լուծարելու դրանցից ևս 20-ը: Խոսքը գնում է արդյունաբերության, գյուղատնտեսական արտադրության, էներգետիկայի, տեխնիկական կարգավորումների մասին»,- ասաց Ռուսաստանի վարչապետը՝ նշելով, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ Մաքսային կոդեքսը, որը հանդիսանում է ավելի հասուն ու խոհուն փաստաթուղթ:

Մեդվեդևը նաև անդրադարձավ ԵԱՏՄ տարբեր ապրանքների պիտակավորման խնդրին՝ նշելով, որ անհրաժեշտ է արագացնել Համաձայնագրի նախագծի ներքաղաքական գործընթացները, որոնք թույլ կտան պիտակավորումը ընդունել ապրանքային տարբեր խմբերի նկատմամբ: Նրա կածիքով՝ դա կառողջացնի շուկան ու կօգնի պայքարել կեղծարարության դեմ:

Ավիաօդային ոլորտի կողքով էլ անտարբեր չանցան: Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունները ուզում են ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի ավիապատահարների անկողմնակալ հետաքննությամբ:

«Անցած խորհրդակցության ընթացքում բարձրացավ ավիապատահարների հետաքննության թեման, մեր ծրագրերի մեջ է մտնում ստեղծել անկախ միջազգային մարմին, որը օբյեկտիվորեն ու անկողմնակալ կհետաքննի նմանատիպ նախադեպերը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության տնտեսությունների սերտ ինտեգրումը»,- ասաց Մեդվեդևը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում հատուկ տեղ հատկացվեց թվային էներգետիկային: Այս հարցը շոշափեցին թե Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, թե Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Եվրասիական միության մասնակիցները կստեղծեն հատուկ գրասենյակ՝ թվային փոխակերպումների իրականացման համար: Բացի այդ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ավարտին՝ բրիֆինգի ժամանակ, Սարգսյանը հայտարարություն արեց այն մասին, որ ԵԱՏՄ մասնակից-երկրները մշակելու են վարորդական իրավունքների տրման միասնական օրենքների համաձայնագիր: