Դեկտեմբերի սկզբին` ամսի 6-ից մինչև 9-ը, Հայաստանը դարձել էր վրաց-աբխազական հանդիպման վայր, որի ընթացքում քնարկվում էի անցած հարյուրամյակի 90-ականներին վրաց-աբխազական պատերազմի ընթացքում զոհվածների մասունքների վերահուղարկավորման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերվող հարցերը: Վրացական պատվիրակությունը գլխավորում էր փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, իսկ աբխազականը` առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան: Կողմերը արդեն երրորդ հանդիպումն են ունենում Երևանում` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտետի (ԿԽՄԿ) հովանու ներքո:

Նշենք, որ 1992-1993թթ.-ի հակամարտության ժամանակ անհետ կորածների գտնվելու վայրը բացահայտելու նպատակով ԿԽՄԿ-ի կողմից ստեղծվեց վերը նշված կողմնորոշիչ մեխանիզմը: Նման ֆորմատի վրաց-աբխազական հանդիպումներ հաճախ են կայանում: Ձևավորված ենթախմբի մեջ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր փորձագետներ են ներգրավված եղել երկու կողմերից էլ, այն ժամանակ, երբ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտետը որպես հարթակ է ծառայել` մատուցելով անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը: Խնդիրներ առաջացան 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում նմանատիպ հանդիպումները դադարեցվեցին և վերսկսվեցին միայն 2010թ-ին` Կարմիր Խաչի միջնորդությամբ:

Կողմնորոշիչ մեխանիզմի երկկողմանի հանդիպումները տեղի են ունենում 2014թ-ի մայիսից: Այդ ընթացքում կատարվել է 11 գերեզմանների արտաշիրիմում, որոնցից 6-ը պատկանում էին աբխազական կողմին:

Բանակցություններ սկսելու պահից Սուխումիից Թբիլիսի են տեղափոխվել և վերահուղարկավորել թվով 31 զոհվածների մասունքներ: Նրանց անձը հաստատելու համար ԴՆԹ նմուշներ են վերցվել հարազատներից և ողջ բիոլոգիական նյութը ուղարկվել է Խորվաթիայի Զագրեբ քաղաք` փորձաքննության համար: Դեկտեմբերի սկզբին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանից հանվել և վերահուղարկավորվել են ևս երեք զոհվածների իդենտիֆիկացված մասունքները:

Гоги Пацация
Գոգի Պացացիա

Dalma News-ի հետ զրույցում վերաբնակեցման և փախստականների հարցերով նախարարի տեղակալ Գոգի Պացացիան (բանակցությունների մասնակից` խմբ.) պատմեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները վրաց-աբխազական հանդիպման համար, որպես հարթակ ընտրել են Երևանը, քանի որ աբխազական կողմը իրավունք ունի առանց վիզայի վերահսկման մուտք գործել միայն Հայաստան և Թուրքիա:

«Պակաս կարևոր չէր հարևան երկրի (Հայաստանի` խմբ.) մասնակցությունը, որը միջպետական հակամարտության հետևանքով նույնպես դժվարություններ ունի անհետ կորած քաղաքացիներին գտնելու հարցում: Տեղացի մասնագետները կիսվեցին մեզ հետ իրենց փորձով4,- հայտնեց նախարարի տեղակալը:

Նրա գնահատմամբ` աբխազական կողմի հետ հանդիպումն անցել է ավելի արդյունավետ և ջերմ միջավայրում, քան նախորդ նմանատիպ հանդիպումների ժամանակ:

«Հարաբերությունները փոքր ինչ կարգավորվել են, և մեր հանդիպումը արդյունավետ եղավ, ինչի հնարավոր չէր լինում հասնել նախկինում: Սա աննախադեպ իրադարձություն է, երբ երկու հակամարտող կողմերի հանդիպումը անցնում է նման ջերմ և թեթև մթնոլորտում: Ճիշտ է` աբխազական կողմից սկզբում որոշակի լարվածություն կար, բայց հիմա, աշխատող խմբերը միմյան ընդառաջ քայլեր են անում»,- նշեց Գոգի Պացացիան:

Նա նաև ավելացրեց, որ աբխազական կողմը անհետ կորածներ շատ ունի և գերեզմանների վայրը գտնելը չափազանց կարևոր է: Իր հերթին` վրացական կողմը գտել է նախկինում անհայտ գերեզմաններ Սուխումիում:

Երևանյան վերջին հանդիպման ժամանակ քննարկվում էր հերթական եղբայրական գերեզմանների գտնվելու մասին ինֆորմացիան: Ըստ Գոգա Պացացիայի տեղեկատվության` Արգենտինայից աշխատողների խումբ կժամանկի Վրաստան: Արգենտինացի փորձագետների խումբը հատուկ տեխնիկաների միջոցով կհետազոտի հողի տեսակը` գերեզմանների գտնվելու հավանական վայրերում: Այդպիսով` փորձագետները կպարզեն կան արդյոք տվյալ հողում մարդկային մասունքներ, թե ոչ, և ավելորդ պեղումների կարիք չի լինի:

Ըստ վրաց-աբխազական պատերազմի վետերանների տված ինֆորմացիայի`այս տարվա գարնանը Վազիանիում (Թբիլիսիի արվարձան` խմբ.) կատարվեցին պեղումներ այն վայրերում, որտեղ ենթադրվում էին լինել մարդկային մասունքներ, բայց արդյունքում պեղումների վայրում ոչինչ չգտան: Ներկայումս սպասվում են Հոնիում գտնված գերեզմանների մասունքների երեք ԴՆԹ նմուշների պատասխանները:

2014թ-ի գարնանը արգենտինացի փորձագետ-անտրոպոլոգների մասնակցությամբ կատարվել է Բաբուշեր գյուղի գերեզմանատա եղբայրական գերեզմանի արտաշիրիմումը: Իդենտիֆիկացման գործընթացին միացան նաև Լևան Սամխարաուլի անվան Ազգային բյուրոյի փորձագետները: Անցած տարի ԴՆԹ թեստ են հանձնել անհետ կորածների 1500 հարազատներ, ունեցած օրինակներից հնարավոր եղավ ստանալ միայն 230 ԴՆԹ նմուշներ, որոնք ուղարկվել են Զագրեբեի համալսարանի լաբորատորիա:

Այս տարվա մայիսին, նախքան երևանյա հանդիպումը, վրաց-աբխազական հանձնաժողովը հանդիպել է Ստամբուլում: Հաջորդ հանդիպումը նունյպես Թուրքիայում կլինի, սակայն վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների վատթարցման պատճառով աբխազական կողմը ուզում է զերծ մնալ այցելությունից այդ երկիր: Վրացական կողմը իր հերթին` ուզում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վրաստանի տարածքում` Բաթումիում: Գոգի Պացացիյան հույս ունի, որ հանդիպումը Վրաստանում կկայանա, քանի որ, նրա խոսքերով` արդեն զգացվում է աբխազական կողմի պատրաստակամությունը:

22 տարի է անցել այն ժամանակից, երբ վրաց-աբխազական հակամարտության ժամանակ Բաբուշերայի օդանավակայանում ինքնաթիռ խփվեց: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան կբարդանա այդ աղետի զոհերի անձնավորումը:

Սակայն, փոխնախարարի խոսքերով` գործընթացին կմիանա ավստրիական խոշոր լաբորատորիաներից մեկը: Նորագույն տեխնոլոգիաների և ԴՆԹ անալիզի բնագավառում նոր հայտանգործությունների շնորհիվ` այսօր հնարավոր է ստանալ Դ ՆԹ -պրոֆիլ շատ հին ոսկորներից: