Վրացական քաղաքականության մեջ ակտիվ կանանց ներկայությունը օտար երևույթ է: Այդ դերը նրանք կրում են ավելի ակտիվ և արմատականորեն քան իրենց տղամարդ կոլեգաները: Կին-կառավարիչները հայտնի են Վրաստանում դեռևս 12-րդ դարից` ի դեմս Թամարա թագուհու` Վրաց թագավոր Դավիթ Շինարարի դուստր: Միևույն ժամանակ, նշենք, որ վրացի իշխանավորների երկրորդ կեսերը նույնպես մի կողմում չէին մնում` փորձելով իրեն երկրին վիրվածության և ինքնազոհության լավագույ օրինակ լինել մյուսների համար:
Այո, Վրաստանում գենդերային հավասրության մասին հարցը արժանի մակարդակով չի քննարկվում, բայց հավանաբար կան որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մեր երկրում կինը ասոցացվում է ընտանիքի, երեխաների դաստիարակության հետ և եթե նա նույնիսկ երկրի առաջին տիկինն է, պետք է արժանապատվության և կանացիության օրինակ ծառայի: Հնարավոր է, որ դա այն ընտանիքն է, որի ծանր բեռը վրաց կնաայք իրենց փխրուն ուսերին են տանում արդեն երկար դարեր:
Ասում են` կանայք ավելի լավ դիվանագետներ են և բանակցություններ վաարելու ավեի ավ հատկանիշներ ունեն քան տղամարդիկ: Ի տարբերություն տղամարդ քաղաքական գործիչների, կանայք առանձնանում են լավ ինտուիցիայով և նրանք վարում ենա վելի պրոգրեսիվ դիվանագիտական քաղաքականություն: Կին իշխանավորների դեպքում մենք հանդիպում ենք դիկտատուրայի և ռեպռեսիայի ավելի քիչ դեպքերի, թեև այստեղ էլ բացառություններ կան: Գոյություն ունեն եզակի դեպքեր, երբ կինը, երկրում զբաղեցնելով ղեկավար պաշտոն, դառնում է պատերազմի պատճառ: Բայց դա թերևս բացառություն է և դա մասին այստեղ մենք չենք խոսի:
Բայևյանպես, ի՞նչ կարող են փոխել կանայք քաղաքականության մեջ: Այս հարցով Dalma News-ը դիեց խորհրդարանական մեծամասնության անդամ Գուգուլի Մագրաձեին: Տիկին Մագրաձեն գտնում է, որ երբ կինը քաղաքականություն է մտնում, ապա ստիպված է փոխվել: Սակայն, նրա կարծիքով, եթե քաղաքականություն են մտնում շատ կանայք, ապա արդեն փոխվում է հենց քաղաքականությունը: Երբ կինը քաղաքական շրջանակներում փոքրամասնության մեջ չէ, նրանց տրվում է սեփական չափանիշներն ու կանոնները խաղի մեջ մտցնելու հնարավորություն:
Ընդհանուր ընդունված կարծիքին հակառակ` քաղաքական գործունեությունը չի թեթևացնում կնոջ պատասխանատվությունը ընտանիքի և երեխաների նկատմամբ: Դժվարին 90-ականներին վրացի կանայք իրենց վրա վերցրին իրենց ընտանիքների և երեխաների խնամքը և նրանց մոտ անկախության զգացողություն առաջացավ: Այսօր քաղաքական գործիչ կանայք համարում եմ, որ քաղաքականության մեջ նրանք պետք է ներկայանան ավելի մեծ թով, որպեսզի իրենց նեդրումը մտցնեն երկրի ապագայի մեջ:
Ըստ հգեբանների` կան բնագավառներ, որտեղ կանայք ավելի լավ են դրսևորում իրենց: Հայտնի է, որ տղամարդիկ իրերին ավելի ընդհանրական հայացքով են նայում, կանայք ավելի դետալացված են մոտենում առարկաներին: Իսկ դետալների մեջ կա այնպիսի մի բան, ինչը օգնում է ավելի լավ գլուխ հանել ուրիշների կյաքի իրավիճակներից: Այսօր քաղաքական գորընթացներին կանանց մասնակցությունը չի ենթադրում երկրում դեմոկրատիայի որակ: Իհարկե, դեմոկրատիայի նպատակն է ստեղծել պետական քաղաքկան համակարգ` կենտրոնացած յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության վրա:
«2004թ-ին Վրաստանի խորհրդարանում առաջին անգամ ստեղծվեց կազմակերպչական մեխանիզմ` գենդերային հավասարության խորհուրդը, որի գործառույթներից մեկն էր աջակցել կնոջը մտնել քաղաքական գորընթացներրի մեջ: Մինչ այդ էլ կային առանձին նախագծեր, բայց դա միջազգային կազմակերպությունների շնորհիվ էր: Սակայն, նշենք, որ վրացական հասարակությունը ընդառաջ գնած այս պահանջներին և արդեն գտնվում է նմանատիպ գործունեության ինքնուրույնության շեմին»,- ասաց Գուգուլի Մագրաձեն:
Մերօրյա իրավիճակից ելնելով` նկատվում է տղամարդու և կնոջ միջև հավասարության խնդիր ոչ միայն Վրաստանում, այլև ողջ աշխարհում: Դրա պատճառը հավանաբար թաքնված է մշակութային կարծրատիպերի մեջ: Կին նախարարը գտնում է, որ օրենքը պետք է ստիպի տղամարդ քաղաքական գործիչներ ավելի շատ կանանց ներգրավել քաղաքկան գորընթացների մեջ:
«Խորհրդարանում այսօր կարելի է տեսնել 25-30 կին: Ենթադրելով, որ նրանցից ոմանք մեծամասնականով կդառնան դեպուտատ` կարելի է հետևություն անել որ շուտով թույլ սեռի ներկայացուցիչները կարող են ներկայացնել այն կրիտիկական մասսան, որը կարող է ազդել երկրում որևէ քաղաքական որոշումների կայացման վրա: Տղամարդի հաճախ չեն գիտակցում, թ եինչ է պետք ընտանիքին և հասարակությանը նոռմալ զարգացման համար: Եթե քղաքական մարմինը ժամանակին հասկանա սա, ապա այդպիսի մոտեցումը մեզ շատ պետք կգա: Հակառակ դեպքում` կանայք կպայքարեն դրա դեմ մինչև վերջ և իվերջո ամեն ինչին ինքնուրույն կհասնեն»,- հայտնում է Գուգլի Մագրաձեն և ցանկություն արտահայտում ամրապնդելու թույլ սեռի դրքերը վրացական քաղաքականության մեջ, որպեսզի մի օր երկրի նախագահը կին լինի:
2015-2020 թթ. ՄԱԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը հանդիսանում է աղքատության դեմ պայքարը և դրա համար կարևոր նշանակություն ունի գենդերային հավասարությունը: Վատ պայմաններում ապրող բնակության շերտերում կանայք մեծ թիվ են զբաղեցնում: Տնտեսությունը, բիզնեսը և հասարակության զարգացման այլ գործառությները համարվում են տղամարդկանց մենաշորհ: ՄԱԿ-ը շեշտում է նման անհավսարությունը: Երկրորդ խնդիրը կանանց և աղջիկների լավ կրթության հարցն է, որպեսզի նրանք հնարավորություն ստանան լավ աշխատանք գտնել:
Վրաստանի կին քաղաքական գործիչների մեծ մասը քղաքականություն են մտնում գործարարության ոլորտից: Ոմանք անցում են կատարում ոչ իշխանական սեկտորներից, մյուսներն էլ` ԶԼՄ-ներից: Նրանց քաղաքկան հայացքները բոլորին հայտնի են, բայց պակաս հետաքրքիր չէ նրանց ունեցվածքի չափը:
Օրինակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին վերջին անգամ ունեցվածքի մասին դեկլարացիա է լրացրել 2015թ-ին: Նա ունի Թիֆլիսում երկու բնակարան և տարբեր բանկային հաշիվների ընդհանուր գումարը կազմում է 134հզ լարի, 15հզ. եվրո, 50հզ. դոլար: Պատգամավորության ժամանակ նա տարեկան ստանում էր 55 989 լարի:
Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ունեցված ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ֆրանսիայում: Ստրասբուգում նա 248 500 եվրո (ապառիկ) արժողությամբ տուն: Ինչպես նաև Ցուլուկիանիին է պտկանում Դիգոմի գյուղում գտնվող տունը` 39 840 դոլար արժողություն ունեցող: Նախարարի պաշտոնում նրա աշխատավարձը 2014 թ-ին կազմել է 87 500 լարի:
Վերջում մի քնաի խոսք Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի մասին, ում էկս-նախագահ Սահակաշվիլին նավանել է` «երկաթե» լեդի: Նա մինչ օրս վարում է ակտիվ քաղաքական գործունեություն, հանդիսանում է «Դեմոկրատական շարժման» առաջնորդ և ունի բավական շատ կողմնակիցներ: Նինո Բուրջանաձեն անգամ ամբիցիաներ ունի երկրի նախագահի պաշտոնի համար: Վրաստանում նա համարվում է ամենահարուստ կին քաղաքական գործիչներից մեկը: Նրա նյութական սեփականությա մասին վերջին տեղեկությունները եղել են 2008թ-ին: Դեռ այն ժամանակ Բոլկվաձե փողոցի վրա գտնվող նրա տունը գնահատվեց 350հզ լարի, բացի դա նրա անունով գրանցված էր նաև տուն Օրբելի գյուղում (30 000 լարի արժողության): Բնականաբար փաստաթղտերի մեջ չմտավ Բուրջանաձեի հոր ունեցվածքը, ում 90-ականներին անվանեցին` հացաբուլկեղենի մագնատ:
Մի օր համացանցում ես հանդիպեցի մի հետաքրքիր ինֆորմացիա: Ֆոռումներից մեկում ակտիվորեն քննարկվում էր վրացի կին քաղաքական գործիչների գործունեությունը, դրա լավ և վատ կողմերը: Եվ ահա թե ինչ է գրում ոմն kolombina-ն` «Նինո Բուրջանաձեն նորմալ կին է, հիստերիկ չէ և առաջին հայացքից հարգանք է ներշնչում, նա կիրթ է և գրագետ: Սակայն, իմ կարծիքով, ամեն դեպքում, նա յուրահատուկ քաղաքական հոտառություն չունի, բայց այդպես էլ կլինի: Նա կարողանում է աշխատել, երբ լավ ղեկավար ունի, ով փոքր ինչ հրում է նրան առաջ»:
Շորենա Պապաշվիլի