Դեռևս Արիստոտելի աշխատություններում է նշվում երազատեսության զարմանալի հատկությունը` ազդել մարդու ստեղծագործական մտքի վրա: Պատմությանը հայտնի երազի ժամանակ ստեղծագործական լուսավորման հորինված և իրական դեպքերից բացի, պատմությունը գիտի իրապես զարմանահրաշ դրվագներ` երազում գաղափարի կամ կերպարանքի հայտնվելու մասին:

Մեծն Սալվադոր Դալին, փորձելով բացահայտել «երազատեսության իրական, շոշափելի հիմքը» նկարել է «Քուն» նկարը, որը համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Քչերը գիտեն «նկարիչների» մասին հայեցակարգը` ձևակերպված գիտնական Ի.Պ. Պավլովի կողմից, ով պնդում էր, թե ուղեղի աջ կիսագնդի վառ զարգացում ունեցող մարդիկ հակված են աշխարհի ընդհանրկան, պատկերավոր ընկալմանը (հիմնականում նկարիչներն են), ընդունակ են իրենց ստտեղծագործական ընդունակությունները արտահայտել երազում:

Այսօրվա պատմության հերոսուհին Թիֆլիսի բնակչուհի է, ում հարուստ ստեղծագործական ճանապարհը սկիզբ է առել ուժեղ էմոցիաներից, որոնք առաջացել են եպի երազների աշխարհ նրա կատարած հեռավոր թռիչքներից: Նկարչուհի Ալլա Անտոնյանի կյանքի այս հատվածի մասին ես իմանում եմ միայն հիմա, թեև երկար տարիներ է ճանաչում եմ նրան: Չի կարելի ասել, թե ասել որևէ մարդ պարզապես, միայնության մեջ, տեսել է երազ և դարձել նկարիչ: Նման բան իհարկե չի լինում: Պետք է չարչարվել այն հույսով, որ մի օր տեղի կունենա այն ինչի համար դու չարչարվում ես:

Ալլան վաղ մանկությունից է զբաղվում նկարչությամբ: Նա հաճախել է նկարչական խմբակներ, գեղանկարչություն է սովորել մի քանի մասնագետների մոտ: Ընդհանուր առմամբ, նկարչական ունակություններ են ի հայտ եկել նրա մեջ առաջին քայլերից, բայց նույնիսկ եթե դուք բնության կողմից շնորհված եք, միևնույնն է անհրաժեշտ է շատ ջանքեր թափել սեփական տաղանդը կատարելագործելու համար:

Ավարտելով Կուտաթելաձեի անվան Թիֆլիսի Պետական Գեղագիտության Ակադեմիան`Ալլան սկսեց շատ ժամանակ տրամադրել սեփական ոճը գտնելուն:«Ինձ տարբեր ոճեր և ուղղություններ էին գրավում, որոնցով աշխատել են այնպիսի լուսատուներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Սանդրո Բոտիչելին, Գուստավ Կլիմտը, Ալֆոնս Մուխան և ուրիշներ: Նրանք բոլորը ազդել են ինձ վրա, որպես նկարչուհի: Ես սովորել եմ նրանցից և չեմ փորձել կրկնօրինակել: Անցան տարիներ, մինչ ես հասկացա, որ ինձ հարազատ է մանրանկարչությունը»,- պատմում է նկարչուհին:

Գախտնիք չէ, որ հենց փնտրտուքների անվերջանալի ցանկությունն է ի վերջո առանձնացնում ոճային յուրահատկությունները իսկական ստեղծագործողի աշխատանքներում: Ալլամ երկար ժամանակ ակտիվ ստեղծագործում էր, ես տեսել եմ նրա աշխատանքներում նազմաթիվ մետամոռֆոզներ, բայց նա ինքը միշտ չէ գոհ իր կտավներից` բացատրելով, որ նկարիչը ով գոհ է իր բոլոր գործերից կամ ստում է, կամ չի ցանկանում զարգանալ:

Այդպես շարունակվեց այնքան, մինչ նրա երազներին տիրացավ կերպարը: Այն ժամանակ, երբ դա կատարվեց, նկարչուհու արվեստանոցը զարդարված էր մի քանի տասնյակ նկարներով և ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ստեղծագործական հիմքերը տրամադրում էին մտքի նման լուսավորման: Այդ կերպարանքի էությունը Ալլան նախընտրում է գախտնի պահել, բայց մենք կարող են այն հասկանալ նկարչուհու ուշ նկարներին նայելով` լի կանացիությամբ, սիրով և լուսավոր հանդարտությամբ:

Այսպես է նա նկարագրում իր հետ տողի ունեցածը`«Պարզապես իմ աչքերի առաջ նկար առաջացավ : ԵՍ անչափ հավանեցի այ կերպարանքը: Ես արթնացա այն մտքով, որ կարող եմ այն նկարել կտավի վրա: Ժամանկի ընթացքւոմ պատկերը սահում է իմ հիշողությունից, բայց լինում ենդ եպքեր, երբ ակրողանում եմ բռնել դրա «պոչից»: Դա նույն է, թե անհասանելի մի բանի ետևից վազես և այդ վազքի ընթացքւոմ փորձ ձեռք բերես: Իմ յուրաքանչյուր աշխատանք փորձ է այդ կերպարանքը ինձ համար բացահայտելու` բացված նոր դուռ»:

Կ.Ա.