Illustration: official Facebook page of "Mer Doon"

Հայկական պետությունն, իհարկե, իր հնարավորությունների սահմանում օգնում է մանկատներին և ծերանոցներին, սակայն այլ հարց է, որ երբեմն պետության հնարավորություններն այդքան էլ շատ չեն: Եվ ստացվում է, որ նմանատիպ հաստատությունները երբեմն ինքնուրույն են օգտագործում իրենց բաժին հասած հնարավորությունները: Երբեմն էլ դրանց կազմակերպումը իրականացվում է նաև բարեգործության ճանապարհով:

Նման սոցիալական հաստատությունների շարքում են ֆինանսական, տեխնիկական, կենցաղային, մեթոդաբանական, իրավական խնդիրները… Դրանց ղեկավարները նշում են, որ նման հատուկ գործում, որը պահանջում է ծայրահեղ զգուշական դաստիարակության միջոցներ և մոտեցումներ, ստիպված են լինում աշխատել հին մեթոդներով, մինչդեռ նոր դարը թելադրում է նոր մոտեցումների անհրաժեշտություն:

 Այնուամենայնիվ, եթե դեռևս մի քանի տարի առաջ մեր ծերանոցների և մանկատների հիմնական նպատակն էր պահպանել գոյությունը, ապա այժմ մշակվում և իրականացվում են զարգացման ծրագրեր` ինչպես պետական ապաստարաններում, այնպես էլ բարեգործական հաստատություններում:

Իսկ համապատասխան ծրագրերը տարբեր են, միջոցներ են ներգրավվում բազմաթիվ հասանելի աղբյուրներից, սակայն, թեպետ դրությունը ընդհանուր առմամբ սկսում է շտկվել, այս ոլորտը դեռևս դժվար է համարել, թեկուզ մոտ իդեալականին:

Շարունակական հիմունքներով աշխատանքներ են իրականացվում մանկատների բարեկառուցման ուղղությամբ այնպիսի երեխաների համար, որոնք խնամքի կարիք ունեն, սակայն չեն որդեգրվում: Միաժամանակ կարևոր խնդիր է մնում նման մանկական ապաստարանների թեթևացումը: Բարեփոխումների արդյունքում, որպես այլընտրանք մանկատների, ստեղծվել են երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոններ, ցերեկային խնամքի և այլ ուղղվածության հաստատություններ:

Բայց, արի ու տես, որ նման հաստատություններում են հայտնվում ոչ միայն երկկողմանի ծնողազուրկ երեխաները, այլ նրանք, որոնք որոշակի սահմանման են համապատասխանում: Եվ նույնիսկ ոչ միայն երեխաները, որոնցից հրաժերվել են: Կան նաև երեխաներ, որոնք, այսպես ասած, «հակառակ հրաժարվողներ են»: Սա այն դեպքն է, երբ ոչ թե ծնողներն են հրաժարվել երեխայից, այլ երեխաները չեն ցանկանում ապրել ծնողների հետ: Եվ դա կապրիզ կամ խռովություն չէ, դրա պատճառները ամենաօբյեկտիվը կարող են լինել:

Լուսանկարը` “Մեր Տուն” ֆեյսբուքյան էջից

Նման աղջիկները քիչ չեն «Մեր Տուն» ապաստարանում, որը գտնվում է Էջմիածնում: «Մեր Տունը» հիմնադրվել է 2005 թվականին ամերիկահայ Ջուլի Աշեկյանի և մեր հայրենակցուհի` Տիգրանուհի Կարապետյանի կողմից: Այս գաղափարին հովանավորեց տիկին Աշեկյանը, իր մահից հետո որոշ խնդիրներ առաջացան՝ հաստատության ֆինանսավորման հետ կապված, սակայն օրիորդաց տունը դեռևս հաղթահարում է դրանք:

Կարապետյանը, լինելով ծնունդով Սպիտակից, փրկվել է Սպիտակի երկրաշարժից, լրացուցիչ բացատրություններ պետք ե՞ն, թե ինչո՞ւ է նա զբաղվում այդ գործով և իր սանուհիների հետ բնակություն հաստատել Էջմիածնում գտնվող տանը մի փոքր հողակտորով: Ի դեպ, սանուհիների մասին:

Այստեղ բնակվում են բացառապես աղջիկներ՝ սկսած 15 տարեկանից: Վերևի տարիքային շեմ, որպես այդպիսին, բացակայում է, նրանք հեռանում են տանից հիմնականում այն ժամանակ, երբ իրենց ընտանիքն են ստեղծում: Եվ հեռանում են ոչ ընդմիշտ:

Նրանք սովորում են, աշխատում են, պարզապես, վերադառնում են այս տուն իրենց դպրոցներից, ուսումնարաններից, համալսարաններից և աշխատանքի վայրից: «Մենք տուն ենք նրանց համար, ովքեր այն չունեն» – այսպիսին է Կարապետյանի և իր սանուհիների կարգախոսը: Եվ այն, իսկապես, հարազատ տուն է նրանց համար:

Լուսանկարը` Տիգրանուհի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Նրանք ստանում են լիարժեք դաստիարակություն, որի հնարավորությունից զրկել են տարբեր հանգամանքներում, սակայն նման մեծ ընտանիքի համար փոքր-ինչ նեղ, բայց հարմարավետ տունը Էջմիածնում հարազատ տուն է դարձել նրանց համար: Այս աղջիկներից մեկը զրկվել է ծնողներից, մյուսն ինքն է հրաժարվել նրանցից՝ ծնողները, պարզապես այնպիսին են եղել, որ մնում էր միայն հեռանալ նրանցից:

 

«Եթե միայն որևէ մեկը պատկերացներ, թե այս աղջիկներն ինչեր են տեսել իրենց դեռևս ոչ երկար կյանքի ընթացքում…», – երբ Տիգրանուհին արտասանում է այս նախադասությունը, նրա դեմքը մթագնում է, խոսքերը մնում են անավարտ:

Սակայն այստեղի մթնոլոտը զարմանահրաշ է, կարծես, դու ոչ թե ապաստարանում ես, այլ, պարզապես, հյուր ես եկել շատ հյուրընկալ տանտերերի մոտ՝ մի մեծ հյուրընկալ ընտանիքի, որն, իհարկե, բաղկացած է միայն աղջիկներից և այդտեղ աշխատող կանանցից: Սակայն այս հանգամանքից տունն ավելի հարմարավետ և ջերմ է դառնում:

Լուսանկարը` “Մեր Տուն” ֆեյսբուքյան էջից

Տիգրանուհու խոսքերով` «Մեր Տան» սանուհիների համար փեսացուների հերթ է գոյանում: Ընդհանուր առմամբ, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մանկատան սանը ցանկալի հարսնացու լինի տան համար, սակայն այս աղջիկները հասցրել են իրենց ներկայացնել ամենադրական կողմից: Ի դեպ, թեկնածուներից բոլորը չեն, որ համաձայնություն են ստանում սանուհիների կողմից:

Իհարկե, եթե թեկնածուն իր ընտրյալի սրտով չէ, ապա հետագայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա պետք է լինի լուրջ երիտասարդ, որն ունի եկամուտի աղբյուր կամ գոնե լուրջ հեռանկարներ այդ առումով: Ոչ, իհարկե, դրամապանակի հաստության մեջ չի խնդիրը, այլ ամուր ընտանիք ստեղծելու պատրաստվածության` հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի և նյութական բարեկեցության ամուր հիմքերի վրա: Միայն այդ դեպքում է աղջիկը գնում իր նոր ընտանիք:

Հեռանում են, բայց ոչ անհետ, «Մեր Տունը» հայրական տուն է մնում, մի՛ մտածեք, որ ամուսնացրեցինք և վերջ, հիմա ապրիր, ինչպես կուզես: Ո՞ր մայրը այդպես կվարվի իր դստեր հետ:

«Թոռների» քանակի մասին հարցին՝ Տիգրանուհին պատասխանում է ժպիտով. «Շատ են, բայց որքան էլ կան, բոլորն իմն են»: Եվ սկսում է զբաղվել առօրյա գործերով. տանը գրեթե ամեն ինչ նրանք անում են ինքնուրույն: Իսկ այն, ինչ ընդունակ չեն անելու նուրբ կանացի ձեռքերը, նրանց օգնում են տղամարդիկ, հիմնականում հենց Էջմիածնի բնակիչներ: Իհարկե, անվարձահատույց և որպես անկեղծ աջակցություն՝ այնպիսի բարի և անհրաժեշտ գործի, ինչպիսին իր վրա է վերցրել Տիգրանուհին: Իհարկե, նա ունի ոսկե օգնականներ, չէ որ մայրիկը բազմաթիվ դստրեր ունի:

 

 

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը