Դուդուկի միջազգային մոսկովյան փառատոնը՝ այս անգամ հոբելյանական հինգերրորդը, երիտասարդ սերունդի հանդիսատեսը բնութագրեց ոչ այլ կերպ, քան «թռիչքային»: Ամեն ինչ նրա շնորհիվ, որ կազմակերպիչները լավ էին աշխատել, ինչպես նաև զարմացրել էին այս հիանալի միջոցառման մասնակիցներին նրանով, որ ուղարկել էին նրանց… Տիեզերք: Ավելի ճիշտ, մոսկովյան պլանետարիումի Մեծ աստղային դահլիճ, որտեղ յուրահատուկ լիագմբեթավոր շոու էին կազմակերպել: Այստեղ հանդիսատեսը մեկ սավառնում էր դեպի աստղերը, մեկ նորից իջնում էին Հայաստանի լայնարձակություններ, որտեղ ճախրում էին ամենագեղատեսիլ անկյունների վրայով, իսկ հետո նորից բարձրանում էին դեպի Տիեզերք:

Եվ այս ամենը վիդեոշարքի հետ իդեալական կերպով համընկնող դուդուկի կախարդական հնչյունների ներքո, որոնք արտաբերում էին համաշխարհային մակարդակի դուդուկահարների կողմից:

Մեկ ու կես ժամվա ընթացքում ոգևորված հանդիսատեսը գրեթե խորասուզված էր նիրվանայի մեջ և հիացած հետևում էր այն գեղեցկությանը, որը ստեղծել էին փառատոնի կազմակերպիչները Պլանետարիումի հսկայական սպիտակ գմբեթի վրա: Ունիկալ կադրերը նկարահանվել էին դրոնի միջոցով՝ մեր երկրի տարբեր անկյուններում: Այդ նպատակով «Դուդուկահար» նախագծի համահեղինակ Սուրեն Բաղդասարյանը այս տարվա գարնանը, մի խումբ օպերատորների հետ մեկտեղ, շրջագայեց ամբողջ Հայաստանով՝ անցնելով գրեթե երկու հազար կիլոմետր: Կողքից դիտող մարդու հայացքը, իսկ Սուրենը, ծնունդով լինելով Նալչիկից և երկար տարիներ ապրելով Մոսկվայում, առաջին անգամ էր լինում պատմական հայրենիքում, բաց չթողեց անգամ ամենափոքր մասնիկները, որոնք կարող էին բացել բոլորի կողմից սիրված երաժշտական գործիքի «հոգին»:

Սուրենը վաղ մանկությունից իրեն համարում էր դուդուկի երկրպագու: «Ծիրանե շվի» վառ երկրպագուհիներից է իրեն համարում նաև նրա գործընկերը, «Դուդուկահար» նախագծի համահեղինակ Մարինա Սելիվանովան: Օրինակ, ի տարբերություն հայ ընկերոջից, Մարինան չունի հայկական «արմատներ»: Սակայն, հենց նրա մոտ մի քանի տարի առաջ միտք առաջացավ քարոզել դուդուկը փառատոնի միջոցով: «Ոչ ոք երբևէ այսպիսի փառատոն չի՞ նախաձեռնել: Դե, նշանակում է, մենք կանենք»,- այն ժամանակ նրան աջակցեց Սուրենը:

Ասվեց՝ արվեց: Ստեղծագործական զույգը սկզբնական շրջանում բախվում էր բազմաթիվ դժվարութունների. փորձ չկար, ֆինանսը բավարար չէր: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում դուդուկը «հնչեց» Ռուսաստանի մայրաքաղաքի ընդարձակ տարածությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ամբողջ ուժով: Բոլոր նախորդ փառատոնները անշլագներ էին հավաքում: Այդ թվում նաև Իսպանիայում, որտեղ կազմակերպիչները ծավալել էին իրենց գործունեությունը 2016 թ.: 7 օրերի ընթացքում այստեղ տրվեցին միանգամից հինգ (!) փառատոնային համերգներ. դուդուկի հնչյունները սահում էին փափուկ քնքշանքով Բարսելոնայից մինչև Լյորետ-դե-Մարա: Թե որքան իսպանացիներ և մայրաքաղաքի հյուրեր այն ժամանակ վայելեցին շոուն, պատմությունը լռում է: Բայց հայտնի է, թե որքան մոսկվացիներ այցելեցին անցյալ տարվա համերգը. փառատոնն անցավ ոչ թե պատահական մի տեղում, այլ պետական կրեմլյան պալատի փոքր դահլիճում: Դահլիճը ամբողջովին լցված էր:

-Բայց չէ՞ որ սա բավականին սպասված էր. փառատոնները, ամենայն հավանականությամբ, հավաքում են գրեթե ամբողջ հայկական սփյուռքը Մոսկվայից և հեռավոր արտասահմանից:

-Չեք հավատա, բայց մեր հանդիսատեսի 80% հենց այդ է` ոչ թե հայեր են, այլ ռուսներ, կամ էլ այն վայրերի բնակիչները, որտեղ մենք համերգներ ենք տվել: Մեզ համար դուդուկը մեր հարազատ գործիքն է, մեր հպարտությունը: Իսկ նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ լսել են այն` դա գործիք է, որը համահունչ է նրանց սրտի հետ, նրա Տիեզերքն է: Եվ, եթե մեզ համար նրա հնչյունները մեր ժողովրդի դարավոր ցավն է, ապա երկրի ցանկացած անկյունում գտնվող մարդկանց համար` դա այն նույն Տիեզերքն է, ուր նա ձգտում է գործիքի ներթափանցող և ռոմանտիկ հնչյունների ներքո: Ահա ինչու այս երկու «պատմությունները» իրար կապելու գաղափարը՝ դուդուկ-գործիքը և դուդուկ-տիեզերքը ծնվեց մեզ մոտ դեռևս նախագծի կայացման փուլում: Եվ այս տարի, վերջապես, հաջողությամբ իրականացվեց:

-Իսկ ի՞նչ դժվար բան կա այդտեղ. վարձակալել դահլիճը և հրավիրել երաժիշտներին:

-Դա բոլորովին այդպես չէ: Դեռևս նոյեմբերին մենք մեր ընտրությունը կանգնեցրեցինք ամենաբարդ հարթակներից մեկի վրա, որոնք գոյություն ունեն աշխարհում՝ Պլանետարիումի հարթակին, որտեղ հնարավորություն կա իրականացնելու աուդիովիզուալ համատեքստ: Այսինքն, երբ երաժշտությունն ամբողջովին համընկնում է վիդեոնյութի հետ, որը հանդիսատեսը տեսնում է գմբեթի վրա: Սակայն, շուտով հասկացանք, որ հեշտ չէ իրականացնել մտածածը, քանի որ լիագմբեթային նյութ Հայաստանի մասին համացանցում գոյություն չունի: Այդ պատճառով հապշտապ նկարահանող խումբ հավաքեցինք և մեկնեցինք Հայաստան, որտեղ մեկ շաբաթ շարունակ առանց հանգստի նկարահանում էինք «նշանավոր» վայրերը՝ Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Տաթևը: Որտեղ շփվում էինք մարդկանց հետ՝ լցվում էինք պատմական հայրենիքի ոգով: Եվ արդյունքում էներգիայով լցվեցինք, որը, ինչպես մեզ է թվում՝ սնուցեցինք անցած միջոցառումը:

Վերադառնալուն պես բավականին մեծ աշխատանք կատարեցինք՝ փիարի, գովազդի, ադմինիստրացման, մասնակիցների հետ մասնակցության համաձայնեցման ուղղությամբ: Չէ որ մեր շոույի մեջ, բացի «դուդուկի» «մոլորակից», մենք որոշեցինք գործադրել նաև «արբանյակներ», այլ յուրահատուկ գործիքներ: Այդ նպատակով հրավիրեցինք մուլտիգործիքավորողների՝ Անդրեյ Տանզյու (շրջանակային հարվածայիններ, ռիկ, պերկուսսիյա), Գենադիյ Լավրենտև (ջութակ, տաբլա, անստեղնավոր կիթառ), Իրինա Մուրալովա (հնդկական կիթար), Պաատու Չակաբերիյա (անստեղնավոր բաս-կիթառ), Դմիտրիյ Լոսև (ստեղնաշարայիններ, էլեկտրոնիկա): Բացի այդ, դուդուկի հնչեղությունը պատեցին նաև ձայնային առումով. այս խնդիրը հիանալի կերպով լուծեցին «Լուսավորում» կամերային երգչախումբը, «Թամզարա» բազմաձայն երգչախումբը, ինչպես նաև Սաթի Կազանովան իր նոր «Սաթի ԷԹՆԻԿԱ» նախագծով: Այնպես որ վերջին ինը ամիսների ընթացքում Մարինայի հետ մեզ մոտ լինում էին այնպիսի օրեր, երբ մենք ինքներս, կարծես երկու «արբանյակներ», թռչում էինք հեռու-հեռու մեր ընտանիքներից, հիմնական աշխատանքից: Եվ փատացի չէինք զգում հողը մեր ոտքերի տակ: (Ժպտում է):

-Եվ ձեր ջանքերը զուր չանցան: Բավական է միայն կարդալ այն մարդկանց արձագանքները, ովքեր մասնակցել են շոույին: «Անփոխանցելի զգացողություններ են, զգացմունքային փշաքաղություն, ուժեղացած ռեֆլեքսիա և պատասխաններ էքզիստենցիալ հարցերին, ահա միայն չնչին պատասխանը այսօրվա այցելությանը»,- գրում է Իննա Իգնատևան: Եվս մեկ հիացած արձագանք Կսենիա Տառանուշիչից. «Երևի թե բառերով հնարավոր չէ փոխանցել այն, ինչ ես զգացել եմ, այնպես, ինչպես որ դա կա, դա այնպիսի հարված է հենց տասնյակին, տղանեˊր: Տիեզերզ և դուդուկ. դրանք ըստ իս, անբաժանելի մասեր են: Զգացմունքները լիացրել էին ինձ, ես լաց էի լինում հուզմունքից այն բանի համար, ինչ տեսա…»

-Այո, այս ամենը հուզում է մինչև հոգու խորքը: Առավել ևս, որ նմանատիպ արձագանքները դեռ շատ են: Գովերագանք չհամարեք, բայց մենք իսկապես այնպիսի նախագիծ ստեղծեցինք, որը համեմատելի է շոույի հետ, որը կարող են ստեղծել համաշխարհային աստղերը: Եվ դա այն ժամանակ, երբ մենք զբաղվում ենք մեր նախագծով ոչ հարյուր տոկոսով: Չէ որ մեզանից յուրաքանչյուրը ունի հիմնական աշխատանք, որը թույլ է տալիս ապահովել մեր ընտանիքները: Օրինակ, ես IT նախագծի հեղինակ եմ, իսկ Մարինան երաժիշտ է, շանսոնի կատարող, միաժամանակ զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, նա դասավանդում է երաժշտական ուսումնարանում:

-Ձեր խանդավառությունը մնում է միայն ողջունել, հատկապես հաշվի առնելով այն, որ նախագծի մեջ դուք ներդնում եք մեծամասամբ ձեր անձնական միջոցները: Սակայն, արդյոք սա չի՞ նշանակում, որ մի հիանալի օր «Դուդուկահարը» կավարտի իր գործունեությունը և բազմաթիվ մարդիկ, իսկ միջոցառումների պրոֆեսիոնալ տեսահոլովակները Youtube ցանցում հավաքում են միլիոնավոր դիտումներ, կզրկվեն հնարավորությունից վայելել ձեր դուդուկը:

-Մենք նրանցից չենք, ովքեր հակված են հանձնել իրենց դիրքերը կամ ձեռքերը ծալած նստել օգնություն սպասելով: Բացի այդ, վերջին տարիների ընթացքում նախագիծը այնքան է ամրացել, որ տեսնելով մեր ջանքերը, շատ մարդիկ մոտենում և իրենց աջակցությունն են առաջարկում: Այնպես որ, ակնարկ էլ չկա նախագծի ավարտի մասին: Ավելին, գաղափար կա կազմակերպել բացարձակապես յուրօրինակ փառատոն, բացառապես երեխաների մասնակցությամբ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա արդեն հաջորդ տարի՝ 6-րդ փառատոնին, մենք կհրավիրենք 10-15 հոգի մարդ՝ երեխաներ-դուդուկահարների, կամ էլ նրանց, ովքեր լրջորեն են զբաղվում գործիքով: Կլինեն 8-14 տարեկան երեխաներ: Եվ մանկական սիմֆոնիկ նվագախմբի ուղղեկցությամբ, նախադեպը չունեցող շոու կկազմակերպենք: Պատկերացրեք, թե որքան ուրախ կլինեն երեխաները, ովքեր ոչ մի անգամ դուրս չեն եկել Հայաստանի սահմաններից: Եվ, առավել ևս, այդպիսի լուրջ մասնագիտական «փորձության»: Դա նրանց համար հարուստ փորձ կլինի, իսկ հանդիսատեսի համար՝ միայն հաճույք: Չէ որ, դուդուկը մեզ մոտ զգում են, ինչպես ասում են, մանկան եղունգներից:

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որպեսզի փառատոնը «բերեք» Հայաստան:

-Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հանդիպումը Ռուսաստանի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև Մարինան: Նա մանրամասն ներկայացրել է մեր նախագիծը, որը ինչպես նրան թվացել է, լուրջ հետաքրքրություն է առաջացրել: Նաև հարց է հնչել այն մասին, թե ինչո՞ւ փառատոնը չի անցնում Հայաստանում: Սակայն, այդ հարցին դեռևս հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Մեզ հարկավոր է հասունանալ մինչ այդ պատասխանը: Թեպետ, նշեմ, որ գարնանը Հայաստան կատարած իմ այցելության ժամանակ ես ծանոթացա մի շարք փառատոնների կազմակերպիչների հետ՝ գինու, խորովածի: Եվ բացառապես բոլորը «կողմ» էին հանդես գալիս այդ գաղափարին: Այնպես որ, եթե Երևանում փառատոնի կազմակերպման առաջարկ մենք Մարինայի հետ ստանանք, ապա մենք կգործադրենք մեր բոլոր կազմակերպչական կարողությունները: Եվ կանցկացնենք որակյալ և մասշտաբային միջոցառում: Ես վստահ եմ Հայաստան կժամանեն ոչ միայն բազմաթիվ ռուսաստանցի հայեր, այլև հենց ռուս մարդիկ, այլ ազգերի ներկայացուցիչներ: Որովհետև դուդուկը դա աշխարհի գործիքն է: Որովհետև դուդուկը՝ մի ամբողջ Տիեզերք է:

 

Իրինա Գրիգորյան