Illustration: Photolure

Ընթացիկ տարվա սկզբից Երևանի փողոցներում գնալով ավելի հաճախ սկսեցին հանդիպել մարդիկ հակամիկրոբային դիմակներով: Մեր հայրենակիցները ոչ միայն մտահոգված են` հարևան Վրաստանում տարածված «խոզի գրիպի» իրավիճակով, այլև H1N1 վիրուսի ներփաթանցմամբ մեր հանրապետություն: «Վարակը» բավականին ակտիվ է գրոհել, և հունվարի 15-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էին արդեն երկու մահվան դեպքեր:

Հունվարի 11-ին տխուր լուրը հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը. «Այս տարի Հայաստանում գրանցվել է գրիպից մահվան դեպք` մահացել է մի կին, ով տառապում էր նաև մի շարք քրոնիկ հիվանդություններով: Մի քանի մարդ նույն ախտորոշմամբ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում»: Իսկ ընդհամենը չորս օր անց մեկ այլ պաշտոնական հայտարարություն տրամադրեց նաև Առողջապահության նախարարության մամլո-ծառայությունը` «խոզի գրիպի» զոհ է դարձել 62-ամյա մի տղամարդ: Համաձայն տեղեկատվության, «հիվանդը մահացել է սրտի ամբավարարության սրացումից». «Ախտորոշվել էր H1N1 А տիպի գրիպ: Տղամարդը ուշացումով էր դիմել բժիշկներին…»

Իսկ որքա՞ն մարդ է երկրում վարակված չարաբաստիկ վիրուսով: Վիճակագրությունը վերապահումներով հայտնում է նրանց ընդհանուր թիվը: Եվ համաձայն վերջինիս, հունվարի 14-ի դրությամբ ՍՌՎԻ-ով պոլիկլինիկաներ են դիմել 1080 հիվանդներ, ևս 837 քաղաքացիներ բուժում են ստացել ստացիոնարներում: Ընդ որում նրանցից 95%, ցավոք, երեխաներ են:

«Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը, պատասխանելով մի շարք հարցերի` կապված վտանգավոր վիրուսի իրավիճակի հետ, պարզաբանեց, որ երեխաները, որպես կանոն, առավել ենթարկված են ցանկացած ինֆեկցիոն հիվանդություններին, քանի որ նրանց իմունային համակարգը դեռևս գտնվում է ձևավորման փուլում: Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունում նախընտրում են զերծ մնալ կտրուկ քայլերից: Պարզաբանում են. պարապմունքների դադարեցումը և կարատինի հայտարարումը կրթական հաստատություններում և մանկապարտեզներում իրականացվում է միայն այն դեպքում, երբ հիվանդությունը հասնում է որոշակի կրիտիկական սահմանաչափի: Ինչը այս փուլում Հայաստանում, ի ուրախություն մեզ, չի դիտարկվում: Ն. Բակունցը ընդգծեց. հանրապետությունում չկա «խոզի գրիպի» համաճարակ, երկրի սանիտարական-էպիդեմիոլոգիական իրավիճակը վերահսկողության տակ է:

Մասնավորապես, վտանգավոր վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու համար դպրոցներում և մանկապարտեզներում տարվում է այցելիության շուրջօրյա մոնիթորինգ, ինչպես նաև ներդրված է այսպես կոչված «էպիդեմիոլոգիական ֆիլտր»: Մինչ դասասեղաին նստելը կամ հասակակիցների հետ խաղալը, դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաները զննություն են անցնում մասնագետների կողմից: Եվ, հարբուխի, դողի, բարձր ջերմաստիճանի, աչքերի, քթի կարմրածության և այլ ախտանիշների առկայության դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ երեխան գրիպային է, նրան անմիջապես հետ են ուղարկում տուն: Այնուամենայնիվ, վերջին օրերին լուրեր են տարածվել այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցում տեղի են ունեցել H1N1-ից միանգամից երկու մահվան ելքեր: Ինչը, ի դեպ, հերքեց տվյալ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նրա խոսքերով, հունվարի 15-ին հիվանդանոցում իսկապես երկու երեխաներ են մահացել` 6 ամսական և 12 տարեկան հասակներում: Սակայն, երկու դեպքերն էլ կապված չեն միմյանց հետ և ոչ մի կապ չունեն «խոզի գրիպի» հետ: «Այս դեպքերը` H1N1 գրիպի հետ կապելու համար պետք է հիվանդ երևակայություն ունենալ», – ընդգծեց Դալլաքյանը, ավելացնելով, որ մահացած երեխաները լուրջ քրոնիկ հիվանդություններ ունեին:

Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս առավելագույնս պաշտպանվել վիրուսը վերցնելու վտանգից: Նունե Բակունցը տվեց մի շարք օգտակար խորհուրդներ: Նախ և առաջ, բժշկի խոսքերով, որքան էլ անհամորեն դա հնչի, սակայն անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճառ ձեռքերը լվանալ օճառով: Չէ որ պատահաբար վարակել ինքն իրեն, ասենք, դիպչելով նախքինում արդեն «վարակված» բռնակին հասարակական տրանսպորտում, բավականին հեշտ է:

Լավ կլինի նաև որոշ հեռավորություն պահպանել հիվանդ մարդուց` եթե ոչ հարևան սենյակ, ապա գոնե երկու մետր: «Համարվում է, որ այս հեռավորության վրա վիրուսը օդում կորցնում է իր ուժը, քանի որ բավականին զգայուն է: Այդ պատճառով, երկու և ավելին մետրը – այն հեռավորությունն է, որը թույլ չի տա նրան վարակել ձեզ», – պարզաբանեց Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի փոխտնօրենը: Եվ ավելացրեց, որ ինքնին, ընտանիքի հիվանդ անդամին հարկավոր է առանձին սպասք և սրբիչ տրամադրել: Ինչպես նաև սովորեցնել նրան… ճիշտ փռշտալ: «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հետևյալը: Երբ մարդը զգում է, որ չի հասցնում քթին մոտեցնել թաշկինակը կամ անձեռոցիկը, ապա հարկավոր է փռշտալ արմունկային ծալքում», – պարզաբանում է մասնագետը: Սակայն ի՞նչ անել, եթե այդպես էլ չհաջողվեց խուսափել «վարակից»:

Այդ դեպքում, ամենաուղիղ իմաստով, հարկավոր է հորիզոնական դիրք ընդունել, որքան հնարավոր է շատ հեղուկներ օգտագործել և խուսափել աշխատանքի դուրս գալուց նվազագույնը երկու-երեք օր: Եվս մեկ պահանջ` չընդունել հակաբիոտիկներ, և ընդանրապես, նույնիսկ փորձելով տնային պայմաններում ոտքի կանգնել, չզբաղվել ինքնաբուժմամբ: Բակունցը պնդում է. անհապաղ հարկավոր է բժիշկ կանչել` ժամանակ չկորցնելու համար, որը կարող է բերել հնարավոր լուրջ բարդույթների: «Խոզի վարակի» դեպքում «ուշացումը նման է մահի» արտահայտությունը բավականին արդիական է…

Վարակի ակտիվացման այս ժամանակաշրջանում իրենց առողջության հանդեպ առավել ուշադիր պետք է լինեն մարդիկ քրոնիկ հիվանդություններով: Ինչպես ցույց տվեց 2016 թվ տխուր փորձը, այն ժամանակ հանրապետությունում լաբորատոր պայմաններում հաստատվել էր վարակի առկայությունը միանգամից 170 հայրենակիցների մոտ, որոնցից վեցը հեռացան կյանքից` մահվան դեպքերի մեծամասնությունը H1N1-ից բարդացումների հետևանքով տեղի էին ունեցել այն անձանց մոտ, ովքեր զուգահեռաբար տառապում էին սրտի, անոթների, լյարդի հիվանդություններով… Զգոնությունը չպետք է կորցնեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչները. ռիսկի խմբում են նրանք, ով 65 տարեկան է և ավելին: Եվ այս ցուցակը լրացնում են հղիները և երեխաները: Բոլոր նշված կատեգորիաների ներկայացուցիչներին այժմ տարածքային պոլիկլիկաներում համապատասխան պատվաստումներ են կատարում: Ներմուծված դեղամիջոցը տրամադրվում է անվճար և նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ պոտենցիալ մայրիկների համար: «Այն լիովին անվնաս է և չի առաջացնում որևէ խնդիրներ», – ընդգծեց զրուցակիցը:

Դե ինչ, ուրախալի է, որ նախաձեռնվում են պրոֆիլակտիկայի բոլոր անհրաժեշտ միջոցները: Մնում է, որպեսզի H1N1-ից «ինքնապաշտպանության» առաջարկվող յուրահատուկ միջոցները ի գիտություն վերցվեն մեր բնակչության կողմից: Դե, իսկ դեռևս առողջապահության համակարգի պատասխանատու ներկայացուցիչները հանգիստ են մեկնաբանում հիվանդելիության վիճակագրությունը: «Հունվարի 11-ի դրությամբ ստացիոնարներում բուժում էին անցնում 693 գրիպով հիվանդներ, և գրեթե նույն ցուցանիշը, 658 հիվանդ, գրանցվել է նաև անցյալ տարվա համանման ժամանակաշրջանում: Խուճապի համար առիթ չկա, գրիպով հիվանդելիության նման պատկեր գրանցվում է յուրաքանչյուր տարի», – եզրափակեց Արտավազդ Վանյանը հայկական ԶԼՄ-ի հետ հարցազրույցի ժամանակ:

 

Իրինա Գրիգորյան