Intelligent Energy բրիտանական ընկերությունը հայտարարել է iPhone 6-ի համար մարտկոցի ստեղծման մասին, որը կարող է աշխատել մեկ շաբաթ առանց վերալիցքավորմա, փոխանցում է The Telegraph-ը.
Մարտկոցը աշխատում է պատենտավորված տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիայի արտադրել ջրածնի ու թթվածնի միացումից՝ ջրի և ջերմության նվազագույն առաջացմամբ:
Մասնագետները կարողացել են պատրաստել վառելիքային էլեմենտը բավականին բարակ, որպեսզի այն տեղավորվի iPhone-ի մեջ՝ Apple-ի յոթերորդ սերնդի սմարթֆոնների հաստությունը կազմում է ընդամենը յոթ միլիմետր: Սմարթֆոնի լիցքավորման համար այն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ լիցքավորել ջրածնով՝ հատուկ սարքավորումների միացման միջոցով: Intelligent Energy-ում առանձին նշել են, որ իրանում պահպանվել է օգտատերերի համար սովորական մարտկոցը, որը լիցքավորվում է էլեկտրահամակարգից՝ շարքային ադապտերի օգնությամբ:
«Մենք կարողացել ենք ստեղծել այնքան բարակ մարտկոց, որ այն կարելի է օգտագործել այսօր առկա սմարթֆոնների բոկոր մոդելների վրա»,-նշել է Intelligent Energy-ի գլխավոր տնօրեն Հենրի Վինանդը:
Կոմերցիոն շահագործման համար ընկերությունը նախատեսում է ստեղծել հեռախոսին միացվող քարթրիջ ու հենց դրա շնորհիվ էլ սմարթֆոնը կկարողանա աշխատել ջրածնային վառելիքի վրա մեկ շաբաթ շարունակ: Ջրածնի օգտագործման հետ կապված անխուսափելի է ջրի առաջացումը և հեռախոսի կառուցվածքի մեջ աննշան փոփոխություններ են մտցվել՝ իրանի մեջ տեղադրելով օդափոխիչ անցքեր՝ խոնավության գոլորշացման համար:
The Telegraph պարզաբանում է, որ Intelligent Energy մշակման մասին մեկնաբանություններ ստանալ Apple ընկերությունից չի հաջողվել: