Վրաստանի մայրաքաղաքում անխուսափելիորեն ավելանում  է ժամանակակից ճարտարապետական շինություններ թիվը: Բազմահարկ կառույցներն ու ապակե երկնաքերերը սարսափելի արագությամբ աճում են՝ փակելով հնագույն քաղաքի համայնապատկերը, և ամենամեծ մտահոգությունն այն է, որ նրանք զբաղեցնում են բազմամյա ծառերի տեղը: Մայրաքաղաքային ֆլորային մասամբ էլ դիտավորյալ է վնաս հասցվում: Ծառերից պոկում են կեղևը, որից հետո նրանք մահանում են և արդեն օրինական հիմքով ենթակա են լինում հատման: Այսպես էլ Թբիլիսիում  ծառերի ոչնչացումը գրեթե միշտ հիմնավորված է լինում:

Միևնույն ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետարանը ամեն կերպ փորձում է չհիասթափեցնել թբիլիսցիներին և պարբերաբար քաղաքի կանաչապատման աշխատանքներ է իրականացնում: Սակայն գոյություն ունի նաև մեդալի մյուս կողմը՝ երիտասարդ տնկիների մասին ոչ-ոք հոգ չի տանում, դրանք դժվարությամբ էլ կպչում են, այնպես որ ստացվում է, որ տնկիների մեծ մասը արագորեն մեռնում են: Միայն թե սա արդեն բոլորովին այլ պատմություն է:

Ցանկություն կա ընթերցողին պատմելու այնպիսի մի քաղաքի մասին, որն ակտիվորեն վերածվում է շինարարական տարածքի, քաղաք, որտեղ արտասահմանյան ներդրողներն իրավունք ունեն «խլել» Շոթա Ռուսթավելու անվան պողոտայի տարածքը, որը որքան սիրելի, նույնքան էլ երգված է վրաց պոետների կողմից:

Օրինակ՝ վրաց պոետ Լադո Ասաթիանին իր բանաստեղծություններից մեկում գրել է, որ պոետի իր կոչումն ստացել է կանաչի մեջ լողացող Ռուսթավելու պողոտայում զբեսնելու իրեն ընձեռնված հնարավորությունից: Որքան էլ ցավալի է, բայց դժվար թե Ասաթիանին հիանար մայրաքաղաքի կենտրոնի այսօրվա տեսքով. Ռուսթավելու զբոսանքային ծիսակարգը կորցրել է իր երբեմնի հմայքը: Մայրաքաղաքային բազմահարկերը հեղձուցիչ մթնոլորտ են ստեղծում՝ հողի երեսից վերացնելով բազմամյա բուսականությունը: Եվ բացի այդ՝ երկնաքերերի քաղաքը ներկայիս գլոբալ տաքացման ու արտանետվող թունավոր գազերի դարում ոչ մի կերպ չի կարող դառնալ պոետի համար մուսա:

233023645

Վերջերս 150 միլիոնանոց ծրագրի համար, որը կապահովի 2000 աշխատատեղ, ստիպված եղան զոհաբերել մի քանի հազվագյուտ, դարավոր եղևնիներ: Կազբեգի փողոցի բնակիչները, որտեղ իրականացվում է շինարարությունը, դա համարեցին ոչ այլ ինչ, քան վանդալիզմ և պատմությունը հրապարակեցին սոցկայքերում: Դրան հետևեցին իրար ետևից լույս տեսնող ինտերնետ-հոդվածները, որտեղ հայտնի հասարակական գործիչները թբիլիսցիներին կոչ արեցին հոգ տանել տնկիների մասին:

Համաշխարհային մեծության աստղ, օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեն (մեցցո-սոպրանո) իր հոդվածում ուշադրությունը սևեռել է մանկական հիվանդությունների աճին, որը նա բացատրում է Վրաստանի մայրաքաղաքում ծառերի հատման բարձր տեմպերով պայմանավորված օդի աղտոտվածությամբ:

Բազմադարյա ծառերի հատումը վանդալիզմի դրսևորում է: Ես, որպես Թբիլիսիի ծնունդ, դեմ եմ կանգնում մեր հայենիքի մայրաքաղաքում իրականացվող նման գործողություններին: Կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին՝ մի հատեք կենդանի ծառերը: Եկեք միասին հոգ տանենք տնկիների մասին: Չէ՞ որ հենց սա է «Վրաստան» անունը կրող մեր բոլորի տունը

«Մեր «Ցանկությունների ծառ» ֆոնդի հիմնական նպատակը մանկական կյանքերի փրկումն է: Սակայն չի կարելի հաշվի չառնել երեխաների շրջանում հիվանդությունների սարսափելի աճը: Եկեք դադարենք ոչնչացնել ինքներս մեզ ու մեր ապագա սերնդին»,- Facebook-յան իր էջում գրում է Սուրգուլաձեն:

marg«Կանաչ ակցիաներ»-ի մշտական մասնակից, Վրաստանի Առաջին տիկին Մակա Չիչուան իր հերթին հայտարարեց, որ ծառերի հատման գործընթացի շարունակման դեպքում մայրաքաղաք Թբիլիսիին սպառանում է էկոլոգիական աղետ:

 

Մի՛ ասֆալտացրեք բուսականությունը: Եկեք միասին պահպանենք Վրաստանի կանաչ ծածկը:

«Մի՞թե պարզ չէ, որ մոտ ապագայում մենք կարող ենք զրկվել թթվածնից: Անձամբ ես ապրում եմ հարուստ բուսականություն ունեցող տարածքում: Սակայն դա քիչ է փոխում տվյալ խնդրի իսկությունը: Իսկ ի՞նչ անեն մնացածը: Փախչե՞ն քաղաքից: Աշխարհի ոչ մի երկրում նոր շինությունների կառուցումը կանաչ տարածքների ոչնչացման հաշվին չի իրականացվում: Գիտե՞ք արդյոք, թե տնկիին որքան ժամանակ է հարկավոր, որ երիտասարդ ծառի վերածվի»,- շարունակում է անհանգստանալ Վրաստանի Առաջին տիկինը:

Ակցիային միացավ նաև Քաղաքային կանաչապատման և բնապահպանական ծառայության ղեկավար Նինո Սուլխանիշվիլին, ով տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո արտահայտեց իր կասկածն այն հարցի շուրջ, թե իբր Կազբեգի փողոցում հատվում են կենդանի ծառեր: Նրա խոսքերով՝ «Ֆորեսթ Քոմփանի» կազմակերպությունն ունեցել է մասնագետների համապատասխան եզրակացությունն այն մասին, որ 68 ծառերից 45-ը անկենսունակ են եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Օրբի» ծրագրա- շինարարական կազմակերպությունը ծրագրելով Կազբեգ փողոցում հյուրանոցային համալիրի շինարարություն, պահանջել է վերը նշված բոլոր 68 ծառերի հատումը:

Հաշվի առնելով հասարակության ակտիվ շահագրգռվածությունը, ինչպես նաև հատված ծառերի տեսողական զննումն իրականացնելուց հետո շատերի մոտ փաստաթղթի օբյեկտիվության հետ կապված հարցեր առաջացան, որը ստորագրված է հենց նույն տիկնոջ՝ Սուլխանիշվիլու կողմից, նա էլ իր հերթին ելույթ ունեցավ սեփական անձի պաշտպանությամբ.

«Ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ գոյություն ունի երկու տարբերակ: Համաձայն առաջինի՝ հատվել են ծառեր, որոնք եզրակացության համաձայն չեն ճանաչվել անկենսունակ: Երկրորդի համաձայն՝ սխալ է հենց եզրակացությունը: Սակայն մենք զրուցել ենք տվյալ փաստաթուղթը կազմող փորձագետների խմբի հետ, և նրանք մտադիր են պաշտպանել իրենց արդարացիությունը»,- հայտարարեց Նինո Սուլխանիշվիլին:

Միևնույն ժամանակ՝ Թբիլիսի քաղաքի դատախազության հետախուզական ծառայությունում սկսվել է ծառերի ու թփերի անօրինական հատման փաստի առթիվ գործի հետաքննություն:

davit_narmania_4251Վրաց հասարակության առաջ ստիպված եղավ արդարանալ նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանյան, ում խոսքերով, Թբիլիսիում հայտարարված է եղել ծառերի հատման 10-օրյա մորաթորիում:

«Ավելի վաղ մենք կատարեցինք որոշակի փոփոխություններ ու խստացրինք կանոները, սակայն կարծես թե այս հարցը մինչև այժմ պահանջում է վերանայում, այդ իսկ պատճառով էլ մենք պատրաստ ենք նստել ու քննարկել բոլոր հարցերը և կանոններն էլ ավելի խստացնել», – ասել է Նարմանյան:

Ընդ որում քաղաքագլուխը Թբիլիսիի քաղաքացիներին կոչ արեց հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքապետարանը ստիպված է անընդհատ նորանոր ծրագրեր իրականացնել, քանի որ ուրբանիզացման գործընթացն անշրջելի է:

«Հարկավոր է ընդունել այնպիսի կանոններ, որոնք հասարակական ու մասնավոր շահերի հետ մեկտեղ հնարավորություն կտան քաղաքի զարգացումը շարունակել այնպես, որ մի կողմից մենք կարողանանք պահպանել կանաչ ծածկը, մյուս կողմից էլ՝ հոգ տանենք նոր ծրագրերի ու մարդկանց աշխատատեղերի մասին: Մենք պատրաստ ենք լսել ցանկացած մեկին, ով կունենա ռացիոնալ առաջարկներ, և ստեղծել նոր կանոններ»,- հայտարարեց Նարմանյան:

Չնայած նման հայտարարություններին՝ «Մեր քաղաքը» Վրացական հասարակական կազմակերպությունը խորհուրդ տվեց մայրաքաղաքի քաղաքապետին փոխել Թբիլիսիում իրականացվող շինարարական նոր ծրագրերի թույլատվության կանոնները: Մասնավորապես՝ շինարարական աշխատանքներ թույլ տալ միայն այնպիսի տարածքներում, որտեղ կանաչ ծառատունկեր չկան, կամ էլ ներդրողներին պարտավորեցնել հոգ տանել կանաչ ծածկի մասին այն տարածքներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքները:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Մեր քաղաքը» ՀԿ նախագահ Թեմո Քալանդաձեն, «Կանաչ տարածքների և պետական անտառային ֆոնդի հատուկ պաշտպանության մասին օրենքին» համապատասխան՝ ծառերի հատման թույլատվություն տրվում է միայն այն դեպքում, երբ հողակտորների բուսականությունը խանգարում է շինարարական աշխատանքներին: Նման իրավիճակներում բնապահպանական ու կանաչապատման ծառայությունները ստիպված են բազմամյա կոճղերի հատման թույլտվություն տալ, քանի որ վերջիններս խանգարում են հաստատված ծրագրի իրականացմանը:

Հետևաբար, ըստ Քալանդաձեի, Կազբեգի փողոցում իրականացվող վանդալիզմը հանդիսանում է վրացական օրենսդրական սխալի արդյունք:

«Մենք օրենսդրական մարմիններին դիմել ենք տարբեր նախաձեռնություններով: Շինարարարկան մի ծրագրի շրջանակներում առաջարկեցինք տարբերակ, համաձայն որի նախաձեռնողը, մինչ շինարարության թույլտվություն ստանալը, պետք է դիմի համայնքապետարան ու կանաչապատման ծառայություն՝ ծրագրի իրականացման համար ընտրված տարածքում կենդանի ու հատման ենթակա կոճղերի թվի նախնական որոշման համար: Ծառերի վիճակի մասին եզրակացություն ստանալուց հետո ներդրողը պետք է շինարարությունն իրականացներ՝ հաշվի առնելով կենդանի կոճղերի պահպանումը, կամ էլ շինարարությունն իրականացներ ծառատունկներից ազատ գոտում»,- ասում է Քալանդաձեն:

Սակայն նրա խոսքերով՝ ներկայումս քաղաքապետարանն ու համայնքապետարանը սովորություն են դարձրել «պատսպարվել» ծրագրերի դրոշի տակ՝ թույլ տալով իրականացնել շինարարությանը խանգարող կենդանի ծառերի հատումը:

Այսպես թե այնպես, քաղաքային վերահսկողության ծառայությունը ներկա պահին դադարեցրել է Կազբեգի փողոցում իրականացվող ծառերի հատման գործընթացը՝ գործը փոխանցելով դատախազությանը, քանի որ ծառերի հատման տեսողական զննումից հետո հայտնի եղավ, որ նվազագույնը 18 նոճու կյանք կարելի կլիներ պահպանել, իսկ ևս 5 կոճղ էլ ենթակա էին պատվաստման՝ առանց կենսունակությանը վնաս հասցվելու:

maxresdefault

Հարցի հետ կապված իր կարծիքն է հայտնել նաև Պետական ագրարային ու տեխնիկական համալսարանի անտառային տնտեսության ֆակուլտետի պրոֆեսոր Թեյմուրազ Քանդելակին, նշելով, որ շինարարությունից առաջ ողջամիտ կլիներ խորհրդակցել բնապահպանների հետ, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է նույնիսկ գործի վիճակի մասին տեղյակ պահել հասարակությանը, այնուհետև խորհրդակցության ճանապարհով որոշել ենթադրյալ շինարարական տարածքում ծառատունկերի ճակատագիրը:

Բնական է, որ շինարարական տարածքում 2-3 ծառի աճի պատճառով ծրագրի դադարեցումը անմիտ քայլ է, բայց անելանելի իրավիճակներ էլ գոյություն չունեն, և այդ կոճղերն էլ առանց բարդությունների կարելի է ուղղակի պատվաստել: Սակայն, այդ հնարավորությունը, չգիտես ինչու, գրեթե հաշվի չի առնվում:

«Ներդրողների մեծամասնությունը գերադասում է շինարարություն սկսել այնպիսի վայրերում, որտեղ կա հարուստ բուսականություն: Նրանք ոչ մի կերպ ծառերի պահպանման մասին հոգ չեն տանում: Եթե ապագայում էլ շարունակվի այդպես, Թբիլիսին կզրկվի թթվածնից»,- հայտարարեց պորֆեսոր Քանդելակին:

Բնական է, որ հասարակության կարծիքը միակողմանի չպետք է լինի: Բացի այդ էլ, քչերն են ցանկանում ետ կանգնել ժամանակի պահանջներից, սակայն չպետք է մոռանալ, որ ներկայումս «կանաչ ոսկին» բետոնե կառույցներից ավելի արժեքավոր է: Երկրի կառավարությունը հավանաբար առաջին հերթին հենց դրա մասին պետք է մտածի, քանի որ բուսականությունը «բետոնապատելու» դեպքում հնարավոր է քաղաքում մարդկանց համար էլ ապրելու տեղ չմնա…

Շորենա Կարչավա, Dalma News-ի համար