Երկկողմանի հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդգրկում են միջազգային կապերի ամբողջ սպեկտրը` տարբերվելով զարգացած տնտեսական, խորը քաղաքական և ամուր հումանիտար բաղկացուցիչներով:

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները միջազգային հարցերում մեծամասամբ համընկնում են կամ մոտ են իրար, առկա է լայն համակարգվածություն արտաքին քաղաքականության հարցերում և արդյունավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Հարաբերությունները մեր պետությունների միջև ունեն հատուկ կարգավիճակ և բովանդակություն, և այդ մասին բազմիցս նշել են ինչպես Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս առաջնորդները, այնպես էլ նրանց նախորդները:

Նման ընկերական հարաբերությունները չէին կարող միանգամից կազմավորվել: Դրանք ամրացել են տարիների ընթացքում, անցնելով փորձությունների միջով, սակայն երբեք չկորցնելով իրենց իրական դաշնակցական բնույթը:

3 апреля 1992 Протокол об установлении дипломатических отношений между Российской Федерацией и Республикой Армения
3 ապրիլի 1992. Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին (ցուցահանդեսի նյութերից)

Հենց այդ պատճառով էլ ցուցահանդեսը, նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին և անցկացվող այս օրերին Հայաստանի Ազգային պատկերասրահում, ունի հատուկ նշանակություն: Այն արտահայտում է մեր փոխհարաբերությունների բնույթը և խորությունը:

Նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ, Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց պատմավավերագրական ցուցահանդես՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն` կոփված դարերով», նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին: Ցուցահանդեսը բացեցին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Фото с сайта president.am
Լուսանկարը  president.am կայքից

Վերջին 25 տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, պատմող ինչպես հայկական և ռուսական ազգերի ընկերական հարաբերությունների մասին, այնպես էլ դիվանագիտական բովանդակության, սակայն առաջին անգամ է, որ նման մասշտաբի ցուցահանդեսը անցկացվում է Հայաստանի գլխավոր մշակութային կենտրոնում՝ Ազգային պատկերասրահում:

Vistavka131_oՆման կերպ կազմակերպիչները ընդգծեցին անցած 25 տարիների կարևորությունը՝ միջպետական երկկողմանի հարաբերությունների պատմությունը, որը շրջանակի մեջ է վերցնում երկու ազգերի միջև եղած դարավոր հարաբերությունները: Եվ, թե համընկում է, թե հատուկ միտում, բայց ցուցահանդեսը տեղակայվել է որմնանկարների սրահում, որի հարևանությամբ այդ օրերին անցկացվում է համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը:

Որպես «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն`կոփված դարերով» ցուցահանդեսի կազմակերպիչներ հանդես եկան երկու երկրների պետական արխիվները: Բացի նրանցից, իրենց արխիվներից նյութեր տրամադրեցին շուրջ 25 կառույցներ, որոնց մեջ էին Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» քաղաքական կուսակցությունների արխիվը, Հայաստանի Հանրապետական կուսակցության արխիվը, ՌԴ Հարավային ռազմական շրջանի լրատվական ծառայությունը և այլոք:

Dalma News–ի հետ զրույցում Հայաստանի պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման նպատակը հանդիսանում է վավերագրական պատմություն ցույց տալու ցանկությունը, որը պատմում է վերջին 25 տարիների ընթացքում պետությունների միջև հարաբերությունների դիվանագիտական հիմքի մասին: Եվ ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ ոչ միայն այն փաստաթղթերի հետ, որոնք պահվում են հայկական կամ ռուսական արխիվներում, այլև նրանց հետ, որոնք տրամադրված են նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ կառույցների կողմից:

«Խոսքը գնում էր, ոչ միայն այն մասին, որպեսզի ցույց տանք, թե որքան բարձր է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքան հարաբերությունների մակարդակը, այլ նաև պատմենք այլ բնագավառներում ձեռքբերումների մասին՝ սոցիալական, տնտեսական, մշակութային և այլն», – նշեց Վիրաբյանը:

Վիրաբյանի խոսքերով, այս պահին կազմակերպիչները չեն պլանավորում անցկացնել ցուցահանդես Հայաստանի և Ռուսաստանի այլ քաղաքներում, սակայն նա հատուկ ընդգծեց, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները գտնվում են այնպիսի բարձր մակարդակում, որ տարեկան, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ռուսաստանի տարբեր անկյուններում անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ: Օրինակ, մի քանի տարի առաջ անցկացվեց բավականին մասշտաբային ցուցահանդես, նվիրված հայ-ռուսական մշակութային կապերին՝ ընդգրկելով XVII-XVIII դարերից սկսած ժամանակահատվածը, որն անցկացվեց ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում: Իսկ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն`կոփված դարերով» ցուցահանդեսի բացումից մեկ ամիս առաջ, երկու երկրների նախագահները բացեցին Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդես Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որով հատկանշեցին սկիզբ՝ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերին:

Ճիշտ է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեվանյան ցուցահանդեսի բացմանը ներկա չէր, սակայն Ռուսաստանի առաջնորդը դիմել էր ողջույնի խոսքով դրա մասնակիցներին, որը կարդաց Սերգեյ Լավրովը:

«Կարևոր է, որ այսօր ռուս-հայկական երկխոսությունը  հաջողությամբ զարգանում է, համալրվում է իրական գործերով և ապագայի պլաններով: Երկու երկրներն էլ խթանում են համատեղ նախաձեռնություններ տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմա-տեխնիկական համագործակցության բնագավառներում, աճեցնում են փոխհամագործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում, աջակցում են միմյանց համաշխարհային ասպարեզում», – նշվում էր փաստաթղթում:

31 октября 2006 года. Президент Российской Федерации Владимир Путин и Президент Республики Армения Роберт Кочарян (Фото из материалов выставки)
31 հոկտեմբերի 2006. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը (լուսանկարը ցուցահանդեսի նյութերից)
14 октября 2016 Президент Российской Федерации Владимир Путин и Президент Республики Армения Серж Саргсян в аэропорту Звартноц
14 հոկտեմբերի 2016. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում (լուսանկարը ցուցահանդեսի նյութերից)
25114979_1589707311097940_470638473_n
15 մարտի 2017. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպման ընթացքում (լուսանկարը ցուցահանդեսի նյութերից)

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը մեծ իրադարձություն կլինի երկու երկրների կյանքում, իսկ ներկայացված նյութերը ցույց կտան երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն լավ հարևաններ են, այլ նաև երկրներ, որոնց միացնում է ընդհանուր պատմության էջերը, հպարտություն իրենց նախնիների սխրանքների նկատմամբ, բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները, որոնք կողմերն անկեղծորեն փայփայում են:

Ողջույնի ուղերձում վստահելի հարաբերությունների մասին նշեց նաև Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսյանը. «Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը առանձնանում է բարձր քաղաքական երկխոսությամբ: Համատեղ ջանքերով ամրապնդվում է հաջող համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգանում է արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում: Տարեցտարի աճում և խորանում են միջտարածաշրջանային կապերն, ընդլայնվում է համագործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում: Կարևոր է, որ այսօր հայ-ռուսական համագործակցության մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ, գործարար և գիտական համայնքներ, երիտասարդական և սոցիալական կառույցներ: Սա բացում է նոր հնարավորություններ և հեռանկարներ, նպաստում է հետագա դաշնակցային համագործակցության ամրապնդման ի շահ երկու երկրների ժողովուրդների, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման շահերից ելնելով»,– ասվածէր նախագահի ուղերձի մեջ:

17 декабря 1991. Заявление Президента РСФСР Бориса Ельцина о признании независимости Республики Армения (Из материалов выставки)
17 դեկտեմբերի 1991. ՌԽՖՍՀ Նախագահ Բորիս Ելցինի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին (ցուցահանդեսի նյութերից)

 

Ներկայացված արխիվային փաստաթղթերի թվում, որոնք, ըստ պատկերասրահի աշխատակիցների, մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում, առանձնանում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի 1991 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարությունը, որում ասվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման մասին՝ իր ժողովրդի և խորհրդարանի ժողովրդավարական ընտրության համաձայն»:

 

 

 

24 апреля 2015. Визит Президента Российской Федерации Владимира Путина в мемориальный комплекс «Цицернакаберд»
24 ապրիլի 2015. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը «Ծիծեռնակաբերդ»` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (լուսանկարը ցուցահանդեսի նյութերից)
16 октября 2015 Президент Республики Белоруссия Александр Лукашенко, Президент Российской Федерации Владимир Путин, Президент Республики Казахстан Нурсултан Назарбаев и Президент Республики Армения Серж Саргсян перед заседанием Совета глав государств — участников Содружества Независимых Государств (Фото из материалов выставки)
16 հոկտեմբերի 2015. Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում (լուսանկարը ցուցահանդեսի նյութերից)

Այնուհետեւ կարող ենք տեսնել բացառիկ արխիվային փաստաթղթերը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ստորագրություններով, շատ լուսանկարներ, հատկապես վերջին տասնամյակում, երբ հայ-ռուսական հարաբերությունները հասել են նոր մակարդակի. կարևոր իրադարձությունների և մարդկանց ժամանակագրությունը, որը հստակ ապացուցում է, որ մարդիկ հեռանում են, իսկ բարեկամությունը մնում է:

Фото с сайта panorama.am
Լուսանկարը panorama.am կայքից

Նշենք, որ ցուցահանդեսի բացման օրը նաև տեղի ունեցավ երկու նամականիշների մարման արարողությունը, որոնք նվիրված են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը» թեմային: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 22-ը:

 

Լինա Մակարյան