Անդրկովկասին միշտ էլ հատուկ է եղել էթնիկ- կրոնական վառ պատկերը: Այստեղ ավանդաբար միահյուսվել են տարբեր մշակույթներ ու տարբեր ավանդույթներ: Սակայն Խորհրդային միության փլուզումն ու բնակչության արմատականացումը ի վերջո հանգեցրին միազգ պետությունների ձևավորմանը: Ընդ որում էթնո-ժողովրդագրական փոփոխություններից տուժեցին նաև տարածաշրջանի հեղինակավոր ազգերը: Միմյանց հաջորդող կոնֆլիկտները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին արտագաղթը, ազգերի միաձուլումը, ծնելիության անկումն ու մահացության ցուցանիշի բարձրացումը բացասաբար անդրադարձան Անդրկովկասի գրեթե բոլոր երկրների վրա:

Հայաստան

Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն, որտեղ էթնիկ փոքրամասնությունը կազմում է բնակչության 2 % -ից էլ պակասը: Սակայն մինչ Խորհրդային միության փլուզումը Երևանում բնակվում էին տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ 1989թ. հայոց  մայրաքաղաքում գոյություն ունեին օսեթների, թաթարների, մոլդովացիների, ֆինների, ղազախների, ինգուշների, դարղինների ու այլ ազգերի համայնքներ: Էթնիկական այդ խճանկարը վերացավ 1990-ականներին, երբ Հայաստանի բնակչությունը բախվեց սոցիալական արհավիրքների հետ՝ պայմանավորված հիմնականում Ղարաբաղյան պատերազմով:

Թալիշները ազգային հագուստով, Ադրբեջան
Թալիշները ազգային հագուստով, Ադրբեջան

Բացի այդ, ռուսները հիմնականում ապրում էին երկրի հարավում, հատկապես Մուղանի հարթավայրում, որտեղ նույնպես ուղղափառներից բացի ապրում էին նաև մոլոկաններ, կրոնական այլ փոքրամասնություններ, ինչպես նաև պրիգուններ ու շաբաթականներ: Հիմա Ադրբեջանի հարավում ընդամենը մի քանի հարյուր ռուս է մնացել, ու նրանք հիմնականում գտնվում են Ջալիլաբադյան շրջանում: Ռուս բնակչության հիմնական մասը բնակվում է Բաքվում: Անկախ աղբյուրների տրամադրած տվյալների համաձայն՝ անդրկովկասյան այս երկրում վերջիններիս թիվը 90 հազարից չի անցնում: Չնայած նրան, որ դեռևս 1989թ. այդ թիվը կազմում էր 393 հազար մարդ:

Թալիշյան կազմակերպությունների տվյալներով՝ գրեթե 30 % թալիշներ (կամ 450 հազար՝ Ադրբեջանի թալիշական 1,5 մլն. բնակչությունից) դուրս են եկել երկրից:

Ադրբեջանական լեզգինների զգալի թիվ է տեղափոխվել Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստան, Ուկրաինա: Նման մի պատկեր էլ ավարների բնակության վայրերում է նկատվում: Զագաթալիի շրջանում ապրող շատ ավարներ տեղափոխվում են Ռուսաստան, իսկ ամենաքիչը երկրից հեռանում են Բելոկանի շրջանի գյուղերի ավարները:

Հրեական հատվածի արտահոսքը երկրից սկսվեց դեռևս Խորհրդային միության ժամանակներից ու շարունակվում է մինչև օրս: Ընդ որում, Բաքվից արտագաղթել են գրեթե բոլոր հրեա-աշքենազները, մնացել են միայն վրաց հրեաներն ու գրեթե 20 % լեռնային հրեաները, որոնք հիմա էլ խիտ բնակեցրել են Կրասնոյա Սլոբոդան (1991թ.-ից Գիրմիզի Գասաբա):

Եթե 1979թ. Ադրբեջանում ապրում էր 35,5 հազար հրեա, ապա 2015թ. այդ թիվը հասնում էր գրեթե 7 հազարի: Ռուսների հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում են լքել նաև ուկրաինացիները, որոնք հիմնականում ապրում են երկրի խոշոր քաղաքներում:

Բաքվում ապրող թաթարները 1989թ.-ից սկսած զգալի աճ էին ամրագրում, բայց 2010թ. սկսած նրանց թիվը նույնպես կրճատվեց: Հիմա երկրում ապրում է 25 հազար թաթար:

Թուրք-մեսխեթների այդպիսի մի թվաքանակ էլ բնակվում է երկրի կենտրոնական շրջաններում: Շատերը դեռևս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ տեղափոխվեցին Թուրքիա, Ուկրաինա ու Ռուսաստան:

Ադրբեջանի արևմտյան հատվածները շարունակում են լքել տեղաբնակ վրացիները, կամ, այսպես ասած, «ինգիլոյցիները», որոնց մեծամասնությունը սուննի մահմեդականներ են: Ինգիլոյցիների ուղղափառ վրացական հատվածը հեռանում է դեպի Վրաստան կամ Ռուսաստան:

Տարեց տարի կրճատվում է ուդինների՝ Ադրբեջանի տեղաբնիկ քրիստոնյաների թվաքանակը: Հիմա նրանք ընդամենը երկու գյուղերում են բնակվում: Ընդ որում հայերի հետ Վարդաշեն (այժմ Օգուզ) գյուղում ապրող ուդինները նույնպես դարձան փախստական ու երկիրը լքեցին դեռևս 1991թ.: Հիմա Օգուզի շրջանում ապրում է ընդամենը 20 ուդին: Այս ժողովուրդներով խիտ բնակեցված միակ գյուղը Նիջն է, որտեղ վերջիններիս թիվը հասնում է 3 հազարի: Եթե անցյալում ուդինները հայախոս էին, ապա հիմա, պետական քաղաքականության արդյունքում, շատերն անցան ադրբեջաներենի ու ուդինյան ազգանունների ավանդական «յան» վերջավորությունը փոխարինեցին «ի»-ի:

Թալիշները ազգային հագուստով, Ադրբեջան
Թալիշները ազգային հագուստով, Ադրբեջան

Վերջին հարյուրամյակի ընթացքում Ադրբեջանում ինտենսիվ կերպով են ընթանում ձուլման գործընթացները: Մի շարք էթնիկ խմբեր կամ ձուլվել են ադրբեջանցիներին, կամ գտնվում են թուրքացման փուլում: Այսպես, իրանալեզու թաթերի մեծ մասը, որոնք առաջներում զբաղեցնում էի մերձկասպյան տարածքները, այդ թվում նաև Ապշերոնը, ինչպես նաև Ադրբեջանի հյուսիսային ու կենտրոնական շրջանները, անցան թուրքերենին ու աստիճանաբար կորցրին իրենց դիմագիծը: Հիմա թաթերի շատ քիչ հատվածն է իրեն համարում  իրանալեզու ազգերի սերունդ: Իրենց ազգային դիմագիծը պահպանած թաթերն ապրում են Լագիչ գյուղում, ինչպես նաև խիտ բնակվում են Գուբինյան շրջանի գյուղերում: Թաթական գյուղեր կան նաև Խաչմազի շրջաններում: Հատկանշական է, որ դեռևս անցյալ հարյուրամյակի 20-ական թթ. Դիվիչի շրջանի (ներկայումս Շաբանի շրջան) բնակչության մեծամասնությունը իրենց թաթեր էին համարում, հիմա նրանց անվանում են ադրբեջանցիներ: Նման իրավիճակ է նաև Ապշերոնի մի շարք գյուղերում: Հայտնի է, որ ադրբեջանական մայրաքաղաքի մի շարք բնակիչներ համարվում են իրանալեզու թաթերի սերունդներ:

Թաթեր
Թաթեր

Թուրքացումը հասել է նաև ժամանակակից Ադրբեջանի քրդական բնակչությանը: Եթե հավատանք պաշտոնական աղբյուրներին, ապա երկրում ապրում է ընդամենը 6 հազար քուրդ: Չնայած հայտնի է, որ միայն Ագջաբեդիում կա 30-ից ավել գյուղ, որտեղ ապրում են քրդերի սերունդներ: Քրդերի զգալի մի թիվ է ապրում նաև Գանձակում, ինչպես նաև Շամքիրի, Բարդինի, Քյուրդամիրի շրջաններում, ու նաև Բաքվում:

Լեզվա-մշակութային միաձուլման հզոր հարված հասել է շահդաղյան ժողովրդին: Հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում ապրող փոքրաթիվ ժողովուրդները դեռևս Խորհրդային միության օրոք արդեն համարվում էին ադրբեջանցիներ: Հինալուգցիները, ղրիզները, գապուտլիները, ալիկները, ջեքերն ու բուդուխները, որոնք լեզգինների հետ ազգային մոտ կապեր ունեն, այլևս Ադրբեջանի ժողովուրդների ցուցակներում չեն հաշվվում:

Արդյունքում թուրքալեզու միաձուլման ենթարկվեցին Ադրբեջանի ցախուրյան, ռութուլյան, ախվախյան, ագուլյան, ավարական ու մասամբ էլ լեզգիական գյուղերը: Ավելին, այս գյուղերի բնակիչները ոչ միայն կորցրել են իրենց լեզուն, այլ շատ հարցերում ընդունել են նաև ադրբեջանցիների մշակութային առանձնահատկությունները: Ու չնայած միազգ պետություն ստեղծելու փորձերին, Ադրբեջանի էթնիկ խմբերի մեջ դեռևս նկատվում են «ինքնությունների կուտակումներ», ինչը պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ գործոններով:

Անդրկովկասն ապրում է իսկական ժողովրդագրական ճգնաժամ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը շուտով հայտնվելու են ծերացող երկրների շարքերում, իսկ դա ոչ միայն կանդրադառնա էթնո-ժողովրդագրական ցուցանիշների վրա, այլ կբերի նաև երկրի բնակչության դեպոպուլյացիային, որն էլ ի վերջո վտանգի տակ կդնի տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությունը:

Պատրաստեց Արման Հակոբյանը