Dalma News-ը քննարկել է ճանաչված ֆուդ-բլոգեր և Yerevan Food Fest-ի ղեկավար Աննա Մազմանյանի հետ Երևանում 2017 թվականին անցկացված խոհանոցային փառատոնները, Հայաստանի ռեստորանային բիզնեսի վերջին միտումները, ինչպես նաև գաստրոտուրիզմի զարգացումը հանրապետությունում:
Այս տարի Երևանում, այդ թվում նաև ձեր անմիջական մասնակցությամբ, անցկացվեցին մի շարք խոհանոցային փառատոններ: Ինչպե՞ս եք գնահատում դրանք: Ինչո՞վ էին նրանք տարբերվում մեր տարածաշրջանում նախկինում կազմակերպված կամ նմանատիպ փառատոններից:
Դուք ճիշտ եք, ըստ իս փառատոնային «շուկայի» համար 2017թ. բեկումնային էր: Ես անկեղծորեն ուրախանում եմ, երբ նոր նախագիծ ես սկսում, իսկ առաջին փառատոնը մենք անց ենք կացրել 2015թ.-ին, ու դրա ընթացքում մշակում ես հայեցակարգեր, ստանդարտներ և հարաբերությունների մի ձևաչափ թե մասնակիցների և թե այցելուների համար, և այդ ամենն սկսում է երանգ հաղորդել:
Իմ մասնակցությամբ թե առանց դրա, հրաշալի է, որ շուկան փոփոխվում է ու ընկերության մակարդակն աճում է: Չէ որ, ի վերջո բոլորս էլ նույն նպատակն ենք հետապնդում, այն է՝ երկրի զարգացումը:
Փառատոնային բազմության մեջ ուղղակի չես հասցնում ընկալել թե ինչ փառատոն է, որտեղ և կոնկրետ ինչ նպատակով է այն անցկացվում: Իմ կարծիքով այս դեպքում, շատ՝ չի նշանակում լավ: Սակայն ժամանակի ընթացքում այդ իրավիճակը ևս կփոխվի:
Իսկ հայ արտադրողներն ու ռեստորաններն ինչպե՞ս են վերաբերվում այդ փառատոններին, պատրաստակա՞մ են արդյոք համագործակցել:
Անկեղծ ասած՝ նայած, բայց տարեց տարի հասունանում է այն հասկացությունը, որ վարկյանական եկամուտ վաստակելու սկզբունքն այսօր արդեն առաջին տեղում կանգնած չէ: Բիզնեսը սովորում է երկար խաղալ, ներդնել գլոբալ գաղափարի մեջ՝ արդյունաբերության զարգացման և քաղաքի որպես գաստրոնոմիկ ուղղվածություն ընկալման մեջ: Ի վերջո նմանատիպ փառատոններ անց են կացվում ամբողջ աշխարհում, ու մենք չպետք է այդ գործընթացներից անմաս մնանք:
Ինչպիսի՞ պլաններ ունեք 2018թ-ին: Ի՞նչ է սպասվում հայաստանցիներին: Կլինե՞ն արդյոք խոհանոցային նոր փառատոններ, կամ ինչպես կփոխվեն ավանդականները:
Պլանները շատ են, նրանք արդեն իսկ բաշխված են ըստ ամիսների: Մտածում եմ, մենք շեշտը կդնենք Yerevan Food Fest-ի վրա, կաշխատենք այն վերածել մարզային միջոցառման: Ինձ համար կարևոր է, որ փառատոնը նաև կրթական բնույթ կրի, որպեսզի այն արդյունաբերական ոլորտի պրոֆեսիոնալներին, օտարերկրյա փորձագետներին ու լրագրողներին գրավի, դե իսկ ժողովրդական կերուխումը – դա արդեն հաճելի բոնուս է:
Բացի այդ, մենք կցանկանայինք ավելի ակտիվ ներկայացնել հայկական խոհանոցը և մեր խոհարարներին միջազգային հարթակներում: Եվ, իհարկե, պատրաստում ենք լուրջ նախագիծ հայաստանյան ռեստորանների հետ: Բայց այդ մասին՝ ավելի ուշ:
Շարունակվելու՞ են արդյոք գինու օրերը Երևանում: 2017թ.-ին նրանք այս ոլորտում ամենահաջոցված միջոցառումներից մեկը դարձան:
Որքանով որ ինձ է հայտնի՝ այո: Բայց արդեն առանց իմ մասնակցության:
Վերջին տարիներին Երևանում և հանրապետության մարզերում մի շարք նոր ու հետաքրքիր ռեստորաններ բացվեցին: Ինչպիսի՞ք են այս ոլորտի միտումները: Ինչպե՞ս է փոխվում ռեստորանային բիզնեսը Հայաստանում, և ու՞ր է այն շարժվում:
Այո, իրականում ռեստորանային բիզնեսը շատ դինամիկ է զարգանում: Մի շարք պրոեկտներ շատ ու շատ ուրախացնում են: Կարևոր մի պահ, վերջին տարիներին, դա այնպիսի հաստատություններ են, որոնք չեն հարում կոնկրետ մեկ խոհանոցի, ավելի դեմոկրատ են, գինիների և թեթև ուտեստների վրա պարտադիր շեշտով: Թրենդում են առողջ սնունդ մատուցող հաստատությունները:
Ռեստորանային բիզնեսը պետք է ապակենտրոնացվի, մուտք գործի մարզեր, սակայն այդքանի հետ մեկտեղ չշարունակի Ցեզար աղցան և խորոված մատուցել՝ այլ հրամցնի այնպիսի ճաշատեսակներ, որոնց հիմքում մարզային մթերքներն են, իհարկե սեզոնայնությունը հաշվի առնելով: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ հնարավոր է մատուցել ինչպես տարածաշրջանային ուտեստներ, այնպես էլ հեղինակայիներ՝ սատարելով տեղի արտադրողներին: Չէ որ ձեր հաստատությունը պետք է առանձնահատուկ լինի, որպեսզի այլ քաղաքներից հյուրերը հենց ձեզ մոտ գան:
Իսկ ի՞նչն է նախընտրում հայաստանցին, ավանդական խաշ խորովածի հետ, թե՞ նորաձև ռեստորաններ՝ յուրօրինակ խոհանոցով:
Կարծում եմ, որ հայաստանցին էլ երբեմն բազմազանություն է ուզում: Ու որպես այդպիսին շուկան պետք է բազմազան լինի:
Մոսկվաբնակ իմ ընկերները երբեմն կատակում են, որ հունուն լավ ուտելու արժե Հայաստան գալ: Ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանը գաստրոտուրիզմի զարգացման համար: Ի՞նչ է պետք անել դրա զարգացման համար:
Իհարկե համեղ սնվելու համար Հայաստան կարելի է և պետք է գալ: Բայց ոչ միայն: Պարզապես համաձայնեք, որ եթե տվյալ երկրում այդքան էլ համեղ սնունդ չկա, կամ այն շատ թանկ է, ապա դժվար թե այնտեղ վերադառնալու ցանկություն ձեր մոտ առաջանա: Դե իսկ գաստրոտուրիզմը, դա միայն ուտելը չէ: Ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ քննարկում տվյալ բնագավառը առանց լիարժեք հասկանալու, թե իրականում ինչ ասել է գաստրոտուրիզմ: Եկենք պարզաբանում մտցնենք: Գաստրոնոմիկ տուրիզմը դա երկրի ուսումնասիրությունն է, այլ ոչ թե քաղցի հագեցումը: Դա նշանակում է, որ ավանդական խոհանոցը ընկալվում է սովորույթների, պատմության, կրոնի տնտեսության և այլ գործոնների հետ մեկտեղ, որոնք էլ ընդհանուր առմամբ ձևավորում են մարզի և երկրի եզակի ինքնությունը: Առանցքային բառն այստեղ՝ եզակին է:
Դրա համար էլ հարկավոր է դրանով պրոֆեսիոնալ կերպով զբաղվել, յուրաքանչյուր մարզի, գյուղի, տեղի կոլորիտի, մթերքի, ֆերմերի գաստրոնոմիկ եզակիությունը հաշվի առնելով:
Իսկ ինչպե՞ս եք այժմ Հայաստանում իրավիճակը գնահատում, տարածաշրջանի հարևանների հետ համեմատ՝ օրինակ Վրաստանի կամ Ռուսաստանի:
Այդքան էլ լավ չեմ տիրապետում Վրաստանի պայմաններին, սակայն Ռուսաստանի մասին կարող եմ ասել, որ տվյալ թեման իր վաղ զարգացման փուլում է գտնվում, ու պետությունը ակտիվ կերպով աջակցում է պրոֆեսիոնալների և ինտուզիաստների նախաձեռնությունները: Միջազգային հարթակներում ակտիվ կերպով ծանոթացնում են մարզային խոհանոցի հետ, ռուս խոհարարները ավանդական բաղադրատոմսերն են կյանքի կոչում` միևնույն ժամանակ հեղինակային ճաշատեսակներ ստեղծելով: Տեղական ռեստորանները ներառվում են համաշխարհային լավագույն ռեստորանների վարկանիշային ցուցակում, ինչն, իհարկե, զբոսաշրջիկների հոսք է գրավում:
Պատրաստել է Հայկ Խալաթյանը