Խմել, թե՞ չխմել`ահա թե ինչի մասին է ժամանակ առ ժամանակ մտածում մարդը, ով ուզում է լինել առողջ և միևնույն ժամանկ հետ չմնա երբեմն խմող ընկերախմբից: Սուտ չի լինի, եթե ասեմ, որ Վրաստանի մեծահասակ և խելամիտ մարդկանց 90 տոկոսը կպատասխանի` խմել, թեևչափի մեջ, բայց պետք է: Նրանք նույնիսկ կարող են դրա օգտին արդարացումներ գտնել, օրինակ որ ալկոհոլի, մասնավորապես գինու, օգտագործումը օգտակար է առողջության համար: Սակայն էթանոլ (էթիլային սպիրտ) պարունակում են բոլոր տեսակի սպիրտային խ միչքները, իսկ դրա ազդեցությունն օրգանիզմի վրա բացասական է: Ավելին`էթանոլի որոշակի տոկոս կա մեր օրգանիզմում (ֆիզիոլոգիական էթանոլ), բայց դրա գործառույթը վերահսկվում է ուղեղի կողմից, քանի որ այդ նյութի  կոնցենտրացիան առանց այդ էլ մեծ քանակությամբ է արյան մեջ: Արտաքին աշխարհից մեր օրգանիզմի մեջ թափանցող ալկոհոլի դեպքում, էտանոլը ակտիվորեն ռեակցիայի մեջ է մտնում ամինոկիսլոտների հետ և գործի է դնում մեխանիզմը և մարդ հայտնվում է հարբածության վիճակում, իսկ դրան հաջորդում է նեյրոնների քայքայումը:

Այս ամենը քիմիա է և այդ մասին խոսելով, դուք դժվար թե կարողնաանք համոզել հրաժարվել ալկոհոլից այն մարդկաց, ովքեր մի քնաի լիտր գինի են խմում առատ խնջույքներին: Դա հին ու բարի ավանդույթ է, բոլոր ազգերն էլ ունեն այն, բայց ամեն ազգ չի, որ կարող է ժամանակին ընդհատել այդ ավանդույթը, եթե պրզվում է, որ այն վնասկար է ողջ մարդկության համար: Այդպիսին է դաժան իրականությունը:

Alkohol

Կփորձենք վախեցնել գոնե ստատիստիկայով: Վրաստանում մեկ քաղաքացու վրա (15 տարեկանից բարձր) գնում է 7,7 լիտր ալկոհոլային խմիչքներ մեկ տարվա նթացքում: Դա, իհարկե, մեղմ է, ամենախմող ազգի` Բելոռուսների հետ համեմատած` իր 17,7 լիտր ֆենոմենալ ցուցանիշով: Ռոսաստանը 4-րդ հորիզոնականում է ` 15,1 լիտրով, տասնյակը փակում է Սլովակիան` 13 լիտր ցուցանիշով: Մենք զբաղեցնում են 66-րդ տեղը այդ համաշխարհային ռեյտինգում` հաշվի առնելով, որ մեր երկիրն այնքան էլ մեծ չէ և մեր գրոծերն այնքան էլ լավ չեն:Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում (48-րդ տեղում) մեկ անձին հասնում է 9,2 լիտր ալկոհոլ: Ալկոհոլոային խմիչքների տարբեր կատեգորիաներում (գինի, սպիրտ, գարեջուր) հաշվելով ըստ տոկոսների, ոչ ըստ լիտրաժի, մեր երկիրը զբաղեցնում 9-րդ տեղը` ըստ գինու օգտագործման, 79-րդ տեղը` ըստ սպիրտի, ըստ գարեջրի` 157-րդ: Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, որ սա աշշխարհի վերջը չի, ապա հատուկ ձեզ համար ալկոհոլից մահացիության համաշխարհային ստատիստիկան ` յուրաքանչյուր տարի 4% մահացիության դեպքերի պատճառը ալկոհոլային չարաշահումն է` շուրջ 3 մլն. մարդ:

Ես չեմ ժխտում, որ մեր երկրի որոշ խմող մարդիկ (նաև ողջ աշխարհի) կհամաձայնեին այն բանի հետ, որ ողջ վերը նշվածը իրենից տխուր պատկեր է ներկայացնում` դժվար հաղթահարվող մարդկային արատի վերաբերյալ:Բայց ինչի՞ է ընդունակ մեզանից յուրաքանչյուրը` իրավիճակը փրկելու համար: Եկենք սովորական փաստերի արձանագրումից անցնեք ռեալ մտորումներ այն մասին, թե կգա՞ այնպիսի ժամանակ, երբ ազգի առողջությունը կախված կլինի ոչ թե տնտեսական աճից, ավադույթներին հավատարիմ մնալուց, կամ խմելու և ամեն ինչ մոռացության տալու հասարակ ցանկությունից, այլ երկար ու գեղեցիկ կյանք ապրելու նպատակից:

Այդ տեսանկյունից փոքր ինչ անհասկանալի է կրոնի դիրքորոշումը այն երկրներում, որտեղ այն կարևորագույն գործոն է համարում ազգի բարոյական, հոգևոր և  ֆիզիկական առողջության ստաբիլացումը: Ուրիշ ո՞վ, եթե ոչ կրոնը և պետությունը, կարող է լուծել այս խդիրը: Այո, Աստվածաշունչը, և այլ սուրբ գրեր, չեն արգելում գինի խմել նաև այսօր, համարելով, որ հենց Հիսուսը ջուրը գին էր դարձնում և երբեմն խմում, հավատավոր մարդիկ մեղք չեն համարում խմել իրեն և իրենց հարազատների առողջության կենացը:  Թեև կրոնը չի խրախուսում ալկոհոլային կախվածությունը և չարաշահումը, բայց ուղղակիորեն ոչինչ չի ձեռնարկում <<կանաչ օձի>> դեմ պայքարելու համար: Մի խոսքով` հնագույն պատումներից, միչև եկեղեցական գրություններ` կրոնի մեջ հաճախ են երևում ալկոհոլային խմիչքները:

Ludi_1

Մինչև վերջերս` Վրաստանը այն քիչ երկրներից էր (եթե ոչ միակը), որտեղ ընդունված չէր գարեջրով կենաց ասել և խմել լավ մարդկանց բարգավաճման համար: Դա համարվում էր անքաղաքավարիություն և նույնիսկ կարող էր ընդունվել, որպես վիրավորանք: Հիմա, երբ Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը օրհնեց գարեջրով խմվող կենացները, մարդիկ սկսեցին հաղթահարել իրենց մեջ հնացած սովորությունը, որպեսզի միմյանց համար խմեն ևս մի <<ազնվական>> խմիչքով: Կարծում եմ` կարիք չկա ասելու, թե որքան կարող է աճել գարեջրի օգտագործումը երկրում:

Իսկ եպտական միջամտության հարցում իրավիճակը դեռևս հեռու է իրականությունից: Գինեգործությունը չափազանց եկամտաբեր գործ է, որպեսզի այսպիսի դժվար ժամանկներում հրաժարվեն դրանից: Այդ պատճառով մնում է միայն հուսալ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի կունենա այնքան խելամտություն, որպեսզի գոնե չչարաշահի սպիրտային խմիչքների օգտագործման չափաբաժինը, որպեսզի լավ օրինակ ծառայի ապագա սերնդի համար:

Եվ վերջում ուզում եմ հիշել մ փոքր դրվագ իմ ուսանողական կյանքից: ՄԻ անգամ ես հայտնվեցի բավականին շատ խմող երիտասարդների ընկերակցության մեջ, բայց առողջական խնդիրների պատճառով չէի կարող թույլ տալ ինձ օգտագործել ալկոհոլ: Ինձ փորձեցին ամաչեցնել, այսպես ասած` պետք է տղամարդ լինել, անկախ ամեն ինչից, խմել և ուրախանալ` կյանքը մեկն է: Եվ իսկապես, մտածեցի ես, կյանքը մեկն է, իսկ մենք այսքան անհարգալից ենք դրան վերաբերվում: Այդ երեկո ես չխմեցի, բայց նկատեցի, որ ինձ սպիտակ ագռավ եմ զգում այն ընկերախմբում, որտեղ <<ամեն ինչ հրաշալի է>> մոտակա մի քնիա ժամվա ընթացքում:

Կ.Ա. հատուկ Dalma News-ի համար