Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի ներքին քաղաքական վիճակի մասին Dalma News-ը զրուցեց  Հայաստանի քաղաքագետների ասոցացիայի նախագահ, նախկին պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի հետ:

412d5f2aace153fa92676ca98711b025

Պարոն Հովհաննիսյան, Հայաստանում նախընտրական քարոզարշավը մոտենում է իր վերջնակետին: Համաձայն անցկացված հարցումների՝ առաջատարը  Գագիկ Ծառուկյանի բլոկն է, որին հաջորդում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ձեր կարծիքով ի վերջո ո՞վ հաղթանակ կտանի, և ինչո՞ւ:

Պետք է նկատի ունենալ, որ ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հավանական արդյունքներին գնահատական տալու համար հասարակական կարծիքի հարցումների վրա կենտրոնանալը բավական անշնորհակալ գործ է: Ներկայիս քվեարկության, այլ կերպ ասած, «ռեյտինգային» համակարգի պայմաններում, որը գաղափարական անդեմության ու գործող կուսակցությունների տկարության պատճառով խափանում է կուսակցություններին ու նրանց ծրագրերին ընտրելու ընտրողի մոտիվացիոն կողմնորոշումը, խոսք պետք է գնար բացարձակ մեծամասնական կարգով ընտրահամակարգի ներդրման մասին: Ընտրողը կատարում է ոչ թե կոնկրետ կուսակցության կամ դրա ծրագրի, այլ այն անձի ընտրությունը, որը նյութապես իր համար կարող է լինել շահավետ: Արդյունքում ամեն քայլափոխի հանդիպում ես այնպիսի հայտարարությունների, ինչպիսիք են, օրինակ՝ «Ես իմ ձայնը տալու եմ ահա այս «լավ տղային», թեպետ անչափ ցավում եմ, որ միևնույն ժամանակ ստիպված եմ քվեարկել նրա առաջնորդած կուսակցության օգտին, որին այլ հանգամանքներում երբեք ձայն չէի տա»: Այնպիսի տպավորություն է, որ  ընտրական այդ օրենքը ստեղծողները հատուկ դա կազմել են՝ հաշվի առնելով «ազգային» օլիգարխիայի շահերը, որպեսզի ընտրողներին գնելու ու ընտրությունների արդյունքները կանխորոշելու ճանապարհով նրան իր ահռելի ստվերային եկամուտների լվացման համար բացառիկ հնարավորություններ տրամադրեն:

Մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ նրանք փորձեցին առավելագույնս օգտվել քաղաքացիների մեծամասնության՝ ողբերգական մասշտաբի հասնող սոցիալական անապահովությունից, որոնք նման պայմաններում ընչաքաղց են դառնում նորահարուստ- թեկնածուների նախընտրական ողորմությունների հանդեպ: Ընդ որում ոչ –ոք ուշադրության չի արժանացոնւմ այն «մանրուքը», ինչպիսին է քաղաքական համակարգի փլուզումը, որի հիմքը բազմակուսակցական համակարգի պայմաններում պետք է կազմեին որոշակի սոցիալական խմբերի վրա հենվող ու նրանց շահերի պաշտպանման համար կոնկրետ գաղափարական ծրագրեր առաջարկող քաղաքական կուսակցությունները:

Ի՞նչ նորմալ քաղաքական զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ, այսպես կոչված, «ազգային էլիտան» միտումնավոր նշանառում է ժողովրդին ոչ թե նրանց արմատական շահերը վեր հանելու ու դրանք այս կամ այն կուսակցության ծրագրում ներգրավելու, այլ իրենց վրա քաղաքական կուսակցությունների ցուցակի «լոկոմոտիվի» դեր ստանձնած՝ «ռեյտինգային» օլիգարխների կողմից մեկ անգամյա մանր ողորմություն բաժանելու համար: Սա հռետորական հարցադրում է…

Ինչո՞ւ եմ ասում, որ միտումնավոր է նշանառել ժողովրդին: Որովհետև պատահական չէ, որ նախընտրական բլոկները նշանավորվում են ոչ թե կուսակցական կարգախոսներով, այլ այս կամ այն օլիգարխի կամ նախկին պաշտոնյայի անունով, ով վերջին տարիներին հայ հասարակության մեծամասնության աղքատացման խորացման ողբերգական պայմաններում հսկա ունեցվածք է կարողացել դիզել: Ու պատահական չէ, որ ներկայիս նախընտրական քարոզարշավի միջուկը դարձան ոչ թե հայ պետականության զարգացման ռազմավարության վերաբերյալ գաղափարախոսական քննարկումները, որը լրիվ տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով այն դերը, որը խորհրդարանական կառավարման ձևին անցնելու պայմաններում պետք է իր վրա վերցներ նոր խորհրդարանը, այլ պոպուլիստական խոստումների սահմանումները, կամ, օրինակ, նախընտրական քարոզարշավի ժամանակ հացի բաժանման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ էժանագին քննարկումները, որին ակամայից չզլացավ նաև միանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մյուս կողմից էլ տիրական շռայլության «բարօրության» այդ պատկերն ու «իրենց ընտրողներին» վերահսկելու նպատակով բջջային հեռախոսների բաժանման մեթոդով ձայների բացեիբաց գնումը պարբերաբար խափանում են «ռեյտինգային» մրցակիցների մեծագոչ ու արյունահեղ պարզաբանումները: Ով ասես այդ պարզաբանումներին չհասցրեց մասնակցել՝ ոստիկանության պետի տեղակալից մինչև խորհրդարանի ներկայիս խոսնակի որդին:

«Անշնորհակալության» մեջ մեղադրվելու վախի մթնոլորտում և լումա վաստակելու հույսի պայմաններում էլ ի՞նչ օբյեկտիվ սոցիալական հարցումների մասին կարող է խոսք գնալ: Հասարակ մարդիկ վախենում են, որ իրենց կամ կզրկեն լումայից, կամ կկասկածեն դավաճանության մեջ ու կտանեն ավելին, քան տվել են: Նման պայմաններում ազատ ու արդար ընտրությունների հնարավորության մասին խոսելը ընդամենը երազախաբություն է: Բնական է, որ սոցիալական հարցումների ժամանակ նախընտրությունը տալիս են նրան, ումից կամ սպասում են, կամ արդեն կաշառք ստացել են: Ինչպես ասում են՝ հոգուս մեղք չանեմ… Ահա այսպիսի «դեմոկրատիա» ունենք…

Ի հակառակ որոշ սկեպտիկների, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, նրա հեղինակության վրա բացասաբար չանդրադարձավ: Իսկ կարո՞ղ է արդյոք նա մրցակցել հանրապետական վարչապետի հետ, և ինչո՞ւ է ՀՀԿ-ն ողջ իր հույսը դրել Կարեն Կարապետյանի վրա:

Կրկնում եմ, մեր «էլիտան» ամբողջովին խեղաթյուրել է այնպիսի հասկացությունների իմաստը, ինչպիսիք են «քաղաքական գործունեությունը» կամ «քաղաքական հեղինակությունը»: Գագիկ Ծառուկյանն անձամբ խոստովանում է, որ ինքը քաղաքական գործիչ չէ, ու այս հարցում, նա անկասկած ազնիվ է:

Ինչ վերաբերում է նրա հեղինակությանը, ապա այն արտաքսումը, որին ենթարկեց նրան նախագահը՝ 2015 թվականի փետրվարին, միայն բարձրացրեց նրա հեղինակությունը: Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված դատավճիռը հասարակության կողմից ընդունվեց որպես այն բանի վկայություն, որ հենց Ծառուկյանին է նա համարում իշխանության համար պայքարում իր հիմնական մրցակիցն ու թշնամին: Ու դա արդյունքում  չէր կարող չբերել Գագիկի հեղինակության աճին, իհարկե ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ որպես Սերժի պոտենցիալ մրցակցի:

536806FB-A6CF-408C-B0FA-737FEFA93AB4_w1023_r1_s

Իր դերն է խաղում նաև այն հանգամանքը, որ շատերին հունից հանող վերին իշխանական էշելոններում Ղարաբաղից եկածների գերիշխանության ֆոնին Ծառուկյանը ընդունվում է որպես «յուրային», ով պատրաստ է լսելու ու օգնության գալու իրենց: Բացի այդ, Ծառուկյանը հայտարարեց, որ «կրկին» բացում է այն նույն էջը, որի վրա փակեց հանրային իր ակտիվության նախորդ փուլը: Իսկ այդ էջին, ինչպես բոլորին է հայտնի, մնացել է նրա այն խիստ արտահայտությունը, որտեղ նա Սերժ Սարգսյանին անվանեց «չարիք», որից անհրաժեշտ է անհապաղ ազատվել: Լեզվի կծածը չի լավանում, ու Սերժ Սարգսյանը դա չի կարող հաշվի չառնել:

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին, ապա նա հայտնվեց երկիմաստ, նույնիսկ ապուշ իրավիճակում: Պաշտոնապես նա ընտրություններին չի մասնակցում, իշխող Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում նրա անունը չկա: Ու չնայած դրան, նրա ուսերին են դրել իր հասարակական երկրպագուների համար ոչ համակրելի ՀՀԿ-ի լոկոմոտիվի ու «ընտրական գլխավոր բրենդի» առաքելությունը: Ահա այդ դերում նա կարող է շատ արագ ու մինչև վերջ սպառել իր քաղաքական ներուժը՝ փոխարենը կանխատեսելի ապագայում իրեն վարչապետի աթոռին թողնելու Սերժ Սարգսյանի բավական մշուշոտ խոստումներից բացի ուրիշ ոչինչ չստանալով: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայտնի շրջանակները Կարապետյանի դեմ իսկական որս են կազմակերպել՝ մեղադրելով նրան Մոսկվայի շահերը հետապնդելու մեջ, ինչը լրիվ կեղծիք է:

regnum_picture_1490370549156989_normal

 Պատվերված այս հարձակումները բոլորովին էլ պատահական չեն, ու խիստ կերպով հսկվում են վերևներից՝ 2018թ.-ի նշանառության հեռատեսությամբ, երբ Սերժ Սարգսյանն իրենից վար կդնի նախագահական իրավասությունները: Ու չէ՞ որ ոչ կառավարչական «դրայվը», ոչ էլ ակնհայտ այլ արժանիքներ Կարապետյանին չօգնեցին շուտափույթ եզրափակել մեկ այլ բարձր պաշտոնի՝ Երևանի քաղաքապետի իր գործունեությունը: Այդ ժամանակ նա բավական շուտ նահանջեց: Այնպես որ, Կարապետյանը պետք է զգոն լինի, պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Ինչպե՞ս եք գնահատում այլ ուժերի, օրինակ՝ «ՀԺԿ- Կոնգրես» ընդդիմադիր բլոկի հնարավորությունները, հատկապես Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված Լևոն Տեր Պետրոսյանի հայտնի տեսության վերաբերյալ վերջին հարցազրույցից հետո: Համարո՞ւմ եք դա վիճելի:

Ես, մեղմ ասած, վիճելի եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկած նախընտրական օրակարգը: Նա անընդհատ հայտարարում է, որ նախընտրական բանավեճերի գլխավոր թեման պետք է դառնա Ղարաբաղյան կոնֆլիկտի խնդրի ու դրա կարգավորման ուղիների քննարկումը: Մինչդեռ ակնհայտ է, որ հենց Ղարաբաղյան խնդրի քննարկումը Երևանում իշխանության համար մղվող պայքարի համատեքստում հենց խափանեց այդ կարգավորումը՝ դառնալով լուրջ խոչընդոտ Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացման ճանապարհին:

Ժամանակի ընթացքում, հնարավոր է նաև Գորբաչովի մեղքով, ձևավորվել է մի կարծրատիպ, համաձայն որի սկզբում կարծում էին, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի շուտափույթ լուծման համար Երևանում պետք է իշխանության բերել հիշարժան «Ղարաբաղյան Կոմիտեի» անդամներին, իսկ ավելի ուշ՝ 1998 թ.-ից սկսած, նաև ղարաբաղցիներին, որոնք, իշխելով Հայաստանին, իբր թե կգիտակցեն նրա ճակատագրի ողջ պատասխանատվությունն իրենց վրա ու կհամաձայնեն Ադրբեջանին զիջումներ անել՝ հանուն տնտեսական բարօրության:

Այս տեսության գլխավոր դիրիժորը գործնական առումով հենց Լևոն Տեր- Պետրոսյանն էր, որն էլ սկզբում հրավիրեց Սերժ Սարգսյանին, իսկ հետո նաև Ռոբերտ Քոչարյանին՝ Երևանի առանցքային պաշտոններն զբաղեցնելու համար: Ինչ վերաբերում է արտաքին կոնտեքստին, ապա այդտեղ իշխում էր այն կարծիքը, որ ղարաբաղցիներին ավելի հեշտ կհաջողվի ադրբեջանցիների հետ լեզու գտնել, ընդ որում, բառի ուղիղ իմաստով:

1f4c1e6b6a6472aa191b0a2389e7dac7

Անցած տարիների ընթացքում այն մտածելակերպը, թե Հայաստանին իշխելով ու գործելով նրա անունից ղարաբաղցիներին ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել ադրբեջանցիների հետ ու հաշտվել, արտասահմանյան տարբեր շրջանակների մոտ այնքան հիմնավորվեց, որ վերջերս Սերժ Սարգսյանի հետ կայացած հարցազրույցի ընթացքում Դմիտրի Կիսիլեվը ամենայն անկեղծությամբ նրան խորհուրդ տվեց զանգահարել Իլհամ Ալիևին ու ադրբեջաներենով նրա հետ հանդիպում նշանակել: Դեհ, ինչ կա, Հայաստանի նախագահը Ղարաբաղի ծնունդ է, գիտի ադրբեջաներեն ու հանգիստ կարող է հասկանալ Իլհամ Ալիևին: Զարմանալին այն է, որ նույնիսկ Դոմբասում տիրող իրավիճակի ըմբռնումը՝ այդտեղ կողք-կողքի ապրող ռուսների ու ուկրանացիների հարաբերությունները, նույն Կիսիլեվին դժվար թե չստիպեին մտածել, թե միգուցե ամեն ինչ այդքա՞ն էլ հեշտ չէ…

Awarding ceremony of sportsmen and coaches of Armenian national teams at “Ojakh” restaurant complex
Awarding ceremony of sportsmen and coaches of Armenian national teams at “Ojakh” restaurant complex

Իսկ իրականում ամեն ինչ իրոք շատ բարդ է: Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, արտաքին պարտքի ավելացման, աղքատության, բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին Հայաստանյան իշխանության վերին էշելոններում «Ղարաբաղյան խմբի» նման մասշտաբային ներկայության միակ արդարացումը անխուսափ կերպով պետք է դառնար այդ խմբի կողմից Ղարաբաղյան դիրքերի համառ ու հետևողական պաշտպանությունը՝ նվաճված այդքան մեծ զոհերի գնով: Դա էր պահանջում հայկական դիքերի նվաճման ու պահպանման հետ կապված Հայաստանում իշխանության հարցի լուծման արմատացած հարացույցը: Բայց, ինչպես ասում են, ինչ ցանեցինք, ինչ ծլեց…

Ու ահա այս ֆոնին, ոչ այլ ոք, քան Լևոն Տեր Պետրոսյանը որոշեց հերթական անգամ, միայն թե բոլորովին այլ պայմաններում «նորից ընկնել նույն ցեխը», կրկին Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը դարձնել Հայաստանի իշխանության խնդրի լուծման բանալի: Չէ՞ որ ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկի իրագործման դեպքում «ղարաբաղյան խումբը» Հայաստանի իշխանության վերին էշելոններում մնալու ոչ մի հնարավորություն չի ունենա: Միգուցե Տեր-Պետրոսյանը հենց ուզո՞ւմ է այդ գնով ազատել Երևանը այն մարդկանցից, որոնց ինքն անձամբ հրավիրեց մայրաքաղաք, և որոնք, հետո, որպես շնորհակալություն, նրան գահընկեց արեցին: Սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը, չնայած «ղարաբաղյան խմբի» հանդեպ իր հակակրանքին, անկասկած հավանություն չի տալու իշխանությունը դրանից ազատելու նման բարձր գնին:

Զրուցեց Լիա Խոջոյանը