Բաքվի Ծովափնյա բուլվարը դեկտեմբերի 7-ին մարդաշատ էր: Դրսում ձմեռ էր և հարյուրավոր մարդիկ հավաքվել են բուլվարում ոչ զբոսնելու կամ հաճելի ժամանակ անցկացնելու, այլ որպեսզի հարգեն դեկտեմբերի 4-ին 10-րդ ծովային նավթարդյունաբերող «Գյունեշլի» հարթակի հրդեհի ժամանակ զոհվածների և անհետ կորածների հիշատակը:

a61cd251-0964-4c82-ab4e-6e09f29a6981_640
Զոհերի հիշատակի: Ծովափնյա բուլվար, Բաքու

Նախնական վարկածով` ուրբաթ երեկոյան «Գյունեշլի-104-ի վրա առաջացած հրդեհի պատճառ է հանդիսացել բարձր բարձր ճնշման գազատարը` ուժեղ քամու պատճառով առաջացած փոթորիկի ալիքների հարվածներից: Քամու արագությունը վարկյանում 38-40 մետր է եղել, իսկ տևողությունը` 27 ժամ: Ալիքների բարձրությունը հասել է 8-10 մետրի:

Փրկարարական աշխատանքները կատարվել են դժվար եղանակային պայմաններում: Ուժեղ քամու և բարձր ալիքների պատճառով` փրկարարներին չի հաջողվել անմիջապե սմոտենալ հարթակին: Մետաղե պարանը, որն ամրացված է եղել փրկարարական բաճկոններով նավթարդյունաբերողների նավակը, կտրվել է, ինչի պատճառով այն ընկել է ծովը:

Որոնողական աշխատանքերով զբաղվող ուղղաթիռները Կասպից ծովում հայտնաբերել են անհետ կորած վեց նավթարդյունահանողների դիիակները: Ողբերգության օրը հնարավոր է եղել փրկել 33 մարդ: Շաբաթ օրը հայտնի է դարձել ևս մի մահացածի մասին, նրա մարմինը հանձնել են բարեկամներին: Ներկա պահին անհետ կորած են համարվում 23 մարդ: Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Որոշ տեխնիկական պատճառներից ելնելով` փոքր ինչ ուշացումով Dalma News-ը հրապարակում է ֆոտոռեպորտաժ Ծովափնյա բուլվարից ` հարգելով այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակը:

Լուսանկարները` report.az